A+ A A-

September 2020

30 September 2020

Արայիկ Հարությունյանը կոչ է անում պատրաստվել երկարատեւ պատերազմի

ARA 4Հիմնական գործոնը, որը կարող է նպաստել ռազմական գործողությունների ավարտին, բանականությունն ու ողջախոհությունն են, բայց Ադրբեջանի ղեկավարության մոտ դա բացակայում է: Այս մասին այսօր ուշ երեկոյան կայացած ճեպազրույցում հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Նա նշել է, թե ունենք հերոսական ժողովուրդ եւ երիտասարդներ, ովքեր կյանքի գնով պատրաստ են պաշտպանել իրենց հայրենի հողը: 18-ամյա տղան հարվածել է 9 միավոր զրահատեխնիկայի եւ շարունակում է ծառայել հայրենիքին: Կան վետերաններ, որոնք մասնակցել են առաջին պատերազմին, ապրիլյան եւ ներկա պատերազմին, որոնց հաջողվել է 2 օրվա ընթացքում 3 միավոր տեխնիկա խլել թշնամուց, եւ այժմ նրանք օգտագործվում են ադրբեջանցիների դեմ: Ըստ Հարությունյանի, առաջնագծում իրավիճակի էական փոփոխություններ չկան: Ակտիվ մարտական գործողություններ են ընթանում Օմարից մինչեւ Արաքս, Մռավի լեռնաշղթայի վրա, Եղնիկներում, Մատաղիսում: Ոչ այնքան ակտիվ է արեւելյան եւ կենտրոնական ուղղություններով: Շատ ակտիվ է հարավ-արեւելքում՝ Արաքսի եւ Ֆիզուլիի հովիտներում,- ասաց Հարությունյանը: Նա հավելեց, որ երկու կողմերն էլ կորուստներ են ունեցել, բայց, իհարկե, հակառակորդի մոտ դրանք ավելի շատ են, ինչպես 2016-ի ապրիլյան իրադարձությունների ժամանակ: Բայց մենք եւս կորուստներ ունենք, ասաց Արցախի նախագահը՝ կոչ անելով պատրաստվել երկարատեւ պատերազմի:  Read more

30 September 2020

. Հայաստանը խաղաղապահներ չի թողնելու

kkkk-Հայաստանը չի դիտարկում ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահ ուժերի տեղակայումը, ռուսական լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ -Մեր օրակարգում նման հարց չկա, - ասել է Հայասստանի վարչապետը։ Հայաստանը նպատակահարմար չի համարում նաեւ Մոսկվա-Երեւան-Բաքու գագաթնաժողովի անցկացումը` Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների պայմաններում, ընդգծել է Փաշինյանը: Ռազմական գործողությունների ընթացքում այնքան էլ տեղին չէ խոսել գագաթնաժողովի մասին, բանակցությունների անցկացման համար անհրաժեշտ են համապատասխան մթնոլորտ ու պայմաններ, ասել է Հայաստանի ղեկավարը: Նա նաեւ նշել է, թե Հայաստանի իշխանությունները ստեղծված պատերազմական իրավիճակում դիտարկում են Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հարցը։ -Մենք նպատակ ունենք հարատեւ խաղաղություն ու կայունություն հաստատել տարածաշրջանում։ Մենք չենք ցանկանում, որ, օրինակ, 2-3 տարի անց այս իրավիճակը կրկնվի։ Սակայն Հայաստանը երբեք չի գործի ի վնաս իր ու Լեռնային Ղարաբաղի ազգային շահերի,- նշել է Փաշինյանը։  Read more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel