A+ A A-

19 April 2014

Իսկական դրամա Իրանում

iranm 5Իրանում չեղարկված մահապատժի դրամատիկ նկարները հայտնվել են համացանցում: Մահապատիժը չեղյալ է հայտարարել 6 տարի առաջ սպանված դեռահասի մայրը: Վերջին պահին կինը ապտակել է մարդասպանին՝ հրապարակավ ներելով նրան: Սպանությունը տեղի էր ունեցել 7 տարի առաջ, հյուսիսային Մազանդարան նահանգի Ռոյան քաղաքում: 20-ամյա Բալալը վիճել էր 17-ամյա Աբդուլլա Հուսեյնզադեի հետ, հանել դանակը եւ սպանել նրան: Համաձայն իրանական օրենքների, դատապարտյալին սպառնում էր կախաղանը: Սպանվածի մայրը պետք է հրեր նրա տակ դրված աթոռը, սակայն նա մոտեցել եւ ապտակել էր իր որդուն սպանողին: Մեղադրյալի մայրն այդ քայլից հետո արտասվելով փաթաթվել է սպանված տղայի մորը եւ շնորհակալություն հայտնել, իսկ փրկված մեղադրյալը համբուրել է նրա ոտքերը։ Սպանվածի ծնողները նշել են, թե որդու սպանությունը դժբախտ դեպք են համարում, իսկ Բալալը պատահաբար է սպանել Աբդուլլային: Նշենք, որ Իրանը համարվում է աշխարոհւմ ամենաշատ մահապատիժներ կիրառող երկրներից մեկը: Միայն անցած տարի այնտեղ պաշտոնական տվյալներով մահապատժի է ենթարկվել 369 մարդ: Հասան Ռոուհանիի իշխանության գալուց հետո մահապատիժների թիվը երկրում կտրուկ աճել է:   Read more

Քարոզչի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

qaroz 5Մինեսոտա նահանգում եկեղեցու քարոզիչներից մեկի նկատմամբ համազգային հետախուզում է հայտարարվել, ով մեղադրվում է եկեղեցու անդամ 2 երիտասարդ աղջիկների նկատմամբ 59 անգամ սեռական ոտնձգություններ կատարելու մեջ:

52-ամյա Վիկտըր Բերնարդին վերջին անգամ տեսել են Վաշինգթոն նահանգի Սփոքեն քաղաքում: Բերնարդի դեմ ներկայացված բողոքում ասվում է, որ եկեղեցու անդամ Թորնամբին, 13-ից մինչեւ 22 տարեկանն ընկած ժամանակահատվածում, երբ նա եւ նրա ծնողները River Road կրոնական խմբի անդամներ էին, սեռական շահագործման է ենթարկվել քարոզչի կողմից: Ըստ Թորնամբի՝ նա ամիսը մեկից երեք անգամ սեռական ոտնձգությունների է ենթարկվել Բարնարդի կողմից՝ մինչեւ 2010 թվականը, երբ նա տեղափոխվել է իր ծնողների մոտ, ովքեր ապրում էին Փենսիլվենիայում: 2011 թվականի աշնանը նա հանդիպել է եկեղեցու նախկին անդամներից մեկին, ով նմանատիպ պատմությամբ կիսվել է նրա հետ: Նա ասել է, որ Բերնարդի կողմից սեռական ոտնձգությունների է ենթարկվել 12-ից 20 տարեկանն ընկած ժամանակահատվածում, սակայն ոտնձգությունների քանակը ամեն ամիս տարբեր է եղել: Թորնամբը եւ մյուս կինը դիմել են Մինեսոտա նահանգի ոստիկանություն: Քննչական ծառայության աշխատակիցը հայտնել է, որ Բերնարդին գտնել չի հաջողվել: Հնարավոր է, որ նա փախած լինի տարածաշրջանից: Վաշինգտոնում Բերնարդի դեմ որեւէ մեղադրանք չկա: Վաշինգտոնի ոստիկանության խոսնակն ասել է, որ Բերնարդին հայտնաբերելու աշխատանքներում խուզարկուները համագործակցում են շերիֆի համայնքային գրասենյակի հետ: Read more

Գլենդելի նախկին քաղաքապետին մեղադրում են

wiver 4 Գլենդելի նախկին քաղաքապետին մեղադրում են իր ծանոթուհու նկատմամբ սեռական ոտնձգությունների մեջ: Լոլիտա Գոնսալվեսը իրավապահներին հայտնել է, թե նախկին քաղաքապետ Դեյվ Ուիվըրն անցած տարվա ապրիլի 9-ին սեռական բնույթի ոտնձգություններ է կատարել իր նկատմամբ մեքսիկական ռեստորանում: Գոնսալվեսը այդ մասին հայտնել էր իրավապահներին: 2013թ. գարնանը հետաքննություն է սկսվել, որը մեկ անգամ դադարեցվել էր կնոջ խնդրանքով: Այնուհետ նա կրկին դիմել էր գործը վերաբացելու համար: Անցած շաբաթ Գոնսալվեսի եւ Ուիվըրի ներկայացուցիչները հանդիպել են հաշտության համար, եւ նախկին քաղաքապետի փաստաբանները կնոջն առաջարկել են 2 հազար դոլար, սակայն վերջինս պահանջում է գրավոր ներողություն եւ 10 հազար դոլար գումար: Հայտնի է, որ Գոնսալվեսը Ուիվըրին ճանաչել է 2007 թվականից: Միջադեպից մեկ շաբաթ անց Ուիվըրը նշանակվել էր քաղաքապետ, իսկ նրա ժամկետը լրացել է անցած շաբաթ: Նշենք, որ սա առաջին անգամը չէ, որ Ուիվըրին նման մեղադրանք է ներկայացվում: Ութ տարի առաջ նրա աշխատակցուհին դիմել էր ոստիկաններին, սակայն բավարար ապացույցներ չէին հավաքվել մեղադրանք առաջադրելու համար:   Read more

Երեք հայերի դատարանը մեղավոր ճանաչեց

fraud 6Գլենդելաբնակ Ռաֆայել Փարսադանյանը մեկն է այն երեք հայազգի տղամարդկանցից, ում դատարանը մեղավոր է ճանաչել 99 Cents Only խանութների հարյուրավոր գնորդների տվյալների գողության ու բանկային խարդախության գործով: Մյուս երկուսը՝ Մհեր Դարբինյանն ու Արման Շարոպետրոսյանը, նույնպես մեղավոր են ճանաչվել կրեդիտ քարտերի պատճենման գործում իրենց մասնակցության համար: Հաղորդվում է, որ նրանք կապեր են ունեցել AP խմբավորման հետ: Քննության նյութերի համաձայն՝ Դարբինյանը ձեռք է բերել կրեդիտ քարտեր պատճենող սարքեր եւ բաժանել հանցակիցներին, ովքեր դրանք գաղտնի տեղադրել են Հարավային Քյալիֆոռնիայի 99 Cents Only խանութներում՝ զոհերին պատճառելով ավելի քան 2 մլն դոլարի վնաս: Դարբինյանն ու Փարսադանյանը բաժանել են զոհերից գողացված տվյալները հանցակիցներին, ովքեր կեղծ կրեդիտ քարտերի կիրառմամբ զոհերի հաշիվներից գումար են դուրս բերել: Թե երբ կկայանա գործով դատավճիռը՝ հայտնի չէ: Read more

Զույգին մեղադրել են թրաֆիքինգի մեջ

traph 6իլմարի բնակիչ զույգը կալանավորվել է Էլ Սալվադորից ներգաղթած 9-ամյա աղջկան թրաֆիքինգի ենթարկելու մեղադրանքով: Լոս Անջելես քաունթիի դատախազության տվյալներով, երեխան, որ այժմ 11 տարեկան է, երկու տարի անցկացրել է Փաքոյմայի ռեստորաններից մեկում ստրկական աշխատանք կատարելով: Ռեստորանը պատկանում է 50-ամյա  Դորա Ալիսիա Վայեին: Շաբաթվա չորս օրը երեխան աշխատել է ռեստորանում, իսկ մյուս երեք օրերին նրան շահագործել են Վայեի եւ իր 40-ամյա ընկերոջ՝ Էստրադա Մելվին Սանդովալի տանը: Վայեն գումարի դիմաց 2012թ. աղջկան տեղափոխել էր Միացյալ Նահանգներ: Երեխան տանից դուրս է եկել միայն խանութ գնալու համար: Դորա Ալիսիա Վայեն պնդում է, որ մոր պես է վերաբերվել աղջնակին, ում անունը չի հաղորդվում: Քննիչները, սակայն, այլ կարծիք ունեն եւ մեղադրանք են առաջադրել: Կինն ու նրա ընկերը իրենց մեղավոր չեն ճանաչել դատարանում, նրանց առաջադրվել է մարդու առեւանգման եւ ստրկատիրության մեղադրանքներ, երկուսի համար էլ նշանակվել է 175 հազար դոլար գրավ: Զույգին սպառնում է մինչեւ 12 տարվա ազատազրկում: Դատական հաջորդ լսումները կայանալու են ապրիլի 29-ինRead more

Ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալին

kiiler 5Ուիթիերում ոստիկանությունը բարեհաջող ավարտել է 12 ժամ տեւած շրջափակումը՝ ազատելով պատանդառված կնոջն ու ձերբակալելով կասկածյալին, ում ինքնությունն առայժմ չի հաղորդվում: Շրջափակումը սկսվել էր հինգշաբթի, երեկոյան ժամը 4-ին, 7900 Bright Avenue հասցեում: Դեպքի վայր հրավիրվել էին լոս Անջելես քաունթիի շերիֆի օգնականները, Ուիթիերի ոստիկաններն ու հատուկ ջոկատը: Հոգեբանները կապվել էին կասկածյլի հետ եւ գրեթե 12 ժամ բանակցություններ վարել նրա հետ: Առավոտյան, ժամը 4:20-ի սահմաններում կասկածյալն ազատ էր արձակել պատանդին եւ հանձնվել իրավապահներին: Դեպքի դրդապատճառները դեռ հայտնի չեն, որեւէ մեկը չի վիրավորվել: Շրջափակման ժամանակ իրավապահները տարհանել էին մերձակա տների մոտ 50 բնակիչների: Հետաքննությունը շարունակվում էRead more

Ծերունին բանկ էր թալանել, որ բանտարկվեր

bank-9Իլլինոյսի դատարանը 3.5 տարվա ազատազրկման է դատապարտել իր կյանքի մեծ մասն անազատության մեջ անցկացրած Վոլտuր Անբըհանին, ով կրկին բանտ վերադառնալու ցանկությունից դրդված հերթական անգամ հանցագործություն է կատարել։ Տղամարդը, ով առաջին անգամ ճաղերի հետեւում է հայտնվել 23 տարեկանում մեքենայի գողության համար, իսկ այնուհետ բազմիցս դատվել տարբեր հանցանքների համար, այս անգամ հարձակում է իրականացրել բանկի վրա։ 74-ամյա Անբեհաունը պատմել է, որ Չիկագո քաղաքի բանկերից մեկի վրա հարձակումն իրականացրել է, քանի որ կարոտում է կալանավայրն ու պարզապես ցանկանում է վերադառնալ տուն։ Նա ատրճանակով ներխուժել է բանկ ու դրամարկղից հափշտակել 4.178 դոլար։ Այնուհետեւ նա ուղեւորվել է մոտակա մոթելն ու սպասել իրավապահների գալուն։ Երբ վերջիններս եկել են, շատ են զարմացել այն փաստի վրա, որ հանցագործն անչափ ուրախացել է իրենց տեսնելով։ Ոստիկանները պատմել են, որ Անբըհանի առաջին խոսքերը եղել են. Ինձ տուն տարեք։  Read more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel