A+ A A-

November 2012

09 November 2012

Մահացու վթար Մյասնիկյան պողոտայում

myas 5Ասօր ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 17:30-ի սահմաններում, «Ֆոլցսվագըն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մյասնիկյան պողոտայում, գազանանոցի դիմաց դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել էլեկտրասյանը: Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել երկու հոգու, որոնցից մեկին տեղափոխել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բուժկենտրոն, իսկ մյուսը մահացել է: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ նշված ավտոմեքենան հաշվառված է Էրեբունու բնակիչ Ռուբեն Դավթյանի անվամբ: Բժիշկներին չի հաջողվել փրկել հիվանդանոց տեղափոխվածի կյանքը եւ նա մահացել է: Ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում, պարզվում են զոհերի ինքնությունը: Read more

Վթարվել էր հրշեջ պոմպը


vttt 8Չաթսուորթում տեղի ունեցած վթարը, որի հետեւանքով վնասվել էր ճանապարհին գտնվող հրշեջ պոմպը, մի քանի ժամով փակել էր ճանապարհը: Երեկ երեկոյան մեքենան 9100 Topanga Canyon Boulevard հասցեում հարվածել է պոմպին: Լոս Անջելեսի հրշեջ ծառայության ներկայացուցիչ Բրայըն Համֆրիի խոսքով, ջուրը պոմպից ցայտում էր 70 ոտնաչափ բարձրությամբ, եւ փրկարարներից ու բժիշկներից տեւական ժամանակ է պահանջվել վնասված մեքենային հասնելու համար: Դեպքից երկու ժամ անց դեռ փրկարարները դեպքի վայրում էին: Վթարված մեքենայի տարեց վարորդին տեղափոխել են հիվանդանոց, սակայն նրա կյանքին ոչինչ չի սպառնում: Վթարի հետեւանքով այլ տուժածներ չեն եղել: Նախորդ տարվա ընթացքում Լոս Անջելեսի տարածքում վթարվել էր 604 հիդրոպոմպ:   Read more

Նոր փոթորիկը ավերներ է գործել

norester 5Սենդի փոթորկից տուժած Նյու Յորքի, Նյու Ջըրզիի եւ Կաննեկտիկըտի նահանգների տասնյակ հազարավոր բնակիչներ առանց լույսի են մնացել Նորիսթըր ձնամրրիկի պատճառով: Այսպես, միայն Նյու Յորք քաղաքում գրանցվել են էլեկտրաէներգիայի շուրջ 48 հազար անջատումներ: Մեկ օրում տեղացել է մեկ ամսվա նորմայի երրորդ մասը: Առանց լույսի մնացածների թվում են այն բնակիչները, ում տների էլեկտրամատակարարումը, որն ընդհատվել էր Սենդի-ի պատճառով, վերականգնվել էր ընդամենը մի քանի օր առաջ: ԱՄՆ-ի հյուսիսարեւելյան ափին փոթորկի պատճառով հոսանքազրկված եւս շուրջ 640 հազար տնային տնտեսություններ մինչ այժմ մնում են առանց էլեկտրականության: Ձնամրրիկի նախօրեին Նյու Յորքի իշխանությունը կարգադրել էր տարհանել ափամերձ շրջանների բնակիչներին, որոնց հեղեղումներ էին սպառնում: Օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն` Նյու Յորքում ձնամրրիկն առավելագույն ինտենսիվության կհասնի այսօր երեկոյան: Սպասվում է, որ քաղաքում կգրանցվի մոտավորապես 3 սանիտիմետր անձրեւ եւ մինչեւ 5 սանտիմետր ձյուն, իսկ քամու պոռթկումների արագությունը կհասնի ժամում հարյուր կիլոմետրի: Ձնամրրիկի պատճառով հարյուրավոր չվերթներ են հետաձգվել Նյու Յորքի, Նյու Ջըրզիի, Կաննեկտիկըտի, Փենսիլվենիայի եւ Մասաչուսեթսի օդանավակայաններում: Ավելի քան 1,7 հազար չվերթ չեղյալ է հայտարարված:  Read more

Ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել

inq 5Նյու Յորք նահանգում հարկադիր վայրէջք է կատարել Դելտա ավիաընկերության ինքնաթիռը` շարժիչի անսարքության պատճառով: McDonnel - Duglas MD-80 մակնիշի ինքնաթիռը, որ իրականացնում էր Դեթրոյթ-Հարթֆըրդ չվերթը, ստիպված է եղել վայրէջք կատարել Նյու Յորքի Սիրըքյուզ քաղաքի օդանավակայանում: Օդանավի շարժիչներից մեկը խափանվել էր օդում: Սիրըքյուզի օդանավակայանի ներկայացուցիչ Քրիսթինա Քելեհանի խոսքով, օդաչուներին հաջողվել է բարեհաջող վայրէջք կատարել: Ինքնաթիռում գտնվող 102 ուղեւորներից ոչ ոք չի տուժել: Տեխնիկական սպասարկման անձնակազմը պարզում են անսարքության պատճառը: Միայն մոտ 10 ժամ անց օդանավին հաջողվել է կրկին թռչել եւ եւ հասնել Հարթֆըրդ: Read more

Օբաման վերադարձավ Սպիտակ տուն

family 4Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման տիկնոջ ու երկու դուստրերի ուղեկցությամբ հայրենի Չիկագոյից վերադարձել է վերանվաճված Սպիտակ տուն: Նախագահական ընտանիքը վայրէջք է կատարել էնդրյուս ավիաբազայում երեկ ուշ երեկոյան: Իրեն սպասող լրագրողներին նա կատակով ասել է. - Ձեզ մոտ լավ էլ ցուրտ է, ի՞նչ է պատահել: Օբաման, ավելի վաղ հանդես գալով Չիկագոյում իր կողմնակիցների առջեւ, հայտարարել էր, որ վերադառնում է Սպիտակ տուն` անհապաղ աշխատանքի անցնելու լիարժեք վճռականությամբ ու ոգեւորվածությամբ: Այդուհանդերձ, վերընտրվելուց հետո առաջին օրն անցկացրել է ընտանիքի եւ մոտ խորհրդականների շրջապատում, սակայն առավոտը նվիրել է աշխատանքային հարցերին՝ հաղորդում են նախագահի մամլո ծառայության թղթակիցները, որոնք եղել են Չիկագոյում եւ նախագահի հետ վերադարձել են Վաշինգտըն: Օբաման հեռախոսով խոսել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջան Բեյների , Սենատի մեծամասնության եւ փոքրամասնության առաջնորդներ Հերի Ռիդի եւ Միտչ Մըկկանելի, ինչպես նաեւ Սենատի դեմոկրատական փոքրամասնության առաջնորդ Նենսի Փելոսիի հետ: Նրանց հետ Օբաման քննարկել է սենատորների դիտարկմանը ներկայացված հիմնական օրենսդրական նախաձեռնությունները, հիշեցրել բյուջեի պակասուրդի կրճատման համար միջոցների ընդունման, գործազրկությանն ուղղված պայքարի անհրաժեշտության մասին: Այսօր երեկոն նախագահն անցկացրել է Սպիտակ տանը՝ ընտանիքի հետ: Մոտ խորհրդականների հետ սովորական առավոտյան հանդիպումից բացի՝ այսօր Օբաման ծրագրված միջոցառումներ չունի:   Read more

Հիլարի Քլինթոնը հեռանալու է

Clentonn 5ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլըրի Քլինթընը մտադիր է հեռանալ պաշտոնից: Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլընդը: -Պետքարտուղարի ծրագրերը չեն փոխվել: Դուք շատ անգամ լսել եք, որ նա ցանկանում է օգնել իր հաջորդին հիմնավորվել պաշտոնում եւ ապա զբաղվել անձնական կյանքով,- ասել է Նուլընդը մամուլի ասուլիսում: Նա սակայն հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին՝ կապված երկրի արտաքին քաղաքականության հետ, նշելով, որ այդ մասին պետք է խոսի վերընտրված նախագահ Բարաք Օբաման: Հիլըրի Քլինթընի հեռանալուց հետո ԱՄՆ նոր պետքարտուղարի հավանական թեկնածուների անուններ են նշվում ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սյուզըն Ռայսը, Սենատի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Ջան Քերին ու նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Թամըս Դանիլընը:   Read more

Պուերտո Ռիկոն կդառան ԱՄՆ նահանգ

puerto 3Պուերտո Ռիկոյի բնակիչները որոշել են փոխել իրենց կարգավիճակը ԱՄՆ-ի հետ հարաբերություններում՝ դառնալով նրա 51-րդ նահանգը: Նոյեմբերի 6-ին կայացած հանրաքվեի արդյունքում պուերտոռիկացիների ավելի քան կեսը կողմ է քվեարկել ԱՄՆ կազմի մեջ մտնելուն: Պուերտոռիկացիների 33 տոկոսը կողմ է ԱՄՆ հետ ազատ ասոցիացիային եւ միայն 5 տոկոսն է ցանկանում Պուերտո Ռիկոն ամբողջովին անկախ պետություն տեսնել: Վերջնական որոշման համար անհրաժեշտ է ԱՄՆ Կոնգրեսի համաձայնությունը: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ավելի վաղ հայտարարել էր, որ հարգանքով է մոտենում կղզու բնակչության ցանկությանը: Ներկայում Պուերտո Ռիկոն ԱՄՆ կառավարման տակ է գտնվում: Բնակիչներն ունեն ԱՄՆ քաղաքացիություն, սակայն չեն կարող քվեարկել նախագահական ընտրությունների ժամանակ: Read more

Ռեկորդային թվով կանայք Կոնգրեսում

conggg 4Նոյեմբերի 6-ին մասնակիորեն ընտրված ԱՄՆ-ի 113-րդ Կոնգրեսի Սենատի նիստերին կմասնակցեն 1789 թվականին դրա կազմավորման պահից ի վեր ռեկորդային թվով կանայք՝ 20 հոգի: Այսպիսով, սկսած 2013 թվականից, յուրաքանչյուր հինգերորդ սենատորը կլինի կին: Երկպալատ Կոնգրեսի քվեարկության ընթացքում ընտրվել են Ներկայացուցիչների պալատի բոլոր անդամները եւ սենատորների մեկ երրորդը: 2012թ. ընթացքում Սենատում 17 կին էր աշխատում: Սենատի առաջին կին անդամը՝ գրող եւ քաղաքական գործիչ Ռիբեկա Լատիմըր Ֆելթընը, ընտրվել է 1922թ.: Մինչ 1992թ., երբ միանգամից 5 կին հայտնվեց Սենատում, իգական սեռի ներկայացուցիչները հազվադեպ էին հայտնվում Կոնգրեսի վերին պալատում: Կոնգրեսի վերին պալատի ընտրությունների արդյունքներով Դեմոկրատական կուսակցությունից Սենատ են անցել Թեմի Բոլդուինը (Վիսկանսընի նահանգ), Հայդի Հայթքեյմփը (Հյուսիսային Դակոտա), Մեյզի Հիրոնոն (Հավաիի) եւ էլիզըբեթ Ուորընը (Մասաչուսեթս): Հանրապետականներից նոր սենատոր է դարձել Դեբ Ֆիշըրը (Նեբրասկայի նահանգ): Նոյեմբերի 6-ին դեմոկրատներից վերընտրվել են վեց գործող կին սենատըրներ:   Read more

08 November 2012

Փախած կոկորդիլոսին բռնեցին

croco 4 Կոկորդիլոսը, որը հույս ուներ ազատ ու հանգիստ կյանք վարել Գազայի հատվածի հյուսիսում՝ Բեյթ-Լախիա քաղաքամերձ ջրանցքում, որտեղ հաստատվել էր տեղի կենդանաբանական այգուց փախչելուց հետո, բռնվել է ոստիկանների կողմից, ու հիմա պետք է վերադառնա զվարճանքների այգու լողավազան: Բիսսան անունով կոկորդիլոսը երկու տարի հարձակվում էր ֆերմերների անասունների վրա՝ մինչեւ վնասազերծվեց իրավապահների կողմից։ Գազայի հատվածի ներքին գործերի վարչության փոխանցմամբ, 2010 թ. անհետացած կոկորդիլոսը բնակվում էր կոյուղատարի մեջ, որը 2008-2009 թթ. ռմբակոծությունից հետո բարձիթողի վիճակում էր: Այդ ժամանակից ի վեր կոկորդիլոսը հարձակվում էր անասունների հոտի վրա, իր տեսքով սարսափահար անում մարդկանց: Իսրայելական լրատվամիջոցները հայտնում են, որ կենդանին կարողանում էր հաջող շրջանցել թե բնակիչների, թե ոստիկանների թակարդները, սակայն բնակիչների համբերությունը հատել է, եւ նրանք իրավապահների օգնությամբ հատուկ գործողություն են իրականացրել գիշատչին գտնելու համար: Read more

ՄԱԿ-ում բարձրացրել են Ադրբեջանի այլատյացության հարցը

makkk 5Դեռեւս չեն սպիացել Ղարաբաղի հանդեպ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի վերքերը, եւ այդ երկիրը շարունակում է պետական մակարդակով քարոզել ատելություն հայերի նկատմամբ: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը` ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 67-րդ նստաշրջանի շրջանակներում: Դեսպանը նիստին մասնակցող ՄԱԿ-ի անդամ երկրների ուշադրությանն է հանձնել պաշտոնական Բաքվի հայատյացության փաստերը` նշելով, որ այս առթիվ ահազանգում է ողջ միջազգային հանրությունը, մասնավորապես, ռասիզմի դեմ պայքար մղող միջկառավարական կառույցները: Նազարյանը նշել է, որ Ադրբեջանի նախագահի կողմից մարդասպանի ներումն անպատժելիության սարսափելի օրինակ է, էթնիկ հողի վրա կատարված հանցագործության շարունակություն, ինչը հետեւանք է Ադրբեջանում տասնամյակներ իրականացվող այլատյացության եւ ռասիստական քաղաքականության:   Read more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel