A+ A A-

28 July 2016

Մայաների տաճարի տակ թունել են գտել

maya 4Մայաների տաճարի տակ հանդերձյալ աշխարհ տանող թունել են հայտնաբերել: Ուշագրավ բացահայտումը կատարել են մեքսիկացի գիտնականները, որոնք ուսումնասիրում են մայաների հնագույն քաղաք Պալենկեի ավերակները: Նրանք վստահ են, որ հայտնաբերել են հանդերձյալ աշխարհի խորհրդանշական դարպասները: Դա Գրառումների տաճարի տակ թունելների համակարգ է, որի տակ գտնվում է մայաների առաջնորդ Պակալյայի դամբարանը։ Հնագույն բազմամակարդակ թունելների ցանցի գաղտնիքը բացահայտում են Մեքսիկայի մարդաբանության եւ պատմության ազգային ինստիտուտի կողմից արված լուսանկարները: Հիշարժան է, որ դրանցով մինչ օրս ջուր է հոսում, բայց գիտնականներին առայժմ չի հաջողվել թունելների վերջին հասնել եւ գտնել, թե որտեղից են սկիզբ առնում: Տեսություններից մեկի համաձայն՝ որպեսզի հանգուցյալներն ընդունվեին հանդերձյալ աշխարհ, մայաները նրանց սուզում էին ջրի մեջ, եւ ջրանցքները կարող են այդ ծեսի բաղկացուցիչը լինել: Միեւնույն ժամանակ, գիտնականները չեն բացառում, որ այդ թունելները կամ կոյուղի են եղել, կամ ջրամատակարարման համակարգ: Հետազոտությունները կշարունակվեն: Պալենկեի ավերակները Մեքսիկայի ամենախորհրդավոր վայրերից են, ինչպես նաեւ ինքը՝ մայաների քաղաքակրթությունը: Read more

28 July 2016

Թուրքիայում խոշտանգում են հեղաշրջման մասնակիցներին

turk 5Amnesty International-ը ահազանգում է, որ Թուրքիայում հեղաշրջման ձախողված փորձից հետո ձերբակալվածները ենթարկվում են վատ վերաբերմունքի եւ կտտանքների: Կազմակերպությունը հայտարարել է, որ իրենք հավաստի աղբյուրներից տեղեկություն են ստացել այն մասին, որ ձերբակալվածների նկատմամբ անգամ սեռական բռնություններ են կիրառվում: Կազմակերպության տնօրենը հայտարարել է, որ Թուրքիայի պետական եւ ոչ պետական հաստատություններում կասկածյալներին ստիպում են մարմնի համար անհարմար եւ ցավ պատճառող դիրքերով մնալ մինչեւ 48 ժամ, ծեծում են, կտտանքների ենթարկում, բռնաբարում կոչ է արել Թուրքիային վերջ դնել այդ տգեղ գործողություններին եւ թույլ տալ անկախ դիտորդներին՝ մուտք գործել բոլոր հաստատություններ: Ի դեպ, թուրքիայի զինված ուժերը հայտարարություն են տարածել երկրում իրականացված ռազմական հեղաշրջման փորձի վերաբերյալ: Դրանում նշված է, որ ռազմական հեղաշրջման փորձին մասնակցել է գրեթե 8700 զինվորական, ինչը կազմում է բանակի թվակազմի 1.5 տոկոսը: Թուրքիայի զինված ուժերի հաղորդմամբ՝ հեղաշրջմանը մասնակից 8651 զինվորականները կապված են Ամերիկայում բնակվող իսլամական քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի հետ: Ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ օգտագործվել է 3 նավ, 74 տանկ, 246 զրահատրանսպորտ, 3992 միավոր հրաձգային զենք: Բացի դրանից՝ գործարկվել է 35 ինքնաթիռ եւ 37 ուղղաթիռ: Read more

28 July 2016

Երեւանի Խորենացի փողոցում

timthumb-143Երեւանի Խորենացի փողոցում իրադարձություններն ընթանում են մարտաֆիլմի սցենարով։ Երեկ վիրավորված եւ հիվանդանոց տեղափոխված Պավլիկ Մանուկյանն ու նրա որդին՝ Արամ Մանուկյանը վիրահատվել են։ Ըստ բժիշկների, նրանց վիճակը կայուն ծանր է։ Դա, սակայն, չի խանգարել Հայաստանի ապօրինի իշխանություններին մեղադրանք առաջադրել հոր եւ որդու դեմ։ Արամ Մանուկյանին արդեն իսկ կալանավորել են երկու ամսով եւ այդպես ծանր վիճակում տեղափոխել են Դատապարտյալների հիվանդանոց։ Ոստիկանությունը նաեւ հայտարարեց, թե Պարեկապահայակային գնդում մնացած Սասնա ծռերը պատանդ են վերցրել չորս բժիշկների։ Ապատեղեկատվությունն արագ հերքվեց, Ալեք Ենիգոմշյանը հայտարարեց, որ բժիշկները պատանդ չեն, կարող են հեռանալ, եթե նոր բժիշկներ գնան գնդի տարածք եւ փոխեն հերթափոխին։ Ոստիկանությունն ամբողջ օրվա ընթացքում անօրինակ դաժանությունների էր անցել, խորենացի փողոցից բերման էին ենթարկում անխտիր բոլորին, անգամ պատահական անցորդներին, տարեց մարդկանց, սփյուռքահայերի։ Կարմիրբերետավորները բերման ենթարկեցին նաեւ հռչակավոր դերասանուհի Արսինե Խանջյանին՝ Ատոմ Էգոյանի կնոջը։ Նիկոլ Փաշինյանի միջամտությունն անգամ չօգնեց։ Ոստիկանությունը ձերբակալել եւ մեղադրանք է առաջադրել իրավապաշտպան Լեւոն Բարսեղյանին։ Հիմնադիր խորհրդարանի մեկ անդամի գրպանը զենք են գցել, նկարել եւ կալանավորել։ հարյուրից ավելի ակտիվիստների տեղափոխել են ներքին զորքերի զորամաս, պահել ժամերով եւ անգամ փաստաբան չեն տրամադրել։ Երեկոյան հուժկու ցույց է եղել Երեւանում․ Ցուցարարները ամբիոնից հեռացրել են Պարույր Հայրիկյանին եւ նախաձեռնող խմբի մյուս անդամներին՝ մեղադրելով վախկոտութայն մեջ, ապա երթով գնացել են խորենացի փողոց ու այնտեղ նստացույց են սկսել։  Read more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel