amga.tv

Switch to desktop Register Login

January 2013

31 January 2013

Կրակել են Պարույր Հայրիկյանի վրա


hayr 4Այսօր` երեկոյան, ժամը 23-:30-ի սահմաններում Երեւանի Տպագրիչների փողոցում մահափորձ է կատարվել Հայաստանի նախագահի թեկնածու, Ազգային ինքնորոշում կուսակցության առաջնորդ Պարույր հայրիկյանի նկատմամբ: Ըստ նախնական տեղեկությունների՝ Պարույր Հայրիկյանը հրազենային վնասվածք է ստացել աջ անրակի շրջանում: Նա տեղափոխվել է «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Հիվանդանոցի տնօրեն Արա Մինասյանը լրագրողներին հայտնել է, որ Պարույր Հայրիկյանի վիճակը միջին ծանրության է, նա գտնվում է գիտակից վիճակում, պատասխանում հարցերին: Նրան հետազոտել եւ առաջին բուժօգնություն են ցուցաբերել, իսկ արդեն վաղը, օրվա մեջ նրան կվիրահատեն եւ կհանեն գնդակը: Հիվանդանոց էին ժամանել վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, պատգամավորներ, նախագահի թեկնածուներ, շարքային քաղաքացիներ: Ըստ շրջանառվող վարկածների, մահափորձը կապված է Հայրիկյանի քաղաքական գործունության հետ: Չի բացառվում, որ ընտրությունները երկու շաբաթով հետաձգվեն, եթե Հայրիկյանի վիճակը թույլ չտա նրան շարունակել քարոզարշավը:   Read more

31 January 2013

հոգեւորականի ստամոքսում կոկաին են հայտնաբերել

father 4Մոսկվայի Շերեմետյեւո միջազգային օդանավակայանում ձերբակալված կոլումբիացի հոգեւորականի ստամոքսում կոկաինով լի 13 պահպանակ է հայտնաբերվել:

Ինչպես փոխանցում են Թմրամիջոցների շրջանառության վերահսկման դաշնային  ծառայության աշխատակիցները, կոլումբիացի հոգեւորականի իրերի խուզարկման արդյունքում թմրանյութով լի եւս 5 փաթեթ է գտնվել: Նախաքննությունը պարզել է, որ թմրամիջոցների անօրինական տեղափոխության փորձ իրականացրած Կոլումբիայի քաղաքացի Ֆաբիո Ռիկարդո Ռոդրիգեսն իսկապես հոգեւորական է եւ ծառայում է Բոգոտայի թեմերից մեկին: Նա խոստովանել է, որ մաֆիան է իրեն ստիպել թմրանյութն անցկացնել Ռուսաստանի տարածք: Read more

Լենինգրադի մարզում հայ է սպանվել

leningrad 5 Սպանվել է Լենինգրադի մարզի Վսեվոլժսկի շրջանի ճարտարապետության եւ քաղաքաշինության բաժնի պետ էդուարդ Հակոբյանը: Սպանությունը կատարվել է հունվարի 29-ի երեկոյան, հաղորդում է Ռուսաստանի Քննչական կոմիտեն: Հարձակումը տեղի է ունեցել ուշ երեկոյան: Հակոբյանի կնոջ գրասենյակի մուտքի մոտ նրա վրա մի քանի անգամ կրակել են: Ճարտարապետը վախճանվել է հիվանդանոցի ճանապարհին` գլխի մահացու վնասվածքից: Ըստ ականատեսների` հանցագործները մի քանիսն են եղել: Զենքերը նետելով` նրանք փախել են հանցագործության վայրից։ Քրեական գործ է հարուցվել 2013 թվականի հունվարի 29-ի երեկոյան Լենինգրադի մարզի Վսեվոլժսկ քաղաքումՎսեվոլժսկի շրջան մունիցիպալ կազմավորման ճարտարապետության եւ քաղաքաշինության բաժնի պետ 51-ամյա էդուարդ Հակոբյանի սպանության փաստով: Ոստիկանությունը որոնում է հանցագործներին: Նշենք, որ Ռուսաստանի Քրեական օրենսգիրքը սպանության համար նախատեսում է մինչեւ 15 տարվա ազատազրկում: Read more

Հայեր են ձերբակալվել ապահովագրական խարդախություն համար

fraud 5Գլենդել եւ Բըրբենկ քաղաքի ութ բնակիչներ ձերբակալվել են ապահովագրական խարդախության մեղադրանքով, այն բանից հետո, երբ արհեստական երկու վթար են բեմադրել եւ հայտարարել վանդալիզմի մասին՝ ապահովագրական ընկերություններից  82 հազար դոլար կորզելով: Burbank Leader-ը հաղորդում է, որ երկու տարի առաջ քննիչները նախազգուշացվել էին, որ 45-ամյա Սուրեն Գրիգորյանը ենթադրաբար ապահովագրական վճարի խաբեբայական պահանջ է ներկայացրել Բըրբենկի իր տան հարեւանությամբ կայանած իր 2007թ-ի Մերսեդես մակնիշի մեքենան վանդալիզմի ենթարկվելու համար: Տեղեկություն հաղորդողը պնդում էր, որ Գրիգորյանն անձամբ էր վնասել իր մեքենան՝ ապահովագրողից շորթելով 20 հազար դոլար:Հետաքննությունը ցույց է տվել, որ մյուս յոթ կասկածյալները՝ Գրիգորյանի  ընտանիքի անդամներ եւ  մոտ ընկերներ։ Բացի Գրիգորյանից,  ձերբակալվել են նաեւ կասկածյալները։ Նրանք բոլորը Բըրբենքի բնակիչներ են՝ բացառությամբ 2-ի, որոնք ապրում են Գլենդելում: Մեղքը հաստատվելու դեպքում նրանցից յուրաքանչյուրին սպառնում է մինչեւ հինգ տարվա ազատազրկում եւ մինչեւ 50 հազար դոլար տուգանք: Read more

Գլենդելում հայ հաքերի են ձերբակալել

apush 8Գլենդել քաղաքում FBI-ը հայի է ձերբակալել՝ սոցցանցերում գրանցված հարյուրավոր կանանց անձնական էջերը կոտրելու եւ մերկ նկարների հրապարակման սպառնալիքով շանտաժի ենթարկելու մեղադրանքով: Մեղավոր ճանաչվելու դեպքում 27-ամյա Կարեն Գերրի Ղազարյանին դաշնային բանտում մինչեւ 105 տարվա ազատազրկում է սպառնում: Glendale News-Press-ը հայտնում է, որ Կարեն Ղազարյանը մեղադրվում է ծանրացուցիչ հանգամանքներում համակարգիչներ կոտրելու եւ անձնական տվյալներ գողանալու մեջ: Համաձայն 30 կետից բաղկացած մեղադրականի՝ նա կոտրել է Skype-ի, Facebook-ի գրանցահաշիվները եւ էլեկտրոնային փոստերը՝ զոհերի գաղտնագրերը փոխելով եւ շանտաժի ենթարկելով: Ղազարյանի սխեմայի զոհ է դարձել 350 կին: Նրա համակարգչում մերկ եւ մասամբ մերկ կանանց մոտ 3000 լուսանկար է հայտնաբերվել: Ղազարյանը մտել է կանանց հաշիվները, զոհերի անունից նրանց ընկերներին նամակներ է ուղարկել՝ համոզելով, որ մերկանան: Հենց որ վերջիններս հայտնաբերել են, որ օտարի հետ են զրուցում, Ղազարյանը նրանց շանտաժ է արել մերկ նկարների միջոցով: Իսկ երբ նրանք հրաժարվել են, մերկ նկարները հրապարակել է:   Read more

Փասադինայում ցեղասպանության հուշակոթող

kothor 4Կալիֆոռնիա նահանգի Փասադինա քաղաքում Հայոց ցեղասպանության հուշակոթողի ճարտարապետական նախագծման համար հաղթող է ճանաչվել Արվեստի կենտրոնի` դիզայնի քոլեջի ուսանողուհի Քաթրին Մինարդը: Los Angeles Times-ի փոխանցմամբ, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի կոմիտեն գովանաբել է նրա կողմից ներկայացված նախագիծը` անվանելով այն զգացմունքային, ազդեցիկ նախագիծ, որն էլ ոգեշնչելու է գալիք սերնդին: 26-ամյա ֆրանսուհի Մինարդի դիզայնի նախագծի առանձնահատկությունը կայանում է հետեւյալում. քարե ավազանում կանգնեցված է եռոտանի կառույց, որի վերեւի մասից երեք վայրկյանը մեկ ընկնում է մեկ արցունքի կաթիլ, որն էլ խորհրդանշում է Հայոց ցեղասպանության ժամանակ զոհվածներից յուրաքանչյուրի կյանքը: Մեկ տարվա ընթացքում 1.5 միլիոն արցունք է թափվելու ավազանը եւ այդ թիվը խորհրդանշում է 1915թ մինչեւ 1918 թ Օսմանյան կայսրության կողմից 1.5 միլիոն հայերի Ցեղասպանությունը: Այս ծրագիրը նախատեսվում է ավարտին հասցնել 2015թ.-ին՝ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիեցին: Read more

Տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել

transp 5Նախագահ Բարաք Օբաման հաստատել է տեղեկատվությունն այն մասին, որ տրանսպորտի նախարար Ռեյ Լըհուդը հեռանում է պաշտոնից եւ շնորհակալություն է հայտնել նրան շատ թվով ամերիկացիների համար աշխատատեղերի ստեղծման գործում ունեցած ներդրման համար: -Որպես տրանսպորտի նախարար՝ նա պայքարել է աշխատատեղերի ստեղծման եւ տնտեսության աճի համար մեր ճանապարհների, կամուրջների եւ տրանսպորտային համակարգերի վերանորոգման միջոցով: Նրա ղեկավարության ներքո լուրջ ներդրումներ են կատարել երկաթուղային ուղեւորատար տրանսպորտում, նաեւ արագընթաց գնացքների համակարգի հիմք է դրել,- ասվում է Օբամայի հայտարարության մեջ: Նախագահը նաեւ շնորհակալություն է հայտնել Լըհուդին եւ նշել է այն փաստը, որ հանրապետականի աշխատանքն իր աշխատակազմում վկայում է այն մասին, որ կարեւոր է ոչ թե կուսակցական պատկանելությունը, այլ ժողովրդին ծառայելու պատրաստակամությունը:  Read more

30 January 2013

Մոսկվայի եւ Վաշինգտոնի հարաբերությունները

moscwash 9Ներկայում Մոսկվայի եւ Վաշինգտոնի հարաբերությունները դժվարին ժամանակներ են ապրում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլըրի Քլինթոնը: Նրա խոսքերով` ԱՄՆ-ը կարեւոր երկկողմանի հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ: Քլինթոնը նշել է, որ կողմերը ստեղծել են համագործակցության զարգացման նախագահական հանձնաժողով, որը հասնում է կարեւոր արդյունքների: Պետքարտուղարի կարծիքով` այժմ բարդ է ռուս-ամերիկյան հարաբերությունները պահպանել կառուցողական մակարդակում: Միեւնույն ժամանակ Քլինթոնը նշել է, որ Ռուսաստանը պետք է խորացնի ինտեգրումը ԱՄՆ եւ ԵՄ, քանի որ դրա հետ է կապված բոլոր երեք կողմերի ապագան: Նրա խոքերով` հարցը դրված չէ այնպես, որ Ռուսաստանի հետ լավ հարաբերությունները կարող է ունենալ միայն ԱՄՆ-ը կամ միայն ԵՄ-ը: Պետքարտուղարը նշել է, որ կարեւոր է, որպեսզի ԱՄՆ-ն աշխատի Եվրոպայի հետ եւ փորձի լավ հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ, որպեսզի Եվրոպան նույնպես աշխատի դրա վրա, թեեւ դա բարդ է: Read more

22 January 2013

Օդակայաններում չեն մերկացնի

scan 8ԱՄՆ-ի տրանսպորտային անվտանգությունը հունվարի 18-ին հայտարարել է, որ հրաժարվում է երկրի օդանավակայաններում տեղադրել մերկացնող սքյանըրներ: 2013թ.-ի հունիսին բոլոր սքյանըրնըրը ամբողջությամբ կհանվեն: Նման որոշման պատճառն այն է, որ սքանավորող սարքավորումներ արտադրողը` Rapiscan Systems-ը, չի կարողացել փոփոխություններ մտցնել ծրագրային ապահովման մեջ, որը ներկայացրել է ուղեւորների մերկ պատկերը: Ավելի վաղ ծրագրային փոփոխությունների պահանջ էր ներկայացրել ԱՄՆ-ի Կոնգրեսը, որը նման սքյանըրների կիրառումը համարել է մարդու իրավունքների խախտում: Բացի այդ, Կոնգրեսի անդամների մեջ կասկած է հարուցել այն հանգամանքը, որ սքյանըրների աշխատանքում օգտագործվում են ռենտգենյան ճառագայթներ, ինչը կարող է բացասաբար ազդել մարդու առողջության վրա: Օդանավակայաններում նախկինի պես օգտագործվելու է սովորական սքանավորող սարքավորում:  Read more

Մոսկվայում հայազգի օրենքով գող է կալանավորվել

 

olejka 6Մոսկվայում կալանավորվել է հայազգի 50-ամյա օրենքով գող Օլեգ Միքայելյանը, որը քրեական միջավայրում առավել հայտնի է Օլեժկա Աշխաբադսկի մականունով:

Քրեական հեղինակությանը կալանավորել են նախօրեին, Մոսկվայի Հարավային Բուտովո տարածաշրջանում` ներգաղթի օրենսդրությունը խախտելու համար:

Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները հայտնել էին, թե Օլեժկա Աշխաբադսկին ազատվել էր Չելյաբինսկ երկրամասի գաղութից: 2007 թվականին Օլեգ Միքայելյանը մեղավոր է ճանաչվել թմրանյութի ու զենքի եւ զինամթերքի անօրինական ձեռքբերման եւ պահելու համար, եւ դատապարտվել է 7 տարի ազատազրկման ուղղիչ գաղութում: Read more

Powerd by Bloogie

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version