amga.tv

Switch to desktop Register Login

December 2012

01 December 2012

Մենինգի խոսքով, իրեն տանջել են

mening 8Շարքային Բրադլի Մենինգը, որին ԱՄՆ իշխանությունները մեղադրում են WikiLeaks ինտերնետ պորտալին դիվանագիտական եւ ռազմական հարյուր հազարավոր գաղտնի փաստաթղթեր փոխանցելու մեջ, խոստովանել է, որ 2010-ին Բաղդադում ձերբակալությանը հաջորդած մի քանի օրերին իրեն սարսափելի պայմաններում են պահել: Այս մասին նա հայտարարել է ՝ Մերիլընդ նահանգում անցկացված մինչդատական նախնական լսումների ժամանակ: Դա Մենինգի առաջին ելույթն էր ձերբակալությունից հետո: Հաստատությունը, որտեղ նրան պահել են, նա վանդակ է անվանել՝ 2.5 մետրից պակաս տարածքով: -Ես մտածում էի՝ կմեռնեմ այնտեղ: Դա իսկական վանդակ էր կենդանիների համար,- ասել է նա: Մենինգը նաեւ գանգատվել է, թե նույնիսկ չի իմացել՝ ինչո՞ւ են իրեն մեղադրում եւ ինչո՞վ է դա իրեն սպառնում: -Ցերեկներն ու գիշերները նման էին իրար: Շուտով դրանք ինձ համար միախառնվեցին մեկ ընդհանուրի մեջ,-խոստովանել է զինծառայողը: Ենթադրվում է, որ շարքայինի հարցաքննությունը կշարունակվի այսօր: Դատավոր Դենիզ Լինդի խոսքով՝ Մենինգին, որն ռազմական տրիբունալը մեղադրում է լրտեսության եւ թշնամուն օգնելու մեջ, կարող է 16 տարվա ազատազրկում սպառնալ: Սա չի նշանակում, որ կարող են Մենինգի դեմ հենց այդ մեղադրանքներն առաջադրել: Ենթադրում է, որ այդ հարցով որոշումը կկայացվի դեկտեմբերին:  Read more

Բըրբանկում հինգ կասկածյալների են փնտրում

burb 4Բըրբանքի ոստիկանությունը որոնում է  դիմակավորված հինգ կասկածյալների, որոնք փախուստի էին դիմել Empire Center-ի մոտ կատարած գողությունից հետո: 32-ամյա տղամարդը 1600  Maria Street հասցեի մոտ դուրս էր գալիս մեքենայից, երբ նրա վրա են հարձակվել դիմակավորված երկու անձինք` պահանջելով թանկարժեք իրերով տոպրակը, բջջային հեռախոսն ու մեքենայի բանալիները: Բըրբանքի ոստիկանության սերժանտ Դերին Ռայբըրնի խոսքով, տուժածը գողերին է հանձնել նրանց պահանջածը եւ նրանք հեռացել են իրենց երեք հանցակիցների հետ: Գողացված մեքենան եղել է մուգ գույնի Միթսուբիշի մակնիշի մեքենա: Ոստիկանությունն այժմ որոնում է կասկածյալներին, դեպքի վերաբեյալ տեղեկություններ իմացողները կարող են զանգահարել Բըրբանքի ոստիկանություն  (818) 238-3210 հեռախոսահամարով Read more

Վթարներ Գլենդելում

acc 4Գլենդելի ճանապարհներին մի շարք վթարներ են եղել, որոնք զգալի վնաս են հասցրել վարորդներին եւ քաղաքին: Թըլուկա Լեյքի մոտ, թիվ 134 մայրուղու վրա երեկ առավոտյան իրար են բախվել մարդատար մեքենան եւ մեծ բեռնատարը, վթարի հետեւանքով վարորդներից մեկը մահացել է: Ճանապարհը տեւական ժամանակ փակ է եղել: Եւս երկու մեքենաներ իրար են բախվել Cahuenga Boulevard-ի մոտ, գիշերը ժամը 4:30-ի սահմաններում: Վարորդները մարմնական վնասվածքներ են ստացել: Թիվ 5 մայրուղու վրա իրար են բախվել փիքափն ու բեռնատարը, ինչի հետեւանքով ճանապարհի տվյալ հատվածում փլուզումներ են եղել: Մոտ 20 մեքենաներ լրջորեն վնասվել են, սակայն մարդկային զոհեր եւ վիրավորներ չեն եղե  Read more

Երկաթուղային աղետ Նյու Ջըրզիում

trine 4Նյու Ջըրզիում երկաթուղային աղետի հետեւանքով թունավոր նյութի արտահոսք է եղել: Միջադեպը տեղի է ունեցել Նյու Ջըրզիի հարավում, փլվել է կամուրջը, որով ընթանում էր բեռնատար գնացքը: Գնացքի չորս վագոններ ընկել են Դելըուեր գետը, եւ վինիլքլորիդ թունավոր քիմիական նյութի արտահոսք է եղել: Նախնական տվյալներով, մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել 18 մարդ: Նրանց մեծ մասը բողոքել է շնչառական խնդիրներից: Դեպքի վայրում փրկարարներ են աշխատել, որոնք իրականացրել են գնացքում գտնվողների եւ մերձակա տների բնակիչների տարհանումը: Այլ մանրամասներ դեռ հայտնի չեն: Ի դեպ, Վինիլքլորիդը խիստ հրավտանգ եւ պայթյունավտանգ գազ է, որն այրման ընթացքում թունավոր նյութեր է արձակում: Մարդու վրա կարող է քաղցկեղածին եւ մուտագեն հետեւանքներ ունենալRead more

Էկոահաբեկչուհին հանձնվել է

ecoo 4Կանադայի քաղաքացին, որը մեղադրվում է ԱՄՆ-ի տարածքում բնապահպանական ահաբեկչության մեջ եւ 10 տարի գտնվել է փախուստի մեջ, հանձնվել է FBI-ին: Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով ԱՄՆ արդարադատության նախարարության հաղորդագրությանը: 39-ամյա Ռիբեկա Ջանեթ Ռուբինը հանձնվել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակիցներին նոյեմբերի 29-ին Վաշինգտըն նահանգի Բլեյն քաղաքում՝ ամերիկա-կանադական սահմանին: Համարվում է, որ Ռուբինը եղել է Ընտանիք խմբավորման 13 անդամներից մեկը: Խմբավորումը մասնակից է եղել 1996-2001 թթ. ԱՄՆ-ի արեւմտյան հատվածում տնտեսական եւ արդյունաբերական օբյեկտների վրա մի շարք հարձակումների իրականացմանը: Խմբավորման անդամները հավաստել են, որ իրենց թիրախ են դարձել միայն այն օբյեկտները, որոնք վնաս են հասցրել շրջակա միջավայրին: Ակտիվիստների հասցրած վնասը կազմել է 40 մլն դոլար: Խմբավորման մյուս անդամները իրենց մեղքը ճանաչել են 2007 թվականին եւ դատապարտվել են 37-156 ամսվա ազատազրկման:   Read more

Օբաման եւ Ռամնին հանդիպել են

obra 4 ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման եւ Միթ Ռսմնին նոյեմբերի 29-ին միասին ճաշել են Սպիտակ տանը: Դա նրանց առաջին հանդիպումն էր նախագահական ընտրություններում Բարաք Օբամայի տարած հաղթանակից հետո: Ճաշկերույթը, որը տեւել է մեկ ժամից փոքր-ինչ ավելի, տեղի է ունեցել Բարաք Օբամայի անձնական ճաշասրահում: Ընթրիքն անցել է ոչ պաշտոնական, բարեկամական մթնոլորտում, դրան նպաստել են նաեւ ճաշատեսակները` չիլի հնդկահավ եւ գրիլ հավի մսով աղցան: Ընթրիքի ժամանակ նախագահը եւ հյուրը զրուցել են քաղաքականության եւ ապագայի ծրագրերի մասին: Սպիտակ տան պաշտոնական մեկնաբանությունների համաձայն` Միթ Ռամնին եւ Բարաք Օբաման քննարկել են աշխարհում ԱՄՆ-ի առաջատար դիրքը պահպանելու կարեւորությունը, ինչպես նաեւ արծարծել են հետագա համատեղ աշխատանքի հնարավորությունը: Ընտրություններում Միթ Ռամնիի պարտությունից հետո առանձին լրատվամիջոցներ նույնիսկ լուրեր էին տարածում, թե Օբաման նրան պաշտոն կառաջարկի նախագահական վարչակազմում: Հանդիպմանը լրագրողներ չեն եղել, սակայն Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեյ Քարնին խոստացել է մոտ օրերս հրապարակել զրույցի պաշտոնական սղագրությունը եւ ընթրիքի ընթացքում արված լուսանկարները: Հանդիպումն ի դեպ, ուղեկցվել է միջադեպով: Գաղտնի ծառայության աշխատակիցները ձերբակալել են մի տղամարդու, ում հաջողվել էր մոտենալ Ռամնիի մեքենային, երբ վերջինս անցնում էր Սպիտակ տան անցակետով: Ըստ ոստիկանների տղամարդն ագրեսիվ տրամադրություններ է ունեցել: Read more

Powerd by Bloogie

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version