amga.tv

Switch to desktop Register Login

18 May 2017

Վաշինգոնում հարձակվողների մեջ եղել են Էրդողանի թիկնապահները

 

Թուրքիայի նախագահի դեմ Թուրքիայի դեսպանի տան բողոքի ակցիա իրականացնող քրդերի վրա հարձակվել են մի խումբ թուրքեր, որոնց մեջ են եղել նաեւ Թուրքիայի նախագահի եւ նրան ուղեկցող պաշտոնյաների թիկնապահները։ Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի տան մոտ հավաքված քրդերի ձեռքին եղել է Թուրքիայում կալանքի տակ գտնվող քրդական կուսակցության առաջնորդ Սելահաթին Դեմիրթաշի նկարը։ Նշվում է, որ ոստիկանները ստիպված են եղել մահակներ կիրառել ծեծկռտուքը դադարեցնելու համար։ Բախումների կապակցությամբ 2 մարդ է ձերբակալվել: Վաշինգտոնի ոստիկանության ներկայացուցիչը ասել է, որ նրանցից մեկին ոստիկանի վրա հարձակման մեղադրանք է ներկայացվել: Ավելի վաղ հաղորդել էինք, որ Թուրքիայի նախագահի կողմնակիցները հարձակվել են բողոքի ակցիայի մասնակից խաղաղ ցուցարարների վրա: Նրանք հավաքվել էին՝ բողոքելու Վաշինգտըն Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցի դեմ: Հարձակվողների թվում Էրդողանի թիկնազորի աշխատակիցներ են եղել: Բախումների հետեւանքով 9 մարդ է տուժել: Իսկ Սպիտակ տան մոտ ակցիան խաղաղ է անցել: Նշենք, որ ամերիկահայերը միացել էին Սպիտակ տան մոտ մայիսի 16-ին կազմակերպված ակցիային, որի մասնակիցները բողոքում էին Թուրքիայի առաջնորդի կատարած այցի դեմ: Հայ դատի հանձնախումբը քրդական, հունական եւ ասորական կազմակերպությունների հետ միացել է ակցիային՝ ուշադրություն հրավիրելու համար Էրդողանի կողմից դուրս իրականացվող բռնաճնշումների վրա:Պետդեպարտամենտը հայտարարություն է տարածել, թե մտահոգված է թուրք անվտանգության աշխատակիցների ու ցուցարարների մասնակցությամբ միջադեպերով։ -Բռնությունը երբեք չի կարող համարժեք պատասխան լինել խոսքի ազատությանը ու մենք ամենուր աջակցում ենք խոսքի ազատության ու խաղաղ հանրահավաքների՝ բոլոր մարդկանց իրավունքները։ Մենք մեր ամենավճռական մտահոգությունն ենք հայտնում թուրքական կառավարությանը,- ասվում է հաղորդագրության մեջ։ Screen Shot 2017-05-18 at 12.16.52 PM Read more

Անհետ կորած հայ երեխայի մայրը դիմել է հանրության օգնությանը

Անցյալ ամիս անհետ կորած 5-ամյա Արամազդ Անդրեասյանի մայրը՝ Էնա Էստեւեզը, առաջին անգամ դիմել է հանրության օգնությանը՝ խնդրելով տրամադրել որեւէ տեղեկատվություն իր որդու վերաբերյալ: Նա հայտնել էր Արամազդ Անդրեսյան կրտսերի կորելու մասին ապրիլի 22-ին, երբ տղայի հայրը չի ներկայացել երեխայի խնամքի հերթափոխի հանդիպմանը Սան Մարինոյում: Նույն օրը առավոտյան երեխայի հորը՝ Սաութ Փասադինայի բնակիչ Արամազդ Անդրեասյան ավագին, գտել էին անգիտակից վիճակում՝ իր մեքենայից ոչ հեռու ընկած, իսկ փոքրիկը նրա հետ չի եղել։ Երկու օր շարունակ ոստիկանությունը 5-ամյա տղային որոնում էր Ըրոյո արգելոցի տարածքում, ինչպես նաեւ Սանտա Բարբարա քաղաքի Քաչումա լճի մոտակայքում, սակայն ապարդյուն: 35-ամյա տղամարդուն ձերբակալել են՝ կասկածելով երեխայի առեւանգման մեջ, սակայն այնուհետեւ ազատ են արձակել ապացույցների բացակայության պատճառով: Քննիչները նաեւ խուզարկել են Անդրեասյանի տունը Սաութ Փասադինայում, սակայն որեւէ բան չի պարզվել: Տեղեկատվություն տրամադրելու համար Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը խոստացել է 20,000 դոլար պարգեւատրում: 20290692 1494432743.4885

Read more

Հատուկ գործողություն մաֆիոզների դեմ

Հարյուրավոր դաշնային եւ տեղական իրավապահներ երեկ հատուկ գործողություն են իրականացրել MS-13 ավազակախմբի դեմ։ Գործողությունը տեղի է ունեցել վաղ առավոտյան, որ գյանգսթերները քնած լինեն եւ չկարողանան դիմադրել։ Մասնակցել են ATF-ի, FBI-ի, թմրանյութերի դեմ պայքարի վարչության, միգրացիոն ոստիկանության. Լոս Անջելեսի ոստիկանական եւ Լոս Անջելես քաունթիի շերիֆի գրասենյակի մոտ հազար աշխատողներ։ ATF-ի ներկայացուցչի խոսքով, ոստիկանների թիրախը եղել են ավազակախմբի պարագլուխները։ Իրավապահները հետաքննություն են իրականացնում 44 առավել վտանգավոր հանցագործների նկատմամբ, որոնց առաջադրվել են թմրանյութերի, շորթման, զենքի հետ կապված մեղադրանքներ։ Ավազակախումբը սերտորեն կապված է մեքսիկական մաֆիայի հետ։ MS 13 ավազակախումը Լոս Անջելեսում արմատավորվել է 1980-ականներին։ Այժմ այն ունի 30,000 անդամ ամբողջ աշխարհում, եւ միայն 10 հազարը Միացյալ Նահանգներում։  Screen Shot 2017-05-18 at 12.09.26 PM Read more

WikiLeaks-ի իրազեկիչը ազատ է արձակվել

WikiLeaks-ի իրազեկիչ Չելսի Մենինգը ազատ է արձակվել Ֆորտ Լիվենվորթի բանտից։ Դրա հետ կապված՝ Twitter-ի իր էջում WikiLeaks-ը հայտարարել է Մենինգի համար միջոցներ հավաքելու մասին եւ ավելի քան 100 հազար դոլար հավաքել։ 2010 թվականին Չելսի Մենինգը Իրաքում հայտնի էր որպես շարքային Բրեդլի Մենինգ։ Նրան հաջողվեց սեռը փոխելու իրավունք ձեռք բերել արդեն բանտում։ WikiLeaks-ը Մենինգից ստացել ու հրապարակել է հարյուր հազարավոր ռազմական ու դիվանագիտական փաստաթղթեր։ Բրեդլին ձերբակալվել է ծառայության ժամանակ։ 35 տարվա կալանքի դատապարտված Մենինգին եւ եւս 64 կալանավորների համաներում շնորհելու որոշումը նախկին նախագահ Օբաման ընդունեց պաշտոնաթող լինելուց մի քանի օր առաջ։  wek4  3 Read more

Powerd by Bloogie

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version