A+ A A-

15 May 2014

Նյու Յորքում բացվեց ահաբեկչության զոհերի թանգարանը

ny 911Նյու Յորքում մայիսի 21-ին պաշտոնապես իր դռները կբացի 2001թ. սեպտեմբերի 11-ին Առեւտրի համաշխարհային կենտրոնի զույգ երկնաքերերի վրա իրականացված ահաբեկչության զոհերի հիշատակին նվիրված թանգարանը, իսկ պաշտոնական բացումը տեղի է ունեցել այսօր՝ մայիսի 15-ին, նախագահ Բարաք Օբամայի մասնակցությամբ: Թանգարանը գտնվում է այնտեղ, որտեղ 13 տարի առաջ կանգնած էին երկվորյակ շենքերը: 700 մլն դոլար արժողությամբ թանգարանն ու հուշահամալիրը կառուցվել են մի քանի տարի: Շինարարությանը խանգարում էին դիզայնի շուրջ վեճերը, հետաձգումներն ու մինչ օրս շարունակվող քննարկումները, արդյոք արժե այնտեղ թաղել զոհվածների մնացորդները: Թանգարանը գրեթե ամբողջությամբ գտնվում է գետնի տակ: Դրա ցուցանմուշների մեջ կան երկնաքերների մնացորդներ եւ ողբերգության մասին հիշոցնող այլ նյութեր, զովածների լուսանկաներ, եւ օգնության աղաղակների ձայնագրությունները: Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբըրգը, ով 8 տարի առաջ մեկնարկած նախագծի ղեկավարն է եւ թանգարանի գլխավոր մենեջըրը, ասել է, որ քաղաքն այս թանգարանի կարիքն ուներ, ինչպես նաեւ երկիրն ու աշխարհը։ 2001-ի սեպտեմբերի 11-ին ահաբեկիչները երկու ուղեւորատար օդանավ էին ուղղել Նյու Յորքի համաշխարհային առեւտրային կենտրոնի զույգ աշտարակների վրա: Ահաբեկչության կազմակերպման համար Միացյալ Նահանգերի հատուկ ծառայությունները մեղադրել են Ալ-Կաիդա խմբավորմանն ու անձամբ նրա ղեկավար Ուսամա բին Լադընին:   Read more

15 May 2014

Օբաման արդիականացման կոչ է անում

zee 2Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ եթե երկիրը չարդիականացնի ճանապարհները, նավահանգիստները, կամուրջները, գործարարներն այլ երկրներ կորոնեն իրենց միջոցները ներդնելու համար: Օբաման ելույթ է ունեցել Նյու Յորք նահանգի Թերիթաուն քաղաքում, Թափըն Զիի կամուրջի մոտ: Կամուրջը լուրջ վերանորոգվել է, եւ արժեցել 4 միլիարդ դոլար: Օբաման մեղադրել է հանրապետականներին՝ երկրի ենթակառուցվածքների արդիականացումն արգելակելու համար: Նրա խոսքով, կամուրջի վերանորոգման թույլտվությունը  տեւել է հինգ տարի, իսկ վերանորոգումն ընդամենը մեկուկես: Նա նշել է, թե Միացյալ Նահանգների ողջ տարածքում ենթակառուցվածքները վերանորոգման եւ արդիականացման կարիք ունեն, օրենսդիրներին կոչ է արել արագ քննարկել այդ հարցը, քանի որ դա դրական կազդի նաեւ նոր աշխատատեղեր ստեղծելու համարRead more

15 May 2014

Մասաչուսեթսում ցեղասպանության զոհերի նոր հուշարձան

geno 7Լոելում, Մասաչուսեթսի քաղաքապետարանի մոտ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան է կանգնեցվել: Մոր Ձեռքերը Հուշարձանի նախագիծը հայ համայնքի անդամների եւ քաղաքապետ Ջեյմս Միլինազոյի օգնությամբ սկսեց իրագործվել 2011թ.-ից: Հետագայում նրանց միացան Մերիմակ Վյալիի Հայոց ցեղասպանության հուշարձանի կոմիտեի անդամները: Բրոնզից եւ գրանիտից պատրաստված հուշարձանի նախագծի հեղինակը Դանիել Վարուժան Հեջինյանն է: Հուշարձանի վերեւի հատվածում կան հյուսող եռաչափ ձեռքեր: Մեծ խաչը տեղակայված է ձեռքերի ներքեւում: Գործվածքի մի մասը, որը կախված է խաչի վրա, խորհրդանշում է հայկականության ուժն ու գեղեցկությունը: Խաչի ներքեւում մակագրություն կա. -Հանգույց առ հանգույց նրա ձեռքերը հյուսում են հայ ժողովրդի պատմությունը: Չնայած ցեղասպանության ցավին եւ սարսափին՝ հայ ժողովուրդը հանգույց առ հանգույց վերականգնում է իր հույսերը եւ երազանքները, քանի որ մենք ծաղկում եւ բարգավաճում ենք:   Read more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel