amga.tv

Switch to desktop Register Login

16 February 2021

Լոս Անջելեսում ավանդաբար անցկացվող ավտոշոուն հետաձգվել է

LA-Auto-Show-2b-1Լոս Անջելեսում ավանդաբար անցկացվող ավտոշոուն հետաձգվել է մինչեւ աշուն: Այն ամեն տարի անցկացվում էր նոյեմբերին։ Ավտոշոուն պետք է կայանար այս տարի մայիսի 21-31-ին, սակայն սոցցանցերում ավտոսրահի պաշտոնական օգտահաշիվներում նոր ամսաթիվ է հրապարակվել. LA Auto Show-2021-ը տեղի կունենա 2021 թվականի նոյեմբերի 19-28-ին: Հերթական հետաձգման պատճառը չի նշվում, սակայն կարելի է ենթադրել, որ կազմակերպիչների մտավախությունները կապ ունեն կորոնավիրուսի տարածման սպառնալիքի հետ:

Read more

Ամերիկան կոչ է անում օգնել աղքատ երկրներին

im-292499-1Ամերիկայի ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը կոչ է արել G7-ի անդամներին աշխատել աղքատ երկրներին օգնություն ցուցաբերելու ուղղությամբ համավարակի կապակցությամբ։ - Նախարար Յելենը հայտարարել է, որ G7-ի երկրները միջազգային ֆինանսական ինստիտուտների հետ համագործակցության միջոցով պետք է աշխատեն խնդիրները լուծելու ուղղությամբ, որոնք ծառացել են ցածր եկամտով երկրների առջեւ, որոնք դժվարությամբ են հաղթահարում համավարակը,-հայտնել են ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից: Համաձայն ֆինանսների նախարարոթւյան տեղեկատվության՝ Յելենն ընդգծել է հավելյալ ֆինանսական օգնության կարեւորությունը համավարակի ֆոնին տնտեսությունն ակտիվորեն վերականգնելու համար, ինչպես նաեւ նոր վարչակազմի հակվածությունը համաշխարհային խնդիրները լուծելու հարցում բազմաշերտ մոտեցման մեջ, այդ թվում՝ կլիմայի փոփոխության խնդիրները: Նա սատարել է G7-ի ջանքերը կլիմայի փոփոխության խնդիրները լուծելու գործում եւ հավաստիացրել, որ ֆինանսների նախարարությունը կաշխատի նաեւ այդ ուղղությամբ: Յելենն ընդգծել է Ամերիկայի ցանկությունն ամրապնդել դաշնակցային հարաբերություններն ու ակտիվացնել միջազգային գործունեությունը:

Read more

Երկրաշարժերի շարք Հայաստանում

hingshabti.am-45-1-1Այսօր երեկոյան, ժամը 6:21-ին Երեւան քաղաքից 17 կմ հարավ գրանցվել է 2.3 մագնիտուդով երկրաշարժ: Վերջին տարիների ամենաուժեղ երկրաշարժը Հայաստանում գրանցվել է շաբաթ ցերեկը։ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տվյալով՝ Երեւանից 8 կմ հարավ-արեւելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 3-ն անց 29-ին։ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Ստորգետնյա ցնցումները զգացվել են երկրի ամբողջ տարածքում։ Հաջորդող ժամերին գրանցվել է 46 հետցնցում։ 3 բալանոց երկրաշարժ էլ գրանցվել է կիրակի օրը։  Read more

Ջո Բայդենի վարչակազմը կսկսի ներգաղթյալների ընդունել

WireAP 947d663f8c9042f292bf050bf1579aa8 16x9 992Ջո Բայդենի վարչակազմը կսկսի ներգաղթյալների ընդունել, որոնց նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ստիպել է սպասել Մեքսիկայում, գրում է Politico-ն: Նոր վարչակազմը փորձում է վերակառուցել միգրացիոն համակարգը: Ծրագրի առաջին փուլը կսկսվի հաջորդ շաբաթից: Դա Թրամփի իմիգրացիոն ժառանգության չեղարկման հարցով Բայդենի վարչակազմի աշխատանքի մի մասն է: Այժմ իրենց գործերի վերանայման են սպասում մոտ 25 հազար ներգաղթյալներ, սակայն նոր ծրագիրը նպատակ ունի առաջին հերթին օգնել բնակչության խոցելի շերտերին եւ նրանց, ովքեր ավելի երկար են՝ հայտնել են վարչակազմի ներկայացուցիչները: Բայդենի վարչակազմը մտադիր է այդ հարցով աշխատել Մեքսիկայի կառավարության, միջազգային եւ ոչ կառավարական կազմակերպությունների հետ: Read more

Powerd by Bloogie

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version