Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսմը նոր պլան է ներկայացրել հոգեկան խնդիրներ կամ ալկոհոլից ու թմրանյութերից կախվածություն ուենցող անօթևանների խնդիրների լուծման համար։ Ծրագրի համաձայն, որոշ անօթևանների կարող են հարկադրել վերականգնողական կամ բուժման կուրս անցնել։ Անօթևանների իրավունքների պաշտպանները պնդում են, թե այդ առաջարկը մարդու իրավունքների խախտում է։ Նյուսըմը պահանջել է, որ բոլոր քաունթիները քաղաքացիական դատարաններում հատուկ բաժիններ ստեղծեն, ապահովեն բուժման կարիք ունեցողների պարտադրանքը; Անօթևանները կամ կենթարկվեն այս որոշմանը, կամ էլ քրեական պատասխանատվության կենթարկվեն։ Read more
Ուկրաինայի Խարկով քաղաքում հրթիռակոծման հետևանքով ազգությամբ հայ ընտանիք է վիրավորվել։ Այս մասին հայտնել է Խարկովի Հայաստանի պատվավոր հյուպատոսի օգնական Համլետ Հովհաննիսյանը։ Նա նշել է, որ ծանր բեկորային վնասվածք են ստացել հայրը, մայրը և նրանց երկու երեխաները։ -Ստացած վիրավորումները ծանր են, սակայն առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր՝ վիրահատությունից հետո։ Հայ ամուսինները դեռևս չեն կարողանում քայլել, երեխաների վիճակը համեմատաբար լավ է։ Ընտանիքը հարվածի պահին եղել է իրենց բնակարանում,- պատմել է Համլետ Հովհաննիսյանը։ Նրա խոսքով՝ ընտանիքը վիրավորում է ստացել մարտի 1–ին, սակայն տեղեկությունն այսօր է ստացվել։ Read more
Ամերիկան ուկրաինացիներին ներգաղթի ժամանակավոր արտոնություններ կտրամադրի, որոնք նախատեսում են պաշտպանություն արտաքսումից և աշխատանքի թույլտվություն տասնյակ հազարավոր այն ուկրաինացիների համար, ովքեր այժմ գտնվում են Նահանգներում, բայց չեն կարող վերադառնալ հայրենիք: Այս մասին հայտնում է երկրի ներքին գործերի նախարարությունը։ Այս միջոցը Միացյալ Նահանգներ մինչև 2022թ․ մարտի 1-ը մտած ուկրաինացիներին թույլ կտա մնալ երկրում և 18 ամիս օրինական աշխատել։ Ուկրաինայի քաղաքացիները կազատվեն արտաքսումից և աշխատանքի թույլտվության իրավունք կստանան այն ծրագրի շրջանակներում, որը հայտնի է որպես Ժամանակավոր պաշտպանված կարգավիճակ: Ծրագիրը պաշտպանություն է տրամադրում այն ներգաղթյալներին, որոնք չեն կարող վերադառնալ իրենց երկրներ արտակարգ հանգամանքների, այդ թվում՝ զինված բախումների և բնական աղետների պատճառով։ Ծրագրի մասնակիցներին հնարավորություն է տրվում որոշակի ժամկետով մնալ և օրինական աշխատել Միացյալ Նահանգներում:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ համոզված է Ռուսաստանի հետ դիմակայությունում Ուկրաինայի հաղթանակում։ Ըստ նրա՝ Պուտինը հավանաբար չէր սպասում ուկրաինացիների նման «անսովոր տոկունությանը»։ Այս մասին նա խոսել է BBC-ին տված հարցազրույցում։ «Եթե Մոսկվան մտադիր է ինչ-որ կերպ տապալել կառավարությունը և հաստատել իր խամաճիկ ռեժիմը, ապա 45 միլիոն ուկրաինացիներ այս կամ այն կերպ կմերժեն նրան»,- ասել է Բլինքենը։
Պետքարտուղարի խոսքով, պատերազմն արդեն չի ընթանում Պուտինի պլանով։ Ուկրաինական զորքերի ուժեղ դիմադրությունն արդեն ինը օր թույլ չի տվել ռուսներին տեղաշարժվել դեպի երկրի խորքը։
Read moreՌուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Խարկովում ավերվել է Ադրբեջանի պատվավոր հյուպատոսության շենքը: Այս մասին հայտնում է Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունը: Հաղորդագրության համաձայն աշխատակիցները չեն տուժել, նրանք տեղափոխվել են անվտանգ վայր:
Powerd by Bloogie