amga.tv

Switch to desktop Register Login

March 2014

12 March 2014

Հոլդերը պայքարում է թմրանյութերի դեմ

 

Միացյալ Նահանգների արդարադատության նախարարությունը պատրաստվում է իրավական եւ բժշկական միջոցառումների համալիր իրականացնել, որոնք թույլ կտան պայքարել թմրանյութերից գերդոզավորումից մահացության թվի նվազման դեմ: Գլխավոր դատախազ Էրիկ holder 4Հոլդըրը ուղերձ է հղել, որում նշել է, թե այսօր ամերիկյան առողջապահության հիմնական խնդիրներից մեկը հերոինից ու ցավազրկող դեղամիջոցներից մահացության ծավալի աճն է: Նրա խոսքով, 2007-ից 2012 թվականներին հերոինից մահացության դեպքերի թիվն աճել է մինչեւ 400 տոկոսի իսկ հերոինի եւ այլ թմրամիջոց օգտագործողների թիվը միացյալ նահանգներում հասել է 79 տոկոսի: Նախարարությունը Թմրանյութերի դեմ պայքարի վարչության հետ համատեղ համալիր պայքարի ծրագիր է սկսել: Հոլդըրը նշել է, որ DEA-ը նույնպես բժիշկների եւ դեղագործների է ներգրավելու այդ դեղամիջոցների արտահոսքը եւ շրջանառությունը բացահայտելու համար: Հոլդըրը իրավապահներին կոչ է արել անձնակազմին տալ դեղամիջոց, որը օգտագործվում է որպես գերդոզավորման հակամիջոց, սովորեցնել ոստիկաններին, թե ինչպես օգնեն գերդոզավորման մեջ հայտնված անձանց: Գլխավոր դատախազը նշել է, թե 17 նահանգներ եւ Կալումբիա շրջանը փոփոխություններ են իրականացրել իրենց օրենսդրության մեջ՝ բարձրացնելով նեյլաքսընի հասանելիությունը սկսած 2001 թվականից: Նեյլաքսընի կիրառումը՝ Բարի սամարացու օրենքի հետ միասին, կարող է բազմաթիվ մարդկանց կյանքեր փրկել, կարծում է  ՀոլդըրըRead more

Հացադուլ ներգաղթյալների կենտրոնում

hacadul 4Մոտ 150 մարդ Վաշինգտըն նահանգում՝ ներգաղթյալների պահման կենտրոնում, շարունակում են հացադուլը՝ ի նշան բողոքի արտաքսման եւ իրենց նկատմամբ անպատշաճ վերաբերմունքի դեմ: Թըքոմա քաղաքի ներգաղթյալների պահման կենտրոնում գտնվում է 1300 մարդ, որոնց արտաքսում է սպառնում: Հացադուլը հայտարարվել է 4 օր առաջ: Ակցիայի սկզբում դրան մասնակցել է 750 մարդ: Համաձայն ամերիկյան օրենսդրության, եթե ներգաղթյալների պահման կենտրոնում ներգաղթյալը 72 ժամ հրաժարվում է ուտելիքից, նա պետք է տեղափոխվի հիվանդանոց՝ բժշկական հետազոտության: Read more

Բանակում սեռական բռնությունների մասին օրինագիծ

news2 1Միացյալ Նահանգների Սենատում հավանության է արժանացել օրինագիծը, որը թույլ չի տալիս սեռական բռնության մեջ կասկածվող զինվորականներին որպես փաստարկ ներկայացնել լավ զինվոր լինելու հանգամանքը: Բարեփոխման հիմքում ընկած է գաղափարը, որ զինծառայողը կարող է անբասիր վարկ ունենալ աշխատանքում եւ միաժամանակ ունակ լինել սեռական բռնություն կիրառել: Փաստաթղթի համաձայն՝ ոտնձգություններում մեղավոր ճանաչված զինծառայողների կոչումները խայտառակ կերպով կիջեցվեն կամ նրանց կվտարեն ամերիկյան բանակից: Օրինագծի նախնական վարկածն առավել խիստ միջոցներ էր նախատեսում, օրինակ՝ զինվորական հրամանատարությանը բանակում կատարված բռնաբարությունների գործով ատենակալների դատարանի որոշումները վերանայելու իրավունքից զրկելը:

Պենտագոնի պաշտոնական վիճակագրությամբ՝ 2012թ. ԱՄՆ-ի բանակում սեռական բռնության զոհ կարող էր դառնալ 26 հազար զինծառայող: Read more

Powerd by Bloogie

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version