amga.tv

Switch to desktop Register Login

December 2012

14 December 2012

ԱՄՆ-ում սպիտակամորթները կդադարեն լինել մեծամասնություն

Sensus 9Համաձայն ԱՄՆ-ի Մարդահամարի բյուրոյի զեկույցի՝ մինչեւ 2043թ սպիտակամորթ բնակչությունը կդադարի կազմել Միացյալ Նահանգների բնակչության մեծամասնությունը։ Երկրի բնակչությունն աճում է հիմնականում ազգային փոքրամասնությունների շրջանում բարձր ծնելիության հաշվին: Մարդահամարի բյուրոյում նշել են, որ երկրի ժողովրդագրական խճանկարի փոփոխումն արդեն ազդում է նրա քաղաքական կյանքի վրա Օբաման վերընտրվեց հիմնականում շնորհիվ այն բանի, որ նրան աջակցեց ոչ սպիտակամորթ ընտրողների 78 տոկոսը։ Ներկայում ԱՄՆ-ի ոչ իսպանախոս սպիտակ բնակչությունը 197,8 մլն է, ընդ որում՝ մինչեւ 2024թ, ժողովրդագրերի կանխատեսումներով, այն կհասնի իր գագաթնակետին՝ 200 մլն մարդ։ ԱՄՆ-ում ներկայում ապրում է մոտ 315 մլն մարդ։ Ըստ կանխատեսումների՝ 2051թ այստեղ կապրի արդեն 400 մլն մարդ, իսկ 2060թ երկրի բնակչությունը կկազմի 420,3 մլն բնակիչ։ Այդ պահին ԱՄՆ-ի հիմնական էթնիկ կազմը, ինչպես կարծում են գերատեսչությունում, կլինի հետեւյալը՝ 43 տոկոս՝ սպիտակամորթ բնակչություն, 14,7 տոկոս՝ սեւամորթներ, 31 տոկոս՝ լատինաամերիկացիներ, 8 տոկոս՝ ասիացիներ։ Read more

13 December 2012

Դեմոկրատներն ու հանրապետականները մեղադրում են իրար

clll 5Ֆինանսական հնարավոր փլուզումից երեք շաբաթ առաջ Օբամայի վարչակազմն ու հանրապետական կուսակցության ղեկավարները Կոնգրեսում շարունակում են փոխադարձ մեղադրանքներ հղել իրար: Կողմերը ոչ մի կերպ չեն մոտեցրել իրենց դիրքորոշումները: Ներկայացուցիչների պալատի նախագահ Ջան Բեյները մեղադրել է Բարաք Օբամային բանակցությունների ձգձգման մեջ: _Շատերը գիտեն, որ կիրակի մենք հանդիպել ենք նախագահին եւ բավական հաճելի զրույց ունեցել: Սակայն մենք դեռ սպասում ենք Սպիտակ տանից հստակ առաջարկների, թե որ ծախսերն է մտադիր կրճատել նախագահը` համաձայն իր հավասարակշռված մոտեցման, որ խոստացել է ամերիկյան ժողովրդին,- նշել է նա: Մինչդեռ նախագահի մամուլի քարտուղար Ջեյ Քարնին պնդում է, թե հենց վարչակազմն է կոնկրետ առաջարկներ արել` ի տարբերություն հանրապետականների: -Ի տարբերություն բանակցությունների այլ մասնակիցների, նախագահը հստակ առաջարկներ է արել կրճատումների վերաբերյալ, նաեւ առաջարկներ` բյուջեի ծախսերի մասին,- ասել է Քարնին եւ հավելել, թե դեռ 2011թ. կոնգրեսի հանձնաժողովին է ներկայացվել անհրաժեշտ ծախսերը հիմնավորող 29 էջանոց փաստաթուղթ: Նշենք, որ հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում օրենքը, որ նախատեսում է հարկերի զգալի բարձրացում ունեւոր ամերիկացիների համար, իսկ Կոնգրեսն էլ չի ընդունում պետպարտքի վերին շեմի օրենքը` դրանով խնդրի առջեւ կանգնեցնելով պետական ողջ ապարատը:   Read more

ԱՄՆ-ը ճանաչեց Սիրիայի ընդդիմադիրներին

obba 4Միացյալ Նահանգները պաշտոնապես ճանաչել է Սիրիայի ընդդիմադիր եւ հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան` որպես սիրիական ազգի օրինավոր ներկայացուցիչ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Օբաման հայտարարել է, որ սա մեծ քայլ է, որը Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հակառակորդներին կարող է հնարավորություն տալ հաջողությամբ պայքարել նրա իշխանության դեմ: ԱՄՆ-ի նախագահը նաեւ հայտնել է, որ կոալիցիան ամբողջական ուժ է եւ ներկայացնում է սիրիացի ժողովրդի շահերը, ուստի իր երկիրը որոշել է ճանաչել այն: Մինչ այդ Սիրիայի ազգային կոալիցիան ճանաչել էին Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Թուրքիան, Պարսից ծոցի երկրները: ԱՄՆ-ը չէր շտապում ճանաչել կոալիցիան` ելնելով այն հանգամանքից, որ ընդդիմությունը միասնական չէ: ԱՄՆ-ի այս որոշումը նախագահ Ասադի վրա ճնշում գործադրելու նոր էտապ է, քանի որ Ասադը բազմիցս անտեսել է ԱՄՆ-ի պահանջը հրաժարական տալու վերաբերյալ:   Read more

12 December 2012

ԱՄՆ-ը հեշտացնում է վիզաների տրամադրումը

hyup 4Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը հայտարարել է մուտքի վիզաների հատկացման կարգի փոփոխությունների մասին: ԱՄՆ-ի դեսպանատան հյուպատոս Ջորջ Լինը հայտնել է, որ նոր կարգը կոչված է հեշտացնելու մուտքի վիզաների ստացումը: Նոր համակարգը կգործի դեկտեմբերի 17-ից: Նա միաժամանակ նշել է, թե Միացյալ Նահանգներն առայժմ մտադիր չեն Հայաստանի համար հեշտացնել վիզային ռեժիմը: Հարցին, թե ԱՄՆ-ն չի պատրաստվում ԵՄ-ի օրինակով Հայաստանի քաղաքացիների համար պարզեցնել վիզաների հատկացման կարգը, դեսպանատան ներկայացուցիչը հայտնել է, որ առայժմ նման ծրագիր չկա: Ջորջ Լինը նշել է, որ կան մի շարք երկրներ, որոնց համար առանց վիզայի ռեժիմ է գործում, սակայն Հայաստանն այս փուլում չի կարող ներառվել այդ ցուցակում: -Թեպետ նման երկրների շրջանակը տարեցտարի ընդլայնվում է, - նշել է հյուպատոսը: Read more

12 December 2012

Ցեղասպանությունը ճանաչելու կոչով նոր բանաձեւ

cher 7Կալիֆորնիայի օրենսդիր մարմնում կքննարկվի Հայոց ցեղասպանության վերաբերյալ խորհրդարանի 2-րդ համատեղ բանաձևը: Դրանով օրենսդիրները խորհրդարանից պահանջում են Ցեղասպանությունը որակել որպես մարդկության դեմ իրականացված հանցագործություն` առանց դատական քննության կամ դատավարության: Բանաձեւը ներկայացվել է օրենսդիր մարմնի անդամներ Մայք Գատտոյի և Սանտա Բարբրա շրջանից ընտրված Կաչո Աչաջյանի կողմից: Օրինագիծն օգտագործում է ցեղասպանություն տերմինը` բնութագրելու Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրության կողմից իրականացված ոճրագործությունները, զանգվածային սպանդը և կոչ է անում ԱՄՆ-ի կառավարությանն ու Կոնգրեսին նույն կերպ վերաբերվել: Թուրքական լոբբին ձգտում է խոչընդոտել բանաձևի ընդունմանը: Read more

12 December 2012

Գագիկ Ծառուկյանը չի առաջադրվի

tsaruk 7Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը չի առաջադրվելու նախագահական ընտրություններում: Այսօր, դեկտեմբերի 12-ին տեղի է ունեցել ԲՀԿ խմբակցության եւ քաղխորհրդի համատեղ նիստ: Նիստի օրակարգում եղել է մեկ հարց` ԲՀԿ մասնակցության ձեւաչափը 2013 թվականին կայանալիք ՀՀ նախագահի ընտրություններում: Բացման խոսքում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ չի առաջադրելու իր թեկնածությունը եւ շնորհակալություն է հայտնել իր գործընկերներին՝ անվերապահ վստահության եւ աջակցության համար: Հիմք ընդունելով Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, քննարկումների արդյունքում ԲՀԿ խմբակցության եւ քաղխորհրդի համատեղ նիստը ընդունել է երկու որոշում, որ գալիք նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն չի առաջադրելու սեփական թեկնածու եւ չի սատարելու թեկնածուներից որեւէ մեկին:   Read more

12 December 2012

Խոսրովի արգելոցը տվեցին ԱԺ նախագահի տնօրինմանը

khos 7Հայաստանի բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը Խոսրովի անտառ պետական արգելոցի տնօրեն է նշանակել Հրաչ Հովակիմյանին, ով Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանավորյալն է: Ուշագրավն այն է, որ, չսպասելով տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթի արդյունքներին, նախարարը միանգամից նշանակում է արել: Այս անձը նախկինում զբաղեցրել է անտառտնտեսության ղեկավարի պաշտոնը, եւ ԱԺ նախագահը նպատակահարմար է գտել, որ նա պետք է դառնա Խոսրովի անտառի հսկիչը, որտեղ տարածքներ ունեն իր խնամի Գագիկ Ծառուկյանն ու Ռոբերտ Քոչարյանը: Հապշտապ նշանակումը պայմանավորված է Տիգրան Սարգսյանի բացակայությամբ: Վերջինս ակտիվ դերակատարում է ունեցել տնօրենի նախկին թեկնածու Նոնոյի` Գաբրիել Պողոսյանի նշանակումը չեղյալ հայտարարելու մեջ: Բնապահպանական կազմակերպությունները բազմիցս նշել են, որ արգելոցում իշխանավորներն ապօրինի որս են անում եւ ռեստորաններ կառուցում: Read more

Չինաստանն առաջ կանցնի ԱՄՆ-ից

chh 8 Մինչեւ 2030 թվականը Չինաստանն առաջ կանցնի ԱՄՆ-ից եւ կդառնա խոշորագույն տնտեսությամբ երկիրն աշխարհում: Այս մասին նշվում է National Intelligence Council պետական հետազոտական ընկերության կողմից պատրաստված՝ համաշխարհային տնտեսության զարգացումներին նվիրված Global Trends 2030 :Alternative Worlds զեկույցում: Ըստ զեկույցի հեղինակների՝ մինչեւ 2030 թվականը գլոբալ աշխարհում Ասիայի երկրների հեղինակությունն ու ազդեցությունը, որն արտահայտվում է բնակչության թվաքանակով, համախառն ներքին արդյունքի ծավալով եւ տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ իրականացվող ծախսերով, կմեծանա եւ կգերազանցի ԱՄՆ-ի եւ Եվրոպայի ընդհանուր հեղինակության եւ ազդեցության մակարդակը: Զեկույցում նաեւ նշվում է, որ մինչեւ 2030 թվականն ԱՄՆ-ին կհաջողվի ձեռքբերել էներգետիկ անկախություն: Միեւնույն ժամանակ, սպասվում է, որ գազի արդյունահանման ծավալներով ԱՄՆ-ն կզբաղեցի առաջատար դիրք:   Read more

Արժույթի միջազգային հիմնադրամը կոչ է արել ԱՄՆ-ին

lagg 5Արժույթի միջազգային հիմնադրամի նախագահ Քրիստին Լագարդը ԱՄՆ կառավարությանը կոչ է արել հնարավորինս կարճ ժամանակահատվածում լուծում տալ ֆինանսական խզման խնդրին, քանի որ ներկայումս ԱՄՆ տնտեսության համար առավել վտանգավոր են ներքին գործոնները եւ, հատկապես, ֆինանսական խզումը, քան արտաքին գործոնները, մասնավորապես, Եվրոգոտու պարտքային խնդիրները կամ Չինաստանի տնտեսությունում առկա անհավասարակշռությունները: Նշենք, որ ֆիսկալ խզումն այն իրավիճակն է, երբ մի շարք հարկային արտոնությունների դադարեցումը եւ հարկային դրույքաչափերի բարձրացումը զուգորդվում է պետական ծախսերի նվազեցմամբ: Ըստ փորձագետների կանխատեսումների՝ հավանական ֆիսկալ խզման պարագայում 2013թ. առաջին կիսամյակն ամերիկյան տնտեսության համար կլինի շատ ծանր. ընդհանուր վնասը կարող է գերազանցել 600 մլրդ դոլարը: Read more

Սպանություն Նյու Յորքում

neee 7Երեկ օրվա երկրորդ կեսին դաժան սպանություն է եղել Նյու Յորքում` Մանհեթընի կենտրոնական այգում: Նյու Յորքի ոստիկանության տվյալներով, հանցագործը կրակել է պատահական զբոսաշրջիկի գլխին, ապա թաքնվել դեպքի վայրից մեքենայով: Վիրավորին տեղափոխել են Ռուզվելտի անվան հիվանդանոց, սակայն նա մահացել է ստացած վնասվածքներից: Նյու Յորքի ոստիկանական վարչության պետի տեղակալ Փոլ Բրաունի խոսքով, դեպքը տեղի է ունեցել 58-րդ փողոցում, Բրադուեյի եւ 7-րդ ավենյուի խաչմերուկում: Մահացողը Լոս Անջելեսի 31-ամյա բնակիչ Բրանդոն Լինկըլն Վուդարդն է, ով մի քանի օր առաջ էր եկել Նյու Յորք: Ականատեսների վկայությամբ, հանցագործը արագ մոտեցել է նրան, կրակել գլխին եւ փախել: Ամեն ինչ այնքան արագ է եղել, որ մերձակայքում կանգնած տասնյակ մարդիկ չեն կարողացել նկարագրել մարդասպանին: Նշվում է միայն, որ նա սեւամորթ է, խակի հագուստով: Վուդարդը քրեական անցյալ ունի եւ չի բացառվում, որ կատարվածը վրեժխնդրության դրսեւորում է: Դեպքի վայրը շրջապատվել է ոստիկանների կողմից, ընթանում է հետաքննություն, փորձում են պարզել սպանության դրդապատճառները:   Read more

Powerd by Bloogie

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version