amga.tv

Switch to desktop Register Login

April 2013

27 April 2013

Հայ մարզիկը պատասխանատվության չի ենթարկվել

kapl 4Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքի բնակիչ, բռնաբարության մեջ մեղադրվող ջրագնդակի հայ մարզիկը պատասխանատվության չի ենթարկվել, թեեւ դատախազությունը հայտարարել է, որ ամեն բան դեռ կարող է փոխվել: Լոս-Անջելեսի Քալիֆորնիայի համալսարանի առաջին կուրսի ուսանող Հակոբ Ջեք Քափլանյանը հեռացվել է համալսարանից ձերբակալվելուց հետո: -Մենք միայն կարող ենք ասել, որ գործը վերանայվում է, որպեսզի նորից հանձնվի քննության,-ասել է Լոս Անջելեսի շրջանային դատախազի մամուլի քարտուղար Շիարա Մորալեսը:

Քափլանյանը, ով ազատ է արձակվել 200 հազար դոլար գրավի դիմաց եւ գտնվում է Գլենդելում` իր տանը, ասել է, որ գործի ապագան անորոշ է: -Մենք համոզված չենք այն ամենում, ինչ կատարվում է,- ասել է Քափլանյանը հեռախոսային հարցազրույցի ժամանակ: Նրա փաստաբան Բերջ Ագոբօղլուն նշել է, որ ամեն ինչ անելու է, որ իր հաճախորդին նորից հետ ընդունեն Լոս Անջելեսի Կալիֆորնիական համալսարան: -Դա այն է, ինչին ես անհամբեր սպասում եմ,- ասել է Հակոբ Ջեկ Քափլանյանը: Ի դեպ, օրեր առաջ համացանցում հայտնված տեսագրությունը որտեղ մի խումբ երիտասդարդներ իրենց աջակցությունն են հայտնում Հակոբ Կապլանյանին եւ նշում, որ նա անմեղ է, արդեն դիտել է մոտ 63 հազար մարդ։

http://www.youtube.com/watch?v=L8eczTYi2Io Read more

Խոշոր վթար Հալիվուդում

holl 5Երթեւեկությունը տեւական ժամանակով դադարեցվել է թիվ 101 մայրուղու վրա այսօր գիշեր, երկու խոշոր վթարների հետեւանքով: Իրար են բախվել առնվազն վեց մեքենաներ: Վթարը տեղի է ունեցել գիշերը ժամը 2:40-ի սահմաններում Հալիվուդի թիվ 101 մայրուղու վրա : Մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել չորս մարդ

Փրկարարները նրանց տեղափոխել են հիվանդանոց, եւ ըստ բժիշկների վիրավորներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է: Կալիֆորնիայի ճանապարհային ոստիկանությունը մայրուղին բացել է միայն գիշերը ժամը 4-ին, աղետի պատճառները պարզելու համար ոստիկանությունը հետաքննություն է սկսելRead more

Բանտապանուհիները հղիացել են հանցագործից

Banta 4 Մերիլընդ նահանգի քրեակատարողական հիմնարկներից մեկը հայտնվել է սկանդալի կենտրոնում: Բանտի 4 աշխատակցուհիներ մեղադրվել են վտանգավոր հանցագործի՝ Սեւ մարտիկների կլանի ղեկավարի հետ սիրային կապ ունենալու համար։ Ավելին, գանգստերի հետ հարաբերություն ունենալու արդյունքում բանտի աշխատակցուհիները հղիացել են. ծնվել է 5 երեխա։ 36-ամյա Թեյվըն Ուայթը հաջողացրել է անգամ բանտապահուհիներից մեկին հղիացնել երկու անգամ։ Մեղադրյալներից երկուսը դաջվածքներ են արել իրենց սիրեցյալ մաֆիոզի անունով։ FBI-ի տվյալներով՝ Ուայթի կապերի շնորհիվ նա բանտը վերածել է իր մարտիկների համար ապահով վայրի, որտեղ նրանք իրենց լիովին անվտանգ են զգացել։ Իրենց ծառայությունների համար բանտի աշխատակցուհիները տարբեր նվերներ են ստացել, այդ թվում՝ Mercedes եւ BMW մակնիշի մեքենաներ։ Իսկ անօրինական բեռի տեղափոխմամբ զբաղվել են հենց բանտապահուհիները՝ ներքնազգեստի, մազերի, կոշիկների մեջ պահելով։  Read more

Սան Բեռնարդինոյում բեռնատար է շրջվել

threeee 6Բեռնատարը, որը մոտ 10 հազար գյալըն վառելիք էր տեղափոխում, շրջվել է Սան Բեռնարդինո քաունթիում: Ոստիկանության փոխանցմամբ, վթարը հանգեցրել է լայն արտահոսքի թիվ 38 դաշնային մայրուղու վրա, Անջելըւս Օքսից մոտ մեկ մղոն հեռավորությամբ: Միջադեպը տեղի է ունեցել առավոտյան ժամը 9:35-ի սահմաններում: Իշխանությունները որոշում են կայացրել մինչ վաղը փակեն մայրուղու հատվածը Անջելուս Օքսից մինչեւ Լեյք Ուիլյըմս ընկած հատվածում: Իրավապահները վարորդներին տեղեկացնում են  ստեղծված իրավիճակի մասին` խորհուրդ տալով փոխել երթուղին: Նախնական տեղեկություններով, վթարի հետեւանքով ոչ ոք մարմնական վնասվածքներ չի ստացել, սակայն մոտ 3 հազար գյալըն վառելիք է արտահոսել։   Read more

Մարկ Գիրագոսը քննադատել է CNN-ին

markkk 5Ամերիկահայ հեղինակավոր իրավաբան Մարկ Գիրագոսը CNN-ում` ուղիղ քննարկման ժամանակ, դատապարել է միջազգային հեռարձակողին եւ մյուս լրատվամիջոցներին` Բասթընի ահաբեկչության մեջ մեղադրվող Ցարնաեւ եղբայրներին արմատական մահմեդականության ուղու վրա դրած հավատափոխ եղած հայի մասին բամբասանքները շարունակաբար լուսաբանելու համար: -Որպես հայ ցանկանում եմ նշել, որ վերջերս հավատափոխ եղած ոմն Միշայի (որն ի դեպ հայկական անուն չէ) մասին բոլոր շահարկումները վիրավորում են ողջ հայությանը, որն առաջին քրիստոնյա ազգն է: Հետեւաբար, փոխանակ հետեւելու ոմն հորեղբոր տարածած տեղեկությանը, ով չի տեսել տղաներին մոտ երկուսից երեք տարի, կարծում եմ, մենք պետք է ավելի քննադատաբար մոտենանք տեղեկատվությանը, որ փոխանցվում է այս բամբասանքի շուրջ,- հայտարարել է Գիրագոսը: Այդ անձի վերաբերյալ խոսել է նաեւ Ցարնաեւ եղբայրների հայրը` Անզորը: Մամուլի ասուլիսի ժամանակ նա ասել է, թե իր որդիներին արմատական մահմեդականության ուղու վրա դրած անձնավորությունը` ոմն Միշան բնակվում է ԱՄՆ-ում՝ հարեւան մարզում։ Ցարնաեւների հոր խոսքերով, այդ մարդու ընտանիքը եղել է Բաքվից եւ ԱՄՆ է տեղափոխվել այստեղ սկսված պատերազմի ժամանակ։ Նրա խոսքերով, Միշայի հայրը եղել է թենիսի կամ թեթեւ ատլետիկայի հայտնի մարզիչ, իսկ ավագ եղբայրը պատմաբան է, պրոֆեսոր։ Ցարնաեւների հայրն ավելացրել է, թե այդ անձնավորությունը ծնվել է Բաքվում ու մեծացել այնտեղ։ Անզորը Ցարնաեւը նշել է, թե Միշան շատ քիչ է շփվել որդու հետ, եւ բնակվելու է մեկնել այլ նահանգ: Կասկածելի է նաեւ այն, որ այդ ոմն Միշան շիկակարմիր մորուք ունի, ինքը հայերի շրջանում գրեթե չի պատահում: Հավահական է այստեղ իր դերակատարումները ունեն թուրքական լոբիստական խմբերը որոնք գումարներ չեն խնայում Հայ անունը վարկաբեկելու հարցում, այն էլ ապրիլի 24-ին նման հայտարարությունները CNN-ով եթեր հեռարձակելը երբ տասնյակ հազարավոր հայեր փողոց էին դուրս եկել եւ պահանջում էին ճանչել, ընդունել 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը առաջին քրիստոնյա ազգի նկատմամբ։   Read more

Իշխանությունները կօգնեն Թեքսասի պայթյունից տուժածներին

texxx 5 ԱՄՆ իշխանությունները կօգնեն վերականգնել պարարտանյութերի գործարանում ավերիչ պայթյունից ավերված Թեքսըսի Վեսթ քաղաքը՝ հայտարարել է երկրի նախագահ Բարաք Օբաման պայթյունի զոհերի հիշատակի սգո արարողությանը: -Դուք մոռացված չեք: Մենք կարող ենք չապրել Թեքսըսում, բայց մենք հարեւաններ ենք: Մենք ձեզ հետ կլինենք անգամ այն ժամանակ, երբ հեռանան նկարահանող խմբերը: Ձեր երկիրը միշտ պատրաստ է օգնել ձեզ վերականգնվելու, նորից կառուցելու, ոգով ամրանալու,- ասել է Օբաման՝ հատուկ ժամանելով Թեքսըս՝ հարգելու զոհերի հիշատակը: Թեքսըսի գործարանում ուժեղ պայթյունը տեղի էր ունեցել ապրիլի 17-ին: Նվազագույնը 14 մարդ զոհվել էր, ավելի քան 200-ը վնասվածքներ էին ստացել: Պայթյունի հետեւանքով փլուզվել էր 140 տուն: Վնասի չափը գնահատվում է մոտ 100 մլն դոլար: Պայթյունի պատճառը դեռեւս հայտնի չէ: Read more

Առաջին եռամսյակում ԱՄՆ տնտեսությունն աճել է 2.5 տոկոսով

colaps 82013 թ. առաջին եռամսյակում ԱՄՆ համախառն ներքին արդյունքն, ըստ նախնական գնահատականների, տարեկան հաշվարկով, աճել է 2.5 տոկոսով: Այս մասին  են վկայում երկրի առեւտրի նախարարության տնտեսական վերլուծության բյուրոյի տվյալները:

-Տնտեսությունը վերականգնվում է: Դա դանդաղ, սակայն շարունակական բնույթ ունի: Կենտրոնական Բանկը պահպանում է շատ ցածր տոկոսադրույքներ, այդ պատճառով էլ հաճախորդները կարող են գումար փոխառել՝ որեւէ բան գնելու համար: Բիզնեսի ներկայացուցիչները եւս կարող են նույն կերպ վարվել: Այսպիսով, ստեղծվում է արհեստական բարգավաճում, որը դեռեւս շարունակվում է: Հնարավոր է, կլինի անկման հերթական շրջանը, բայց այժմ իրավիճակը լավատեսության է տրամադրում,- նշել է Forcasts & Strategies-ի խմբագիր Մարկ Սքուսընսը: Read more

26 April 2013

Դրամատիկ հետապնդում Արիզոնայում

 

hetapn 7Արիզոնայի ոստիկանությունը տեւական հետապնդումից հետո միայն կարողացել է ձերբակալել կասկածյալին: Ոստիկանության տվյալներով, կասկածյալը Էրըն Ջեյքըբ Դիասն է: Դիասը կասկածվում է ոստիկանությունից փախչելու, մեքենայով կանայատեղին բախվելու եւ զինված կողոպուտի մեջ: Ոստիկանությունը ահազանգը ստացել է նախօրեին երեկոյան, թե անձը կեղծ մուրհակով գումար է ցանկանում կանխիկացնել19th Avenue-ի եւ Bell Road-ի խաչմերուկից: Ֆինիքսի ոստիկանության ներկայացուցիչ Ջեյմս Հոլմսի խոսքով, Դիասը փախել է շենքից, երբ ոստիկանները սկսել են նրան հարցեր տալ: Նա մեքենայով ուղեւորվել է Long John Silver’s-ի ավտոկանգառ, որտեղ իր զենքից կրակ է բացել սպիտակ, GMC մակնիշի մեքենայի ուղղությամբ: Մեքենայի 67-ամյա վարորդին  հաջողվել է փախուստի դիմել: Դիասը նստել է փիքափը, զենքի սպառնալիքով մեքենաից դուրս է նետել տարեց կնոջն ու մեքենայում գտնվող երեխաներին եւ փախել այդ մեքենայով: կասկածյալը դրանից հետո մեքենան վարել է թիվ 17 մայրուղով` երբեմեն քշելով հանդիպակաց ճանապարհով եւ վթարային իրավիճակ ստեղծելով: Ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել նրան, երբ մեքենայով բախվել է լիցքավորման կայանին 19-րդ Avenue-ի եւ Cactus Road-ի խաչմերուկում: Դիասը գլխի եւ ձեռքերի վնասվածքներ է ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց, իսկ բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել է բանտ: Նրան արդեն պաշտոնապես մեղադրանք է առաջադրվելRead more

Որքան է գնահատվում Թեքսասի պայթյունը

fert 5Անցած շաբաթ Թեքսըսի պարարտանյութերի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով հասցված վնասը գնահատվել է ավելի քան 100 մլն դոլար: Այս մասին հայտնել են տեղի ապահովագրական ընկերությունները: Adair Grain ընկերության դեմ, որի դուստր ձեռնարկությունն է հանդիսանում պայթած գործարանի օպերատոր West Fertilizer-ը, առնվազն երկու դատական հայց է ներկայացվել: Մեկը ստացվել է Ուեսթի բնակիչներից մեկից, որը ստիպված է եղել լքել պայթյունի հետեւանքով ավերված իր տունը: Երկրորդ հայցը ներկայացրել են 4 ապահովագրական ընկերություններ:

Պայթյունը տեղի էր ունեցել ապրիլի 17-ին, Ուեսթ քաղաքում: Զոհվել էր 14 մարդ, վիրավորվել շուրջ 200-ը: Լիովին ավերվել է գործարանին կից գտնվող ավելի քան 140 շինությունԲարաք Օբամայի կարգադրությամբ ապրիլի 25-ին Թեքսըսում բոլոր պետական հաստատությունների եւ ռազմական օբյեկտների դրոշներն իջեցվել են: Այսօր պետության ղեկավարը տիկնոջ հետ մասնակցել է զոհերի հիշատակի արարողությանը, որը անցկացվել է Ուեյկո քաղաքի Բեյլըրի համալսարանում: Read more

Գուանտանամոյում աճում է հացադուլավորների թիվը

guant 6Գուանտանամոյի բանտում հացադուլին մասնակցող բանտարկյալների թիվը հասել է 92-ի: Այս մասին տեղեկացում է Associated Press-ը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի զինված ուժերի ներկայացուցչին: Ավելի վաղ հայտարարվում էր, որ հացադուլին 84 բանտարկյալներ են մասնակցում: Դրանից բացի, նշվում էր, որ ավելի քան հինգ հոգի հիվանդանոց են տեղափոխվել, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Բանտում ընդամենը 166 մարդ է պահվում: Կալանավորները հացադուլ էին հայտարարել դեռ մարտ ամսին՝ հանդես գալով իրենց բանտարկության ժամկետների անորոշության դեմ:   Read more

Powerd by Bloogie

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version