A+ A A-

24 July 2014

Apple-ի ավելի քան 20,000 աշխատակից հավաքական հայց է ներկայացրե

apple 3Apple-ի ավելի քան 20,000 աշխատակից հավաքական հայց է ներկայացրել, որով իրենց գործատուին մեղադրում են աշխատանքային օրենսգրքի խախտման մեջ: Մասնավորապես, խոսքը ընդմիջումները ժամանակին չտրամադրելու, այդ թվում նաեւ` ճաշի ընդմիջումը, ինչպես նաեւ՝ աշխատավարձերն ուշացնելու մասին է: Հայցում նշվում են ինչպես տեխնոլոգիական հսկայի ներկայիս, այնպես էլ՝ արդեն ազատված աշխատակիցների անունները: Նշվում է, որ դեռեւս 2011թ. Քյալիֆորնիայում հայցը նախապես ներկայացրել էր 4 աշխատակից, սակայն օրեր առաջ դատարանն այն միավորել է հավաքական հայցի հետ, որը հնարավորություն է տվել ավելացնել հայցվորների թիվը: Ներկայացված փաստաթղթերում օրինակ է բերվում, որ ընկերության աշխատակիցներից մեկն ստիպված է եղել 5 ժամ աշխատել առանց ընդմիջման, իսկ ճաշն ընդհանրապես չի մատուցվել ողջ օրվա ընթացքում: Դեռեւս հայտնի չէ փոխհատուցման չափը, սակայն փաստաբանի խոսքով` մնում է միայն որոշել փոխհատուցվող գումարի չափը: Read more

24 July 2014

Սուդանցի կինը ժամանել է Հռոմ

ibrah 9Սուդանցի քրիստոնյա կինը՝ Մերիամ Իբրահիմը, ով մահվան էր դատապարտվել իր երկրում կրոնափոխ լինելու համար, ժամանել է Հռոմ: Իբրահիմին Իտալիա են տեղափոխել իտալական կառավարական օդանավով: 27-ամյա Մերիամ Իբրահիմին, Սուդանում գործող շարիաթի օրենքների համաձայն, դատապարտել էին մտրակի 100 հարվածի եւ կախաղանի: Դատավճիռը կայացնելու ժամանակ Մերիամը հղի է եղել երկրորդ երեխայով, ուստի մահապատիժը պետք է իրականացվեր երեխայի ծնունդից 2 տարի անց: Ըստ երկրի օրենքների՝ մայրը պետք է խնամի երեխային նվազագույնը մինչեւ 2 տարի: Մերիամին մեղադրում էին հավատուրացության եւ քրիստոնյա ամուսին ընտրելու համար: Սակայն կինը պնդում էր, որ ինքը երբեք էլ մահմեդական չի եղել, նրա մահմեդական հայրը լքել է ընտանիքը, երբ ինքը նոր է ծնված եղել, իսկ քրիստոնյա մայրը նրան դաստիարակել է որպես քրիստոնյայի: Մերիամի փրկության համար մեծացել էր միջազգային ճնշումը Սուդանի վրա, մասնավորապես՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերընը հայտարարել էր, որ իր երկիրը կդադարեցնի տնտեսական օգնություն տրամադրել Սուդանին, եթե կինն ազատ չարձակվի: Մերիամն իր ընտանիքի հետ այժմ Հռոմում է: Նրա ետեւից Իտալիան ուղարկել է կառավարական ինքնաթիռը, որի մեջ կնոջ ընտանիքին դիմավորելու է գնացել երկրի փոխարտգործնախարարը: Մերիամին ազատ էին արձակել հունիսի 23-ին, երբ վերաքննիչ դատարանն արդարացրել էր նրան: Հաջորդ օրը նա իր ընտանիքի հետ փորձել է մեկնել Միացյալ Նահանգներ, սակայն օդանավակայանում ձերբակալվել էր իր ընտանիքի հետ: Վերջին մեկ ամիսը Մերիամն իր ընտանիքի հետ բնակվելիս է եղել Խարթումի ամերիկյան դեսպանատան տարածքում՝ խուսափելով կառավարության կամ հասարակ մահմեդականների հետապնդումներից: Նրա ամուսինը քրիստոնյա է, ով ունի Միացյալ Նահանգների քաղաքացիությունRead more

24 July 2014

Պետդեպը նախազգուշացրել է

smart 8Միացյալ Նահանգներիպետական դեպարտամենտը հատուկ նախազգուշացում է հրապարակել երկրի այն քաղաքացիների համար, ովքեր մտադիր են այցելել Հայաստան կամ այնտեղ են ապրում: -Այդ քաղաքացիներին կոչ ենք անում գրանցվել Պետդեպարտամենտի Smart Traveler Enrollment Program ծրագրում, ինչը նրանց թույլ կտա ստանալ Պետդեպարտամենտի բոլոր նախազգուշացումները, - ասվում է հայտարարությունում: Այս դեպքում  Պետդեպարտամենտը քաղաքացիներին հորդորում է դիմել ամենամոտ դեսպանատուն կամ հյուպատոսություն: -Եթե ինտերնետից օգտվելու հնարավորություն չունեք, գրանցվեք մերձակա դեսպանատանը կամ հյուպատոսությունում, - նշվում է հաղորդագրությունում: Երեւանում Միացյալ Նահանգների դեսպանությունն իր հերթին հաղորդում է, որ հարցումներ է ստանում դեպի Հայաստան թռիչքների անվտանգության առնչությամբ: -Մենք տեղեկացված չենք որեւէ սպառնալիքի առկայության մասին, սակայն առաջարկում ենք կապվել ավիաընկերությունների հետ` թռիչքների անվտանգության վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար, - նշում է դեսպանությունը: Read more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel