A+ A A-

30 August 2013

Մզկիթները հավասարեցվել են ահաբեկչական կառույցներին

mzkit 7Նյու Յորքի ոստիկանական վարչությունն արձակել է գաղտնի կարգադրություն, որի

համաձայն քաղաքի բոլոր մզկիթները դասակարգվում են որպես ահաբեկչական կազմակերպություններ: Այս մասին, հաղորդել է Associated Press գործակալությունը, որը ձեռք է բերել ոստիկանության համապատասխան փաստաթղթերը: Այդ միջոցը ոստիկանությանը թույլ է տալիս մզկիթներ ուղարկել իր իրազեկիչներին եւ այնտեղ տեղակայել լրտեսական ապարատներ: Բացի այդ, ամեն մի ծխականի դեմ կարող է հետաքննություն հարուցվել: Պարզել է, որ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունների ժամանակից ի վեր ոստիկանությունն առնվազն 12 գործ է հարուցել այն մզկիթների նկատմամբ, որոնք դասակարգվել են որպես ահաբեկչական կազմակերպություններ: Նյու Յորքի ոստիկանապետ Ռեյ Քելլին չի հերքել մզկիթների լրտեսման պրակտիկան՝ ընդգծելով, որ իրավապահ մարմինների աշխատակիցները գործում են բացառապես օրենքի շրջանակում: Read more

Վաշինգտոնը դիմել է Թեհրանին` օգնության խնդրանքով

TEH 5Վաշինգտոնը դիմել է Թեհրանին՝ ԱՄՆ 3 քաղաքացիներին ազատելու հարցում օգնության խնդրանքով: Խոսքը մի քանի տարի առաջ Իրանում անհետացած Ռաբըրտ Լեւինսընի եւ իրանական ծագում ունեցող 2 ամերիկացի բանտարկյալների՝ Ամիր Հեքմաթի եւ Սայիդ Աբեդինի մասին է: -Միացյալ Նահանգները ամենայն հարգանքով դիմում է Իրանի Իսլամական Հանրապետությանը՝ մեզ հետ համագործակցելու խնդրանքով, որպեսզի օգնեն ԱՄՆ քաղաքացիներ Ռաբըրտ Լեւինսընին, Ամիր Հեքմաթին եւ Սայիդ Աբեդինին երկարատեւ կալանքից հետո իրենց ընտանիքների գիրկը վերադառնալ,- ասել է ԱՄՆ պետքարտուղար Ջան Քերին: Քորըլ Սփրինգս քաղաքի 60-ամյա բնակիչ Լեւինսընն անհետացել է 2007-ին՝ Իրան գործուղման ժամանակ: Նախկինում նա աշխատել է FBI-ում եւ զբաղվել քրեական գործերով, այդ թվում՝ պայքարել կազմակերպված հանցավորության դեմ: Ինչ վերաբերում է Հեքմաթին եւ Աբեդինին, նրանցից առաջինը պատիժ է կրում լրտեսության, երկրորդը՝ կրոնական համոզմունքների պատճառով:   Read more

Լոս Անջելեսում օրինականացրել են գրիֆֆիտին

griff 5Լոս Անջելեսի քաղաքային դատարանը կասեցրել է գրիֆիտտիի՝ 10 տարի առաջ ներմուծված արգելքը: Լոս Անջելեսը երկար ժամանակ համարվել է գրիֆիտտիի համաշխարհային մայրաքաղաք: Արգելքի կասեցման մասին հարցը քաղաքային խորհրդի նիստում է դրվել 2013-ի օգոստոսի սկզբին եւ մի քանի շաբաթ տեւած թեժ քննարկումներից հետո ընդունվել է: Քաղաքի իշխանությունները մի շարք հավելյալ սահմանափակումներ են ներմուծել նման աշխատանքների համար: Դրանք պետք է գովազդային բնույթ չկրեն: Բացի այդ, նկարիչները պետք է իրենց ստեղծագործությունները գրանցեն քաղաքապետարանում՝ վճարելով 60 դոլար:

Նկարիչներին դուր չի եկել նաեւ այն, որ իրենց տան պատերին կամ ցանկապատին նկարելու համար իրենք պետք է հարեւանների թույլտվությունն ստանան: Read more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel