amga.tv

Switch to desktop Register Login

June 2012

26 June 2012

Գերագույն դատարանը հաստատեց Արիզոնայի օրենքի մի մասը

imm 1ԱՄՆ Գերագույն դատարանը մասամբ ընդունել է Արիզոնայում ընդունված ներգաղթի խիստ օրենքը` արգելափակելով, սակայն, դրա որոշ դրույթներ: Մասնավորապես՝ դատարանն ուժի մեջ է թողել օրենքի այն կետը, ըստ որի՝ ոստիկանները կասկածելի անձանց փաստաթղթերը ստուգելու իրավունք են ստանում: Դատարանը վճռել է, որ միգրացիոն կարգավիճակի ստուգումը չի հակասում ամերիկյան օրենսդրությանը, թեեւ ապագայում այդ դրույթը կարող է դառնալ իրավական նոր վեճերի առարկա: Ըստ վճռի, ոստիկաններին արգելվում է կալանավորել մարդկանց ներգաղթի օրենսդրության աննշան խախտումների համար: Դատավոր Էնթընի Քենեդիի խոսքով, դատավորները միաձայն հանդես են եկել տվյալ դրույթի օգտին, թեեւ մյուս դրույթների վերաբերյալ կարծիքները կիսվել են: Դատարանը օրենքից հանել է այն կետերը, ըստ որոնց բոլոր ներգաղթյալներն իրենց մոտ պետք է գրանցման փաստաթղթեր ունենան, որ ապօրինի ներգաղթյալների աշխատանքը քրեական հանցագործություն է, նաեւ այն, որ ոստիկանությունը կարող է առանց օրդերի ձերբակալել ենթադրյալ ապօրինի ներգաղթյալներին: Ոգեւորված Արիզոնայի օրինակով` նման օրենքներ ընդունեցին նաեւ Ալաբաման, Ջորջիան, Ինդիանան, հարավային Կարոլայնան ու Յուտան: Երկու տարի առաջ, հրապարակվելուն պես Օբամայի վարչակազմը բողոքարկեց այն դատարանում: Արիզոնայի նահանգապետ Ջեյն Բրյուերը դատարանի վճիռը հաղթանակ է որակել բոլոր նրանց համար, ովքեր հավատում են նահանգի բնակիչներին պաշտպանելու անհրաժեշտությանը: Ի դեպ, հինգշաբթի օրը կայանալու է գերագույն դատարանի վերջին նիստը արձակուրդից առաջ, եւ այդ օրն էլ վճիռ է կայացվելու առողջապահության բարեփոխման կապակցությամբ: Եթե օրենքը չընդունվի, դա լուրջ հարված կլինի Օբամայի դիրքերին:   Read more

26 June 2012

Արգելվեց անչափահասների ցմահ բանտարկությունը

anchap 1ԱՄՆ գերագույն դատարանը սխալ է համարել անչափահասներին ցմահ ազատազրկման ենթարկելու դատարանների որոշումները։ Երեկ կայացրած որոշմամբ՝ Գերագույն դատարանը սահմանել է, որ անհրաժեշտ է նման որոշում կայացնելիս հաշվի առնել տարիքը եւ մի շարք այլ հանգամանքներ՝ մեխանիկորեն ցմահ ազատազրկման դատապարտելու փոխարեն։ Associated Press-ի փոխանցմամբ, միաժամանակ դատարանը չի բացառել, որ բացառիկ դեպքերում ցմահ ազատազրկման դատապարտել չի արգելվում։ Ավելի վաղ նույն դատարանը վճռել էր, որ անչափահասները ցմահ ազատազրկման դատապարտվելուց հետո չեն կարող զրկվել վաղաժամկետ ազատ արձակվելու իրավունքից, եթե նրանց հանցագործությունը կապված չէ սպանության հետ։ Տեղեկացնենք, որ այս պահին ԱՄՆ դատարաններում կա 2.500 մարդ, որոնք ցմահ ազատազրկման են դատապարտվել մինչեւ 18 տարեկանը լրանալը։  Read more

26 June 2012

ԱՄՆ բանակում իսլամիստներ կան

islam 1Հետաքննությունների դաշնային բյուրոն ԱՄՆ զինված ուժերում հայտնաբերել է մոտ 100 մարդու, ովքեր կասկածվում են իսլամիստների հետ կապ ունենալու մեջ: Ինչպես հայտնում է National Public Radio-ն, համապատասխան տվյալները ներկայացվել են դեռեւս 2011 թվականի դեկտեմբերին Կոնգերսում տեղի ունեցած գաղտնի լսումների ժամանակ, սակայն դրա մասին հայտնի է դարձել միայն այժմ: Ստուգումներն անցկացվել են ոչ միայն զինծառայողների , այլ նաեւ նրանց ընտանիքների անդամների շրջանում: Սպասվում է, որ լայնամասշտաբ հետաքննություն սկսվելու է մոտ 10 կասկածյալի նկատմամբ, որոնցից եկող վտանգն առավել ակնառու է: Ցուցակում հայտնված մարդկանց կասկածում են ահաբեկչություններ կազմակերպելու կամ վտանգավոր անձանց հետ կապեր ունենալու մեջ, որոնք դրդում են նրանց հարձակումներ իրականացնելուն: FBI-ում եւ Պաշտպանության նախարարությունում հրաժարվել են մեկանաբանել զինված ուժերում իրականացված ստուգումները: Read more

26 June 2012

Կայծակ զենք...

kay 3The New York Times-ը գրում է, որ ամերիկյան զինվորականները փորձարկում են նոր գերզենքը, որը ոչ այլ ինչ է, քան իսկական կայծակ: Ապագայի զենքը կարող է բառացիորեն կայծակ առաջացնել մարտի դաշտում: Դրա օգնությամբ զինվորականները կարող են, օրինակ, պայթեցնել հակառակորդի թաքցրած ականները կամ նույնիսկ ոչնչացնել հակառակորդի զրահատեխնիկան: Լազերի օգնությամբ օդում հատուկ ալիք է ստեղծվում, որի միջով էլեկտրական լիցք է անցնում: Զինվորականները, ըստ էության, այժմ կարող են կառավարել կայծակները եւ ուղղել ուր իրենց է պետք: Մենք երբեք չենք հոգնի դիտել, թե ինչպես են կայծակի հարվածները ոչնչացնում մեր թիրախները փորձարկումնեի ժամանակ,- հայտարարել է Նյու Ջերսիի Պիկատինի ռազմակայանի առաջատար մասնագետ Ջորջ Ֆիշերը:   Read more

Կարմիր գինու օգտակարությունը

gini 3Կարմիր գինու օգտագործումը կարող է դրականորեն անդրադառնալ մարդու ֆիզիկական դիմացկունության վրա: Դրանում պարունակվող բնական միացությունները բարելավում են սրտի աշխատանքը, բարձրացնում են մկանային ուժը եւ աշխատունակությունը: Նման եզրահանգման են եկել Կանադայի Ալբերտայի համալսարանի գիտնականները, որոնք մի շարք գիտափորձեր են անցակցրել լաբորատոր առնետների վրա: Հետազոտական խմբի ղեկավար Ջեյսն Դիկը ենթադրում է, որ այս բացահայտումը հատկապես կարող է կարեւոր լինել այն մարդկանց համար, ովքեր օրգանիզմի առանձնահատկության կամ ստացված վնասվածքների պատճառով չեն կարող լիարժեք մարզվել:  Read more

Ինքնասպանություն Էյֆելյան աշտարակից

eiff 3Արտակարգ դեպքը մռայլել է երեկ՝ երեկոյան, Էյֆելյան աշխատակի հարեւանությամբ գտնվող զբոսաշրջիկների օրը: Կեսգիշերից քիչ առաջ անհայտ երիտասարդը ինքնասպանություն է գործել` նետվելով աշտարակից: Ինչպես հաղորդել են Փարիզի ոստիկանության պրեֆեկտուրայից, դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժ. 23:30-ին: Անվտանգության ծառայության աշխատակցիները նկատել էին, թե ինչպես է անհայտ անձը փորձում բարձրանալ աշտարակի գագաթ: Ներքեւում անմիջապես ոստիկանները շղթա են կազմել, զբոսաշրջիկները տարհանվել են: Դեպքի վայր են ժամանել հրշեջափրկարարական ծառայության աշխատակիցները, որոնք բարձրանալով աշտարակի վրա, փորձել են կանգնեցնել երիտասարդին, որը սպառնում էր ցած նետվել բարձրությունից: Բանակցությունները, սակայն, հաջողությամբ չեն պսակվել: Իր սպառնալիքից մի քանի րոպե անց նա ցած է նետվել: Այդ պահին ինքնասպանը գտնվել է երկրորդ ու չորրորդ հարկերի միջեւ, որոնց բարձրությունը կազմել է շուրջ 125 մ: Ինքնասպանություն գործածի անձի մասին շատ քիչ բան է հայտնի: Նա ծագումով Բրիտանիայից է եղել: Ականատեսների խոսքով` նա ուսապարկ է ունեցել ու փրկարարների հետ անգլերենով է խոսել: Ի դեպ այսօր առավոտյան ոստիկանները կանխել են ինքնասպանության մեկ այլ դեպք: Մինչ օրս` սկսած 1889-ից, աշտարակից ցած ընկնելով՝ ինքնասպան է եղել շուրջ 370 մարդ: Read more

Վաշինգթոնի Սահմանադրությունը վաճառեցին

wash 3Առաջին նախագահ Ջորջ Վաշինգթոնին պատկանած ԱՄՆ-ի սահմանադրության օրինակը աճուրդում վաճառվել է 9,8 մլն դոլարով: Հազվագյուտ լոտի գնորդը Մաունթ Վերնոնի կանանց միավորումն է: Հրատարակությունը ԱՄՆ Կոնգրեսի ակտերի գրքի մի մասն է եւ պարունակում է նախագահի ձեռքով արված նշումներ: Գիրքը հրատարակվել է 1789թ. եւ բովանդակում է Սահմանադրության տեքստեր, Իրավունքների մասին օրենքը, Պետական դեպարտամենտ, Ռազմական դեպարտամենտ, Գանձապետություն ստեղծելու մասին օրինագծեր: Փորձագետները նշում են, որ գիրքը շատ լավ պահպանված է: ԱՄՆ-ում տվյալ հրատարակության ընդամենը չորս նմուշ է հայտնի: Նախկինում գիրքը պատկանել էր Ջորջ Վաշինգթոնի զարմիկ Լոուրենս Վաշինգթոնին, ավելի ուշ նա այն աճուրդում վաճառել է 13 դոլարով, ինչը համարժեք է այսօրվա մոտ 277 դոլարին: Ավելի ուշ գրքի տեր է դարձել մեդիամագնատ Ուիլյամ Հրսթը: Read more

Սիրիայում հայ զինվորներ են զոհվել

Syr 1Սիրիական բանակում հայազգի երկու զինծառայող է զոհվել: Տարածված տեղեկությունների համաձայն` զոհվածներից մեկը 20-ամյա Ջալալ Մելքունն է: Նա ծնունդով Սիրիայի Հասաքե նահանգից է եւ զոհվել է զինվորական ծառայությունը կատարելիս` Հոմս քաղաքի մոտակայքում ընթացող բախումների ընթացքում: Հայաստանի արտգործնաարարությունը նաեւ հայտնել է, որ այսօր զոհվել է Րաֆֆի Իբրահիմ Կադմուսը: Վերջինս ծնունդով Թելլ-Աբյատ քաղաքից էր: Նրանք երկուսն էլ կառավարական բանակի զինծառայողներ էին: Սիրիայում մեկ տարուց ավելի շարունակվող բախումների ընթացքում արդեն զոհվել է 6 սիրիահայ, որոնցից 4-ը` զինծառայողներ, նաեւ մեկ կին, ում պատահաբար գնդակ էր դիպել:   Read more

. Մասիսում սկեսրայրը դանակահարել է հարսին, այնուհետեւ՝ կտրել իր կոկորդը

danak 1Այսօր սահմռկեցուցիչ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ինչպես դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 15.30-ի սահմաններում Մասիս քաղաքի բնակիչ, 74-ամյա Վոլոդյա Սահակյանը Մասիս քաղաքի 8-րդ փողոցի 32 հասցեում գտնվող իր տանը իր մոտ եղած դանակով երկու անգամ հարվածել է հարսի՝ 37-ամյա Քրիստինե Զաքարյանի որովայնին: Սպանությունը կատարելուց հետո Վոլոդյա Սահակյանը մեկ այլ դանակով կտրել է իր կոկորդը: Հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին երկուսն էլ մահացել են: Ոստիկանները տանը հայտնաբերել են արյունոտված 2 դանակ, որոնք առգրավվել են: Ըստ նախնական տեղեկությունների՝ դանակներից մեկով սկեսրայրը սպանել է հարսին, իսկ մյուսով՝ կտրել իր կոկորդը: Հարեւանները ֆոտոլրագրողին պատմել են, որ մահացած հարսը ուներ 4 երեխա՝ 2 տղա 18 եւ 15 տարեկան, եւ 2 աղջիկ՝ 14 եւ 12 տարեկան: Նրա ամուսինը մահացել էր 6 տարի առաջ, եւ հարսն ու երեխաները բնակվում էին սկեսրայրի տանը: Դեպքի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել:   Read more

Հարավային Կալիֆոռնիայում եղանակի տաքացում կլինի

shog 2UCLA-ի նոր զեկույցի համաձայն` Հարավային Կալիֆոռնիայում առաջիկա 50 տարում ջերմաստիճանն ավելի կբարձրանա, եւ ավելանալու է օրերի թիվը, երբ ջերմաստիճանը 35 աստիճան ցելսիուսից բարձր կլինի: Հետազոտությունը, որ պարունակում 2500 անգամ ավելի մանրակրկիտ տվյալներ, քան նախկին հետազոտությունները, կանխատեսել է, թե ինչպես կփոփոխվի եղանակը 2041-ից 2060 թթ.: Ըստ մասնագետների, 35 աստիճան ցելսիուս եւ ավելի ջերմաստիճան ունեցող օրերի քանակը կավելանա: Լոս Անջելեսում ծայրահեղ շոգ օրերի թիվը եռակի կավելանա: Ավելի անապատային տարածքներում այդ օրերի թիվը կավելանա հինգ անգամ:  Read more

Powerd by Bloogie

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version