A+ A A-

August 2013

01 August 2013

Մոնթեբելլոյում մարդկային մնացորդներ են հայտնաբերել

monte 4Ոստիկանությունը հետաքննություն է սկսել, երբ Մոնթեբելլոյում` հեծանվահարապարակի մերձակայքում մարդկային մնացորդներ են հայտնաբերել: Ոստիկանության փոխանցմամբ, պատահաբար անցնող հեծանվորդը Լինքըլն-ավենյուի մերձակայքում նկատել է կասկածելի փաթեթ եւ ահազանգել է իրավապահներին: Փաթեթը գտել են թփերի մեջ: Ոստիկանությունից հայտնել են, որ մնացորդները այդտեղ գտնվել են մի քանի օր: Ներկայումս պարզվում են սպանվածի սեռը, ինքնությունը եւ մահվան հանգամանքները: Մոնտեբելլոյի ոստիկանությանը հետաքննության ընթացքում օգնում է Լոս Անջելես քաունթիի շերիֆի գրասենյակը:Տվյալ տարածքը հայտնի է որպես անտունների բնակատեղի, եւ դետեկտիվները հուսով են, որ իրենց կհաջողվի արագորեն բացահայտել դեպքը:   Read more

01 August 2013

Օհայոյում դատապարտեցին Արիել Կաստրոյին

castro 4Քլիվլընդյան մոլագար անունն ստացած Արիել Կաստրոն այսօր՝ դատարանի կողմից դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ գումարած 1000 տարվա ազատազրկման: Դատավորի խոսքով, նա այլեւս երբեք դուրս չի գա բանտից: Դատարանում խոսել է նաեւ չարագործը, ով ասել է, թե ինքը հրեշ չէ, այլ հիվանդ եւ պոռնոգրաֆիայի վրա ցնդած անձնավորություն է: Նրա երեք զոհերից դատարան եկել էր միայն Միշել Նայթը, ում Կաստրոն ամենաերկարը՝ 11 տարի էր պահել գերության մեջ: Կինը խոսել է դատարանում եւ ասել, որ այս տարիները իր համար դժոխք էին: Նա հույս է հայտնել, որ ապագան դժոխք կլինի Կաստրոյի համար: Կաստրոյի երեք զոհերը սեքսուալ գերության բոլոր 10 տարիների ընթացքում իրենց օրագրերն են լրացրել: Օհայո նահանգի փաստաբան Թիմ Մըկգինտիի հաղորդմամբ` դպրոցական ավտոբուսի նախկին վարորդի զոհերը իրենց օրագրերում մանրամասն նկարագրել են այն բոլոր տանջանքներն ու ստորացումները, որոնց միջով անցել են գերության երկար ու ձիգ տարիների ընթացքում: -Նրանք իրենց օրագրերում գրել են, թե ինչպես են իրենց փակի տակ շղթայակապ պահում առանձին սենյակներում, ծեծում եւ բռնաբարում ամեն օր, թաքցնում արտաքին աշխարհից: Նրանք ամեն օր օրագիր են լրացրել, որ չհասնեն խելագարության,- պատմել է Մըկգինտին: Հիշեցնենք, որ Արիել Կաստրոն առեւանգել եւ 10 տարի սեքսուալ գերության մեջ էր պահել 3 աղջիկների` Ջինա Դեհեսուսին, Ըմենդա Բերրիին եւ Միշել Նայթին: Դեպքը բացահայտվել էր հարեւանի շնորհիվ: Կաստրոն ձերբակալվել եւ մեղադրվել է բռնաբարության, պարբերաբար դաժան ծեծի ենթարկելու եւ սպանության մեջ: Նրա զոհերի օրացույցներից պարզ է դառնում, որ գերուհիների մոտ ծեծի հետեւանքով 5 անգամ արհեստական վիժում է տեղի ունեցել: Չնայած դաժան պայմաններին` գերուհիներից մեկը այս պայմաններում երեխա էր ունեցել: Կաստրոն օրեր առաջ իրեն մեղավոր էր ճանաչել 937 կետերով, սակայն գործարքի շնորհիվ խուսափել էր մահապատժից:   Read more

01 August 2013

Բյուջեի կրճատումը կնվազեցնի զորքերի մարտունակությունը

pent 5Պենտագոնի բյուջեի հետագա կրճատումները կհանգեցնեն ամերիկյան զորքերի մարտունակության էական նվազման եւ կարգելակեն նոր սպառազինությունների ստեղծման կարեւոր ծրագրերը: Այս մասին լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է պաշտպանության նախարար Չաք Հեյգըլը, որը նշել է, թե ԱՄՆ-ի զինված ուժերի արդիականացման գործընթացում կարող է սկսվել տասնամյակներ տեւող արձակուրդ: Այս առնչությամբ նա Կոնգրեսին խնդրել է վերանայել հաջորդ տասը տարվա ընթացքում Պենտագոնի ծախսերը 500 միլիարդ դոլարով կրճատելու որոշումը: Հակառակ դեպքում, նախազգուշացրել է նախարարը, հարկ կլինի, մասնավորապես, անգործության մատնել երեք ավիակիր եւ կանոնավոր զինված ուժերի թիվը կրճատել 70 հազարով, իսկ պահեստազորինը՝ 65 հազարով:

Ապրիլին Օբամայի վարչակազմը Կոնգրես է ուղարկել հաջորդ տարվա համար պաշտպանական բյուջեի նախագիծն ավելի քան 615 միլիարդ դոլարի չափով: Փաստաթուղթը կազմված է այնպես, որ առաջիկա հինգ տարում Պետագոնի ծախսերի կրճատումը լինի 34 միլիարդ դոլարով, իսկ տասնամյակի ընթացքում՝ 150 միլիարդ դոլարով: Սակայն դա տեղի կունենա սոսկ այն դեպքում, եթե վարչակազմն ու Կոնգրեսը կարողանան բյուջետային հարցերի շուրջը բանակցություններում դուրս գալ փակուղուց եւ թույլ չտան սեկուեստրի շարունակումը, որը երկրում գործում է մարտի 1-ից: Read more

01 August 2013

Ընթացիկ 100-ամյակի վերջին ջրի տակ անցած կլինեն 1,7 հազար քաղաքներ

taq 4Ջերմոցային գազերի արտանետումները կարող են հանգեցնել նրան, որ ընթացիկ 100-ամյակի վերջին ջրի տակ անցած կլինեն 1,7 հազար ամերիկյան քաղաքներ, այդ թվում՝ Նյու Յորքը, Բասթընն ու Մայամին: Գոյություն ունի վտանգ, որ 21-րդ դարի վերջին ծովերում ու օվկիանոսներում ջրի մակարդակը կբարձրանա: Շուրջ 80 քաղաքներ այս խնդրին կարող են բախվել արդեն մոտ ապագայում: Զեկույցի հեղինակ, Climate Central անկախ կազմակերպության հետազոտող Բենջըմին Ստրաուսի խոսքով՝ անհնար է կանխել անխուսափելին: Անգամ եթե վաղը դադարեցվի ջերմոցային գազերի արտանետումը, այնպիսի խիտ բնակեցված շրջանների, ինչպիսին են Նյու Ջըրիզն, Ֆորտ Լադերդեյլը, Մայամի Գարդընսը, ջրհեղեղի վտանգն, այնուամենայնիվ, կսպառնա: Հետազոտության արդյունքները չեն հանգստացնում՝ ԱՄՆ 1700 քաղաքների բնակիչների մեկ չորրորդը 2100թ. կապրի ջրի բարձր մակարդակի պայմաններում: Իսկ 835 հազար մարդ կհայտնվի բարձր ռիսկի գոտում արդեն 10 տարի անց: Ռիսկի ամենաբարձր մակարդակ ունեցող նահանգ է անվանվել Ֆլորիդան: Ինչպես պնդում է հետազոտության հեղինակը, Մայամիի զգալի հատվածը ջրի տակ կանցնի 2041 թ.: Փալմ-բիչն՝ իր թանկարժեք առանձնատներով, ջրասույզ կլինի արդեն 2060թ.: Read more

01 August 2013

Նոր պատժամիջոցներ Իրանի դեմ

iran 5ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Իրանի դեմ պատժամիջոցներն էլ ավելի խստացնող օրինագծին: Associated Press-ի փոխանցմամբ, փաստաթուղթը ենթադրում է Իրանից նավթի արտահանման կրճատում՝ օրական եւս մեկ միլիոն բարելով: Այդ առաջարկը սատարել է 400 քվեարկող: Դեմ են արտահայտվել 20-ը: Նոր պատժամիջոցները հավանություն են ստացել Իրանում նոր նախագահ Հասան Ռուհանիի երդմնակալությունից մի քանի օր առաջ: Իրանի նավթային արդյունաբերության դեմ պատժամիջոցներ կիրառելով` ԱՄՆ-ի իշխանությունները ձգտում են կրճատել այդ երկրի միջուկային ծրագրի ֆինանսավորումը: Իրանը պնդում է, որ ծրագիրը զարգացնում է բացառապես խաղաղ նպատակներով: Read more

01 August 2013

Սնոուդենը Ռուսաստանում ժամանակավոր ապաստան է ստացել

snow 4Ամերիկյան հետախուզական ծառայությունների նախկին պայմանագրային աշխատակից Էդվըրդ Սնոուդենը այսօր ստացել է Ռուսաստանում ժամանակավոր ապաստանի պաշտոնական թույլտվություն եւ լքել է Շերեմետեւո օդակայանի տարածքը։ Փաստաբան Անատոլի Կուչերենան փոխանցել է, որ ԿՀՎ-ի նախկին գործակալը օդանավակայանից դուրս է եկել միայնակ՝ տաքսիով: Սնոուդենը հինգ շաբաթ շարունակ գտնվել է օդակայանի տրանզիտային բաժնում։ Նրա հրապարակած նյութերը փաստում են, որ ԱՄՆ-ի հետախուզական մարմինները գաղտնալսել եւ գաղտնընթերցել են ՄԱԿ-ի, միջազգային կազմակերպությունների եւ նույնիսկ դաշնակից երկրների բարձրաստիճան ղեկավարների հեռախոսազրույցներն ու էլեկտրոնային նամակագրությունը։ ԱՄՆ-ը Սնոուդենին մեղադրում է պետական դավաճանության մեջ։ Ամերիկացիները ռուսներին կոչ են արել արտահանձնել Սնոուդենին, սակայն Մոսկվան մերժել է այդ պահանջը։ԱՄՆ-ը խորապես հիասթափված է Ռուսաստանի՝ ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին ապաստան տրամադրելու որոշումից, և հավանական է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման չի գնա, հաղորդում է Reuters-ը։ Հարցականի տակ է նաև Ռուսաստան-ԱՄՆ երկկողմ գագաթնաժողովի անցկացումը: Բացի այդ՝ Սպիտակ տանը խոստացել են շարունակել բանակցությունները Սնոուդենին ԱՄՆ արտահանձնելու ուղղությամբ, չնայած այն բանին, որ տեղի ունեցածը խաթարում է երկու երկրների իրավապահ մարմինների բազմամյա համագործակցությունը։ Read more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel