A+ A A-

23 December 2018

Ալիեւ քույրերը սկանդալի կենտրոնում

5 alievԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դուստրերը ներգրավված են եղել անօրինական գործունեության մեջ, որը փողերի լվացման մեծ ռիսկեր է պարունակել։ Այս մասին գրում է The Guardian-ը։ Լեյլա և Արզու Ալիևաները համաձայնել են Լոնդոնում գնել 60մլն ֆունտ ստեռլինգ արժեցող էլիտար սեփականություն՝ օգտվելով գաղտնի օֆշորային ընկերությունից։ Ըստ Guardian-ի, Ալիևի դուստրերը ցանկացել են ձեռք բերել Լոնդոնի Նայթսբրիջ արվարձանում գտնվող 2 բնակարանները՝ 59,5մլն ֆունտ ստեռլինգով՝ այն 1 բնակարանի վերածելու նպատակով, որը գտնվում էր Բաքինգհեմյան պալատի մոտակայքում։ Գործարքը 2015թ-ին նախատեսում էր համալրել Իլհամ Ալիևի՝ Բրիտանիայում ունեցած բազմամիլիոն սեփականությունների շարքը։ Գնումը նախաձեռնել է Լեյլա Ալիևան այն ժամանակ, երբ նա բաժանվում էր ամուսնուց՝ ադրբեջանցի գործարար ու փոփ-աստղ Էմին Աղալարովից։ Բնակարանների ձեռքբերման համար նախատեսվում էր օգտագործել օֆշորային ընկերությունը, որը բրիտանական Child & Child ընկերության իրավաբան Խալիդ Շարիֆը գնել էր պանամական Mossack Fonseca ընկերությունից։ Այս մանրամասները հայտնվել են Բրիտանիայի կարգապահական տրիբունալում, որտեղ Խալիդը խոստովանել է, որ չի կատարել փողերի լվացման ստուգում և խախտել է մասնագիտական վարքագծի կանոնները։ Տրիբունալը նրան տուգանել է ընդհանուր 85 հազար ֆունտ ստեռլինգով։ Նշվում է, որ իրավաբանը Բրիտանիայում առաջին պրոֆեսիոնալն է, որը պատժվում է 2016թ-ի ապրիլին Guardian-ի և այլ լրտվամիջոցների կողմից Պանամական թղթերի հրապարակումից հետո։ Գործով նշվում է, որ պայմանագրերի փոխանակումից հետո Ալիևա քույրերը սկսել են վճարումներ կատարել՝ փոխանցելով ավելի քան 10մլն ֆունտ ստեռլիգ։ Սակայն գործարքը չեղարկվել է 2016թ-ին, երբ Պանամական թղթերով Ալիևների ընտանիքը կասկածվում էր մեծ մասշտաբներով փողերի լվացման մեջ։  Read more

Հայաստանում սփյուռքի նախարարություն չի լինելու

Mxitar HayrapetyanՀայաստանում սփյուռքի նախարարություն չի լինելու, նոր կառավարությունում այդ եւ մի քանի այլ նախարարություններ կցրեն։ Ընդհանուր առմամբ, 17 նախարարությունների փոխարեն լինելու է 12 նախարարություն։ Լուծարելու են նաեւ առաջին փոխվարչապետի պաշտոնը։ Իսկ սփյուռքի նախարարությունը դառնալու է վարչություն Արտաքին գործերի նախարարության կազմում։ Նշենք, որ Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը շարքային նախարարից կվերածվի սուպերնախարարի՝ փաստացի ղեկավարելով երեք նախարարություն: Հարությունյանի ղեկավարծ նախարարությանն են միացվելու մշակույթի, ինչպես նաեւ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունները: Այս փոփոխությունները կիրականացվեն կառավարության կառուցվածքային փոփոխությունների համատեքստում:  Read more

Գեներալ Մանվելին ազատել են կալանքից

4 3Նախկին պատգամավոր, Երկրապահի նախկին նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել կալանքից։ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը բավարարել է պաշտպանական կողմի միջնորդությունը՝ 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակել: Գրիգորյանը, ըստ փաստաբանների, լուրջ առողջական խնդիրներ ուներ։ Տուշոնկա Մանվել մականունը ստացած գեներալը, սակայն տուն չի կարողացել հասնել։ Հարյուրավոր էջմիածնեցիներ փակել են ճանապարհը եւ բողոքի ակցիա են արել։ Նշենք, որ դեկտեմբերի 12-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը եւս երկու ամսով երկարացրել էր:   Read more

Washington Post–ը Հայաստանին է անդրադարձել

9  22018-ը գրեթե բոլոր ցուցանիշներով ժողովրդավարության համար աղետալի տարի էր: Այս մասին Ֆրիդա Գիտիսը գրում է The Washington Post-ի իր հոդվածում: Այնուամենայնիվ, ըստ նրա, աշխարհի որոշ մասերում ժողովրդավարական բարեփոխումների համար պայքարն անսպասելիորեն հասել է հսկայական հաջողությունների` դրանով իսկ հիշեցնելով, որ ակտիվության, առաջնորդության եւ հանգամանքների ճիշտ համադրությունը կարող է հանկարծակի փոխել պատմության ընթացքը: Գիտիսը նշում է երեք երկրներ, որտեղ անսպասելի փոփոխություններ են տեղի ունեցել՝ Եթովպիա, Հայաստան եւ Պերու: Նա շեշտում է, որ Հայաստանը դրամատիկ շրջադարձ է ունեցել: Ընդհանուր առմամբ, հեղինակը կարծում է, որ բոլոր երեք երկրները եւ նրանց ղեկավարները դեռեւս վտանգավոր խոչընդոտների են հանդիպում ամուր ազատական ժողովրդավարության ճանապարհին:   Read more

Շերիֆը ICE-ին հանելու է բանտերից

Լոս Անջելես քաունթիի նոր շերիֆ Ալեքս Վիյանուեվան հայտարարել է, թե դաշնային գործակալներին վտարելու է շրջանային բանտերից։ Նրա այս հայտարարությունը հարուցել է Truth Act Communitу Forum-ի մասնակիցների բուռն ոգեւորությունը։ -Մենք պատրաստվում ենք ֆիզիկապես հեռացնել ICE-ի բոլոր գործակալներին շրջանային բանտերից,- ասել է շերիֆը՝ հավելելով, որ ծրագրում է նաեւ կրճատել աննշան իրավախախտումների ցանկը, որոնց հետաքննությունը իրականացվում է սահմանապահ եւ մաքսային ծառայության աշխատակիցների հետ համատեղ։ Շերիֆի խոսքով, 150 իրավախախտումներից ցանկում մնալու են միայն առավել վտանգավորները։ Վիլաուեվան ամենամեծ քաունթիի շերիֆ է դարձել այս տարվա նոյեմբերին՝ հաղթելով միջանկյալ ընտրություններում։ Համաժողովում նշվել է, որ անցած տարի ICE-ը 1200-ից ավելի դատապարտյալների է տեղափոխել, որոնց քառորդ մասը դատապարտված է եղել այլոց կյանքին եւ առողջությանը հասցված վնասի համար։ Արտաքսված անձանց մեծ մասը պատիժ են կրել ոչ բռնի հանցանքների համար։ -Հանցագործությունները պետք է դիտարկվեն քրեական արդարադատության համակարգի, այլ ոչ միգրացիոն ծառայության կողմից,- ասել են մասնակից իրավապաշտպանները։1 11 

Read more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel