amga.tv

Switch to desktop Register Login

14 June 2013

Աղջկան թոքերի փոխպատվաստում են արել

lung 6Ֆիլադելֆիայի մանկական հիվանդանոցում բարեհաջող կերպով իրականացվել է 10-ամյա ամերիկուհի Սերա Մըրդըգանի թոքերի փոխպատվաստման վիրահատությունը: Աղջիկը տառապում էր մահացու ժառանգական հիվանդությամբ, որի ժամանակ խախտվում են շնչառական օրգանների գործառույթները: Վերջին օրերին Սերայի պատմությունը բոլոր ամերիկյան լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում էր: Ամերիկյան օրենսդրության համաձայն, մինչեւ 12 տարեկան երեխաները, ովքեր ունեն փոխպատվաստման կարիք, պետք է սպասման մանկական ցուցակում սպասեն դոնորային օրգանների: Այդ մանկական ցուցակում հերթն ավելի դանդաղ է առաջ գնում, քան մեծահասակների համար նախատեսված ցուցակում: Նրանք չափահասների օրգանների հույս կարող են ունենալ միայն այն ժամանակ, երբ մեծերի ցուցակում գտնվողները բոլորը ստանան իրենց օրգանները: Սերան հերթում սպասել է 1,5 տարի: Սակայն աղջկա վիճակը սկսել է արագորեն վատանալ եւ նրա ծնողները դիմել են դատարան` խնդրելով թույլ տալ աղջկան ընդգրկել մեծահասակների ցուցակում: Նախորդ շաբաթ նրանց հայցը բավարարվել է, եւ ծնողներին 14 օր էր տրվել դոնոր գտնելու: Ծնողներին հաջողվել է գտնել դոնորին: Վիրահատությունը տեւել է վեց ժամ, երեխան լավ է տարել այն եւ այժմ վերականգնման փուլում է:   Read more

Դատապարտել են Armenian Power-ին տվյալներ փոխանցելու համար

maro 8Լոս Անջելեսի դաշնային դատարանի նախկին աշխատակցուհին վեց ամսվա ազատազրկման է դատապարտվել` գաղտնի տեղեկատվության արտահոսքի համար: Կինը մտադրվել է կասկածյալներին, այդ թվում` Armenian Power-ի անդամներին զգուշացնել նախատեսվող ձերբակալությունների մասին։ Նունե Գեւորգյանը դատապարտվել է վեց ամսվա ազատազրկման, իսկ նրա ամուսինը` Հովհաննես Կոշկարյանը` մոտ հինգ տարվա ազտազրկման: Զույգն ընդունել է առաջադրված մեղադրանքը, իսկ Կոշկարյանը դատապարել է նաեւ այլ հանցագործության համար, այդ թվում` առողջապահույթան ոլորտում խարդախությունների: Տեղեկատվությունը փոխանցելու հարցում որպես միջնորդ է հանդես եկել Կոշկարյանը` խոստանալով գաղտնի տեղեկատվությունը փոխանցել կանխիկ գումարով: Հետաքննության արդյունքների համաձայն` Գեւորգյանն առնվազն երկու անգամ դատական փաստաթղթերի մուտքի արտոնություն է ստացել:  Զույգի մասին FBI-ին հայտնել է Armenian Power գործով ամբաստանյալներից մեկը` պատժի մեղմացում ակնկալելով:   Read more

Քլիվլենդյան մոլագարն իրեն մեղավոր չի ճանաչում

llll 7Քլիվլընդի մոլագար Արիել Կաստրոն, ով առեւանգել եւ 10 տարիների ընթացքում իր տանն է պահել երիտասարդ աղջիկների, իրեն մեղավոր չի ճանաչում: Դատական նիստը տեւել է մի քանի րոպե: Դպրոցական ավտոբուսի նախկին վարորդ Կաստրոն հայտարարել է, թե իրեն մեղավոր չի ճանաչում: Կաստրոյին 329 մեղադրանք է ներկայացվել, այդ թվում` բռնաբարություն, սեռական շահագործում, հղիության բռնի դադարեցում: Դատախազները մտադիր են Կաստրոյի համար մահապատժի հասնել, թեեւ Կաստրոյի դատապաշտպանը հուսով է, որ նա կկարողանա խուսափել պատժի ծայրահեղ ձեւից` մահապատժից: Հիշեցնենք, նախորդ ամիս կալանավորված 52-ամյա Արիել Կաստրոն մոտ տասը տարի իր տանը փակի տակ պահել է իր իսկ առեւանգած կանանց՝ Միշել Նայթին, Ըմենդա Բերրիին եւ Ջինա Դեհեսուսին: Ներկայումս առեւանգված կանանցից երկուսը` Ըմանդա Բերրին եւ Ջինա Դեհեսուսը, իրենց ընտանիքների հետ են: Միշել Նայթը հիվանդանոցում է: Դուրս է գրվել նաեւ Ըմենդա Բերրիի դուստրը` վեցամյա Ջոսըլինը: Երեք աղջիկն էլ 10 տարվա գերության ընթացքում փողոց են դուրս եկել ընդամենը երկու անգամ: Նրանց միշտ տանն են պահել՝ նրանց մշտապես ենթարկելով կտտանքների եւ սեռական բռնության: Այդ ողջ ընթացքում աղջիկներին առանձին են պահել, սակայն նրանք իմացել են միմյանց գոյության մասին եւ օգնել չհուսահատվել։ Հիշեցնենք, որ 2000-ականների սկզբում առեւանգված կանայք հայտնաբերվել էին 2013թ. մայիսի 6-ին։ Read more

Powerd by Bloogie

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version