amga.tv

Switch to desktop Register Login

December 2017

21 December 2017

Թերթաքարային նավթի արդյունահանումը կավելանա

 

144. 2Միացյալ Նահանգների 7 գլխավոր հանքավայրերում թերթաքարային նավթի արդյունահանումը 2018 թվականի առաջին ամսում կավելանա օրական 94 000 բարելով: Այս մասին վկայում են երկրի էներգետիկայի նախարարության կանխատեսումները: Ինչպես նշվում է, արդյունահանման ընդհանուր ծավալը կհասնի օրական 6.4 մլն բարելի: Անցած հունվար ամսվա համեմատ աճը կկազմի 1.2 մլն բարել: էներգետիկ տեղեկատվության բյուրոյի կանխատեսումների համաձայն՝ Ամերիկայում նավթարդյունաբերության ընդհանուր ցուցանիշը կկազմի 10 մլն բարել օրական: Այս տարի այդ ցուցանիշը կհասնի 9.2 մլն բարելի: Ինչպես ավելի վաղ հաղորդվում էր, Ամերիկան նախատեսում է մի քանի ամսում արդյունահանման ծավալներով գերազանցել Սաուդյան Արաբիային, ինչին կնպաստի Նավթ ադյունահանող երկրների կազմակերպության կողմից նավթադյունահանման ծավալների կրճատման մասին համաձայնագրի երկարաձգումը:


 

Read more

Թոմաս հրդեհը դարձել է եկրորդ ամենամեծ հրդեհը

 

fire 1Կալիֆոռնիայի նահանգում արդեն ավելի քան երկու շաբաթ մոլեգնող բնական հրդեհի տարածքը գերազանցել է 1100 քառակուսի կիլոմետրը, ինչից հետո այն երկրորդ խոշորագույն հրդեհն է դարձել նահանգի պատմության մեջ: Այդ մասին հայտնել է Կալիֆոռնիայի անտառային հանդակների պաշտպանության եւ հրշեջ ծառայության վարչությունը: Գերատեսչության կայքում զետեղված տեղեկատվության համաձայն՝ դեկտեմբերի 4-ին Վենտուրայի օկրուգում սկսված եւ Թամըս անվանումն ստացած հրդեհը մինչ այժմ հաջողվել է տեղափակել 55 տոկոսով: Իշխանությունների կանխատեսումների համաձայն՝ արդեն առաջիկա օրերին այն ռեկորդային կդառնա իր մասշտաբներով: Կալիֆոռնիայում ամենախոշոր հրդեհը, նման վիճակագրության վարման պահից ի վեր, գրանցվել է 2003 թվականին Սան Դիեգոյի մերձակայքում: Այն ընդգրկել էր ավելի քան 1106 քառ կմ տարածք եւ 15 մարդու կյանք էր խլել: Նահանգի հրշեջ ծառայությունները հույս ունեն, որ իրենց կհաջողվի Թամըս հրդեհն ամբողջովին տեղափակել մինչեւ հաջորդ տարվա հունվարի 7-ը: Հրդեհի զոհ է դարձել առնվազն երկու մարդ: Իշխանությունների գնահատումների համաձայն՝ Թամըսի պատճառած վնասն արդեն գերազանցել է 137 մլն դոլարը: Կրակը ոչնչացրել կամ վնասել է ընդհանուր առմամբ ավելի քան 1,2 հազար տուն ու շինություն Վենտուրայի եւ Սանտա Բարբրայի օկրուգներում: Կրակի դեմ պայքարում են շուրջ 8 հազար հրշեջներ: Տարերքի մոլեգնման պատճառով տարհանվել է մոտավորապես 100 հազար մարդ, ներկայում նրանցից ոմանց արդեն թույլատրված է վերադառնալ իրենց տներ։


Read more

Ներկայացուցիչների պալատն ընդունեց հարկային բարեփոխումը

106 jpgՍուրբծննդյան հրաշալի նվեր է։ Այսպես է բնորոշել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Ներկայացուցիչների պալատում հարկային ընդգրկուն բարեփոխման ընդունումը։ Այժմ այն ներկայացվելու է Դոնալդ Թրամփին՝ վավերացնելու համար։ Որեւէ կասկած չկա, որ նա ստորագրելու է օրինագիծը։ Ներկայացուցիչների պալատում նախագծին կողմ են քվեարկել 224 հանրապետականներ։ Բոլոր 189 դեմոկրատները, նաեւ 12 հանրապետականներ դեմ են եղել հարկային բարեփոխմանը։ Համաձայն օրենքի՝ սկսվող տարում ընկերությունների համար հարկային դրույքը կկազմի 21 տոկոս՝ ներկայիս 35 տոկոսի փոխարեն: -Մենք գերազանցեցինք բոլոր ռեկորդները՝ ընդունելով մեր երկրի պատմության ընթացքում հարկերի նվազման ամենալայնածավալ օրինագիծը։ Սա իսկապես առանձնահատուկ օր է։ Միգուցե երբեք չեք լսել այդ արտահայտությունը, բայց մենք Ամերիկան կրկին մեծ կդարձնենք,- ասել է Թրամփը։ Հարկային բարեփոխումն ընդունվել է բացառապես հանրապետական մեծամասնության շնորհիվ, Կոնգրեսի երկու պալատներում էլ դեմոկրատներն առանց բացառության դեմ էին քվեարկել։ -Նախագահի մոտ ամեն բան լավ կլինի, նաեւ կառավարության անդամների մոտ։ Այդ օրինագծի ընդունողների համար էլ ամեն բան լավ կլինի։ Նախագահ Թրամփը երկրի ամենահարուստ մարդկանց մեկ տոկոսի մեջ է մտնում, եւ նոր բարեփոխումը հենց այդ հարուստների համար է, իսկ հասարակ մարդիկ տուժելու են,- հայտարարել է Սենատում դեմոկրատական փոքրամասնության ղեկավար Չաք Շումերը։ Ներկայացուցիչների պալատը նախօրեին էլ էր կողմ քվեարկել օրինագծին,ս ակայն ավելի ուշ վերաքվերակություն էր սահմանվել, քանի որ Սենատում գտել էին, թե ընդունված նախագիծը ընթացակարգային երեք խախտոմներ ունի, որոնք պետք է վերացնել։ Նշենք, որ օրինագիծն ենթադրում է նաեւ ֆիզիկական անձանց համար հարկային դրույքների նվազեցում, ամենաբարձրը լինելու է 37 տոկոս՝ առավել հարուստների համար։ Ըստ փորձագետների հաշվարկների՝ նոր բարեփոխումը առաջիկա 10 տարում մեկուկես տրիլիոնով կավելացնի ամերիկյան բյուջեի դեֆիցիտը։ 


 

Read more

Դատարանը մեղմացրել է Էրդողանի հրոսակների մեղադրանքները

 

congress turkeyԴատարանը մեղմացրել է Թուրքիայի նախագահ Էրդողանին աջակցող թուրք հրոսակների դեմ ուղղված մեղադրանքը, որոնք մայիսի 16-ին Վաշինգթոնում Թուրքիայի դեսպանի նստավայրի մոտ հարձակվել էին խաղաղ ցուցարարների վրա: Կոլումբիայի շրջանի Գերագույն դատարանը դեկտեմբերի 21-ին ամբաստանյալների կողմից իրենց մեղքը ճանաչելու մասին կողմերի միջեւ գործարքի մասին է հայտարարել: Այսպիսով, Սինան Նարինը եւ Յըլդիրիմ Էյուպը մեկ տարի եւ մեկ օր ազատազրկման կդատապարտվեն: Դատական որոշումը պաշտոնապես կհրապարակվի մարտի 15-ին: Հիշեցնենք, որ մայիսի 16-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պահակախումբը Վաշինգթոնում իր այցի ժամանակ ցուցարաների հետ կռվի էր բռնկվել: Առնվազն ինը մարդ վիրավորվել էր: Մայիսին Վաշինգթոնում Էրդողանի այցի ժամանակ ցուցարարների վրա հարձակման մեջ մեղադրվում են 19 անձինք, այդ թվում Թուրքիայի անվտանգության 15 աշխատակիցներ:


Read more

Դատարանը մեղմացրել է Էրդողանի հրոսակների մեղադրանքները

 

congress turkeyԴատարանը մեղմացրել է Թուրքիայի նախագահ Էրդողանին աջակցող թուրք հրոսակների դեմ ուղղված մեղադրանքը, որոնք մայիսի 16-ին Վաշինգթոնում Թուրքիայի դեսպանի նստավայրի մոտ հարձակվել էին խաղաղ ցուցարարների վրա: Կոլումբիայի շրջանի Գերագույն դատարանը դեկտեմբերի 21-ին ամբաստանյալների կողմից իրենց մեղքը ճանաչելու մասին կողմերի միջեւ գործարքի մասին է հայտարարել: Այսպիսով, Սինան Նարինը եւ Յըլդիրիմ Էյուպը մեկ տարի եւ մեկ օր ազատազրկման կդատապարտվեն: Դատական որոշումը պաշտոնապես կհրապարակվի մարտի 15-ին: Հիշեցնենք, որ մայիսի 16-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պահակախումբը Վաշինգթոնում իր այցի ժամանակ ցուցարաների հետ կռվի էր բռնկվել: Առնվազն ինը մարդ վիրավորվել էր: Մայիսին Վաշինգթոնում Էրդողանի այցի ժամանակ ցուցարարների վրա հարձակման մեջ մեղադրվում են 19 անձինք, այդ թվում Թուրքիայի անվտանգության 15 աշխատակիցներ: Read more

03 December 2017

Արգենտինայում ձերբակալել են հայազգի գործարարին

5Արգենտինայում ձերբակալվել է Դեպորտիվո Արմենիո ակումբի նախագահ, Ինդեպենդիենտե ակումբի փոխնախագահ Նորայր Նակիսը: Դա տեղի է ունեցել նոյեմբերի 30-ին ոստիկանների օպերատիվ գործողությունների արդյունքում: Բացի նրանից՝ նույն գործով ձերբակալվել է եւս 22 հոգի: Նորայր Նակիսը, որն արգենտինական լրատվամիջոցներին հայտնի է Նորայ անունով եւ մյուս ձերբակալվածները կասկածվում է հանցագործ խմբավորման հետ կապ ունենալու մեջ: Խմբավորումը մեղադրվում է ֆուտբոլային անօրինական բանակցություններ վարելու, ֆուտբոլիստների ու մարզիչների շահագործելու, Նակիսի միջոցով փողերի լվացման մեջ: Նշվում է, որ Նակիսն օգտագործել է խմբավորման լծակները սեփական շահերի համար բանակցություններ վարելու նպատակով: Հանցագործ խմբավորման անդամները բառաբրավայի ներկայացուցիչներ են: Լատինական Ամերիկայում այդպես են անվանում ակումբների երկրպագուների կազմակերպված խմբերին: Որպես հանցագործ խմբավորման ղեկավար ձերբակալված է նաեւ Ավեյանեդա ֆուտբոլային թիմի բառաբրավայի առաջնորդ Պաբլո Ալվարեսը, որը հայտնի է Բեբոտե մականունով: Նակիսը մտերիմ է նրա հետ: Այդ ակումբների թվում են արգենտինական Ռասինգը, Արսենալը եւ Ինդեպենդիենտեն: Ծագումով հայ Նակիսը եղել է վաճառական եւ իր կարողությունը հավաքել կտորեղենի ու ոսկեղենի վաճառքից։ Նորայր Նակիսը եղել է Արգենտինայի ֆուտբոլային ասոցիացիայի նախագահ, ՖԻՖԱ-ի նախկին փոխնախագահ Հուլիո Գրոնդոնայի շրջապատի անձանցից մեկը։ Գրոնդոնան մահացել է դեռ 2014 թվականին։ Նակիսի ձերբակալման պահին նրա հետ եղել է երգիչ Թաթա Սիմոնյանը։ Երեկ հայ համայնքի համար պետք է տեղի ունենար Թաթայի համերգը։ Դրա կազմակերպիչներից է եղել նաեւ Նակիսը։

Read more

Powerd by Bloogie

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version