A+ A A-

October 2013

08 October 2013

Կքանդեն Սենդի Հուկ դպրոցը

hool 8 Sandy Hook դպրոցի աշակերտների ծնողները վճռել են քանդել դպրոցը եւ այն կառուցել նոր վայրում: Դպրոցում  2012թ. դեկտեմբերի 12-ին Ադըմ Լանզայի զինված հարձակման հետեւանքով զոհվել էր 26 մարդ, այդ թվում` 20 երեխա

Հոկտեմբերի 6-ին տեղի ունեցած հանրաքվեի ժամանակ քանդելուն կողմ են քվեարկել 4504 մարդ, դեմ` միայն 558-ը: Նոր շենքի շինարարության համար դաշնային գանձարանից կտրամադրվի 50 միլիոն դոլար: Սենդի Հուկ դպրոցը փակվել էր միջադեպից անմիջապես հետո, իսկ դրա բոլոր աշակերտները տեղափոխվել էին մոտակայքում գտնվող ուսումնական հաստատություն: Թեեւ թաղամասը դպրոցների պակաս չունի, նրանք, ում վերաբերել է այս ողբերգությունը, նոր դպրոցի շինարարությունը համարում են տուրք զոհերի հիշատակին: Նախատեսվում է, որ նոր շենքը կկառուցվի մինչ 2016թ. սկիզբըRead more

05 October 2013

Ապօրինի ներգաղթյալներին վարորդական վկայական կտան

brow 4Կալիֆոռնիայի նահանգապետ Ջերրի Բրաունը օրենք է ստորագրել, որը ապօրինի ներգաղթյալներին թույլ է տալիս վարորդական իրավունքի վկայականներ ստանալ

Նոր օրենքը գնահատվում է որպես ներգաղթյալների իրավունքների պաշտպանների հաղթանակ:Ակնկալվում է, որ վարորդական վկայական ստանալու համար կդիմեն մոտ մեկուկես միլիոն ներգաղթյալներՕրենքը ուժի մեջ կմտնի 2015 թվականի հունվարի 1-ին։ Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Առլընդ Շվարցենեգերը կտրականապես հանդես էր գալիս ապօրինի ներգաղթյալներին ոչ միայն վարորդական, այլեւ ցանկացած այլ վկայականներ տրամադրելու դեմ: Կալիֆոռնիայում մեքենայի ղեկաին ձերբակալված ներգաղթյալների զգալի մասը հաճախ արտաքսվում էր երկրից, իսկ մեքենաներն առգրավվում էին: Նոր վկայականները տարբերվելու են ԱՄՆ քաղաքացիներին եւ լեգալ ներգաղթյալներին տրվող վկայականներից, լինելու է նշում, որ այդ վկայականով չի կարելի աշխատանքի ընդունել ներգաղթյալին կամ այլ արտոնություններ տրամադրել նրան: Նշենք, որ բացի Կալիֆոռնիայից ապօրինի ներգաղթյալներին վարորդական վկայականներ տրամադրում են նաեւ 10 այլ նահանգներRead more

Բյուջետային ճգնաժամը սպառնում է շարունակվել

cheg 5ԱՄՆ-ում այսպես կոչված կառավարության անջատումը սպառնում է շարունակվել մինչեւ հաջորդ շաբաթ: Բյուջետային ճգնաժամի չորրորդ օրը ոչնչով չի մոտեցրել Սպիտակ տան եւ հանրապետական կոնգրեսականների մոտեցումները: Վերջինները դեռ նախկինի պես պատրաստ չեն քվեարկել Բարաք Օբամայի առաջարկած առողջապահական ապահովագրության բարեփոխման օգտին: Նախագահն ու դեմոկրատները հրաժարվում են քննարկել հնարավոր զիջումները: Դժգոհությունը բուռն կերպով աճում է շարքային ամերիկացիների շրջանում, քաղաքական ուժերն ու հաստատությունները դեռ երբեք նման ցածր վարկանիշներ չեն ունեցել: Վաշինգթընի փողոցներում մարդիկ իրենց դժգոհությունն են հայտնում: -Քաղքական գործիչները նման են երեխաների, որոնք պարզում են, թե ումն է խաղալիքը,- ասել է անցորդներից մեկը: -Ես տեսնում եմ, որ Կոնգրեսն ի վիճակի չէ որոշում կայացնել:տարբեր կուսակցությունները չեն կարողանում միասին աշխատել: Դրա մեջ նոր բան չկա, բայց այժմ առավել քան ծանր է իրավիճակը,- նշել է մեկ ուրիշը: Բյուջետային ճգնաժամի ֆոնին Նյու Յորքի ֆոնդային բորսան օրն ավարտել է նվազմամբ, Դաու-Ջոնսի ինդեքսն ընկել է 0,9 տոկոսով: Ներդրողները սկսում են անհանգստություն ցուցաբերել ԱՄՆ պետպարտքի վերին շեմի պատճառով: Դրա բարձրացման մասին օրենքը պետք է ընդունվի մինչեւ հոկտեմբերի 17-ը, բայց եթե դեմոկրատներն ու հանրապետականները նախընտրեն անցել առճակատման, երկիրը սնանկ կհայտարարվի եւ կկանգնի աղետի առջեւ:   Read more

Վստահությունը երկրի տնտեսության հանդեպ նվազել է

Eco 5Ամերիկացիների վստահությունը երկրի տնտեսության հանդեպ էականորեն նվազել է: Այս մասին ասվում է Gallup կենտրոնի հետազոտության մեջ: Վերլուծաբանները դա կապում են կառավարության փակման հետ: Տնտեսական վստահությունը նվազել է 5 կետով եւ արդեն հոկտեմբերի 2-ին հասել 32-ի: Սա վստահության ամենացածր ցուցանիշն է տարվա ընթացքում: Ինդեքսը նշանակում է, որ ամերիկացիների թիվը, որոնք գոհ են տնտեսական իրավիճակից, 32 տոկոսով ավելի քիչ է նրանցից, ովքեր դժգոհություն են հայտնել ստեղծված վիճակից: ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային աջակցելու վարկանիշը նվազել է մինչեւ 44, իսկ նրա ոչ հայտնիության վարկանիշը բարձրացել է 2 կետով՝ մինչեւ 50: Gallup-ի ուսումնասիրության համաձայն՝ 1/10-ով աճել է նաեւ գործազրկությունը եւ կազմել 7.8 տոկոս:  Read more

Օբաման պահանջում է ընդունել օրինագիծը


pah 6ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ իր մտադրությունը անփոփոխ է՝ նա կպնդի մատչելի բուժօգնության օրինագիծը, որը ոչ պաշտոնապես ստացել է Obamacare անվանումը: Մերիլընդ նահանգում շինարարական ընկերության աշխատակիցների առջեւ ելույթ ունենալիս Օբաման ծաղրել է Կոնգրեսում մեծամասնություն կազմող հանրապետականների առաջնորդ Ջան Բեյներին, որ նա հրաժարվել է քվեարկության դնել 2014-ի ֆիսկալային տարվա բյուջեն: -Խոսքը միայն մեկ բանի մասին է` հանրապետականները հակված են մատչելի բժշկական օգնությունը չեղյալ հայտարարելու գաղափարին: Դա, ըստ երեւույթին, միակ բանն է, որը նրանց միավորում է,- Reuters-ը մեջբերում է նախագահի խոսքերը: Օբաման կոնգրեսին կոչ է արել անհապաղ քվեարկել բյուջեի նախագծի օգտին, ինչը թույլ կտա վերականգնել պետական հաստատությունների ֆինանսավորումը: Նախագահի խոսքերով, սակայն, Բեյնըրը վախենում է իր սեփական խմբակցության ծայրահեղ պահպանողականներից: Read more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel