A+ A A-

December 2012

16 December 2012

Sign a petition that limits access to guns

 

pett 5The goal of this petition is to force the Obama Administration to produce legislation that limits access to guns. While a national dialogue is critical, laws are the only means in which we can reduce the number of people murdered in gun related deaths.

Powerful lobbying groups allow the ownership of guns to reach beyond the Constitution's intended purpose of the right to bear arms. Therefore, Congress must act on what is stated law, and face the reality that access to firearms reaches beyond what the Second Amendment intends to achieve.

The signatures on this petition represent a collective demand for a bipartisan discussion resulting in a set of laws that regulates how a citizen obtains a gun.  

https://petitions.whitehouse.gov/petition/immediately-address-issue-gun-control-through-introduction-legislation-congress/2tgcXzQC Read more

15 December 2012

Բանտապանին ձերբակալել են բռնությունների համար

bant 8Լոս Անջելես շրջանի բանտի աշխատակցին ձերբակալել են երկու դատապարտյալների նկատմամբ բռնություններ կիրառելու եւ նրանց մասին հաշվետվությունները կեղծելու մեղադրանքով: 35-ամյա Ջըրմեյն Ջաքսընը` շերիֆի գրասենյակի բանտապանը լուրջ մարմնական վնասվածքներ էր հասցրել դատապարտյալին: Հայցը նրա դեմ ներկայացրել էր Սաութ Կալիֆորնիայի բանտի նախկին դատապրտյալ Դերիք Գրիսքըվեչի կողմից, ով պնդում է, թե Ջաքսոնն այնպիսի ուժգնությամբ է հարվածել իրեն, որ տեղափոխել են հիվանդանոց: Միջադեպը տեղի էր ունեցել Լոս Անջելեսի կենտրոնում գտնվող Twin Towers բանտում: Ջաքսոնին նաեւ մեղադրում են 2009թ. Քամփթընի բանտում Սիզըր Կամպենային ծեծի ենթարկելու մեջ: Ջըրմեյն Ջաքսընի նկատմամբ 100 հազար դոլար գրավ է նշանակվել: Շերիֆի ներկայացուցիչ Սթիվ Ուիթմորի խոսքով, առաջիկայում Ջաքսընը կանգնելու է դատարանի առջեւRead more

Միջազգային ուղեւորները կազատվեն հավեյլալ ստուգումից

doog 6ԱՄՆ Կոնգրեսն օրենք է ընդունել, համաձայն որի՝ միջազգային չվերթների ուղեւորները, որոնք ԱՄՆ են ժամանում եւ համակցված ներքին թռիչք իրականացնում, կազատվեն ուղեբեռի հավելյալ ստուգման գործընթացից: Agence-France-Presse-ի փոխանցմամբ, փաստաթուղթը տարածվում է այն օդանավակայաններից իրականացվող չվերթների վրա, որոնք ուղեբեռների վերահսկողություն եւ ստուգիչ գործընթացներ են անցկացնում՝ համարժեք ԱՄՆ-ի օդանավակայաններում իրականացվող ստուգումներին: Նման օդանավակայանների ցուցակը դեռեւս չի կազմվել, սակայն Կանադայի, Իռլանդիայի եւ Կարիբյան ավազանի երկրների 14 օդանավակայաններ, որտեղ ԱՄՆ սահմանային ծառայությունը ուղեւորների վերահսկման իրավունք է ստացել, մեխանիկորեն ընկնում են անհրաժեշտ պահանջների տակ: Read more

Տանիքը քանդվել է հարցազրույցի ժամանակ

taniq 5Ալաբամա նահանգի Բիրմինհեմ քաղաքի բնակիչը վստահ է եղել, որ բոլոր սարսափելի իրադարձություններն անցյալում են, երբ տեղի CBS42 հեռուստաալիքին պատմել է, թե ինչպես են իրենք ընտանիքով փրկվել պտտահողմի ժամանակ: Սակայն նրա՝ Աստծուն փառք տալն ընդհատվել է, երբ փլուզվել է տան կտուրը, որը դեռ երեկ նրա համար ամրոց էր ծառայել: -Ես տեսա փոշու մի ամպ՝ կահույքի եւ այլ առարկաների մասերով, եւ այն սլանում էր հենց մեր տան ուղղությամբ: Մենք փակվել էինք լոգարանում եւ աղոթում էինք: Ամեն ինչ այնքան արագ է տեղի ունեցել: Մենք շատ էինք վախեցել, իսկ մեր շունն անընդհատ հաչում էր,- թղթակցին պատմել է Քլինթ Տորնթընը, եւ հենց այդ ժամանակ նրա տանից բղավոցներ են լսվել, ու գետնին են թափվել տանիքի հատվածներ: Հուզված Տորնթընն այլեւս չի մտածել տեսախցիկի մասին, եւ սկսել է դիմել ընտանիքի անդամներին՝ անհանգստանալով, թե արդյո՞ք բոլորն են ողջ, իսկ հետո վերադարձել է վախից իրեն կորցրած թղթակցի մոտ: Ամենայն հավանականությամբ, կտուրը փլուզվել է ջրի մեծ կուտակման հետեւանքով։ Հիմա տարերքից տուժածներն ապրում են հյուրանոցում, Սուրբ Ծնունդը եւս նրանք կդիմավորեն այնտեղ, այլ ոչ թե սեփական տանը։ Այս մասին գրում է The New York Daily News-ը: Ընդ որում, արդեն գտնվել են սրտացավ մարդիկ, ովքեր տոների ժամանակ կօգնեն ընտանիքին վերականգնել տունը:   Read more

11 փամփուշտով մարդ սպանած ոստիկանը անմեղ է

 

monteca 5Իշխանությունները անմեղ են ճանաչել Կալիֆոռնիայի Մանտեկա քաղաքի փողոցներից մեկում 11 փամփուշտով մի տղամարդու սպանած ոստիկանին: Սկանդալի կենտրոնում հայտնվածը քաղաքի ոստիկանության սպա Ջեյսմ Մուդին է: Նախնական ստուգման արդյունքներով՝ նրա դեմ ոչ միայն գործ չի հարուցվել, այլեւ նա վերադարձել է ծառայության: Դեպքը տեղի էր ունեցել 2011 թվականի հունիսի 11-ին: Ոստիկանը 13 անգամ կրակել էր 34-ամյա Էռնեստո Դուենեսի ուղղությամբ, սակայն 11 փամփուշտ էր նրան դիպչել: Կադրերը ֆիքսել էր պարեկային մեքենայի վրա տեղադրված տեսախցիկը: Այդ օրը իրավապահը դարանակալել էր ՝ ձերբակալելու տնային բռնության մեջ կասկածվողին: Երբ տանն է մոտեցել սպիտակ մեքենան, որում ուղեւորի նստaեղին եղել է կասկածյալը, ոստիկանը սկսել է ձերբակալման օպերացիան: Համաձայն պաշտոնական ոստիկանական վարկածի՝ կասկածյալի աջ ձեռքում դանակ է եղել: Սակայն զոհվածի փաստաբանները պնդում են, որ նա անզեն է եղել: -Անմիջապես ցա՛ծ գցեք դանակը, ձեռքերը վե´ր, մի´ շարժվեք, այլապես կկրակեմ,- ձայնագրության մեջ լսվում են Մուդիի բղավոցները: Զոհվածի փաստաբանները որոշել են հրապարակել տեսանյութն այն բանից հետ, երբ դատարանը ոստիկանի գործողությունները օրինական է ճանաչել: Read more

Սյուզըն Ռայսը հրաժարվեց հետագա պայքարից

rice 8ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սյուզըն Ռայսը հանել է թեկնածությունն ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնի համար պայքարից, տեղեկացրել է Սպիտակ տունը։ 

Հենց նա էր համարվում Հիլըրի Քլինթընին փոխարինելու համար ամենահավանական թեկնածուներից մեկը։ Նախագահ Բարաք Օբամային ուղղված նամակում Ռայսը գրել է, որ իր նշանակումն այդ պաշտոնին կարող է մի շարք դժվարությունների եւ տարաձայնությունների պատճառ դառնալ։ Հիշեցնենք, որ Սյուզըն Ռայսին խիստ քննադատության էին ենթարկել հանրապետականները՝ ԱՄՆ-ում Լիբիայի դեսպանատան վրա իրականացված հարձակումից հետո արած հայտարարության համար։ Օբամային ուղղված նամակում 48-ամյա դիվանագետը գրել է, որ ինքը ստիպված է հրաժարվել պայքարից՝  իր ընդդիմադիրների պատճառով։ Օրենքով՝ պետքարտուղարի նշանակման համար անհրաժեշտ է սենատըրների երկու երրորդի համաձայնությունը, ինչը հանրապետականներին հնարավորություն կտար արգելափակել նրա թեկնածությունը։ -Ես համոզված եմ, որ իմ նշանակման գործընթացը կլինի երկար, դժվար եւ թանկ՝ ձեր եւ մեր երկրի ազգային շահերի ու միջազգային առաջնահերթությունների համար,-ասված է Օբամային ուղղված նամակում։ Ի պատասխան նախագահը հայտարարել է, որ մեծ ափոսանքով է հետեւում վերջին շաբաթների ընթացքում Սյուզըն Ռայսի դեմ իրականացվող անարդար հարձակումներին։ Ռայսն Օբամայի վաղեմի դաշնակիցն է, եւ նախագահը բազմիցս հրապարակավ պաշտպանել է նրան։ Փորձագետների համոզմամբ՝ սենատըր Ջան Քերրին այժմ ամենահավանական թեկնածուն է ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում Հիլըրի Քլինթոնին փոխարինելու համար։ Read more

Զանգվածային սպանություն Կանեկտիկըտի դպրոցում

dproc 5ԱՄՆ-ի Կանեկտիկըտ նահանգի  Նյութաուն քաղաքի տարրական դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով զոհվել է 27 մարդ: Sandy Hook տարրական դպրոցում, որտեղ 625 երեխա է սովորում, ավելի քան 100 կրակոցներ են հնչել: 911 ծառայությունում առաջին ահազանգը, օգնության հասնելու խնդրանքով, ստացվել է 9:11-ին: Դրանից հետո դպրոցը շրջապատել էին տասնյակ իրավապահներ: Փակվել էին նաեւ Նյութաունի բոլոր դպրոցները: Իրավապահների կողմից սպանվել է նաեւ զինված անձը, ով կրակ է բացել դպրոցականների ուղղությամբ: Հանցագործը 2Օ-ամյա Ադըմ Լանզան է ով դպորց է մտել զինված եւ զինվորական համազգեստովԶոհերի թվում 20 երեխաներ կան 5-ից 10 տարեկան, հաստատվել է նաեւ դպրոցի տնօրենի եւ հոգեբանի մահը: Նախնական տվյալներով, սպանվածներից մեկը հենց մարդասպանի մայրն է Նենսի Լանզան ով աշխատում էր այդ դպրոցում, իսկ մինչ այդ տան մուտքի մոտ Ադըմը կրակել էր մոր վրա: Ոստիկանությունը դեպքի վայրից հայտնել է, որ դեպքի վայրում առնվազն 2 ատրճանակ է հայտնաբերվել` մեկը Glock, մյուսը Sig Sauer մակնիշի: Նյութաուն քաղաքը գտնվում է Նյու Յորքից 80 մղոն հյուսիս-արեւելք: իրավապահները ձերբակալել են Ադըմի եղբորը Ռայըն Լանզաին հարցաքննության նպատակով։

Նախագահ Օբաման իր ցավակցությունն է հայտնել զոհվածների ծնողներին եւ հարազատնրին նշելով, որ մահացածների մեծամասնությունը երեխաներ էին հինգից տաս տարեկան նրանց կյանքը դեր առջեւում էր եւ հուզվել։ Սպիտակ տան դրոշը իջեցված է, սգում է ողջ ամերիկացի ժողովուրդը։ Read more

14 December 2012

Կաղամարների զանգվածային ինքնասպանություն

squid 9Հազարավոր սատանայական կաղամարներ զանգվածային ինքնասպանություն են գործել: Մոնտերեյի ծովածոցի լողափերից մեկում նախօրեին առավոտյան զարմանալի տեսարան է եղել: Ինչ-ինչ պատճառներով ավազի մեջ նետված հազարավոր Համբըլդի կաղամարներ են գտել: Բնակիչներին ապահովության համար զգուշացրել են, որ ուտելու նպատակով ծովամթերքը չհավաքեն: Սա վերջին վեց շաբաթում կաղամարների զանգվածային ինքնասպանության արդեն երրորդ դեպքն է: Մարդիկ դեռ ողջ մնացած կենդանիներին ջուրն են գցել, սակայն վերջիններս կրկին վերադարձել են: Ափում երիտասարդ կաղամարներ են եղել՝ մի քանի ոտնաչափ երկարությամբ: Սովորաբար Հումբոլդտի կաղամարների երկարությունը կարող է հասնել 2 մետրի: Մասնագետները ենթադրում են, որ պատճառը կարող են թունավոր նյութերը լինել: Օրինակ, որոշ ջրիմուռներ թունանյութերի աղբյուր են: Հետաքրքիրն այն է, որ համբըլդի կաղամարներ այդ ջրերում արդեն մի քանի տարի չէին տեսել: 1997թ.-ից նրանք չէին երեւում այդ կողմերում: Ենթադրվում էր, որ ջրի ջերմաստիճանի բարձրացման պատճառով դրանք տեղափոխվել են հյուսիս: Read more

Կրծքերի իմպլանտներում թմրանյութ

inp 4Պանամայի քաղաքացին ձերբակալվել է Բարսելոնի օդանավակայանում՝ կրծքերի իմպլանտների միջոցով թմրանյութ տեղափոխելու մեղադրանքով: Սիլիկոնի փոխարեն կնոջ կրծքերում հայտնաբերվել է կոկայինով լի երկու տոպրակ: Հայտնաբերված թմրանյութի ընդհանուր քաշը կազմել է մոտ երկու կիլոգրամ: Ոստիկանության ուշադրությունը գրավել է աղջկա տարօրինակ պահվածքը: Ավելի ուշ զննման ժամանակ ոստիկանությանը տարօրինակ են թվացել նրա կրծքերի տակ եղած վիրակապերը: Աղջիկը բացատրել է, որ երկու ամիս առաջ է կրծքի վիրահատություն արել, սակայն վերքերը ամբողջությամբ չեն ապաքինվել: Նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ եւ սուտը բացահայտվել է: Իրավապահ մարմինների վարկածով՝ հնարավոր է աղջիկը կոլումբիական թմրավաճառներից մեկի զոհն է դարձել, այսինքն` թմրավաճառը ստիպողաբար պարտադրել է աղջկան նման ձեւով կոկային տեղափոխել: Բժիշկների խոսքով, կոկայինի հանումը փրկել է աղջկա կյանքը, քանի որ այդ չափի թմրանյութի ներթափանցումը արյան մեջ մահացու կլիներ:   Read more

Ծեծկռտուք Ուկրաինայի խորհրդարանում

ukaine 7Ուկրաինայի Գերագույն Ռադայի խորհրդարանական երկրորդ օրը, սկսվել է ձեռնամարտով։ Վեճը կրկին նախաձեռնել էր ընդդիմությունը՝ Սվոբոդա-ի գլխավորությամբ։ Նրանք դեմ են հանդես եկել Տարածաշրջանների կուսակցության դեմ այն ժամանակ,երբ խորհրդարանը պետք է քննարկեր խորհրդարանի նախագահի թեկնածության հարցը։ Այդ հարցի քննարկումը սկսելուն կողմ էին քվեարկել 242 պատգամավոր։ Դա ցույց է տվել, որ Տարածաշրջանների կուսակցությունը մեծամասնություն է կազմել, որը կօգնի՝ ընդունել իր որոշումները։ Ընդդիմադիրները նիստին ներկայացել էին Ազատությանը չես կանգնեցնի գրությամբ շապիկներով։ Նրանք սկսել են անպատվել իրենց գործընկերներին, եւ անցել են ձեռնամարտի: Ընդդիմադիրները գրոհել են նախագահության ամբիոնը, բայց իշխանամետներին հաջողվել է խանգարել նրանց, իսկ ոմանց նույնիսկ դռներից դուրս հրելով։ Նիստին ներկա է եղել նաեւ բռնցքամարտի ախարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն, ով, սակայն ծեծկռտուքին չի մասնակցել: Ի վերջո իշխանությունը խորհրդարանի նախագահ է ընտրել Վլադիմիր Ռիբակին, իսկ վարչապետ` Նիկոլայ Ազարովին: Read more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel