amga.tv

Switch to desktop Register Login

July 2013

13 July 2013

Մեկ տարեկան երեխան eBay-ից մեքենա է գնել

ebay 6Օրեգընի Փորթլընդ քաղաքում մեկ տարեկան Սըրելլա Սթաթը 1962 թվականի արտադրության Austin Healey մակնիշի ավտոմեքենա է գնել eBay ինտերնետ-աճուրդից: 14 ամսական աղջնակը վերցրել է հայրիկի ` Փոլ Սթաթի սմարթֆոնը, բացել eBay-ի հավելվածն ու սեղմել կոճակները` արդյունքում 225 դոլարով գնելով Austin-Healey Sprite մակնիշի ավտոմեքենան՝ առանց ծնողի գիտության: Աղջկա հայրն իմացել է կատարվածի մասին միայն այն բանից հետո, երբ էլեկտրոնային նամակով շնորհավորական հաղորդագրություն է ստացել eBay-ից: Թեեւ աղջնակը գնումը կատարել է չգիտակցելով, նրա ծնողները չեն հրաժարվել մեքենայից: Փոքրիկի հայրը հայտարարել է, որ նախատեսում է վերականգնել ավտոմեքենան եւ ինտերնետի օգնությամբ այդ նպատակով միջոցներ հավաքելու ակցիա է սկսել: Փոլ Սթաթի խոսքով՝ ինքը, հնարավոր է, Austin Healey-ը նվիրի դստերը, երբ նա դառնա 16 տարեկան: -Ես շատ ուրախ եմ, որ նա 38 հազար դոլարանոց Porsche չի գնել,-կատակել է Սըրելլայի հայրը: Մեքենայի սեփականատերը եւս Օրեգընից է, եւ երեխայի ծնողներին համար բարդ չի եղել մեքենան ստանալ եւ տեղափոխել պապիկի ավտոտնակ:   Read more

13 July 2013

ԱՄՆ բյուջեն ամփոփվել է 117 մլրդ դոլար հավելուրդով

bud 52013 թվականի հունիս ամիսն ԱՄՆ դաշնային բյուջեն ամփոփվել է հավելուրդով: Այն կազմել է 117 մլրդ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված 59,74 մլրդ դոլար պակասուրդի դիմաց: Այս մասին հաղորդում է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը: Ըստ ներկայացված տվյալների՝ հունիսյան հավելուրդի ցուցանիշը ռեկորդային է՝ վերջին շուրջ 5 տարվա կտրվածքով: Հավելուրդը պայմանավորված է հարկային եկամուտների աճով եւ դրա զուգահեռ բյուջեի ծախսերի կրճատմամբ: Բյուջեի հավելուրդի ցուցանիշը գերազանցել է վերլուծաբանների կանխատեսումները: Վերլուծաբանները կանխատեսել էին 39,5 մլրդ դոլարի հավելուրդ: Ընթացիկ ֆինանսական տարվա առաջին 8 ամիսների արդյունքներով ԱՄՆ բյուջեի պակասուրդը կազմել է 509,8 մլրդ դոլար, ինչը նախորդ տարվա ցուցանիշի համեմատ կրճատվել է 394,4 մլրդ դոլարով: Ֆինանսական տարին կամփոփվի 2013թ. սեպտեմբերի 30-ին:   Read more

13 July 2013

Ազատամարտիկը հացադուլ է անում

sham 5Ազատամարտիկ Շամիր Սահակյանն այսօր Ազատության հրապարակում անժամկետ հացադուլ է սկսել՝ իր բնակության վայրի հարցը լուծելու պահանջով: 2011 թվականի հոկտեմբերի 30-ին Սահակյանը հանդիպել է Սեյրան Օհանյանին, ով հանձնարարել է բնակարան տրամադրել նրան: Հանդիպման հաջորդ օրը նախարարության սոցիալական վարչության պետն ասել է, որ այդ բնակարանը ուրիշ տեր ունի, եւ ազատամարտիկը պետք է սպասի՝ մինչեւ այդ հարցը լուծվի: Սահակյանի խոսքով՝ այդ ժամանակից ի վեր իրեն տանում-բերում են, փափուկ բարձ են դնում գլխի տակ, սակայն բնակարան չեն տալիս: Ազատամարտիկը 50 հազար դրամ թոշակ է ստանում եւ չի կարողանում բնակարանի վարձ վճարել: -Եթե տան վարձ եմ տալիս, երկու երեխաներս սոված են մնում, եթե երեխաներին կերակրում եմ, պարտքեր են կուտակվում,- ասել է Սահակյանը: Նա փորձել է կրկին հանդիպել նախարարի հետ, սակայն հանդիպում չեն նշանակել: Սահակյանը կարծում է, թե նախարարը չգիտի, որ հրամանը չի կատարվել:  Read more

13 July 2013

Հայրենադարձության ծրագիրը մեկնարկել է

imm 5 ԱՄՆ-ից Մեքսիկա ապօրինի ներգաղթյալների հայրենադարձության լայնածավալ ծրագիրը սկսվել է իրագործվել հինգշաբթի օրը, երբ մեքսիկական մայրաքաղաքի օդանավակայան է ժամանել ԱՄՆ-ից վտարված Մեքսիկայի քաղաքացիներով լի առաջին ինքնաթիռը: Ծրագիրն իրականացվում էր դեռեւս նախորդ տարվա վերջին, սակայն ամբողջությամբ ուժի մեջ է մտել միայն հիմա: Մեքսիկայի՝ Միգրացիայի ազգային ինստիտուտի տվյալներով, մինչեւ 2013թ.-ի դեկտեմբերի 31-ը նախատեսվում է հայրենիք վերադարձնել 6.8 հազար մեքսիկացիների, ովքեր անօրինական գտնվում են ԱՄՆ-ում: Ինքնաթիռները Մեքսիկա կմեկնեն շաբաթը 2 անգամ եւ յուրաքանչյուր չվերթի ժամանակ կտեղափոխեն միջինը 140 մարդու: Ամերիկյան կողմը վճարում է ճանապարհի ծախսերը, իսկ մեքսիկականը՝ հայրենադարձներին տուն հասցնելը: Read more

13 July 2013

Բոստոնյան խեղդամահ անողը արտաշիրմվել է

boston 2Բաստընյան խեղդամահ անող Ալբըրտ Դը Սալվոյի բարեկամները համաձայնել են կրկնակի արտաշիրման` DNA նմուշ ստանալու: Հիշեցնենք, որ նա մեղադրվում էր 10 կանանց խեղդամահ անելու մեջ: Ավելի վաղ ոստիկանությունն արդեն փորձագիտության ենթարկել է Դը Սալվոյի զարմիկի DNA-ն եւ եկել այն եզրակացության, որ նրա բարեկամը 1964թ բռնաբարել եւ սպանել է 19-ամյա Մերի Սալլիվանին: 2001թ Դե Սալվոյի եւ Սալլիվանի մարմիններն արդեն արտաշիրմվել են: Սակայն այն ժամանակ Սալլիվանի մարմնի վրա հայտնաբերվել են այլ տղամարդու կենսաբանական նյութեր եւ նրանց կապն ու Դե Սալվոյի հանցանքը չի հաջողվել ապացուցել: Գենետիկ փորձաքննությունը պարզել է հանգուցյալ Ալբերտ Դը Սալվոյի մասնակցությունը հանցագործություններին: Սաֆոկ շրջանի դատախազ Դեն Քոնլին նշել է, որ դա հաստատված փաստ է, անհերքելի ապացույց եւ կոշտ վկայություն: Դը Սալվոն 1962-1964թթ ընթացքում Բասթընի մերձակայքում սպանել է 19-75 տարեկան առնվազն 11 կանանց: Նրանց մեծ մասը բռնաբարվել է, հետո խեղդամահ արվել իրենց իսկ զուգագուլպաներով կամ հագուստի այլ ատրիբուտներով: 1967թ ձերբակալված Դը Սալվոն խոստովանել է 13 կանանց սպանություն: Նա դատապարտվել է ցմահ ազատազրկման եւ 1973թ սպանվել բանտում:   Read more

13 July 2013

Հացադուլին մասնակցում է 12,4 հազար դատապարտյալ

hac 6Կալիֆոռնիան պաշտոնապես հաստատել է, որ տեղի բանտերում հացադուլին մասնակցում է 12.4 հազար մարդ: Պատիժների իրականացման եւ բանտարկյալների ռեաբիլիտացման բաժինը հրաժարվել է անվանել այն ուղղիչ հաստատությունները, որոնցում անցկացվում է բողոքի ակցիան: Ինչպես հայտարարել է բաժնի մամլո քարտուղար Դեբրա Հաֆմընը, հացադուլի կազմակերպիչները բանտային ավազակախմբերն են: Նրա խոսքերով՝ հայտարարությունն այն մասին, թե որ բանտերն են մասնակցում ակցիային, որոնք՝ ոչ, կարող է սպառնալ դատապարտյալների անվտանգությանը, որոնք չեն միացել բողոքի ակցիային: Կալանավորների գլխավոր պահանջն բանտային ռեժիմի բարելավումն է, ներառյալ իրենց տրվող կերակուրը եւ բանտերում վերականգնողական ծրագրերի իրագործումը: Հացադուլը սկսել էին 30 հազար բանտարկյալներ, բայց այժմ մնացել են 12,4 հազարը:  Read more

13 July 2013

Զինվորը փրկում է ռելսերի վրա ընկած հաշմանդամին

mench 5Վաշինգտոնում զինվորական Մայքլ Մենչական փրկել է մի տղամարդու, որը կորցրել է հաշմանդամի սայլակի վերահսկողությունն ու գլխի վրա ընկել ռելսերի վրա: Հաշմանդամի փրկության դրամատիկ պահը ֆիքսել են Վաշինգտընի մետրոներից մեկի հսկիչ-տեսախցիկները: ԱՄՆ բանակի զինվորականն առաջինն է վազել փրկելու տղամարդուն, ով գնացքի տակ էր հայտնվելու ընդամենը 1 րոպե հետո: -Ես գնում էի շարժասանդուղքով ու նկատեցի, որ ներքեւում ինչ-որ բան է տեղի ունենում: Ընկած տղամարդը հայտնվել էր ծուղակում, քանի որ ամրացված էր իր սայլակին,- հիշում է Մենչական: Զինվորը ակնթարթորեն ցատկում է ներքեւ ու տուժածին հանում հարթակի վրա, նրան օգնության են գալիս եւս մի քանի ուղեւորներ: Մետրոյի աշխատակիցները ժամանակին ազդանշան են տալիս մեքենավարին, ով կանգնեցնում է գնացքըRead more

12 July 2013

Հրդեհ Սիթի օֆ ինդուսթրիում

HRDEH 6Կալիֆոռնիայի Սիթի օֆ ինդյուսթրի քաղաքում, որ գտնվում է Լոս Անջելեսից ոչ հեռու, լայնածավալ հրդեհ է բռնկվել քաղաքային շենքերից մեկում: Հրդեհը փլուզման ռեալ վտանգ է ստեղծել: Դեպքի վայր մոտ հարյուր հրշեջներ են ժամանել, որոնցից երեքը վնասվածքներ են ստացել հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ: Առայժմ հայտնի չէ, թե որն է հրդեհման պատճառը: Պաշտոնյաների խոսքով, շենքը մոտ մեկ տարի չէր օգտագործվում, եւ ոչ ոք տեղյակ չէ, թե ինչ է եղել ներսում: Փրկարարներին հաջողվել է կրակից փրկել մի շան, որին հանձնել են անտուն կենդանիների կացարան:   Read more

Ավազամրրիկ Արիզոնայում

MRRIK 5Արիզոնա նահանգում, Ֆինիքսից ոչ հեռու խոշոր ավազամրրիկ է գրանցվել, որը հաջողվել է լուսանկարել ուղղաթիռներից: 20 մղոն երկարությամբ եւ 1800 ոտնաչափ բարձրությամբ ավազամրրիկն անցել է Գիլա Բենդ քաունթիով, սակայն լուրջ վնասներ չի կարողացել հասցնել տեղացիներին: Ավազի ամպը տեղանքում պահպանվել է կես ժամից ավելի: Հիշեցնենք, որ 2011թ. ավազամրրիկը խոշոր վթարի պատճառ էր դարձել, Արիզոնայում իրար էին բախվել 16 մեքենաներ: Զոհվել էր մեկ մարդ, եւս 23-ը ծանր վնասվածքներ էին ստացել: Այժմ օդերեւութաբանական ծառայությունը ժամանակին նախազգուշացրել էր վարորդներին ավազամրրիկի վերաբերյալRead more

Հանրապետականները չեն աջակցի ներգաղթի բարեփոխմանը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հանրապետական անդամները համաձայն չեն ներգաղթի բարեփոխման հետ այն տեսքով, որ ներկայացրել է Օբամայի վարչակազմը: imm 6Կուսակցական ղեկավարության հետ քննարկմանը կոնգրեսականները խոստովանել են, որ գործող օրենսդրությունը հնացել է, սակայն հրաժարվել են աջակցել Սպիտակ տան ներկայացրած օրինագծին: Նրանք պնդում են, որ կոնգրեսականներն իրենք մշակեն ներգաղթի բարեփոխման իրենց տարբերակը: Հանրապետականները մեծամասնություն ունեն Ներկայացուցիչների պալատում եւ կարող են արգելափակել ցանկացած փաստաթուղթ: Կոնգրեսական Մո Բրուքսը ասել է. –Ես համաձայն չեմ, որ ապօրինի ներգաղթյալներին պետք է քաղաքացիություն տրվի: Նրանք խախտել են Ամերիկայի օրենքները: Իսկ կոնգրեսական Իլիանա Ռոս-Լեհտընենը նշել է. –Երբ մենք ամրացնենք սահմանները, իսկ մենք, անխոս, պետք է անենք դա, կտեսնենք, թե ինչ կարելի է անել այդ 11 միլիոնի հետ: Օրինական կարգավիճակ ցանկացողների համար, որոնք այս մեծ երկրի հայրենասեր են իրենց համարում եւ պատրաստ են աշխատել ի բարօրություն ԱՄՆ-ի: Հունիսի 27-ին ներգաղթի բարեփոխմանը կողմ քվեարկեց Սենատը, որտեղ մեծամասնությունը դեմոկրատներն են, սակայն օրինագծին կողմ էին քվեարկել նաեւ մի քանի հանրապետականներ: Փաստաթուղթը նախատեսում է ապօրինի 11 միլիոն ներգաղթյալներին քաղաքացիություն ստանալու հնարավորություն տրամադրել եւ ամրացնել սահմանները, առաջին հերթին Մեքսիկայի հետRead more

Powerd by Bloogie

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version