amga.tv

Switch to desktop Register Login

November 2012

01 November 2012

Պուերտո-Ռիկոյում ձերբակալել են թմրավաճառների

puerto 7Պուերտո-Ռիկոյի ոստիկանությունը ձերբակալել է թմրամիջոցների անօրինական շրջանառությամբ զբաղվող մի խումբ հանցագործների, որոնք հերոինի եւ կոկաինի պատրաստման, կիրառման, ինչպես նաեւ տարածման մասին պատմող 20 էջից բաղկացած ուսուցողական ձեռնարկ էին ստեղծել: Associated Press-ի փոխանցմամբ, իրավապահ մարմինների հաղորդած տեղեկատվության համաձայն՝ հանցագործները թմրամիջոցների պատրաստմամբ զբաղվող լաբորատորիաների ցանց են ունեցել, որտեղ աշխատել են անօրինական ներգաղթյալներ՝ տարբեր երկրներից: Առայժմ հանցավոր խմբի ձերբակալված անդամների ճշգրիտ թիվը հայտնի չէ, սակայն ոստիկանության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ իրավապահ մարմինները նախատեսում էին ձերբակալել առնվազն 50 մարդու: Read more

Ալպինիստը մահացել է մեղուների պատճառով

beez 5Արիզոնայում մեկ ալպինիստ է զոհվել, եւս երկուսը լուրջ վնասվածքներ են ստացել ժայռի վրա, երբ փորձում էին մագլցել: Դեպքը տեղի է ունեցել Ֆինիքսից ոչ հեռու, Էքո կենյընում, Քյամըլբեք լեռան վրա: 150 ոտնաչափ բարձրության վրա ալպինիստների վրա մեղուներ են հարձակվել եւ սկսել կծոտել նրանց: 19-ամյա Ջաշուա Ռոզսան ընկել է այդ բարձրությունից եւ մահացել ստացած վնասվածքներից: Նրա երկու ընկերները, որոնց անունները չի հաղորդվում, կարողացել են դիմադրել, մինչեւ նրանց օգնության են հասել փրկարարները եւ ուղղաթիռների միջոցով իջեցրել ժայռից: Դեռահասները պատսպարվել են ժայռի ճեղքի մեջ եւ մինչեւ ուղղաթիռի ժամանելը փաթավել շորերով: Այդուհանդերձ, նրանցից մեկի վրա 300, իսկ մյուսի վրա մեղվի հազար խայթոց է եղել: Դեռահասներին տեղափոխել են հիվանդանոց եւ նրանք գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Ըստ բժիշկների, նրանց վիճակը ծանր է, սակայն կայուն: Ջաշուան ծովային հետեւակի ռեկրուտ էր եւ պատրաստվում էր զինվորական դառնալ: Փրկարարները նաեւ թմրեցրել են մեղուներին եւ փակել ճեղքը, որտեղից դուրս էին եկել վայրի միջատները:   Read more

Wig out Bandit-ը ձերբակալվել է

wiig 8Վենտուրայի ոստիկանությունը դիմել էր ազգաբնակչությանը` խնդրելով օգնել գտնելու քաղաքում երեք կողոպուտների մեջ կասկածվողին: Ըստ ոստիկանության, կասկածյալը 50-ամյա Դենիել Լոպես կրտսերն է, ով ավելի հայտնի է Wig out Bandit մականունով: Նա օգոստոսին եւ սեպտեմբերին երեք բանկ է կողոպտել, նաեւ կարող է կապված լինել այլ աղմկոտ հանցագործությունների հետ: Օգոստոսի 1-ին նա կողոպտել էր 1776 Victoria Avenue հասցեում գտնվող US Bank-ի մասնաճյուղը: Օգոստոսի 23-ին ավազակը կողոպտել էր Chase Bank-ի մասնայուղը 2075 S. Victoria Avenue հասցեում, իսկ սեպտեմբերի 28-ին` RaboBank-ը` 300 S. Mills Road հասցեում: ոստիկանների նախապես հայտարարել եին որ Լոպեսը կարող է զինված  լինել, հայտնի է, որ նա այցելել էր Վենտուրայի, Օքսնըրդի եւ Սանտա-Բարբարայի հյուրանոցներՔիչ առաջ տեղեկացանք որ Wig out Bandit այսօր ձերբակալվել է Սանտա Բարբըրայում երեկոյան ժամը 8ին։  Read more

Մաքսանենգների են ձերբակալել

palosv 9Պալոս Վերդեսի նավահանգստում երեք մարդ է ձերբակալվել, երբ փորձում էին մաքսանենք ապրանք անցկացնել ափ իրենց մոտորանավակով: Առափնյա պաշտպանության ծառայության ուղղաթիռը սկսել է հետեւել փոքրիկ, կասկածելի նավակը, որը մեծ արագությամբ մոտենալիս է եղել ափին: Գործողությանը միացել են ծառայության երկու նավեր: Երեկ երեկոյան, ժամը 5-ի սահմաններում, երբ նրանք հասել է Մալագա պարկի մոտ, մաքսանենգներին ձերբակալել են: Առափնյա պաշտպանության ծառայությունը չի հայտնում մաքսանենգների անուններն ու նրանց տեղափոխած բեռան պարունակությունը: Կասկածյալներին հանձնել են դաշնային իշխանություններին:  Read more

ԱՄՆ արեւելյան ափը «Սենդիից» հետո

 sandy 6ԱՄՆ արեւելյան ափը ավերիչ Սենդի փոթորկից հետո պատերազմի դաշտ է հիշեցնում: Արդեն այսօր մասնագետները փոթորկի հասցրած վնասը համեմատում են Կատրինայի հասցրած վնասի հետ, ընդ որում, այժմ իշխանություններն ավելի քան լավ էին նախապատրաստվել փոթորկին: Այդուհանդերձ, զոհերից խուսափել չի հաջողվել: Պաշտոնապես հաստատվել է 59 մարդու մահ, ընդ որում, նրանց մեծ մասը Նյու Յորք նահանգում, որն իր վրա է կրել աղետի ամենուժգին հարվածը: Վերջին տվյալներով` ԱՄՆ-ում առանց էլեկտրականության է մնացել 6,5 մլն մարդ, միայն Նյու Յորքում կես միլիոն: Փոթորկի պատճառով Քուինսում բռնկված հրդեհը 111 տուն է ոչնչացրել, եւս 20 տուն մեծապես տուժել է: Հեղեղված եւ միեւնույն ժամանակ այրվող տներում արգելափակված 25 մարդկանց փրկարարները տարհանել են նավակներով: Բարեբախտաբար, զոհեր չկան: Թեպետ փոթորիկն արդեն հեռացել է դեպի Կանադա, սակայն, իշխանություններից առնվազն շաբաթներ կպահանջվեն ավերածությունների հետքերը մաքրելու համար: Արդեն այսօր բացվել են Նյու Յորքի Ջան Քենեդու անվան միջազգային օդանավակայանը եւ հարեւան Նյու Ջըրզի նահանգի Նյուարք միջազգային օդանավակայանը, սակայն Լա Գարդիա օդանավակայանը դեռ փակ կմնա.: Աշխատանքներն է վերսկսել Նյու Յորքի ֆոնդային բորսան եւ հասարակական տրանսպորտի մի մասը, թեպետ հարյուրավոր տաքսներ մնացել են ջրի տակ եւ վերանորոգման կարիք ունեն: Սենդի փոթորիկը կարող է լուրջ ազդեցություն ունենալ ԱՄՆ-ի տնտեսության աճի վրա, քանի որ այն կաթվածահար է արել ԱՄՆ-ի արեւելյան ափի արտադրական հզորությունները: Փոթորիկը կարող է հանգեցնել չորրորդ եռամսյակում 25 միլիարդ դոլարի արտադրական կորուստների, նաեւ ԱՄՆ համախառն ներքին արդյունքի աճի կրճատման 0,6 տոկոսով: Փոթորիկը նաեւ լուրջ քաղաքական դիվիդենտներ է բերել նախագահ Օբամային, ով հանրապետական նահանգապետ Քրիս Քրիսթիի խոստովանմամբ, իրեն պահել է իրական առաջնորդին վայել կերպով: Օբաման այսօր մեկնել է Նյու Ջըրզի՝ տեղում ծանոթանալու իրավիճակին: Read more

Մամուլը Օբամայի կողմից է

mamuul 5Չորրորդ իշխանությունը ԱՄՆ-ում շարունակում է լիբերալ հայացքներ դրսեւորել եւ նախընտրությունը տալիս է Դեմոկրատական կուսակցության առաջադրած թեկնածուին: Կալիֆոռնիա նահանգի համալսարանի հետազոտողների հաշվարկով` ներկայումս 100 ամերիկյան խոշորագույն թերթից 34-ն աջակցում է երկրի ներկայիս նախագահ Օբամային, 28-ը` նրա հակառակորդ Ռամնիին: 15 օրաթերթից, որոնք մեծ սպառում ունեն եւ չեն թաքցնում իրենց քաղաքական հայացքները, 9-ը ընթերցողներին կոչ է արել քվեարկել դեմոկրատի օգտին, միայն 4-ը` հանրապետականի: 2-ը դեռ չեն կողմնորոշվել: Օբամային աջակցում են New York Times, Washington Post, Los Angeles Times, Chicago Tribune, Philadelphia Inquirer, The Boston Globe, Denver Post թերթերը, իսկ Ռամնիին աջակցում են` Dallas Morning News, Houston Chronicle, Արիզոնայի Ripablik եւ Նեբրասկայի Omaha World-Herald պարբերականները: The Wall Street Journal-ը չեզոքություն է պահում։ Հարցման արդյունքներով` ամերիկացիների մեկ տոկոսի համար կարեւոր է տեղական թերթի կարծիքը: Fox հեռուստաընկերությունն աջակցում է հանրապետականներին: CNN եւ MSNBC հեռուստաընկերությունները դեմոկրատների կողմից են: Read more

Թրամփը մեկ օրով հետաձգել է վերջնաժամկետը

traum 7Մեդիամագնատ եւ միլիարդատեր Դանըլդ Թրամփը, կապված Սենդի փոթորիկի հետ, մոտ մեկ օրով հետաձգել է վերջնաժամկետը, որը սահմանվել էր նրա կողմից՝ Բարաք Օբամայի համար: Թրամփը խոստացել է 5 մլն դոլարի չեկ տրամադրել այն բարեգործական կազմակերպությանը, որին Օբաման կնշի, միայն եթե պետության ղեկավարը հրապարակի Կոլումբիական համալսարանում իր սովորելու վերաբերյալ փաստաթղթերը, ինչպես նաեւ՝ անձնագիր ստանալու հայտը: Թե ինչ է ուզում Թրամփը պարզել, հայտնի չէ: Իր հերթին Սպիտակ տան ավագ խորհրդական Դեյվիդ Պլաֆն ավելի վաղ լրագրողներին ասել էր. -Հարցեր տվեք Թրամփին, ով միթ Ռամնիի գլխավոր հովանավորն է։ Այն ամենի համար, ինչ Թրամփն ասում է, պատասխանատու է Ռամնին: Թրամփը, ով ավելի վաղ չէր բացառում իր մասնակցությունը նախագահական ընտրություններում, 2012 թ. փետրվարին հայտարարել է, որ այդ ընտրություններում աջակցելու է Օբամայի մրցակից, նախկին նահանգապետ Միթ Ռամնիին: Read more

Powerd by Bloogie

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version