amga.tv

Switch to desktop Register Login

November 2012

27 November 2012

Չինացի զույգը հրաժարվել է լքել իր տունը

tuun 4Չինական ընտանեկան զույգը համառորեն հրաժարվել է նոր վայր տեղափոխվել, թեեւ նրանց կիսաքանդ հինգհարկանի տունը, որտեղ բնակվում են ամուսինները, հայտնվել է մայրուղու հենց կենտրոնում: Եւ առայժմ դրա հետ ոչ ոք ոչինչ անել չի կարող:

Խնդիրն այն է, որ նոր, մեղմացված օրենսդրությամբ մարդկանց հնարավորություն է տրվում մնալ իրենց հին բնակարաններում, եթե փոխհատուցման գումարը նրանց չի գոհացնում: Չինաստանի Վենլինգ քաղաքում Լո Բաոգենն  ու նրա կինը հենց այդ պատճառով հրաժարվել են իրենց կիսափլուզված տնից հեռանալ: Ընդ որումբոլոր հարեւաններն արդեն վաղուց տեղափոխվել են: Թեեւ շենքի մի մասը  քանդել են, սակայն շատ բնակարաններ դեռ պահպանվել են: Քսիէժանգայանգ գյուղով անցնող մայրուղին դեռ պաշտոնապես չի բացվել, սակայն շատ վարորդներ հատուկ գալիս են այս գյուղ` տեսնելու արտառոց իրավիճակը, երբ մայրուղու կենտրոնում վեր է խոյանում մենակյաց տունը: Չինաստանում նման տների տերերի համար հատուկ մականուն են մտածել` մեխ-տանտերեր, նմանեցնելով պատի մեջ մնացած հին մեխին, որը հնարավոր չէ քաշել եւ հանելRead more

Սկանդալ Լոնդոնում

nacked 4Լոնդընի կենտրոնում, Թրաֆալգարի հրապարակից, երկրի խորհրդարանի եւ վարչապետ Դեւիդ Քեմերոնի նստավայրից ոչ հեռու, սկանդալ է հասունացել, որի պատճառով ոստիկանությունը նույնիսկ ստիպված է եղել փակել Ուայթհոլի փողոցը: Ուայթհոլը փակել են մերկ տղամարդու պատճառով, ով բարձրացել է Քեմբրիջի դուքս, Գեորգ իշխանի արձանի վրա, որը գտնվում է Պաշտպանության նախարարության հրապարակում: Մերկ տղամարդը նստել է ձիավոր իշխանի ուսին: Նա թափահարել է ձեռքերը, մատով ինչ-որ բան ցույց տվել ու շարժել շրթունքները: Դեպքը տեղի է ունեցել նախօրեին, կեսօրին: Ոստիկանները պատմել են, որ երբ տղամարդը բարձարցել է արձանի վրա, նա հագնված է եղել, իսկ հետո սկսել է արագ հանվել: Անմիջապես բազմություն է հավաքվել արձանի մոտ, ովքեր սկսել են լուսանկարել մերկ տղամարդուն: Դեպքի վայր են ժամանել հրշեջներն ու շտապօգնության աշխատակիցները: Ժամանած ոստիկանությունը, ի վերջո, 3 ժամ անց կարողացել է իջեցնել 30-40 տարեկան մորուքով տղամարդուն ու ձերբակալել: Հավաքվածներին նախ թվացել է, թե սա ինչ-որ բողոքի ակցիա է, սակայն ավելի ուշ հայտնի է դարձել, որ նա ուղղակի հոգեկան խնդիրներ ունի: Վերջինս, ի դեպ, Ուկրաինայի քաղաքացի է եւ ավելի ուշ ոստիկաններին ասել է, թե բողոքում էր իրեն Մեծ Բրիտանիայից արտաքսելու որոշման դեմ: Ոստիկանությունը պարզում է բոլոր հանգամանքները Read more

Պայթյուն Մասաչուսեթսի գիշերային ակումբում

nightcl 918 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել Մասաչուսեթս նահանգի Սփրինգֆիլդ քաղաքում, գիշերային ակումբներից մեկում բնական գազի պայթյունի հետեւանքով: Պայթյունը տեղի է ունեցել նոյեմբերի 23-ի գիշերը, գազի արտահոսքի պատճառով, Scores` Gentlemen Club ակումբում: Զվարճանքի հաստատության շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է, լրջորեն տուժել են հարեւան շինությունները, կոտրվել են պատուհանների ապակիները։ Ոստիկանության ներկայացուցչի խոսքով, զոհերից հնարավոր է եղել խուսափել շնորհիվ ակումբի ղեկավարության ժամանակին արձագանքելու: Ակումբի աշխատակիցները պայթյունից հետո պատմել են, որ մի քանի օր գազի հոտ են զգացել, սակայն դեպքի վայր ժամանակ մասնագետները արտահոսք չեն հայտնաբերել: Պարուհիներից մեկի խոսքով, պայթյունից հաշված րոպեներ առաջ մենեջերը հոտ է զգացել եւ բղավել` ինձ համար նշանակություն չունի, հագնված եք, թե ոչ, բոլորդ դուրս շենքից: Երբ բոլորը լքել են շենքը, որոտացել է պայթյունը: Տուժածներից 10-ը դեպքի վայրում աշխատած հրշեջներ եւ ոստիկաններ են: Իրավապահները տարհանել են մերձակա շենքերի բնակիչներին, իսկ հրշեջները մարել են բռնկված կրակը: Ներկայումս դեպքի կապակցությամբ հետաքննություն է ընթանում, իրավապահները պարզում են ինչպես պայթյունի պատճառը, այնպես էլ գազի մասնագետների հնարավոր մեղքը:   Read more

Հայ ներգաղթյալին դատել են եւ կարտաքսեն

conartist 4Ներգաղթյալին, ով դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման, արտաքսում է սպառնում: Դեյվիդ Վայնըրը մի քանի կերպարներ է ունեցել, այդ թվում` զբաղվել է առանց լիցենզիայի իրավաբանական գործունեությամբ, ներկայացել է որպես ռաբբի, ունեցել է ալբանացի դիվանագետի անձնագիր: 37-ամյա Վայները կարող էր անգամ Հալիվուդի հիվանդանոցից կրծքանշան ստանալ որպես բժշկության դոկտոր կամ հոգեւոր սպասավոր: -Ես նրան կնկարագրեի որպես վերջացած խաբեբա,-ասել է դետեկտիվ Ջան Կալաբրոն, որը հետապնդել է Վայներին: Վայնըրը Հարավային Ֆլորիդայում հայտնվել է Կանադայի Նյուֆաունդլընդ քաղաքից 2001թ-ին, այն բանից հետո, երբ, կանադական իշախանությունների տվյալներով, խաբեությամբ հարկային ծառայությանը զրկել է 324 հազ. դոլարից: Նշենք, որ Վայնըրը տարիներ շարունակ տարբեր անուններով է գործել, այդ թվում` Բագրատ Համբարձումյան, Պեկրատ Վայնըր եւ Բագրատ Մոչկարովսկի: Միաժամանակ փաստաթղթերը ցույց են տալիս, որ նա ամուսնացած է եղել իր առաջին եւ երկրորդ կանանց հետ միաժամանակ: Վայնըրը հայտարարել է, որ հեռացել է Հայաստանից, քանի որ հետապնդումների զոհ է դարձել:   Read more

Ոստիկանությունը ձերբակալել է հուսահատ ավազակին

desp 4Ոստիկանությունը ձերբակալել է 47-ամյա տղամարդուն, ով մեղադրվում է Ռիվըրսայդում, Օրընջում եւ Սան Բեռնարդինոյում իրականացղված 9 բանկերի կողոպուտների մեջ: Մայքլ Փաթրիկ Դաունինգին ձերբակալել են Ինդիոյում, թիվ 10 մայրուղու վրա: Չինո Հիլզի բնակիչ Դաունինգը եղել է սպիտակ Տոյոտա Կարոլայի ղեկին, որով նախօրեին կողոպտել է Ֆըրսթ բանկի մասնաճյուղը Ինդիոյում: Խուզարկության ժամանակ մեքենայից իրեղեն ապացույցներ են հայտնաբերվել: Ոստիկանությունը վստահ է, որ նա Desperate Bandit-ն եւ իր հանցավոր գործունեությունն իրականացրել է Էնըհայմում, Կարոնայում, Չինոյում, Ֆուլերթընում, Լա Հաբրայում, Փլասենչայում, Թասթընում եւ Յորբա Լինդայում: Բոլոր կողոպուտներն էլ իրականացվել են նույն կերպ, նա մտնում էր բանկ ու գումար պահանջում` սպառնալով կրակել, սակայն որեւէ անգամ զենք ցույց չի տվել: Read more

Խոշոր վթար Թեքսասում

Pilape 5Ուժեղ մառախուղի պատճառով գոհաբանության օրը Թեքսըսում մի քանի խոշոր ավտովթարներ են եղել, որոնց հետեւանքով զոհվել է 2, եւ մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել մոտ 80 մարդ: Թեքսըսի հանրային անվտանգության վարչության տվյալներով, Ջեֆերսըն եւ Չեմբըրս շրջանների սահմանին, Բըմանտ քաղաքի մերձակայքում տեղի ունեցած վթարի ընթացքում վնասվել է 140 ավտոմեքենա եւ բեռնատար: Շերիֆի ներկայացուցիչները հայտնել են, որ ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքներն աղետալի են։ Մեքենաները կանգնած եւ պառկած են իրար վրա։ Ոստիկանության ներկայացուցիչ Ռադ Քըրըլի խոսքով, ճանապարհին իսկական քաոս էր տիրում: Մի քանի մեքենաներ ճզմված են մնացել խոշոր բեռնատարների արանքում: Տուժել են մեկ տասնյակ բեռնատարներ: Վթարը ձգվել էր մի քանի մղոն, եւ փրկարարների աշխատանքը բավական բարդացել է թե այս, թե թանձր մառախուղի պատճառով: Փրկարարները հիվանդանոցներ են տեղափոխել 80 մարդու, ըստ բժիշկների, նրանցից մի քանիսի վիճակը ծանր է, իսկ 12-ի վիճակը ծայրահեղ ծանր, եւ բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար: Ռադ Քըրըլի խոսքով, մառախուղն այնքան թանձր է եղել, որ ոստիկանները սկզբում չեն կարողացել հասկանալ, թե ինչ է կատարվում եւ որտեղ են տեղի ունեցել վթարները: Read more

Արտառոց միջադեպ Օրեգոնում

Kammurjjj 4Օրեգընի Բիվերթըն քաղաքի մոտ, թիվ 217 մայրուղու վրա փիքափը հարվածել է կամրջին, բայց վայր չի ընկել: Մեքենան ուղղահայաց կախվել է ավտոմայրուղու վրա: 38-ամյա վարորդ Մեթյու Համիլթընը ստիպված է եղել մոտ մեկ ժամ մնալ կախված մեքնեայում, մինչեւ օգնության կգային հրշեջները: Մեքենան հանել են ավելի ուշ`կռունկի օգնությամբ: Վարորդին հոսպիտալացրել են: Սակայն Բիվերթընի ոստիկանության ներկայացուցիչները հայտնել են, թե Համիլթընը մեքենան վարել է ալկոհոլի կամ թմրանյութերի ազդեցության տակ եւ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո կձերբակալվի, իսկ նրան մեղադրանք կառաջադրվի: Համիլթընի ստացած մարմնական վնասվածքները կյանքին վտանգ չեն սպառնում:   Read more

Կարոնայում ուղղաթիռ է վթարվել

corona 4Դաշնային ավիացիոն վարչությունը հետաքննություն է սկսել Ինլընդ Էմփայրում ուղղաթիռի` մահացու ելքով վթարի կապակցությամբ: Վթարը տեղի է ունեցել երեկ, երեկոյան, ժամը 11-ի սահմաններում, Կարոնայի շրջանային օդանավակայանի մոտ: Robinson R-44 մակնիշի ուղղաթիռը վայրէջքի ժամանակ ցած է ընկել եւ բռնկվել: Օդաչուն տեղում մահացել է: Իշխանություններն առայժմ չեն հայտնել զոհի անունը, սակայն նշել են, որ նա միակ մարդն է եղել ուղղաթիռում եւ վարել է այն: Կարոնայի օդանավակայանը սովորաբար աշխատում է արեւածագից արեւամուտ եւ ոչ առեւտրային է, ուստի վարչությունը փորձում է պարզել, թե ինչ էր անում ուղղաթիռն այդ ժամին օդում: Աղետի պատճառների մասին չի հաղորդվում: Հայտնի է, որ ուղղաթիռը արձանագրված է եղել Լաս Վեգասյան իրավաբանական ընկերությունում։  Read more

Սկանդալ Նյու Յորքում

konfetty 5Նյու Յորքում Գոհաբանության օրվա շքերթին բաց թողնված կանֆետիները պատրաստվել են գաղտնի փաստաթղթերից: Կանֆետիների ոչ սովորական բովանդակության վրա ուշադրություն էր դարձրել ուսանող Իթըն Ֆինքըլսթինը: Նա պատմել է, որ թղթիկների վրա թվեր է տեսել, որոնք շատ նման են եղել ԱՄՆ-ի բոլոր բնակիչներին տրվող սոցիալական ապահովագրության իննանիշ համարներին։ Ուշադիր նայելով՝ ուսանողը համոզվել է, որ դա, իրոք, ինչ-որ մեկի սոց համարն է: Բացի դրանից, թղթիկների վրա եղել են բանկի հաշիվներ, ծննդյան ամսաթիվ, հասցե եւ հեռախոսահամար: Կոնֆետիներն այնպիսի տեսք են ունեցել, կարծես փաստաթղթերը ոչնչացնող սարքով անցկացվել են հորիզոնական դիրքով: Այսպիսով երիտասարդներին դժվար չի եղել գուշակել, որ այդ թղթիկները պատրաստվել են Նասաուի ոստիկանական բաժանմունքի գաղտնի փաստաթղթերից: Ոստիկաններն ասել են, որ շատ են անհանգստացած իրավիճակով: Read more

Նոր գնացք Կալիֆոռնիայից Լաս Վեգաս

vegass 5Հաջորդ տարվանից զվարճանքների գնացք կգործի Հարավային Կալիֆոռնիայից շարժվելով Լաս Վեգըս: Վագոնները նախատեսում են կահավորել լայն էկրաններով, բացվող բազմոցներով եւ բարերով: Նախորդ շաբաթ Las Vegas Railway Express-ն այդ նպատակով 100 մլն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել Union Pacific Railroad-ի հետ: Գաղափարն այն է, որ մտնելով վագոն` մարդն արդեն զգում է իրեն Լաս Վեգըսում: Ըստ էության, դա գիշերային ակումբ է անիվների վրա: Հաղորդվում է, որ Ֆուլերթընից մինչեւ Լաս Վեգըսի Պլազա հյուրանոց երթուղին դադար չի ունենա: Առաջին ուղեւորներն արդեն կարող են էքսպրեսի ծառայություններից օգտվել հաջորդ տարի դեկտեմբերին: Ծրագրվում է, որ տոմսի արժեքը կլինի 99 դոլար:  Read more

Powerd by Bloogie

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version