amga.tv

Switch to desktop Register Login

June 2012

23 June 2012

Բոլիվիայի ոստիկաններն ապստամբել են

bol 1Բոլիվիայի ոստիկանության էլիտար ջոկատի շուրջ 40 աշխատակիցներ գրավել են նախագահական պալատից 100 մետր հեռավորության վրա գտնվող զորամասերը: Հատուկջոկատայինների հետ ապստամբությանը մասնակցում են նաեւ նրանց կանայք: Ոստիկաններն այսօր գրավել եւ բառացիորեն ավիրել են Լա-Պասում հետախուզության ծառայության շենքը: Ականատեսների վկայությամբ, ոստիկանները շենքից հանել եւ այրել են հետախուզության ծառայության ողջ թղթային արխիվը, նաեւ կոտրել են համակարգիչները: Այդ շենքում է գտնվում Ինտերպոլի գրասենյակն ու ոստիկանների կարգապահական տրիբունալը, որոնք եւս տուժել են: Այս ամենը տեղի է ունեցել նախագահական նստավայրից 100 մետր հեռավորության վրա: Խռովությունը բարձրացրել են ոստիկանության մարտավարական-օպերատիվ ջոկատի աշխատակիցները: Հատուկջոկատայինները բողոքում են, որ իրենց նվազագույն աշխատավարձը 178 դոլար է: Ընդ որում, զինվորականները, նրանց խոսքերով, երկու անգամ ավելի են ստանում: Ապստամբները փակել են նախագահական պալատ տանող ճանապարհը: Այս պահին երկրի նախագահ Էվո Մորալեսը գտնվում է Ռիո դե Ժանեյրոյում: Զորամասերի գրավումը չորեքշաբթի սկսված ոստիկանության համազգային բողոքի ակցիայի գագաթնակետն է: Բացի վարչական մայրաքաղաք Լա Պասից, խռովություններ են սկսվել նաեւ Սուկրեում, Օրուրոյում, Պոտոսիում, Կոչաբամբայում եւ Սանտա Կրուզում:   Read more

Ձերբակալել են Էլ Չափոյի որդուն

gus 1Մեքսիկայի ծովային հետեւակը ձերբակալել է ամենահայտնի թմրաբարոնի` Խոակին Էլ Չափո Գուզմընի որդուն` Հեսուս Ալֆրեդո Գուզմըն Սալազրին: 26-ամյա Գուզմընը, ներկայումս գլխավորում էր Սինալոա թմրակարտելը: Նրա ձերբակալության ժամանակ մեծ քանակությամբ զենք, գումարներ, մի քանի ավտոմեքենաներ եւ անձը հաստատող բազմաթիվ փաստաթղթեր են հայտնաբերվել: Նրա հետ միասին ձերբակալվել է կարտելի անդամներից եւս մեկը: ԱՄՆ մի քանի նահանգներում Հեսուս Գուզմընին հետախուզում էին հայտարարել, նրան, ինչպես եւ հորը մեղսակից են համարում թմրանյութերի առաքման մեջ: 2011թ. դեկտեմբերից մեքսիկական իշխանությունները ոչնչացրել են Էլ Չափոյի կարտելի 12 ազդեցիկ դեմքերի: 1993թ. Խոակին Գուզմընը ձերբակալվել էր եւ դատապարտվել 20 տարվա ազատազրկման, սակայն կարողացել էր փախուստի դիմել 2001թ., երբ իմացել էր, որ իրեն հանձնելու են ԱՄՆ-ին: Էլ Չափոյի ունեցվածքը գնահատվում է մոտ 5 մլրդ դոլար: Մայիսին ԱՄՆ իշխանությունները պատժամիջոցներ էին մտցրել նրա երկու որդիների Իվանի եւ Օվիդիոյի դեմ: Գուզմընի որդիները պաշտոնապես մտցվել են ԱՄՆ թմրավաճառների ցանկում:   Read more

Մինեսոտայում հեղեղներ են

flo 3Մինեսոտայում վերջին օրերին մոլեգնում է տարերքը, նահանգի զգալի հատվածը հայտնվել է ջրի տակ: Տարերքից ամենաշատը տուժել է Դըլութ քաղաքը, որ գտնվում է Վերին լճի ափին: Հորդառատ անձրեւները հանգեցրել են սողանքների տասնյակ տների բնակիչների տարհանել են: Պաշտոնյաների խոսքով, վերջին անգամ քաղաքը նման տարերքի բախվել էր 1972թ.: Միայն վերջին մեկ օրում քաղաքի վրա մինչեւ 23 սմ տեղումներ են գրանցվել: Փողոցները բառացիորեն վերածվել են գետակների: Ջրի տակ է մնացել տեղական հայտնի կենդանաբանական այգու մեծ մասը: Տարերքի պատճառով սատկել են գազանանոցի տասնյակից ավելի կենդանիներ, որոնք անտեր էին մնացել: Ջրհեղեղից հետո գազանանոցից փախել են մի սպիտակ արջ եւ երկու ծովարջեր, որոնց սակայն բռնել եւ տեղափոխել են գազանանոց: Ոստիկանությունն առայժմ տեղեկություններ չունի տարերքի պատճառով տուժածների մասին: Տարհանվածներին տեղափոխել են հատուկ ստեղծված ապաստարաններ: Դըլութի քաղաքապետը արտակարգ դրություն է մտցրել, իսկ Մինեսոտայի նահանգապետ Մարկ Դեյթընի խոսքով, ջրհեղեղները նահանգին արդեն մոտ 80 մլն դոլարի վնաս են հասցրել: Read more

Թունավորում Ինդիանապոլիսում

pul 3 Ինդիանապոլիս քաղաքում ավելի քան 70 մարդ, այդ թվում` երեխաներ են հոսպիտալացվել հասարակական Garfiled Park Aquatic Center լողավազանում թունավորվելու հետեւանքով: United Press-ի Ինչպես հաղորդել են քաղաքի փրկարար ծառայությունից, լողավազանում քլորի պարունակությունը զգալիորեն գերազանցել է սահմանված նորման: Քիմիական թունավորման հետեւանքով մարդկանց մոտ սկսվել է սրտխառնոց, ուժեղ հազ, աչքերում ցավ ու ծակծկոց: Միջադեպի հետեւանքով շատ մարդկանց, հատկապես երեխաների մոտ ալերգիա է առաջացել: 14 մարդու տեղափոխել են հիվանդանոց, այդ թվում` 9 երեխաների` Riley մանկակակն հիվանդանոց եւ 5 չափահասների Wishard Memorial Hospital: Լողավազանի տարածքում գտնվող բոլոր անձանց տարհանել են: Բժիշկների խոսքով` ներկայումս տուժածների վիճակը կայուն է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Ոստիկանությունը պարզել է, որ քիմիական արտահոսքի պատճառը աշխատակիցների անփութությունն է եղել: Read more

Նոր հայց Տրավոլտայի դեմ

tra 1 Read more

Հայ երիտասարդներ մեղադրվում են

pol 1Գլենդելի եւ Բերբենքի ոստիկանությունը հունիսի 20-ին երեք հայ երիտասարդների է ձերբակալել` տուն թալանելու կասկածանքով: Գողությունը տեղի է ունեցել 3700 block of Mayfair Drive հասցեում, չորեքշաբթի առավոտյան: Փասադինայի ոստիկանության հաղորդմամբ, թալանից հետո 28-ամյա Գուրգեն Մարտիրոսյանը Արլետայից, 23-ամյա Անդրանիկ Սեֆյանը Գլենդելից եւ եւ 23-ամյա Նարեկ Սաֆարյանը Լա Կրսենտայից, դեպքի վայրից դիմել են փախուստի BMW եւ Mercedes մակնիշի մեքենաներով: Սակայն ականատեսները ոստիկաններին են ներկայացրել տեղեկություններ, որն օգնել է նրանց դուրս գալ հանցագործների հետքի վրա: Հետապնդումից հետո իրավապահներին հաջողվել է ձերբակալել մեքենաներից մեկը: Գողացված իրերի մի մասը հայտնաբերվել է Mercedes-ի մեջ, իսկ BMW-ն հետախուզվում է: Read more

22 June 2012

Պատահական մահերի համար մեկ պատճառը

derrr 1The Daily Mail-ը հայտնում է, որ Գիտնականների նոր զեկույցի համաձայն՝ դեղատոմսով նշանակված ցավազրկողները առաջ են անցել ավտովթարներից ` դառնալով ԱՄՆ-ում պատահական մահերի համար մեկ պատճառը: Առողջապահության վիճակագրության ազգային կենտրոնի նոր հետազոտության համաձայն՝ դեղերի թունավորումից ավելի շատ մարդ է մահանում, քան ավտովթարներից: Հետազոտությունն արվել է այն բանից հետո, երբ նման դեղերի պատճառով մահացան այնպիսի հայտնի անձինք, ինչպիսիք են Մայքլ Ջաքսընը, Անա Նիքոլ Սմիթը: Read more

Վարգես Գասպարիի նկատմամբ բռնություն են գործադրել

Gaspari1 2Ընդդիմադիր ակտիվիստ Վարգես Գասպարին հունիսի 20-ին բողոքի ակցիա է իրականացրել Հայաստանի Ազգային ժողովի դիմաց, կապված Հարսնաքարի հայտնի միջադեպի հետ: Գասպարին պարզել է պաստառ, որի վրա գրված է եղել Ռուբեն Հայրապետյան, մարդասպան Նեմեց: Երբ ակտիվիստը իր պաստառով միայնակ կանգնած է եղել ԱԺ Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ, որտեղից ներս են մտնում պատգամավորները, նրան է մոտեցել օլիգարխ Սամվել Ալեքսանյանը եւ խլել պաստառը Գասպարիի ձեռքից: Դրանից հետո Վարդգես Գասպարին սկսել է բղավել Ալեքսանյան խուլիգան, ինչից հետո էլ Գասպարիին մոտեցել է հաստամարմին մի երիտասարդ եւ նրան տապալել գետին: Վարդգես Գասպարին նույն պահին, ԱԺ մուտքի մոտ ծառայություն իրականացնող ոստիկաններից մեկին հաղորդում է տվել, նշելով, որ ԱԺ մուտքի մոտ Սամվել Ալեքսանյանը խլել է իր ձեռքի պաստառը, իսկ նրա թիկնապահը հրել եւ վայր է գցել իրեն: Ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում: Read more

Քոչարյանը Հայաստանը վաճառեց Ռուսաստանին

Բրիտանական Chathachh 2m House հայտնի վերլուծական կենտրոնը զեկույց է հրապարակել Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրներում Ռուսաստանի թուլացող ազդեցության մասին, որում անդրադարձ կա նաեւ Հայաստանին։ Զեկույցում նշվում է, որ Հայաստանը տնտեսապես արդեն հանձնվել է Ռուսաստանին, ինչը սպառնում է նաեւ Հայաստանի ինքնիշխանությանը։ -Հայաստանում Ռուսաստանի ազդեցությունը այնքան մեծ է, որ Հայաստանի թիվ մեկ մտահոգությունը պետք է լինի իր ինքնիշխանությունը: Սակայն Հայաստանը այդպիսի մտահոգություն չի ցուցաբերում, համենայն դեպս՝ հրապարակայնորեն,- շեշտադրված է զեկույցում: Վերլուծաբանը նշում է, որ 2003 թվականին Ռուսաստանը տոտալ վերահսկողություն ձեռք բերեց Հայաստանի էներգետիկ շուկայի վրա: -Ռոբերտ Քոչարյանը, 1998-2008 թվականներին Հայաստանի նախագահը, փաստացի վաճառեց Հայաստանը ռուսական միասնական էներգահամակարգին, Անատոլի Չուբայսին ու ռուսական այլ առեւտրային ու քաղաքական շահերին, – ասված է զեկույցում։   Read more

Կրկնակի սպանություն Միդ-Սիթիում

mdd 1Երեկ կեսօրին երկու մարդու սպանած կասկածյալը ձերբակալվել է: Ոստիկանության փոխանցմամբ, Mid-City փողոցում կատարված սպանության մեջ կասկածվում է 18-ամյա Ալբերտո Մեհիան: Նա ձերբակալվել է երեկ, 6-րդ պողոտայի եւ 5-րդ փողոցի խաչմերուկում գտնվող իր տանը: Մեհիան մեղադրվում է 19-ամյա Միգել Մարտինեսի եւ 18-ամյա Դենիել Ռեգալադոյի սպանության մեջ: Նրանք երկուսն էլ մահացել էին հիվանդանոցում: Դեպքի մասին ոստիկաններին հայտնել էին ականատեսները, որոնք էլ նկարագրել էին հանցագործին: Ոստիկանության կարծիքով, սպանությունը փողոցային ավազակախմբերի ընդհարման արդյունք է, սակայն հետաքննությունը շարունակվում է:   Read more

Powerd by Bloogie

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version