amga.tv

Switch to desktop Register Login

October 2012

30 October 2012

Օբաման եւ Ռամնին հանգստյան օրերին չեն հանգստացել

romob 4Ընտրություններից 9 օր առաջ ԱՄՆ նախագահի երկու թեկնածուներն էլ ակտիվացնում են իրենց քարոզչական այցերի ինտենսիվությունը: Բարաք Օբաման հանգստյան օրերին եղել է Նյու-Հեմփշիրում՝ հավաքվածներին վստահեցնելով, որ իր մրցակցի խոստացած հարկերի նվազումը միջին դասին չի վերաբերելու, այլ միայն ամենահարուստ ամերիկացիներին: Օբաման ասել է, որ Ռամնին արդեն վարվել է այդպես՝ լինելով Մասաչուսեթսի նահանգապետ: -Մեր երկիրը չափազանց առաջ է գնացել, որպեսզի հետ շարժվի: Մենք մեզ չենք կարող թույլ տալ վերադառնալ այն քաղաքականությանը, որ երկիրը հասցրեց այս խառնաշփոթին: Մենք պետք է շարունակենք այն քաղաքականությունը, որը մեզ կհանի դրանից: Մենք պետք է առաջ ընթանանք, այդ պատճառով էլ ես երկրորդ ժամկետի եմ գնում,- ասել է Օբաման: Հանրապետական Միթ Ռամնին քարոզարշավ է անցկացրել Ֆլորիդայում՝ ընտորղներին համոզելով, որ Բարաք Օբամայի հայացքները նեղ են եւ նա ընդունակ չէ զբաղվել երկրի առջեւ ծառացած լուրջ տնտեսական խնդիրներով: -Սա կարեւոր ընտրության ժամանակ է, կարեւոր հետեւանքների, կարեւոր քվեարկության: Միեւնույն ժամանակ մեր նախագահը մանր բանրի մասին է խոսում, իսկ մենք ասում ենք այն, ինչ կարեւոր է: Մեր կողմնակիցների շարքերը ստվարանում են, նրանք ցնցելու են երկիրը եւ նոյեմբերին մենք հաղթելու են,- իր հերթին ասել է Միթ Ռամնին: Նշենք, որ երկու թեկնածուներն էլ փոփոխել են հանդիպումների գրաֆիկը Սենդի փոթորկի պատճառով:   Read more

29 October 2012

Քլինթոնը հրաժարական է տալու

clenton 8ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլըրի Քլինթընը կրկին հայտնել է պաշտոնաթող լինելու իր ցանկության մասին, ինչը տեղի կունենա երկրում նոյեմբերի 6-ին կայանալիք նախագահական ընտրություններից հետո: -Ես մտադիր եմ հեռանալ անմիջապես նոր նախագահի երդմնակալության արարողությունից հետո. այսպիսինն է իմ ծրագիրը,- ասել է Քլինթոնը՝ հավելելով, որ դեռեւս հնարավորություն չի ունեցել այս թեմայով զրուցել գործող նախագահ Բարաք Օբամայի հետ վերջինի զբաղվածության պատճառով։ Ավելի վաղ Քլինթոնը բազմիցս հայտարարել է, ինքը չի շարունակի պաշտոնավարել պետքարտուղարի պաշտոնում։ Հիլարի Քլինթոնը պետքարտուղարի պաշտոնն է ստանձնել 2008 թ.-ին՝ Բարաք Օբամայի՝ ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո։ Read more

29 October 2012

Օբաման առաջատար է վաղաժամ քվեարկության արդյունքներով

voooo 5ԱՄՆ նախագահական ընտրությունների վաղաժամ քվեարկության արդյունքներով Բարաք Օբաման վստահորեն առաջ է ացնել Միթ Ռամնիից: Reuters/Ipsos-ի անցկարցած հարցումները ցույց են տալիս, որ Օբաման հավաքում է 53 տոկոս, իսկ Ռամնին՝ 39 տոկոս: Հարցմանը մասնակցել է 960 մարդ, սխալի հավանականությունը 3,5 տոկոս է: Սոցիոլոգները նշում են, որ ԱՄՆ-ում վաղաժամ քվեարկել է ընտրողների 18 տոկոսը: Նրանց մոտ 25 տոկոսն էթնիկ փոքրամասնություններն են, որոնք հիմնականում հանդես են գալիս Օբամայի օգտին: Վերլուծաբանների կանխատեսմամբ, վաղաժամ ընտրություններին կմասնակցի ընտրողների մոտ 40 տոկոսը: Տեղեկացնենք, որ վաղաժամ է քվեարկել նաեւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:  Read more

24 October 2012

Կետ որն ունակ է նմանակել մարդկային խոսքը

ket 5Ամերիկացի գիտնականները կետ են հայտնաբերել, որն ունակ է նմանակել մարդկային խոսքը եւ իր դիապազոնից մի քանի օկտավա ցածր ձայներ արձակել: Արտասովոր սպիտակ կետն ապրում է Քալիֆորնիայի մերձակա ափերում: Կետին հայտնաբերել է ջրասուզորդներից մեկը, որը ջրի տակ գտնվելով, հրահանգ է լսել ջրից անմիջապես դուրս գալու մասինԵրբ տղամարդը դուրս է եկել մակերեւույթ եւ հարցրել, թե ով է իրեն կանչել, ապա զարմացել` այնտեղ գտնվող մարդկանցից ոչ ոք նման հրաման չէր տվել: Հետազոտողները պարզել են, որ անսովոր ձայներն արձակել է  երիտասարդ սպիտակ կետը`Նոք մականունով: Սեմ Ռիջուեի ղեկավարության ներքո գտնվող օվկիանոսագետները սպիտակ կետի արտաբերած ձայներն են ձայնագրել  եւ դրանք վերլուծել են համակարգչային ծրագրերով` այն համեմատելով մարդկային խոսքի հետՍեմ Ռիջուեյը  կարծում է, որ սպիտակ կետը նման ձայներ հանելու համար օգտագործում է իր քիթը: Read more

Բջջային օպերատորներն ընդդեմ պլաստիկե քարտերի

isis 5Ամերիկյան բջջային օպերատորները մտադիր են ստիպել քաղաքացիներին հրաժարվել պլաստիկե քարտերից՝ հօգուտ բջջայինների: Այս շաբաթվանից սկսած կգործի բջջային Isis ծառայությունը: Համակարգը թույլ կտա կատարել գնումներ հատուկ չիպի ու ծրագրային ապահովման օգնությամբ, որը կտեղադրվի օգտատիրոջ բջջայինում: Գործարքի իրականացման համար բավարար է խոսափողը միայն մոտեցնել վճարային տերմինալին: Ներկայում ծառայությանն աջակցելու մասին հայտարարել են American Express-ը, Visa-ն, MasterCard-ը, Discover-ը: Վճարային այդ համակարգերի քարտերը հնարավոր է միացնել Isis-ին, ինչից հետո բջջային «քսակի» միջոցով հնարավոր է վճարումներ կատարել առեւտրային ցանցերում: JP Morgan Chase, Capital One Financial Corp., Barclays բանկերը նույնպես աջակցում են Isis-ին: Read more

Գիտնականներին սխալ կանխատեսման համար դատել են


 italy 6Իտալիայում ռիսկերի գնահատման հանձնաժողովի 7 փորձագետներ 6 տարվա բանտարկության են դատապարտվել, քանի որ երկրաշարժի նախօրեին սխալ սեյսմոլոգիական կանխատեսում էին տվել: Խոսքը 2009 թվականի ավերիչ երկրաշարժի մասին է: Իտալական Աքվիլա քաղաքի դատարանը գիտնականներին մեղադրել է 309 մարդու մահվան մեջ: Նրանք նաեւ փոխհատուցում պետք է վճարեն զոհերի հարազատներին: Գիտնականների նկատմամբ դատաքննությունը տեւել է տարուց ավելի: Այժմ իրարանցումն ավելի մեծ կլինի դատավճռի խստության պատճառով: 2009-ի մարտին գիտնականները նշել էին, որ մանր ցնցումները չպետք է անհանգստություն առաջացնեն: Սակայն քաղաքը ցնցել էր 6,3 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժը, որին 309 մարդ էր զոհ գնացել, իսկ 60 հազարն`անօթեւան մնացել: Չորս ժամվա ընթացքում կարդալով դատավճիռը՝ դատավորն ասել է, որ գիտնականներն ու պաշտոնյան «ոչ ճշգրիտ, ոչ ամբողջական եւ հակասական» տեղեկատվություն են տրամադրել: Ըստ դատարանի` աղետի հետեւանքները կարող էին ավելի քիչ լինել, եթե գիտնականները ճիշտ կանխատեսում անեին: Սակայն փորձագետները նման տրամաբանությունը կասկածելի են համարել, գիտական հանրությունը կարծում է, որ սկզբունքորեն անհնար է հստակ կանխատեսել երկրաշարժերը: Աշխարհի շատ գիտնականներ քննադատել են դատավարությունը, անվանելով «ծիծաղելի» եւ նշելով, որ գիտությունն անզոր է կանխագուշակել երկրաշարժերը: Արդեն 5000 գիտնական բաց նամակ է ստորագրել, որը հղվել է Իտալիայի նախագահ ՋորջիոՆապոլիտանոյին: Read more

Ռասըլ Մինսը մահացել է

means 5Վերջին մոհիկանը ֆիլմում Չինգաչգուկի դերակատար եւ քաղաքացիական ակտիվիստ Ռասսըլ Մինսը մահացել է 72 տարեկան հասակում: Մահը վրա է հասել երկուշաբթի, հոկտեմբերի 22-ին, տեղական ժամանակով առավոտյան 4.44-ին։ Ռասըլ Մինսը մահացել է Հարավային Դակոթա նահանգի Պորկուպայն քաղաքում գտնվող իր տանը։ Դերասանի պաշտոնական ներկայացուցիչ Գլեն Մորիսը հայտնել է, որ Մինսը մահացել է կոկորդի քաղցկեղից, որը նրան հետապնդում էր 2001 թվականի հուլիսից։ Դեռեւս իր կարյերայի ամենասկզբում Ռասըլ Մինսը հայտնի էր որպես ԱՄՆ-ում հնդկացիների իրավունքների մարտիկ։ Նա հատկապես հայտնի է դարձել 1973 թվականին մասնակցելով Վունդեդ-Նի փոքրիկ քաղաքի զինված ապստամբությանն ու գրավմանը։ Ընդհուպ մինչեւ իր մահը նա ակտիվ մասնակցում էր հակամերիկյան բազմաթիվ քաղաքական ակցիաների, որոնք ուղղված էին ազատության պաշտպանմանն ու Ամերիկայի բնիկների կենսամակարդակի բարձրացմանը։ Կինոյում Մինսն առաջին անգամ նկարահանվել է 1992-ին, Ջեյմս Ֆենիմոր Կուպըրի «Վերջին մոհիկանը» վեպի մոտիվներով նկարահանված ֆիլմում մարմնավորելով Չինգաչգուկին։ Նա նաեւ մասնակցել է «Պոկահանտըս» մուլտֆիլմի ձայնագրմանը, նկարահանվել է «Ի ծնե մարդասպաններ» ֆիլմում եւ «Դեպի Արեւմուտք» սերիալում։   Read more

23 October 2012

Վեն Նայսում սպանվածի անունը հայտնի է

krakoc 5Լոս Անջելես շրջանի քննչական կոմիտեն հայտնել է տղամարդու անունը, ով Վեն Նայսում գնդակահարվել եւ սպանվել էր ոստիկանության կողմից, երբ զենք էր պահել ոստիկանների վրա: Վեն Նայսի 49-ամյա բնակիչ Ալեքսանդր Նեստոյտերը սպանվել էր հրազենային բազմաթիվ վնասվածքներից: Քննիչ Քելլի Բլանչարդի խոսքով, դեպքը տեղի էր ունեցել նախորդ շաբաթ, երբ Նեստոյտերը մտել էր 13800 Oxnard Street հասցեում կառուցվող շենք եւ մաչետեով ահաբեկել աշխատող բանվորներին: Դեպքի վայր ժամանած ոստիկանները նրան հրահանգել էին զենքը վայր դնել, սակայն Նեսթոյթերը չէր ենթարկվել, եւ արդյունքում մի քանի հրազենային վնասվածք էր ստացել: Ոստիկանությունը շարունակում է հետաքննությունը: Read more

23 October 2012

Միջադեպ Լոնգ Բիչում

homless 4 Լոնգ Բիչի ոստիկանությունը որոնում է կասկածյալին, ով ուրբաթ գիշերը Մոլոտովի կոկտեյլ էր նետել խանութի մոտ կանգնած տղամարդու վրա եւ լուրջ վնասվածքներ հասցրել նրան: Ոստիկանության խոսքով, 54-ամյա անտուն տղամարդը նստած է եղել Լոնգ-Բիչի Ranch Market խանութի մոտ, երբ երեկայան ժամը 7-ի սահմաններում նրան է մոտեցել մի անցորդ ու վառվող հեղուկով շիշ նետել նրա վրա: Վրա հասած երկու տղամարդիկ կրակից ետ են քաշել մոտակայքով անցնող մորն ու երեխայի մանկասայլակը, եւ փոքրիկը չի տուժել, իսկ տուժածը լուրջ այրվածքներ է ստացել: Լոնգ Բիչի Ոստիկանությունը հրապարակել է դեպքի տեսագրությունը, որն արվել է տեսադիտման համակարգով: Ըստ ոստիկանության, առայժմ անհայտ են հանցագործության դրդապատճառները, իսկ կասկածյալին որոնելու համար հետախուզում է հայտարարվել: Ականատեսների վկայությամբ, նա լատինամերիկացի է,` մոտ 25-30 տարեկան, 5 ոտնաչափ 9 դյույմ հակսաով եւ մոտ 180 փաունդ քաշով: Տուժած տղամարդուն տեղափոխել են տեղական հիվանդանոց, ըստ բժիշկների` նրա վիճակը կայուն ծանր է: Read more

23 October 2012

Սանտա Կլարիատայում վթարվել են բեռնատարներ

Trauc 4 9 մեծ բեռնատարներ վթարի են ենթարկվել այսօր վաղ առավոտյան Սանտա-Կլարիտայի Նյուհոլլ թունելում: Վթարը տեղի է ունեցել թիվ 5 եւ թիվ 14 մայրուղու հատման կետում գտնվող թունելում: Բեռնատարներից մեկը կորցրել է կառավարումը եւ վթարի ենթարկվել, մյուսները շղթայական սկսել են հարվածել իրար: Առավոտյան ժամը 6-ի սահմաններում դուրս են բերել բեռնատարներից մեկի վարորդին, ով արգելափակված էր մնացել խցիկում: Նա լուրջ վնասվածքներ է ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց, ըստ բժիշկների, այժմ վիճակը կայուն է: Վթարի հետեւանքով մեծ քանակությամբ վառելիք է թափվել, փրկարարական ծառայություններից մի քանի ժամ է պահանջվել ճանապարհը մաքրելու համար: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել՝ պարզելու վթարի հանգամանքները: Read more

Powerd by Bloogie

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version