amga.tv

Switch to desktop Register Login

27 July 2016

Դատել են Իսլամական պետությանն աջակցելու համար

5 lՕրենջ քաունթիի բնակիչը, որը փորձել էր մեկնել Սիրիա եւ միանալ Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորմանը, դատապարտվել է 15 տարվա ազատազրկման։ 22-ամյա Ադամ Դանդաչը, որին դատել են իսլամիստներին նյութական օգնություն ցուցաբերելու մեղադրանքով, ամբողջ կյանքում լինելու է ոստիկանության ուշադրության կենտրոնում։ Դատավոր Ջեյմս Սելնայի խոսքով, ամբաստանյալի արարքը վտանգավոր է եւ դատապարտելի։ Դանդաչը ձերբակալվել էր 2014թ. հուլիսի 2-ին, երբ Ջոն Ուեյնի օդանավակայանից փորձում էր թռչել Թուրքիա։ Հաջորդ տարվա օգոստոսին նա խոստովանել էր, ո եւս երկու փորձ է արել նախկինում։ Նա ստել էր ոստիկաններին իր փաստաթղթերի մասին, իբր անձնագիրը կորցրել է, սակայն Դանդաչի մայրը ոստիկաններին ասել էր, որ ինքն է խլել անձնագիրը, երբ իմացել է որդու մտադրության մասին։  Read more

Պետդեպը զգուշացնում է Թուրքիայում ապրող ամերիկացիներին

4 mmՊետդեպարտամենտը Անկարայում եւ Ստամբուլում գտնվող ամերիկացի դիվանագետների ընտանիքներին խորհուրդ է տվել լքել Թուրքիան, ինչպես նաեւ զերծ մնալ երկրի հարավարեւելյան շրջաններ այցելությունից: Այս մասին նշված է արտաքին գերատեսչության կայքում այսօր տեղադրված հայտարարության մեջ: -Պետդեպարտամենտը շարունակում է հետեւել այդ իրադարձությունների՝ Թուրքիայում հեղաշրջման չհաջողված փորձի ազդեցությանը երկրի անվտանգության ընդհանուր վիճակի վրա եւ ամերիկյան քաղաքացիներին խորհուրդ տալիս վերանայել Թուրքիա այցելության պլանները,- ասված է կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ Պետդեպարտամենտը կշարունակի ամերիկացիներին տեղեկացնել Թուրքիայում ահաբեկչական խմբավորումների կողմից սպառնալիքի աճի մասին:  Read more

Վիրավորվել են Պավել Մանուկյանն ու նրա որդին

Pavel 1Երեւանում փոխհրաձգություն է եղել, վիրավորվել են Սասնա ծռեր խմբի ղեկավար Պավել Մանուկյանն ու նրա որդին։ Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հայտնել է, թեր գնդի տարածքում իրավապահներին են հանձնվել զինված խմբի անդամներ Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը: Նրա խոսքով, տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի հետեւանքով վիրավորվել է իրավապահներից մեկը, ինչպես եւ Պավել Մանուկյանն ու նրա որդի Արամը: -Երեքն էլ անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց,կատարվել են վիրահատություններ, որոնք տեւել են երկու ժամ։ Միկրովիրաբուժության բաժանմունքի վարիչ Արմեն Հովհաննիսյանը հայտնեց, որ Պավել Մանուկյանն ընդունվել է զույգ ազդրերի հրազենային վնասվածքներով, աջ ազդոսկրի բազմաբեկոր կոտրվածքով։ Կատարվել է վերքի առաջնային վիրաբուժական մշակում, նաեւ ոսկրի ֆիքսացիա։ Այժմ Պավել Մանուկյանը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք։Արամ Մանուկյանը ընդունվել է ձախ ազդրի հրազենային վնասվածքով։ Կատարվել է վերքերի առաջնային վիրաբուժական մշակում, ոսկրերի ֆիքսացիա։ Պավել եւ Արամ Մանուկյանների վիճակը գնահատվում է ծանր, սակայն կայուն եւ վերահսկելի։ Նշենք, որ առավոտյան էլ ոստիկանական պատնեշից դավադրաբար կրակ էին բացել, որի արդյունքում ոտքերից վիրավորվել էին Սասնա Ծռեր խմբի անդամներ Աշոտ Պետրոսյանը եւ Հովհաննես Հարությունյանը: Նրանք տեղափոխվել էին հիվանդանոց: Պետրոսյանին եւ Հարությունյանին վիրահատել են Էրեբունի հիվանդանոցում։ Ընդ որում, դիմակավորված ոստիկանները փակել են հիվանդանոցի հարկաբաժինը, թույլ չեն տվել նրանց հարազատներին եւ փաստաբաններին ներս մտնել։ Երկու ապստամբներին մեղադրանք է առաջադրվել, կալանավորել են եւ տեղափոխել են Դատապարտյալների հիվանդանոց։ Դրանից հետո առավոտյան ժամը 7-ի սահմաններում Արթուր Սարգսյան անունով մի երիտասարդ, իր անձնական օգտագործման մեքենան ամբօղջությամբ բեռնել էր սննդով եւ ճեղքելով ոստիկանական արգելապատնեշը, հասելէր ազատագրված տարածքի մուտքի մոտ, ոստիկանները բոլոր կողմերից կրակ են բացել Արթուրի մեքենայի վրա: Բարեբախտաբար Արթուրը ոչ մի վնասվածք չէր ստացել եւ բարեհաջող կերպով սնունդը տեղ էր հասցրել:  Read more

Powerd by Bloogie

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version