amga.tv

Switch to desktop Register Login

August 2015

04 August 2015

Մեքսիկայից Կալիֆորնիա թունել են հայտնաբերել

Tunel 5Մեքսիկայի սահմանապահ ծառայությունը հայտնաբերել է թունել, որը ենթադրաբար նախատեսված է Միացյալ Նահանգների տարածք թմրանյութեր տեղափոխելու համար։ 125 մետր երկարությամբ եւ 5 մետր խորությամբ թունելը գտնվում է անավարտ վիճակում, այն դեռ դուրս չի եկել Ամերիկայի տարածք, սակայն արդեն իսկ ունի էլեկտրականություն։ Թունելը գտել են Տիհուանա քաղաքում, եւ այն պետք է ավարտվեր Սան Դիեգոյի տարածքում։ Նախնական տեղեկություններով, թունելը կառուցում էր Սինալոա թմրակարտելը։ Մեքսիկայի իշխանությունների տվյալներով՝ վերջին 10 տարում Տիհուանայում հայտնաբերվել է նմանատիպ մոտ 56 թունել, որոնք բոլորն էլ օգտագործվել են Սինալոայի կողմից։  Read more

04 August 2015

Հանրապետականները սկսեցին բանավեճերը


hanr 4Նյու Հեմփշիր նահանգի Մանչեսթըր քաղաքում երեկ կայացել է հանրապետական թեկնածուների առաջին հանդիպումը։ Այն հայտնի է Voters Issues Forum անունով եւ տեւել է երկու ժամ։ Մասնակցել են առաջադրված 17 հանրապետականներից 14-ը։ Դանըլդ Թրամփը հրաժարվել էր մասնակցել, Արքանզայի նախկին նահանգապետ Մայք Հաքըբին անգամ չէր էլ արձագանքել հրավերին, իսկ Վըրջինիայի նակին նահանգապետ Ջիմ Գիլմորը ուշացրել էր գրանցումը։ Հանդիպումը նախորդում էր Օհայոյի Քլիվլընդ քաղաքում օգոստոսի 6-ին կայանալիք լայնածավալ բանավեճին։ Ընտրողներին բազմաթիվ հարցեր են հետաքրքրել, որոնք առաջին հերթին վերաբերել են իմիգրացիայի խնդրին եւ տնտեսական վիճակին։ Թեկնածուներն էլ իրենց հատկացված ժամանակի մեծ մասը նվիրել են այդ խնդիրներին, միայն քչերն են անդրադարձել արտաքին քաղաքական հարցերին։ Սենատըր Ռենդ Փոլը հայտարարել է, թե նախագահ ընտրվելու դեպքում առաջինը կայցելի Ռուսաստան կամ Չինաստան։ Թեկնածուներն անդրադարձել են նաեւ Իրանի միջուկային խնդրին։ Թեքսըսից ընտրված սենատըր Թեդ Քրուսը խստորեն քննադատել է համաձայնագիրը՝ այն ամերիկյան անվտանգության գլխավոր սպառնալիք անվանելով։ Նշենք, որ Քլիվլընդում կայանալիք բանավեճին մասնակցելու են միայն 10 թեկնածուներ, որոնք վերջին հարցման արդյունքում գերազանցում են իրենց մրցակիցներին։ Կազմակերպիչների խոսքով, իրենք նման քայլի գնացել են հանրապետական թեկնածուների չափազանց մեծ թվի պատճառով։ Դեմոկրատների բանավեճերն առայժմ չեն սկսվել։ Կուսակցության ազգային կոմիտեի ներկայացուցիչ Դեբբի Վասերման Շուլցը հայտնել է, թե վեց բանավեճ է կայանալու, սակայն դրանց ժամկետները դեռ հստակ չեն։ Առայժմ առաջադրվել է չորս դեմոկրատ թեկնածու, սակայն Սպիտակ տունը չի բացառել նաեւ փոխնախագահ Ջո Բայդընի առաջադրման հնարավորությունը։   Read more

Powerd by Bloogie

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version