A+ A A-

26 July 2016

Ահաբեկչություն Գերմանիայում

1 GERՈւժեղ պայթյուն է տեղի ունեցել գերմանական Անսբահ քաղաքում. ահաբեկիչը մահացել է, եւս 12-ն` ստացել վնասվածքներ: Մահացածը 27 տարեկան սիրիացի է, ով նախկինում մի քանի անգամ հայտնվել է ոստիկանության տեսադաշտում: Բավարիայի դաշնային երկրամասի ներքին գործերի նախարար Յոահիմ Հերմանը հայտնել է, թե պայթյունը տեղի է ունեցել երեկ երեկոյան, տեղական ժամանակով ժամը 10-ի սահմաններում` Անսբահի կենտրոնում գտնվող ռեստորաններից մեկում: Քաղաքում այս հանգստյան օրերին տեղի է ունեցել երաժշտական փառատոն, որի այցելուներն էլ, ըստ ամենայնի, եղել են հարձակման օբյեկտը: Սկզբում տեղական լրատվամիջոցները ենթադրել են, որ պայթյունի պատճառը գազի արտահոսքն է, սակայն աեվլի ուշ ոստիկանությունը հայտարարել է, որ տեղի ունեցածն ահաբեկչական ակտ է: Բավարիայի ոստիկանությունից հայտնել են, որ ահաբեկչական ակտի հետեւանքով մահացել է մեկ մարդ, եւս 12-ը` վիրավորվել: Բոլոր տուժածները տեղափոխվել են բժշկական կենտրոն, նրանցից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծանր: Ոստիկանության տվյալներով` պայթյունն իրականացրել է մահացածը: Պատահարի վայրում գտնվել է զոհվածի ձեռքի հեռախոսը: Վերջինիս ինքնությունը պարզվել է շատ կարճ ժամանակահատվածում. նա 27 տարեկան է, սիրիացի, ում մեկ տարի առաջ հրաժարվել են տրամադրել փախստականի կարգավիճակ: Նախկինում նա մի քանի անգամ հայտնվել է ոստիկանության տեսադաշտում` ինքնասպանության փորձ կատարելու համար: Ոստիկանությունը չի բացառում նրա հնարավոր առնչությունը էքստրեմիստական խմբավորումների հետ, սակայն նման տվյալներ այս պահին չկան: Իսլամական պետություն խմբավորումն անմիջապես ստանձնել է ահաբեկչության պատասխանատվությունը։ Պատահարի վայրում աշխատում են կարգի շուրջ 200 պահապաններ եւ 350 փրկարարներ եւ հրշեջներ: Read more

Իրավիճակը Սիրիայում

11 1 SyՍիրիայի Հալեպ քաղաքի պետական թանգարանը հաճախ հայտնվում է զինյալ ահաբեկչական խմբավորումների հրթիռակոծությունների թիրախում: Հուլիսի 13-ին Սիրիայի թանգարանների եւ հնությունների տնօրինությունը հաղորդագրություն է տարածել՝ դատապարտելով ահաբեկչական խմբավորումների կողմից Հալեպի պետական թանգարանի հրթիռակոծումը: Երեկ ահաբեկիչները տասնյակ հրթիռներով դարձյալ հրթիռակոծել են թանգարանը, ինչի արդյունքում այն կրել է նյութական մեծ վնասներ: Նշենք, որ Հալեպի պետական թանգարանը հիմնվել է 1931-ին եւ ներառում է Հալեպի եւ աշխարհի կարեւորագույն հնություններն ու գանձերը:

Ի դեպմ Իսլամական պետություն ահաբեչական խմբավորման մի շարք գրոհայիններ, հանգնելով կանացի հանդերձներ ու չադրա, փորձել են Մանբիջ քաղաքում փախչել Սիրիական ժողովրդավար ուժեր ընդդիմադիր խմբավորման անդամներից: Տեսանյութում երեւում է, ինչպես են ԻՊ 10 գրոհայիններ փորձում ձեւանալ որպես շարքային սիրիացի կանայք` չադրայի տակ քողարկելով իրենց իրական ինքնությունը: -Մենք նրանց հայտնաբերել ենք այն շենքից, որտեղ, ըստ եղած տվյալների, թաքնվում էին ԻՊ-ի գրոհայինները: Երբ հանեցինք նրանց չադրաները, պարզվեց` տղամարդիկ են,- պատմել է ընդդիմադիր Աբու Համբալ ալ-Անսարին: Աղբյուրը մանրամասնում է, որ իսլամիստների հետագա ճակատագրի մասին որեւէ բան հայտնի չէ: Read more

Խոշոր հրդեհը շարունակում է տարածվել

2 99Սանտա Կլարիտայի շրջանում եւ Անջելես ազգային արգելոցի տարածքում բռնկված խոշոր հրդեհը շարունակում է տարածվել։ Տեղի իշխանությունների փոխանցմամբ, այն արդեն հասել է 35 հազար ակրի։ Հրդեհի հետեւանքով մեկ մարդ մահացել է, ամբողջությամբ ոչնչացվել են 18 շինություններ։ Իշխանությունները տարհանել են 1,5 հազար բնակիչների։ Այժմ ռեալ վտանգի տակ են 100-ից ավելի առեւտրային շինություններ։ Մի գիշերում հրդեհը տարածվել է 50 քառակուսի կիլոմետրով։ Թիվ 14 մայրուղին փակվել է։ Աղետի դեմ պայքարին ներգրավվել են ավելի քան 900 հրշեջներ, գործի են դրվել ուղղաթիռներ եւ ինքնաթիռներ։ Այդուհանդերձ, կրակը հաջողվում է մեկուսացնել միայն 10 տոկոսով։ -Սա հրդեհ չէ, որը տարածվում է մեկ ուղղությամբ։ Այն տարածվում է տարբեր ուղղություններով՝ կախված քամուց։ Կրակն անում է, ինչ ուզում է,-հայտարարել է հրշեջ ծառայության ներկայացուցիչը։ Փրկարարները Iron Canyon Road-ում կայանված մեքենաներից մեկում մարդու այրված մարմին են գտել, բայց դեռ պարզ չէ, նա հրդեհից է մահացել, թե այլ պատճառով։ Կրակը տարածվում է մեծ արագությամբ եւ արդեն ընդգրկել է մեծ թվով հատվածներ, իսկ հրդեհի ծուխը այնքան խիտ է, որ արեւը մասամբ չի երեւում: Ազգային փարկից տարհանում են մոտ 400 էկզոտիկ կենդանիների, այդ թվում՝ Read more

Սիրիայում հրթիռակոծել են հայաբնակ թաղամասը

5 999Երեկ՝ հուլիսի 24-ին, զինված ահաբեկչական խմբավորումները հրթիռակոծել են Դամասկոսի տարբեր թաղամասեր: Հրթիռակոծության տակ է հայտնվել նաեւ Բաբ Թումա հայաշատ թաղամասը: ՍԱՆԱ գործակալության փոխանցմամբ՝ զոհվել է 5 խաղաղ բնակիչ, կան տասնյակ վիրավորներ: Նրանց ինքնությունը դեռ չի հաղորդվում։ Նշենք, որ Սիրիայում արյունալի իրադարձությունների սկսվելուց առաջ այդ երկրում 60-70 հազար հայ էր ապրում: Նրանց ավելի քան կեսը բնակվում էր Հալեպում, մյուս մասը՝ մայրաքաղաք Դամասկոսում, Լաթաքիայում, Հոմսում, Ղամըշլիում, Հասակեում, Յակուբիեում, Ռաքքայում, Քեսաբում:  Read more

Խորենացի փողոցում իրավիճակը թեժ է

3 8888Երեւանի Խորենացի փողոցում իրադարձություններն ընթանում են լարված սյուժեով։ Պարեկապահային ծառայության գունդը գրաված Սասնա ծռեր խումբը արդեն երկրորդ օրն է՝ զրկված է սնունդից, կապից, բուժօգնությունից, էլեկտրականությունից։ Ընդ որում, ապստամբների մեջ ծանր վիրավոր կա։ Նշենք, որ շաբաթ օրը արցախցի գեներալ Վիտալի Բալասանյանի միջնորդությամբ ազատվեցին բոլոր պատանդ ոստիկանները, ինչից հետո իշխանությունները դրժեցին իրենց պայմանները, իսկ գեներալ Վիտոն ապատեղեկատվություն տարածեց։ Նրան անմիջապես հերքեցին եւ հեռացրին բանակցողի կարգավիճակից։ Բանակցությունները պետք է վարեր Սիսիանի ջոկատի հրամանատարը, բայց մինչ այս պահը նա որեւէ բանակցություն չի արել։ Ավելին, տեղեկություններ կան, որ ոստիկանությունը ճեղքման եւ գրոհի փորձեր են արել․ Ապստամբները երկու օրում այրել են ոստիկանական չորս մեքենա, խոցել անօդաչու երկու սարքեր։ Պավլիկ Մանուկյանը հայտարարել է, թե իրենք որեւէ զիջման չեն գնալու։ Այսօր նաեւ մեծ հանրահավաք եւ հուժկու երթ է կայացել Երեւանում։ Ցուցարարների բազմությունը գնալով աճում է, մարդիկ պահանջում են Սերժ Սարգսյանից ապահովել ապստամբների սնունդը։ Չի մոռացվել նաեւ գլխավոր պահանջը, թե Ժիրայր Սեֆիլյանը փաստաբանի միջոցով, թե ապստմբներն ու ցուցարարները շարունակում են պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը։   Read more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel