amga.tv

Switch to desktop Register Login

16 April 2014

Ուկրաինայում ծեծել են սադրիչ թեկնածուներին

candid 5Ուկրաինայում ծեծի են ենթարկել ռուսամետ թեկնածուներին: Ննախագահի թեկնածու, պատգամավոր Օլեգ Ցարեւի վիճակը ծանր է: Ուկրաինական ICTV հեռուստաալիքի շենքում, ուր նա եկել էր Խոսքի ազատություն հաղորդման ուղիղ եթերին մասնակցելու համար, Ցարեւն արգելափակվել եւ դաժան ծեծի է ենթարկվել իր թիմակիցների հետ: Ամբոխը պահանջել է, որ նա հանի իր թեկնածությունը նախագահական ընտրություններից: Հաղորդվում է, որ Ցարեւին այնուհետ տարել են Ուկրաինայի Գլխավոր դատախազություն: Պատգամավորը հայտարարել է, որ ոչ մի դեպքում, այդ թվում՝ ֆիզիկական սպառնալիքների, չի հանի իր թեկնածությունը: -Այժմ ճնշման տակ՝ ես վայր չեմ դնի իմ լիազորություներն ու հայտարարություն գրի, - մասնավորապես հայտնել է նա: Ավելի վաղ՝ ապրիլի 9-ին, Ցարեւը հարձակման էր ենթարկվել նաեւ Նիկոլաեւում: Պատասխանատվությունը ստանձնել էր Պրավիյ սեկտորը: Ի դեպ, արմատական տրամադրություններով անհայտ անձինք ջարդել են Ուկրաինայի նախագահի թեկնածու Միխայիլ Դոբկինի ավտոմեքենան եւ վնասվածքներ հասցրել նրա օգնականին: Այս մասին ասել է Դոբկինը Ազատության խոսք հեռուստածրագրի հեռախոսային միացման ժամանակ: -Ես գրեթե հասել էր ձեր ստուդիա: Իմ մեքենան արգելափակեցին, կտրեցին անվադողերը, ջարդեցին ավտոմեքենան: Երբ մենք սկսեցինք պարզաբանել, թե ով է դա անում, զրույցը չստացվեց: Իմ մի քանի օգնականներ վնասվածքներ են ստացել, սակայն կարծում եմ՝ հաջորդ անգամ անպայման կգամ ձեզ մոտ,- ասել է Դոբկինը, ով համարվում է տապալված Յանուկովիչի մտերեւիմներից մեկը եւ Ռուսաստանի ամենահայտնի սադրիչներից է: Հարձակման ժամանակ նախագահի թեկնածուի վրա կանաչ ներկ եւ ալյուր են լցրել: Read more

Սիրիայում հայ զինվոր է զոհվել

zinv 7

Այսօր` ապրիլի 16-ի վաղ առավոտյան Հալեպի Ռամուսիե շրջանում տեղի ունեցած մարտերի ընթացքում հայ զինծառայող է զոհվել: Սպանվածը Գոգո Աշնագըլյանն է: Հալեպի լրատվական գրասենյակի փոխանցմամբ, սպանված զինծառայողը դեռ 20 տարեկան չկար: Նրա հուղարկավորությունը տեղի է ունեցել այսօր, Սուրբ Երրորդություն եկեղեցում:Հիշեցնենք, որ Դամասկոսում երեկ հրթիռակոծման արդյունքում 5 հայեր էին վիրավորվել, որոնցից 2-ը՝ երեխա: Բաբ-Թումա ու Ալ-Դուեյլյա թաղամասերի ռմբակոծման արդյունքում զոհվել էր մեկ, վիրավորվել՝ 41 մարդ: Տուժածները հիմնականում երեխաներ ենԴամասկոսի ոստիկանության աղբյուրները հայտնում են, որ ահաբեկիչների արձակած արկերից մեկն ընկել է Ալ Մանար դպրոցի վրա: Զոհվել է 1 աշակերտ, 36-ն էլ վիրավորվել են: Երկրորդ ռումբն ընկել է դպրոցի հարեւանությամբ` Ալ Դուեյլիա թաղամասի Սուրբ Իլյա եկեղեցու մոտ, որտեղ հինգ խաղաղ բնակիչ է վիրավորվել:

 

Read more

Սիրիայում շարունակվում են մարտերը ահաբեկիչների դեմ

syria 6Սիրիական բանակի եւ զինված խմբավորումների միջեւ շարունակվում են բախումները Քեսաբում, մասնավորապես՝ 45 բարձունքի շրջակայքում: Բանակը շարունակում է իր ռազմական գործողությունները՝ օդային հարձակումներ իրականացնելով զինյալների հավաքատեղիների վրա: Բախումների հետեւանքով տասնյակ զինյալներ են սպանվել: Սիրիական բանակի գործողությունները վերջին մի քանի օրերին կենտրոնացել են Սլտրան գագաթի ուղղությամբ, որը ճանապարհ է բացում դեպի Չալմայի գագաթ, ինչպես նաեւ դեպի Էքիզօլուք եւ Սամրայի շրջաններ: Տեղեկություններ կան, որ Քեսաբի մերձակայքում 23 զինյալ են սպանվել, եւս 38-ը վիրավորվել են: Լիբանանյան լրատվամիջոցները հայտնում են, թե սիրիական բանակն այժմ ռմբակոծում է Քեսաբ գյուղաքաղաքում զինյալների հավաքատեղիները: Մեկ այլ աղբյուրի տեղեկացմամբ , Քեսաբից 3 կմ հեռավորության վրա գտնվող Չալմայի լեռան մոտ բախումների ժամանակ տասնյակ զոհեր եւ վիրավորներ են գրանցվել: Սիրիական օդաուժը ռմբակոծում է Լաթաքիայի Մաշրիֆա եւ Կարդահա գյուղերում զինյալների հավաքատեղիները: Նշենք, որ Սիրիական ուժերը գրոհայիններից ետ են խլել քրիստոնյաների համար սրբազան Մալուլյա քաղաքը: Հիշեցնենք, որ Քեսաբի շրջանի վրա հարձակումն սկսվել է մարտի 21-ին Թուրքիայի սահմանի ութ կետերիցՀարձակումն իրականացրել են Ջաբհա ան Նուսրա եւ Ջեյշ ալ Իսլամ խմբավորումները Թուրքիայի կառավարության անմիջական աջակցությամբ: Քեսաբահայերի մի մասը ապաստան է գտել Լաթաքիայի Ս. Աստվածածին եկեղեցու երկու սրահներում, մյուսները տներ են վարձել կամ բնակվում են իրենց ազգականների մոտRead more

Դատարանը որոշում կկայացնի հայերի գործով

ident 7Լոս Անջելեսի գերագույն դատարանի երդվյալ ատենակալները սկսել են խորհրդակցությունները Գլենդեյլի հայ բնակիչ Ռաֆայել Փարսադանյանի գործի շուրջ։ Ռաֆայել Փարսադանյանն ու Գլենդեյլի երկու այլ հայազգի բնակիչներ Մհեր Դարբինյանն ու Արման Շարոպետրոսյանը մեղադրվում են խարդախության մեջ։ Փարսադանյանին մեղադրանք է ներկայացված բանկային խարդախության եւ անձնական տվյալների յուրացման մեջ։ Նրա փաստաբան Էնդրյու Ֆլայերը, սակայն, պնդում է, որ իր պաշտպանյալը, ով բջջային հեռախոսների խանութի սեփականատեր է, հանցախմբի հետ որեւէ կապ չունի։ -Դուք գիտեք՝ որքան սարսափելի է անմեղ մարդուն պաշտպանելը,- իր եզրափակիչ խոսքում դիմելով ատենակալներին՝ ասել է Ֆլայերը։ Դատախազների ներկայացրած մեղադրանքի համաձայն՝ Դարբինյանն ու Փարսադանյանը 99 սենթ խանութների ցանցում բանկային տվյալները կրկնօրինակող սարքավորումներ էին տեղադրել եւ ստացված տվյալները փոխանցել հանցախմբի անդամներին։ Վերջիններս դրանք օգտագործելով՝ խանութի հաճախորդներից ավելի քան 2 միլիոն դոլար են հափշտակել։ Ֆլայերի պնդմամբ՝ իր պաշտպանյալին ու մյուս ամբաստանյալներին կապող միակ ապացույցն ընդամենը մի քանի հեռախոսազանգեր են, որոնք, նրա խոսքով, համոզիչ չեն ու անորոշ են։ Ամբաստանյալները Հայկական ուժ հանցավոր խմբավորման գործի շրջանակներում ձերբակալվածներից են: Read more

Հայուհուն դատապարտել են խարդախության համար

susan 8Նորթ Հալիվուդի բնակչուհուն դատապարտել են վեց տարի եւ 4 ամսվա ազատազրկման դաշնային բանտում, առողջապահության ոլորտում խարդախության համար: Դատավոր Մարգարեթ Մորրոուն վճիռ է կայացել 46-ամյա Սուսաննա Արծրունու նկատմամբ, որին պատկանող եւ Վան Նայսում գրանցված Midvalley Medical Supply ընկերությունը Medicare-ին 25 մլն դոլարի կեղծ պահանջագրեր էր ներկայացրել: Սուսաննա Արծրունին իրեն մեղավոր էր ճանաչել խարդախության մեկ, եւ գումարների լվացման երկու կետերով: Նա պետք է 76 ամիս անցկացնի բանտում եւ 10 մլն դոլար տուգանք վճարի Medicare-ին: Գործով երկրորդ ամբաստանյալ, բժշկի օգնական Էրասմըզ Քոթին նույնպես իրեն մեղավոր է ճանաչել, եւ նրա վճիռը կայացվելու է սեպտեմբերի 8-ին: Մեղադրանք է առաջադրվել եւս երեք անձանց, որոնք իրենց մեղավոր չեն ճանաչել, նրանց դատաքննությունը սկսվելու է հաջորդ տարի:   Read more

Սերիական մոլագարներին բռնել են

serial 8Հարավային Կալիֆորնիայի երկու բնակիչների կալանավորել են վերջին վեց ամսում չորս կանանց սերիական սպանության մեղադրանքով, այն բանից հետո, երբ զոհերից մեկի դին հայտնաբերվել էր Էնահայմում, վերամշակման գործարանի թափոնների մեջ: 27-ամյա Ֆրենկ Կանոն ու 45-ամյա Սթեւեն Դին Գորդոնը գրանցված սեռական հգանցագործներ են եղել, նրանց տեղափոխել են բանտ եւ դատարանը որոշել է նրանց նկատմամբ գրավ չկիրառել: Էնահայմի ոստիկանապետ Ռաուլ Քուեզեդայի խոսքով, երկուսին էլ սերիական սպանությունների մեղադրանք է առաջադրվել: Ոստիկանի խոսքով, հետաքննությունը սկսվել է, երբ հայտնաբերվել է Օկլահոմայի մի բնակչուհու դին: Տղամարդկանց ձերբակալել եւ շաբաթ օրը, իսկ երկուշաբթի կալանավորել են: Պարզվել է, որ նրանք նախորդ աշնանը սպանել են նաեւ 28-ամյա Մարթա Անայային, 34-ամյա Ջոզեֆին վարգասին եւ 20-ամյա Քիանա Ջեքսոնին, որոնց դիակները դեռ չեն հայտնաբերվելհայտնաբերել: Ապացույցները հայտնի են դարձել, երբ ստուգվել են երկու տղամարդկանց ամրացված GPS-սարքավորումների տվյալները: Այժմ դրանք օգտագործվում են՝ դիակների որոնումների համար: Օրենջ քաունթիի դատախազ Թոնի Ռակաուցկասի խոսքովՖրենկ Կանոն ու Սթիվըն Դին Գորդոնը նվազագույնը կդատապարտվեն ցմահ ազատազրկման՝ առանց վաղաժամ ազատման իրավունքի, սակայն չի բացառվում, որ դատախազությունը նրանց համար մահապատիժ պահանջիRead more

Powerd by Bloogie

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version