A+ A A-

October 2013

24 October 2013

Ժառանգությանը հանեցին պատվիրակության կազմից

Zaruhi 5 Ազգային Ժողովի Ժառանգություն խմբակցությունը չի ներառվել ԵԽԽՎ խորհրդարանական պատվիրակության կազմում: Այս որոշումը կայացվել է այսօր անցկացված քվեարկության ընթացքում՝ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանի ղեկավարությամբ: Խորհրդարանական նիստի ժամանակ Ժառանգություն խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ Հովիկ Աբրահամյանն անում է ամեն բան, որպեսզի ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը չհնչեցնի ոչ ձեռնտու հարցեր: Մինչ այդ, խորհրդարանը ծափերով է ողջունել Հովիկ Աբրահամյանի որոշումը՝ կապված Ժառանգության խմբակցության անդամներին պատվիրակությունում չներառելու հետ: -Պարոն Աբրահամյան, ցանկանում եմ հաղորդել, որ կապված այդ ավտորիտար որոշման հետ՝ քայլեր են ձեռնարկվելու: Ձեզ դժվարին ծանր օրեր են սպասվում, ձեր կուսակիցներին եւս: Այս գործողությունները չեք մարսելու,-հայտարարել է Զարուհի Փոստանջյանը: Read more

Մեքսիկական մաֆիայի պարագլխին ձերբակալեցին

arayo 4Մեքսիկական մաֆիայի պարագլուխը, ով փախել էր Կալիֆոռնիայից իր վճռի բողոքարկման ժամանակ, ձերբակալվել է Միզուրիում եւ առաջիկայում արտահանձնվելու է Կալիֆոռնիա: 45-ամյա Ալբերտ Սփանքի Ամայան 25 տարվա ազատազրկման էր դատապարտվել 2008թ.: Նա բողոքարկել էր իր վճիռը եւ անցած տարի ժամանակավորապես ազատ էր արձակվել ու հանձնվել Սան Բեռնարդինո քաունթիի պրոբացիայի բաժնի խնամակալությանը: Նա փչացրել էր GPS ապարանջանն ու փախել տանից: Նրան հետապնդել եւ ձերբակալել են Միսուրիի Սեդալիա քաղաքում: Դատախազության փոխանցմամբ, Ամայային տեղափոխելու են բանտ, եւ այլեւս փորձաշրջան թույլ չեն տա անցնելու, իսկ դատարանը գործը վերաքննելու է մաֆիայի պարագլխի` բանտում գտնված ժամանակ:   Read more

Սպանել են խաղալիք հրացանի համար

killed 4Սան Ֆրանցիսկոյի տարածքում ոստիկանները գնդակահարել եւ սպանել են 13-ամյա մի տղայի,ում ձեռքին խաղալիք հրացան է եղել: Սընոմա քաունթիի շերիֆի գրասենյակից հայտնում են, թե միջադեպը տեղի է ունեցել երեկ ցերեկը, ժամը 3-ի սահմաններում: Իրավապահներն ահազանգ են ստացել զինված անձի մասին: Ժամանելով դեպքի վայր` ոստիկանները Էնդի Լոպեսին հրահանգել են վայր դնել զենքը, ապա կրակոցներ են սկսել: Առայժմ հայտնի չեն դեպքի մանրամասները, թե ինչու են ոստիկանները կրակ բացել: Լոպեսը հրազենային բազմաթիվ վնասվածքներ է ստացել եւ մահացել տեղում: Նրա ձեռքին եղած հրացանը պլաստիկե է եղել: Ներկայումս հետաքննություն է ընթանում, ներքին անվտանգության ծառայությունը պարզում է ոստիկանների մեղսակցության չափը եւ դեպքի հանգամանքները

Read more

Թենեսիում ուղղաթիռ է կործանվել

tene 4Թենեսիում ուղղաթիռի կործանման հետեւանքով զոհվել են Le Bonheur մանկական կլինիկայի բուժքույրը, բժիշկն ու օդաչուն: Ուղղաթիռը թռել էր Սամըրվիլ քաղաքից եւ ծանր հիվանդ երեխային պետք է Բոլըվըր քաղաքից տեղափոխեր Մեմֆիսի մանկական կլինիկա: Ուղղաթիռի հետ կապն ընդհատվել է առավոտյան ժամը 6:20-ի սահմաններում: Անձնակազմը չի պատասխանել 10 րոպեն մեկ տրվելիք պարտադիր ազդանշաններին եւ որոնողական աշխատանքներ էին սկսվել: Նախնական տվալներով, ուղղաթիռը կործանումից առաջ առնվազն կես ժամ մնացել է օդում: Ինչպես հայտնել է կլինիկայի նախագահ Մերի Արմուրը, ուղղաթիռում շատ փորձառու թիմ է եղել, իսկ ուղղաթիռը սարքին վիճակում է եղել: Երեխան վթարի պահին ուղղաթիռում չի եղել, նրան հիվանդանոց են տեղափոխել այլ տրանսպորտով: Արագ արձագանքան խմբի համար բարդ է եղել աղետի վայր հասնելը: Տեղի ոստիկանությունը հետաքննություն է սկսել` պարզելու վթարի հանգամանքները: Ըստ իրավապահների, զոհվել են 47-ամյա օդաչուն Չարլզ Սմիթը, 43-ամյա բուժքույր Քերի Բարլոն եւ 43-ամյա թերապեւտ Դենիս Ադըմսը: Կլինիկային պատկանող նախորդ ուղղաթիռը կործանվել էր 2010թ. մարտին, Արեւմտյան Թենեսիում: Այն ժամանակ զոհվել էին երկու բուժքույրերն ու օդաչուն: Read more

Թամերլան Ցարնաեւը եռակի սպանության մանսակից

tamerla 4Բասթընի ահաբեկչության ենթադրյալ կազմակերպիչներից մեկը՝ Թամերլան Ցարնաեւը, մասնակից է եռակի սպանության: Associated Press-ի փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ հանդես են եկել նրա կրտսեր եղբոր՝ Ջոհարի գործով զբաղվող դատախազության ներկայացուցիչները: Դատախազության կողմից դատարան ներկայացված փաստաթղթերում ասվում է, որ Ցարնաեւ ավագի՝ եռակի սպանությանը մասնակից լինելու մասին հայտնել է նրա ծանոթը՝ Իբրահիմ Տոդաշեւը՝ հարցաքննության ժամանակ: Խոսքը 2011-ին Բասթընի Ուոլթըմ արվարձանում տեղի ունեցած սպանության մասին է. կտրել էին երեք տղամարդկանց կոկորդները: Սպանվածներից մեկը ծանոթ է եղել ոստիկանական գնդակից զոհված Թամերլանին: Տոդաշեւը 2013-ի մայիսին հայտնվել էր FBI-ի աշխատակիցների արձակած կրակի տակ: Նա սկսել էր խոստովանական ցուցմունքներ տալ, սակայն հետո անսպասելիորեն հարձակվել էր գործակալի վրա, որից հետո նրա ուղղությամբ կրակ էր բացվել:   Read more

ԱՄՆ աշխատաշուկան համեստ աճ է արձանագրել


job 5Միացյալ Նահանգներում աշխատաշուկան սեպտեմբեր ամսվա ընթացքում գրանցել է համեստ աճ՝ ավելացնելով ընդամենը 148 հազար աշխատատեղ: Նման տվյալներ է հրապարակել ԱՄՆ աշխատանքի նախարարությունը: Վերլուծաբանները կանխատեսել էին գոնե 183 հազար աշխատատեղի ստեղծում: ԱՄՆ-ում գործազրկության մակարդակն այնուամենայնիվ հասել է 2008 թվականի վերջից գրանցված ամենացածր մակարդակի եւ այժմ կազմում է 7,2 տոկոս, ինչը մեկ տասնորդական տոկոսով բարելավել է օգոստոս ամսին գրանցված ցուցանիշը: Վերլուծաբանների կանխատեսումներն ավելի հոռետեսական էին, նրանք կանխատեսում էին, որ ցուցանիշն առնվազն նույնն է մնալու: Աշխատանքի շուկայի համեստ աճի մասին տվյալները վկայում են այն մասին, որ Միացյալ Նահանգներում պետական որոշ ձեռնարկությունների գործունեության 16 օր տեւած դադարից առաջ տնտեսական աճը սկսել էր դանդաղել: Ըստ փորձագետների, պետական ձեռնարկությունների գործունեության մասնակի դադարեցումը դարձել էր երկրի տնտեսության կողմից կրած մոտ 24 միլիարդ դոլարի վնասների պատճառը: Միացյալ Նահանգներում 7,2 տոկոսի հասնող գործազրկության մակարդակն ընդհանուր առմամբ բավականին բարձր է ԱՄՆ-ի համար՝ հաշվի առնելով պատմական տվյալները, որոնց համաձայն ԱՄՆ-ում նորմալ է համարվում գործազրկության 5-ից 6 տոկոսի հասնող մակարդակը: Աշխատանքի նախարարության տվյալները հիմք են տալիս կարծելու, որ Դաշնային պահուստային համակարգը դեռ տեւական ժամանակ չի փոխի զրոյական տոկոսադրույքը:   Read more

Կլապըրը հերքում է գաղտնալսման լուրերը

clap 5Տեղեկությունն այն մասին, որ ամերիկյան հատուկ ծառայությունները գաղտնալսել են Ֆրանսիայում հեռախոսային խոսակցությունները, ոչ ճշգրիտ եւ ապակողմնորոշող է՝ հայտարարել է ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավար Ջեյմս Կլապըրը: Նա չի հստակեցրել, թե տեղեկության որ հատվածն է սուտ: Ֆրանսիական Le Monde թերթը, վկայակոչելով CIA նախկին աշխատակից էդվըրդ Սնոուդենի փաստաթղթերին, հայտնել էր, որ ԱՄՆ ազգային անվտանգության գործակալությունը 2012-ի դեկտեմբերի 10-ից 2013-ի հունվարի 8-ն ընկած ժամանակահատվածում որսացել է ֆրանսիացիների 70.3 մլն հեռախոսազրույց: Նման հրապարակումից հետո Փարիզում ԱՄՆ դեսպանը կանչվել էր ԱԳՆ, իսկ վարչապետ Ժան-Մարկ էյրոն ԱՄՆ-ից պահանջել էր հիմնավորել ու հստակ պարզաբանել վերահսկման նման մեթոդների կիրառման պատճառները: Read more

22 October 2013

Ծաղրածուն սպանել է թմրաբարոնին

felix 4Մեքսիկայի ԲաՀա Քալիֆոռնիա նահանգի Կաբո-Սան-Լուկըս հանգստավայրում, մանկական տոնի ժամանակ սպանել են մեքսիկական ՏիՀուանա թմրակարտելի ղեկավար Ֆրանսիսկո Ռաֆայել Արիյանո Ֆելիքսին: 63-ամյա թմրավաճառին երկու կրակոցով սպանել է ծաղրածուի հագուստով մի մարդ: Ոստիկանության տվյալներով, Արելյանո Ֆելիքսը մեկ կրակոց է ստացել պարանոցին, մյուսը՝ գլխին: Թմրավաճառը տեղում մահացել է: Վարձու մարդասպանի հագին վառ գույնի կեղծամ էր, կարմիր քիթ ու սովորական ծաղրածուի հագուստ: Ոստիկանությունը որոնում է կասկածյալին: Նշենք, որ այժմ թմրակարտելը ղեկավարում են Ֆելիքսի քույրն ու որդին:  Read more

Մոսկվայում հայեր են վիրավորվել

hayer 4Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի հարավ-արեւմուտքում վիճաբանությունն ավարտվել է հրաձգությամբ, ինչի հետեւանքով հիվանդանոց է տեղափոխվել երեք մարդ: Ականատեսներն առավոտյան ժամը 04.00-ին ահազանգել են, որ Պրինց ռեստորանի մոտ տեղի է ունեցել հրաձգություն: Հաղորդվել է, որ քաղաքացիների երկու խումբ վիրավորական արտահայտություններ են բղավել եւ սպառնացել միմյանց: Վիճաբանությունից մի քանի րոպե անց հնչել են կրակոցներ: Արդյունքում հիվանդանոց են տեղափոխվել 19-ամյա Գագիկ Մաղլյանը, 23-ամյա Արարատ Սարգսյանը եւ վերջինիս 21-ամյա ընկերը՝ Ֆինանսական ինստիտուտի ուսանող Արման Սարգսյանը: Նախնական տվյալներով՝ կրակել են երկու դաղստանցիներ: Հայտնի է, որ նրանք դեպքի վայրից թաքնվել են BMW մակնիշի ավտոմեքենայով:   Read more

Ահաբեկչություն Վոլգոգրադում

vogo 7Վոլգոգրադում հոկտեմբերի 21-ին պայթուցիկ սարք է գործի դրվել երթուղային ավտոբուսում: Պայթյունը որոտացել է Մոսկվայի ժամանակով ժամը 2:05-ին: Իրավապահների տվյալներով՝ գործի է դրվել չպարզված պայթուցիկ սարքՌուսաստանի քննչական կոմիտեի տվյալներով՝ պայթյունի հետեւանքով զոհվել է վեց մարդ, եւս 27-ը վիրավորվել են: Ներկայում տուժածներին տեղափոխել են քաղաքի բուժհիմնարկներ, նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ ողջ օգնությունը: Քննչական կոմիտեի ղեկավար Մարկինի խոսքով, տուժածներից 10-ի վիճակը ծանր է, նրանցից 8-ը վերակենդանացման բաժանմունքում են: Նախնական տվյալներով՝ ԼիԱԶ ավտոբուսում պայթուցիկ սարքը գործի է դրվել այն ժամանակ, երբ մեքենան մոտենում էր Լեսոբազա կանգառին: Ընդամենը ԼիԱԶ-ում եղել է շուրջ 40 մարդ: Պայթյունից հետո բռնկում տեղի չի ունեցել: Քննչական կոմիտեն պայթյունի փաստով քրեական գործ է հարուցել սպանություն հոդվածով: Նախնական վարկածի համաձայն՝ ահաբեկչությունն իրականացրել է կին մահապարտ 30-ամյա Նաիդա Ախիյալովան, ով մախաչկալյան ծագմամբ ահաբեկչական խմբի ղեկավար Դմիտրի Սոկոլովի կինն էRead more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel