amga.tv

Switch to desktop Register Login

June 2014

13 June 2014

Ոստիկանությունը ահազանգում է

IRS 4 Գլենդելի ոստիկանությունն ահազանգել է հեռախոսային խարդախությունների մասին: Անհայտ անձը զանգահարել է Գլենդելի բնակչին եւ 11,5 հազար դոլար պահանջել՝ սպառնալով, որ եթե նա չվճարի, կարտաքսվի Միացյալ Նահանգներից, քանի որ ներգաղթի օրենքներն է խախտել: Վերջին մի քանի շաբաթներին, ըստ Գլենդելի ոստիկանության ներկայացուցիչ Թեհնի Լայթֆութի, անհայտ անձինք զանգահարում եւ ներկայանում են որպես IRS-ի գործակալներ, ասում, թե ներգաղթյալի՝ Նահանգներում մնալու ժամկետն ավարտվել եւ նրանք պետք է գումար վճարեն: Նախօրեին մի անձ զանգահարել է 28-ամյա երիտասարդի, ներկայացել որպես Քեւին Սփենսըր եւ գումար պահանջել՝ նշելով, թե ներգաղթյալը մի քանի տարի առաջ խախտել է օրենքները: Տուժածը, ում անունը չի հաղորդվում, վճարել է 11,5 հազար դոլար, սակայն հետո պարզվել է, որ նրան ուղղակի խաբել են: Իրավապահները կոչ են անում նման դեպքերում դիմել իրենց՝ խարդախությունները բացահայտելու համար:   Read more

Մերկապարուհիները գումարներ էին գողացել

merk 8Նյու Յորքում ոստիկաններն ու DEA-ի գործակալները խոշոր գործողություն են իրականացրել՝ ձերբակալելով չորս մերկապարուհիների եւ սթրիփ բարի մենեջըրին, որոնք ամիսներ շարունակ թմրանյութ են տվել հաճախորդներից մի քանիսին եւ մոտ 200 հազար դոլար գումար գողացել նրանց քրեդիտ քարտերից: Ընդ որում, իրավապահները վստահ են, որ գողացված գումարի չափը կարող է ավելին լինել: Ոստիկանների փոխանցմամբ, ձերբակալվել են 40-ամյա Սըմենթա Բարբաշը, 29ամյա Ռոսըլին Քիոն, 28-ամյա Մերսի Ռոզենն ու 26-ամյա Կըրինա Պասկուչին: Նրանց նկատմամբ հետաքննությունը սկսվել էր ութ ամիս առաջ, եւ այժմ քառյակին տեղափոխել են բանտ: Չորս մերկապարուհիներն իրենց հանցավոր գործունեությունը ծավալել են Քունիսի Roadhouse NYC եւ Մանհեթենի Scores ակումբներում: Իրավապահներին դիմել էր Նյու Յորքում բավական հայտնի փաստաբան ԶԻյադ Յունանը, ով էլ դարձել է քառյակի զոհերից: Ըստ ոստիկանների, մերկապարուհիները կետմաին տեսակի թմրանյութ են լցրել հաճախորդների բաժակների մեջ, եւ մեծ գումարներ հանել քարտերից: Տուժածները դրանից հետո ոչինչ չեն հիշել, արթնացել են հյուրանոցներում, անգամ սեփական անկողնում եւ հետո են հայտնաբերել մեծ գումարների կորուստը: Տուժածների մեջ եղել են հեջ ֆանդի մենեջըր, բանկիր, անշարժ գույքի գործակալ, բժիշկ: Զիյադ Յունանից գողացված գումարը կազմում է 135 հազար դոլար: Ձերբակալվածներն իրենց մեղքը չեն ընդունում, պնդում են, որ հաճախորդներն են հարբած վիճակում նվերներ մատուցել իրենց: Ձերբակալվել է նաեւ Roadhouse ակումբի մենեջըրը, ով նպաստել է հանցավոր գործունեությանը: Առաջիկայում աղջիկները կկանգնեն դատարանի առջեւ եւ նրանց մեղադրանք կառաջադրվի:   Read more

Երեխան հերոին է տարել դպրոց

heroin 4Ֆիլադելֆիա քաղաքում վեցամյա աղջիկը Բերրի տարրական դպրոց է տարել հերոինով 11 փաթեթ, որոնք նա գտել է իր մոր մոտ: Առաջին դասարանի աղջկա մոտ թմրանյութերը հայտնաբերել է ուսուցիչներից մեկը եւ անմիջապես ոստիկանություն կանչել: Նշվում է, որ բացվել է հերոինի առնվազն երկու փաթեթ, եւս մեկի վրա երեխաների ատամների հետքեր են եղել։ Ընդ որում՝ աշակերտներից մեկը սկսել է բողոքել փորացավից: Ոստիկանները որոշել են բոլոր աշակերտներին՝ 20 երեխա, տանել հիվանդանոց՝ հետազոտության: Աշակերտների վիճակը բժիշկների մոտ անհանգստություն չի առաջացրել, եւ երեխաներին հանձնել են անհանգստացած ծնողներին: Դպրոց թմրանյութ տարած աղջկա մայրը՝ 32-ամյա Մերի Հանթըրն ու նրա ընկեր, 28-ամյա Քրիսթըֆըր Թրոյ-Ջենքինս Ուայթը անմիջապես ձերբակալվել են: Նրանց ներկայացվել են թմրանյութ պահելու, ինչպես նաեւ երեխաների կյանքին եւ առողջությանը սպառնալու մեղադրանքներ։  Read more

Տաս տարեկան տղան ավարտել է դպրոցը

GpA 5Սաքրամենտոյի 10-ամյա բնակիչը դարձել է պատմության ընթացքում ավագ դպրոցի ամենաերիտասարդ շրջանավարտներից: Թանիշք Էբրըհամը ստացել է դպրոցն ավարտելու վկայականը՝ Auto Museum-ում կայացած փակ միջոցառման ընթացքում: Անգամ նախագահ Օբաման է շնորհավորական ուղերձ հղել վանդըրկիդին

Տղան ուսումը ստացել է տանը, սակայն նրա գիտելիքները բավարարել են նահանգային չափորոշիչներին: Նա ստացել է 4,0 GPA գնահատական, որը ամենաբարձրն է համավում: Կրթության  նախարարության չափորոշիչներով, աղջիկների համար միջին գնահատականը 3,1 է, տղաների համար՝ 2,9: Թանիշքը խոստովանել է, որ ուսումն իր համար բարդ չի եղել: Նա նաեւ փայլուն կերպով հանձնել է Ակադեմական գնահատման թեսթն ու առաջիկայում քալեջ է հաճախելու:   Read more

Անօդաչուները գրոհայինների են սպանել Պակիստանում

anodachu 4Ամերիկյան անօդաչու թռչող սարքը 16 գրոհային է սպանել Պակիստանի հյուսիս-արեւմուտքում գտնվող Հյուսիսային Վազիրիստան շրջանի տարածքում: Անօդաչու սարքը, ընդհանուր առմամբ, երկու հարձակում է իրականացրել Դարգա Մանդի գյուղի մոտակայքում գտնվող գրոհայինների դիրքերի վրա: Առաջին հարվածը եղել է չորեքշաբթի երեկոյան, որի ժամանակ սպանվել է զինված խմբավորումների վեց ներկայացուցիչ: Մի քանի ժամ անց՝ խմբավորման մնացած անդամները վերադարձել են, որպեսզի վերցնեն սպանվածների մարմինները, ինչպես նաեւ ստուգեն, թե արդյոք կան վիրավորներ: Այդ պահին հասցվել է երկրորդ հարվածը, որը սպանել է եւս տասը գրոհային:  Read more

05 June 2014

Բաշար Ասադը նախագահ է ընտրվել

assss 4Սիրիայի Ազգային ժողովի նախագահ Մուհամմադ Ջիհադ ալ Լահհամը հայտարարել է, որ Բաշար Հաֆեզ ալ Ասադը հաղթել է հունիսի 3-ին կայացած նախագահական ընտրություններում՝ ստանալով ձայների մեծամասնությունը: Ասադի օգտին քվեարկել են 10 միլիոն 319 հազար 723 քաղաքացիներ, որը կազմում է ընդհանուր ձայների 88,7 տոկոսը: Բացի այդ, տեղի ունեցած քվեարկության վերջնական արդյունքներով ընտրելու իրավունք ունեցող 15 միլիոն 845 հազար 575 մասնակիցներից ընտրություններին արտասահմանում եւ երկրի ներսում մասնակցել է 11 միլիոն 634 հազար 412 մարդ, որը կազմում է ընդհանուր թվի 73,42 տոկոսը: Նախագահի մյուս թեկնածուներից Հասան Աբդ Ալլահ ան Նուրին ստացել է 500 հազար 279 ձայն, որը կազմել է ընդհանուր ձայների 4,3 տոկոսը, իսկ Մահեր Աբդ ալ Հաֆիզը՝ 372 հազար 301 ձայն, այսինքն՝ 3,2 տոկոսը: Սիրիայում երկրի նախագահը ընտրվել է 7 տարի ժամկետով: Մինչ ընտրությունների արդյունքների հրապարակումը Եվրամիությունն արդեն հայտարարել է, որ այն չի կարելի համարել ժողովրդավարական քվեարկություն: Ընտրությունների անցկացման փաստը դատապարտել են նաեւ Միացյալ ՆահանգներըRead more

Սիրելի հաղորդավարը ձեր օգնության կարիքն ունի




ruddd 8AMGA
հեռուստաընկերության Վարագույր հաղորդաշարը իրապես դարձել է մեր հեռուստադիտողների լավագույն բարեկամներից մեկը: Քսան տարի շարունակ Ռուդիկ Հովսեփյանը սրտացավությամբ ձեզ է ներկայացրել հայաստանյան քաղաքական իրողությունները եւ իր տեսլականը: Ցավոք, վերջին ամիսներին Վարագույրը հազվադեպ էր ուղիղ եթերով հեռաձակվում մեր հեռուստադիտողների համար: Պատճառն այն է, որ Վարագույրի հիմնադիր ու երկարամյա վարող, քաղաքական վերլուծաբան, լրագրող Ռուդիկ Հովսեփյանը գտնվում է առողջական ծայրահեղ ծանր վիճակում եւ նրան անհրաժեշտ է անհապաղ ու ինտենսիվ բժշկական միջամտություն։ Մեր ընկերը եւ վերջին քսան տարիների ձեր մշտական բարեկամը լուրջ խնդիր ունի, եւ մենք բոլորս միասին կարող ենք ձեռք մեկնել Ռուդիկին, օգնել՝ հաղթահարելու նրան տանջող հիվանդությունը: Հրավիրելով հայ գործարարների, կազմակերպությունների, հիմնադրամների ու անհատների ուշադրությունը այս անհետաձգելի խնդրին, մենք ակնկալում ենք ձեզանից հնարավոր դրամական օժանդակություն, որից կախված է Ռուդիկ Հովսեփյանի հետագա բուժման ընթացքը։ Այս օժանդակությամբ պայմանավորված կլինի ամենասեղմ ժամկետներում նրա բուժման կազմակերպումը, որի հետաձգումը կարող է ճակատագրական հետեւանքներ ունենալ։ Այս նպատակով բանկում բացվել է հաշվեհամար, որը այժմ ձեր էկրաններին է։ Այս հաշվեհամարին ձեր փոխանցումներն անելով, դուք հսկայական օգնություն կցուցաբերեք մեր շատ սիրելի Ռուդիկ Հովսեփյանին եւ նրա ընտանիքին։ Վստահ ենք, որ Ռուդիկի Հովսեփյանի հանդիսատեսը մենակ չի թողնի մեր ազգի ու հայրենիքի նվիրյալին՝ նրա  կյանքի այս դժվարագույն շրջանում։ Read more

Powerd by Bloogie

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version