A+ A A-

March 2013

01 March 2013

Սիդնեյում առգրավել են 450 միլիոն դոլարի մետամֆետամին

meth 6Ավստրալիայի ոստիկանությունն առգրավել է մետամֆետամինի ռեկորդային խմբաքանակ, որը մաքսանենգները քիմիկատների բեռի հետ փորձում էին Չինաստանից մտցնել Սիդնեյ: Հարավային Նոր Ուլեսի ոստիկանության ներկայացուցիչ էնդրու Սցիպիոնեն հաղորդել է, որ առգրավվել է 585 կգ սինթետիկ թմրանյութ, որի խմբաքանակը կարող էր վաճառվել 448 միլիոն ԱՄՆ դոլարով: Գործողության շրջանակներում ձերբակալվել է երեք մարդ` Ավստրալիայի, Սինգապուրի եւ Հոնգկոնգի քաղաքացիներ, թեեւ ոստիկանությունը չի բացառում նոր ձերբակալությունների հնարավորությունը: Կասկածյալներին ցմահ ազատազրկում է սպառնում: Թմրանյութը Ավստրալիա է բերվել նավով, որը բեռնված էր մաքրող նյութերով եւ Սիդնեյ էր ժամանել Շենչժենից: Թմրանյութն առգրավվել է չորս ամիս տեւած հետաքննության ընթացքում որը սկսել էին, երբ տեղեկություն էր ստացվել, թե Սիդնեյի Վեսթ-Սայդ շրջանի պահեստներից մեկում կասկածելի գործունեություն են ծավալել: Հետաքննությանն օգնել են նաեւ չինացի իրավապահները: Նշենք, որ նախորդ ռեկորդը սահմանվել էր 2012 թ. հուլիսին, Սիդնեյում իրավապահներն առգրավել էին 306 կգ մետամֆետամին: Read more

Վետերանը կարողացել է ազատվել կողոպտիչներից

robb 3Քալիֆորնիայի նահանգի Շերմըն Օաքս քաղաքում 80-ամյա ոսկերիչ Չաք Լիրին ինքնուրույն կարողացել է ազատվել երկու զինված կողոպտիչներից: Հանցագործները ենթադրել են, որ 80-ամյա տղամարդուն հեշտությամբ կկարողանան վնասազերծել, չկասկածելով, որ գործ ունեն Կորեայի եւ Վիետնամի պատերազմներիի վետերանի հետ: -Ես ընդամենը պաշտպանել եմ իմ սեփականությունը,- հայտարարել է Riverton Jewelers ոսկերչական խանութի սեփականատեր Չակ Լիրին, խոստովանելով, որ սկզբում գողերին հաճախորդի տեղ է դրել: Ողջ միջադեպը նկարահանել են անվտանգության տեսախցիկները: Կադրում երեւում է, թե ինչպես է տարեց տղամարդը հարձակվում կողոպտիչների վրա, երբ նրանք սկսում են կոտրել ապակե դարակները: Գողերն արագ կողոպուտի հույս են ունեցել, բայց վետերան ծերունոին հարձակվել է նրանց վրա` մուրճերի հարվածներին դիմադրելով ձեռքերով: Հանցագործներին հաջողվել է փախչել, նրանք վերցրել են մոտ 20 ժամացույց` 40 հազար դոլար արժեքով: Ոստիկանությունը հետազոտել է տեսախցիկները եւ պարզել, որ գողերը նախօրեին այցելուի անվան տակ եղել են խանութում: Այժմ ընթանում են նրանց որոնումները: Իսկ խիզախ ծերունին նշել է, թե 32 տարվա աշխատանքի ընթացքում իր հետ առաջին անգամ է նման բան լինում:   Read more

Ապօրինի ներգաղթյալներին սկսել են ազատ արձակել

detained 4ԱՄՆ ազգային անվտանգության նախարարությունը սկսել է ազատ արձակել ճաղերի ետեւում գտնվող ապօրինի ներգաղթյալներին: Այդ մասին հայտարարել է Ներգաղթի եւ մաքսային ոստիկանությունը: ICE-ի պաշտոնական ներկայացուցիչ Ջիլլիան Քրիշչընսենի խոսքով, ոստիկանությունը քննարկել է մի քանի հարյուր գործեր այն ներգաղթյալներից, որոնք պահվում էին երկրի բոլոր բանտերում, եւ ազատ է արձակել նրանց: Նա նշել է, թե բանտային ազատազրկումը փոխարինվում է հսկողությամբ, ինչն ազատության սահմանափակման ավելի տեղին եւ քիչ ծախսատար միջոց է: Բարաք Օբամայի վարչակազմը բազմիցս հայտնել էր սեկուեստրի բացասական ազդեցության մասին, իսկ անվտանգության նախարար Ջանեթ Նապոլիտանոն երկուշաբթի օրը հայտնել էր, թե բյուջետային կրճատումներն առնչվելու են իրենց գերատեսչության առանցքայիան ասպեկտներին, այդ թվում ներգաղթի ռեժիմի պահպանմանը եւ ներգաղթյալների նկատմամբ ձեռնարկվող քայլերին: Նա նաեւ հայտարարել էր, թե նախարարությունը կարող է միջոցներ չունենալ բանտերում ապօրինի ներգաղթյալների համար նախատեսված 34 հազար տեղերը պահելու համար: Ներգաղթի ազգային ֆորումի հաշվարկներով, դեպորտացիայի սպասող յուրաքանչյուր ներգաղթյալի վրա օրական 164 դոլար է ծախսվում: Իսկ ազատության մեջ նրանց վրա ծախվելու է օրական 30 սենթից մինչեւ 14 դոլար: Այս որոշումն արժանացել է հանրապետականների կոշտ քննադատությանը, որոնք ավելի են ուզում խստացնել ներգաղթի օրենսդրությունը: Read more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel