A+ A A-

18 September 2018

Ելակների մեջ ասեղներ են հայտնաբերել

17 5Ավստրալիայում ելակների մեջ ասեղներ են հայտնաբերվել: Այդպիսի ելակ ուտելու պատճառով մի տղամարդ է հոսպիտալացվել: Ասեղներով ելակներ են գտել երկրի 6 նահանգներում: Խանութներից հետ են կանչվել ելակ մատակարարող մի քանի ընկերությունների խմբաքանակները: Անվտանգության նկատառումներով Նոր Զելանդիան դադարեցրել է Ավստրալիայից ելակի ներմուծումը: Իշխանությունները տեղի ունեցածն անվանել են նենգ ոճրագործություն եւ հարձակում հանրության վրա: Առողջապահության նախարարությունը բնակչությանը հորդորել է նախքան ուտելը կիսել ելակներըՔուինսլընդի նահանգային կառավարությունը 72 հազար դոլար պարգեւ է խոստացել դեպքի առնչությամբ տեղեկատվություն տրամադրելու համար: Դեպքի առթիվ կատարվում է քննություն: Առայժմ կասկածյալներ չեն հայտնաբերվել: Ելակ արտադրողները մտավախություն ունեն, որ այս միջադեպը բացասական ազդեցություն կարող է ունենալ ելակի արդյունաբերության վրա, որի ծավալը կազմում է տարեկան շուրջ 130 մլն ավստրալական դոլար: Read more

Քաղաքապետի ընտրությունները թեժ են անցնում

9  3Երեւանի քաղաքապետի ընտրությունները թեժ են անցնում, եւ արդեն հասել են անձնական վիրավորանքների մակարդակի։ Երեկ քարոզարշավի ժամանակ Բարգավաճ Հայաստանի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, թե իրենք ամեն օր Իմ քայլի քաղաքապետի թեկնածուին հրավիրում են բանավեճի, բայց փախչում է. -Գա, ինչ խոսա, վախենում է, հիմա էլ ասում եմ՝ տղամարդ ես, հրավիրում եմ բանավեճի, արի առանց Նիկոլի, տեսնենք՝ ինչպես ես լուծելու Երեւանի խնդիրներըԴուխ ունեք, տղամարդ եք ոչ թե ֆեյքերով, այլ եկեք կանգնեք այստեղ բանավիճենք,- ասել է Զոհրաբյանը։ Իմ քայլը դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանն էլ պատասխանել է, թե պատրաստ է բանավիճել մրցակիցների հետ, սակայն բոլորի հետ միանգամից։ -մեր քաղաքական ուժ ելույթ է ունենում եւ անցկացնում է իր քարոզարշավը իր ոճով,- ասել է Մարությանն ու հավելել, թե առաջին իսկ օրվանից հայտարարել է, որ պատրաստ է բանավիճել. Բայց չեմ տալու նախապատվություն ինչ-որ ուժի: Մենք 12 թեկնածու ենք, ուստի ես ունեմ 11 օպոնենտ, եւ ես մեծ հաճույքով կգնամ բանավեճի, բայց բոլոր 11 օպոնենտների հետ: Read more

Ֆլորենսի զոհերի թիվն աճել է

1Հարավարեւելյան նահանգներում մոլեգնող Ֆլորենս փոթորկի զոհերի թիվը հասել է 31-ի։ Վիլմինգթոն ափամերձ քաղաքը ջրհեղեղի պատճառով լիովին արգելափակվել է: Շուրջ 120 հազար բնակչություն ունեցող քաղաքը զրկվել է էլեկտրականությունից: Վնասվել են հազարավոր տներ: Վտանգի բարձր աստիճանը պահպանվում է, քանի որ գետերը կարող են դուրս գալ հունից եւ ավելի մեծ հեղեղումներ առաջացնել: Ատլանտյան օվկիանոսի ավազանում մրրիկների սեզոնը սկսվում է հունիսին եւ շարունակվում մինչեւ նոյեմբերի վերջ: Հյուսիսային Քերըլայնայի ոստիկանությունը ձերբակալել է 5 ավազակների Ֆլորենս արեւադարձային փոթորկի պատճառով արտակարգ իրավիճակի ժամանակ խանութը թալանելու համար: Այս մասին գերատեսչության աշխատակիցները գրել են Twitter-ում: -Որոշ ժամանակ առաջ ոստիկանության սպաները ձերբակալել են 5 մարդու, ովքեր կոտրել են Հինգերորդ փողոցի եւ Դասըն փողոցի խաչմերուկում տեղակայված խանութը եւ թալանել այն: Նրանց կառաջադրվեն մեղադրանքներ, մանրամասները կհրապարակվեն ավելի ուշ,- հայտարարված է ոստիկանական բաժանմունքի սոցցանցում: Տեղի բնակիչները սուպերմարկետի մենըջըրներին նախազգուշացրել են կողոպուտի մասին: Նրանք որոշել են չմիջամտել տեղի ունեցածին եւ չհայտնել ոստիկանությանը: Այսպիսի գործերը դատարանները քննարկում են արագացված ընթացակարգով: Չնայած, որ փոթրկի ուժգնությունն աստիճանաբար նվազում է, այնուամենայնիվ այն շարունակում է բավական վտանգավոր մնալ: Նշվում է, որ Հյուսիսային ու Հարավային Քերըլայնա նահանգներում դեռ բարձր է ջրհեղեղների հավանականությունը եւ նախագահ Թրամփը շարունակում է հետեւել Ֆլորենս փոթորկին արձագանքելու պատրաստվածությունը: Բացի այդ, նախագահը նաեւ հեռախոսազրույց է ունեցել Մըրտըլ Բիչ եւ Նյու Բըրն քաղաքների քաղաքապետերի հետ եւ քննարկել փրկարարական աշխատանքները՝ խոստանալով ահապաղ օգնություն անհրաժեշտության դեպքում: Հյուսիսային Քերըլայնայի իշխանությունները երկյուղում են, որ առաջիկա օրերին նահանգում կարող է տեղի ունենալ ամենաընդգրկուն հեղեղումը նրա ողջ պատմության ընթացքում: Գետերում ջրի մակարդակը շարունակում է բարձրանալ անձրեւների պատճառով։ Read more

Սահմանային իրավիճակը սրվել է

10  2Ադրբեջանի զինված ուժերը Նախիջեւանի ուղղությունից սեպտեմբերի 15-ի երեկոյան հրաձգային զենքերով գնդակոծել են Արենի գյուղի շրջանը: Հակառակորդի կրակակետերը ճնշվել են պատասխան գործողություններով։ Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, թե ադրբեջանական կողմը վերջին 5 օրերին ակտիվ կրակում է Տավուշի Բաղանիս, Կոթի գյուղերի ուղղությամբ: Իսկ երեկ էլ Ադրբեջանի զինուժը պաշտպանության նախարարության 3-րդ բանակային կորպուսի ուղղությամբ՝ 12,7 մմ տրամաչափի հրաձգային զինատեսակներով։ Հայկական կողմն իր գործողություններով լռեցրել է հակառակորդին։ Տավուշի մարզի Կոթի գյուղում կեսգիշերին, 40 րոպե տեւած գնդակոծության հետեւանքով ոտքի շրջանում վիրավորվել էր Կոթիի բնակիչ, 61-ամյա Սուրեն Սեփխանյանը։ Դեպքին արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: -Հենց նոր հեռախոսով զրուցեցի Կոթիում վիրավորված Սուրեն Սեփխանյանի հետ: Ոտքից է վիրավորվել, ոսկորը չի վնասվել: Ասում էր՝ լավ է: Ինձ ասում էր՝ դուխդ չգցես,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Փաշինյանը: Read more

Գլենդելում հայ տղամարդու են ձերբակալել

8  1Գլենդելում գողության կասկածանքով ձերբակալվել է 58-ամյա մի տղամարդ, երբ DNA-ի հետքերն են հայտնաբերել նրա տան խուզարկության արդյունքում։ Օշին Գրիգորյանը ձերբակալվել է հուլիսին 1900  Glencoe Way հասցեում գտնվող տունը կողոպտելու համար։ Ոստիկանության ներկայացուցիչ Թեհնի Լայթֆութի փոխանցմամբ, տանտերերը վերադարձել եւ տունը խառնված էին գտել, իսկ բազմաթիվ իրեր անհետացել էին։ Verdugo Regional Crime Lab-ը փորձաքննությամբ DNA հետքեր էին հայտնաբերել եւ դուրս եկել Գրիգորյանի հետքի վրա։ Նրա տանը նաեւ հերոին են հայտնաբերել։ Օշին Գրիգորյանին պաշտոնապես մեղադրանքներ են առաջադրել։ Հետաքննությունը շարունակվում է։  Read more

Կարող են արգելել էլեկտրոնային ծխախոտի վաճառքը

 

5  3Պարենի եւ դեղամիջոցների որակի սանիտարական վերահսկման վարչությունը հրապարակել է փաստաթուղթ, համաձայն որի` էլեկտրոնային ծխախոտները ճանաչվում են համաճարակաբանական սպառնալիք հանդիսացող ապրանքատեսակներից մեկը, եւ մինչ ուսումնասիրությունների ավարտը դրանց վաճառքը պետք է խստացվի կամ արգելելի։ 1300 մանրածախ առեւտրային ցանցեր արդեն ստացել են վաճառքի սահմանափակումների մասին ծանուցագիրը: Ամերիկայում էլեկտրոնային ծխախոտ արտադրողներն ու վաճառողները 60 օրվա ընթացքում պետք է ապացուցեն, որ էլեկտրոնային ծխախոտներն անվտանգ են եւ դրանց վաճառքը խստորեն համապատասխանում է ամերիկյան օրենքներին: Նման քայլի առողջապահության նախարարությունն ու այլ գերատեսչություններ դիմել են այն  պատճառով, որ դեռահասների շրջանում, որոնց տարիքը 18-ից ցածր է, լուրջ հիվանդացությունների թիվը գնալով ավելանում է: Էլեկտրոնային ծխախոտները երիտասադրները շատ հաճախ օգտագործում են մարեխունա ծխելու համար։ Read more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel