A+ A A-

13 June 2013

Պայթյուն Միչիգանում

pa3t 5Հունիսի 12-ի գիշերը Միչիգան նահանգի նավթավերամշակման գործարանում տեղի է ունեցել պայթյուն: Դեպքը տեղի է ունեցել Ջաքսոնի շրջանի West Bay Exploration ընկերության գործարանում, տեղի ժամանակով երեկոյան ժամը 6-ին: Պայթյունն առաջացել է բեռնատարի՝ գազամուղի մեջ մխրճվելու հետեւանքով: Արդյունքում հրդեհ է բռնկվել, որը դեպքի վայր ժամանած վթարային խմբին հաջողվել է հանգցնել: Տուժել է գործարանի մեկ աշխատակից, ով ծանր այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Երրորդ կարգի այրվածքներով հիվանդանոց է տեղափոխվել նաեւ բեռնատարի վարորդը: Read more

13 June 2013

Քիթ Ալեքսանդերը ընդունել է գաղտնալսումների փաստը


kit 5ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության ղեկավար Քիթ Ալեքսանդըրը հայտարարել է, որ ինտերնետ-օգտատերերի լրտեսումը եւ հեռախոսային խոսակցությունների վերաբերյալ տվյալների հավաքումը հատուկ ծառայություններին օգնել են կանխել տասնյակ հնարավոր ահաբեկչական գրոհներ: Այս մասին Ալեքսանդըրը հայտարարել է՝ ելույթ ունենալով Սենատում կայացած ունկնդրումների ժամանակ: Ալեքսանդըրն ընդգծել է, որ հատուկ ծառայությունները փորձում են լինել ազնիվ եւ պահպանել հավասարակշռությունը մասնավոր կյանքի անձռենմխելիության եւ ազգային անվտանգության հարցերի միջեւ: Ըստ որում նա նշել է, որ ավելի շուտ կգերադասի ենթարկվել հասարակական պարսավանքի, քան թույլ կտա սպառնալիք երկրի անվտանգությանը: Ազգային անվտանգության գործակալության ղեկավարը հրաժարվել է կանխված ահաբեկչական գործողությունների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվություն ներկայացնել՝ վկայակոչելով դրանց գաղտնիությունը: Գեներալ Ալեքսանդըրը խոստացել է, որ հաջորդ շաբաթ գերատեսչությունը կհրապարակի հստակ թվեր: Նա պնդում է, որ հատուկ ծառայություններն այդ ամենը անում են ի շահ շարքային ամերիկացիների, որոնք այժմ քննադատում են գերատեսչությանը: Բացի այդ նա նշում է, որ գերատեսչությունը երբեք չի պահպանել քաղաքացիների վերաբերյալ բոլոր տեղեկությունները: Ավելի վաղ CIA-ի նախկին աշխատակից էդվըրդ Սնոուդենը պատմել էր, որ ամերիկյան հետախուզությանը հասանելի են Microsoft-ի, Yahoo-ի, Google-ի, Facebook-ի, PalTalk-ի, AOL-ի, Skype-ի, YouTube-ի եւ Apple-ի օգտատերերի տվյալները:   Read more

13 June 2013

Հրաժարական է տվել Մայքլ Մորելը

hraj 5Հրաժարական է տվել ԱՄՆ CIA-ի պետի տեղակալ Մայքլ Մորելը, նրա փոխարեն նշանակվել է Ավրիլ Հեյնսը, որը նախկինում ԱԱԳ-ում իրավական խորհրդատու է աշխատել: Մորելը CIA-ում աշխատում էր 1980թ.-ից, իսկ տնօրենի տեղակալի պաշտոնում աշխատել է վերջին երեք տարիներին: 2012թ. նոյեմբերից մինչեւ 2013թ. մարտը՝ Դեյվիդ Պետրեըսի հրաժարականից հետո, նա ժամանակավորապես ստանձնել է CIA-ի պետի պարտականությունները: Մորելի հրաժարականի պաշտոնական պատճառները չեն հաղորդվում: Մինչդեռ, նրա պաշտոնանկությունը տեղի է ունեցել հատուկ ծառայությունների կողմից քաղաքացիներին հետեւելու մասին տեղեկատվության հրապարակման սկանդալին զուգահեռ: Մորելը քաղաքացիների մասնավոր կյանքին CIA-ի միջամտության իրավունքի ջատագովներից էր։ Նա ընդգծում էր, որ նման գործողությունները հատուկ ծառայություններին հնարավորություն են տալիս օգտակար տեղեկատվություն ստանալ:  Read more

13 June 2013

2014թ. պաշտպանական ծախսերի օրինագիծ

milit 5ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովը հավանություն է տվել 2014-ին 512 մլրդ դոլարի չափով պաշտպանական ծախսերի մասին օրինագծին՝ հայտնում է Reuters գործակալությունը: Օրինագիծը նախատեսում է 85.8 մլրդ դոլարի ծախսեր՝ Աֆղանստանում օպերացիաների ֆինանսավորման համար, ինչը 5 միլիարդով ավելի է Պենտագոնի խնդրածից: -Կարծում եմ, որ ֆինանսավորման ծավալը համապատասխան է, արդարացված եւ, որ ամենակարեւորն է, բավարար,- ասել է Հատկացումների հանձնաժողովի նախագահ, հանրապետական Ռաբըրտ Հեյլը: Նրա հետ համաձայնել է դեմոկրատ Նիտա Լոին: Նրա խոսքով՝ հաշվի առնելով առկա վակուումը՝ դա լավ օրենք է, սակայն այդ ծախսերը վճարելու համար պետք է ներքին առաջնահերթ ծախսերի հրեշավոր կրճատումներ արվեն:  Read more

13 June 2013

Հայուհուն երրորդ անգամ են ձերբակալել

arm 9Հալիվուդի հայ բնակչուհին, ով մայիսին ձերբակալվել էր Դիզնիլենդի կեղծ տոմսեր վաճառելու մեղադրանքով, երրորդ անգամ ձերբակալվել է Գլենդելում, այս անգամ իր մոր տանը թմրանյութեր վաճառելու մեղադրանքով: 22-ամյա Ալիսա Ենոքյանին երկու դրվագներով մեղադրանք են առաջադրել: Նա եւ 22-ամյա Հովհաննես Դավթյանն ու 26-ամյա Էդուարդ Հակոբյանը թմրանյութ վաճառելու համար բերման են ենթարկվել, երբ ոստիկանությունն անանուն զանգ է ստացել: Դեպքի վայր ժամանած ոստիկանները պլաստիկե փաթեթ են հայտնաբերել` սպիտակ փոշով, այն ավտոտնակում, որտեղ եղել են Ենոքյանն ու նրա հանցակիցները: Խուզարկության արդյունքում հայտնաբերվել է մետամֆետամին, կոկաին, հերոին տեսակի թմրանյութի որոշ քանակություն: Ավելի ուշ ոստիկանները, ավելի մեծ քանակությամբ հերոին, կոկաին, մետամֆետամին, մեթադոնի հաբեր, ասեղներ ու կշեռք են գտել: Հակոբյանն ու Դավթյանը հերքել են իրենց կապը թմրանյութի հետ, իսկ Ալիսա Ենոքյանը հրաժարվել է համագործակցել ոստիկանների հետ: Նշենք, որ երեք շաբաթ առաջ Ալիսա Ենոքյանը ձերբակալվել էր, Ամերիկանայում երբ խանութից փորձել էր գողություն անել, ապա հարվածել էր աշխատողին:   Read more

Որոնում են Make it Quick ավազակին

make 8Իրավապահ մարմինները դիմել են հանրությանը` խնդրելով օգնել Սաութ Բեյում բանկերի կողոպուտների շարքի մեջ մեղադրվողին: Կասկածյալը 2009 թվականից հետո կողոպտել է U.S. Bank-ի 11 մասնաճյուղ: Make it Quick մականունը կասկածյալը ստացել է, քանի որ միշտ շտապեցնում էր գանձապահներին, երբ գումար էր պահանջում: Վերջին կողոպուտը, ըստ առկա տվյալների, նա կատարել է մայիսի 25-ին, Սան Պեդրոյում: Նա նախկինում եւս երկու անգամ կողոպտել էր այդ մասնաճյուղը; Կողպոտիչը հանցագործություններ է կատարել նաեւ գարդենայում, Ինգլվուդում, Քարսընում, Թորընսում: Ըստ նկարագրության, նա 25-35 տարեկան, լատինաամերիակցի է, մուգ մազերով: Հասակը մոտ 6 ոտնաչափ, 200-ից 230 փաունդ քաշով: Կասկածյալի մասին տեղեկությունների դեպքում կարող եք զանգահարել FBI-ի գրասենյակ (310) 477-6565 համարով կամ կապվել տեղի ոստիկանության հետ:  Read more

Վթար Լոս Անջելեսի կենտրոնում

la 9Մեկ մարդ մահացել երկու մարդ  վիրավորվել է, երբ Մետրոյի ավտոբուսն ու բեռնատարը բախվել են իրար  Դաունթաուն Լոս Անջելեսում: Բեռնատարը վթարից հետո բախվել է 7-Eleven խանութին: Վթարը տեղի է ունեցել գիշերը ժամը 5-ի սահմաններում, 457 S. Broadway St. Հասցեում: Լոս Անջելեսի հրշեջ ծառայության փոխանցմամբ, երկու մեքենաների վարորդները բախման հետեւանքով դուրս են թռել մեքենայից: Երկու մարդ տեղափոխվել են հիվանդանոց: 35-ամյա կինը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, իսկ 30 տարեկան տղամարդու վիճակը կայուն ծանր է: Խանութի աշխատակիցը չնչին վնասվածքներ է ստացել: Վթարի հետեւանքով վնասվել էր հրշեջ պոմպը եւ ջուրը թափվել էր փողոցում: Ոստիկանությունը հետաքննություն է իրականացնումRead more

Խոշոր հրդեհներ Կոլորադոյում

colo 7Կալորադոյի նահանգում 7 հազարից ավելի շենքերի բնակիչներ են տարհանվել տարածաշրջանում մոլեգնող բնական հրդեհների պատճառով:Ներկայում նահանգի տարածքում գրանցվել է հինգ հրդեհի օջախ, որոնցից ամենախոշորներն ընդգրկել են նահանգի հարավում գտնվող Կալորադո-Սփրինգս քաղաքի տարածքը եւ հյուսիսում՝ Ռաքի-Մաունթեն ազգային բնայգին: Դրա հետ մեկտեղ նահանգի հարավում մոլեգնող հրդեհներն սպառնում են բնակելի շրջաններին: Հրդեհն արդեն մի քանի բնակելի տուն է ոչնչացրել: Զոհերի եւ տուժածների մասին տվյալներ չկան: Բլաք Ֆորեսթ շրջանում կրակը տարածվել է 3,2 հազար հեկտար տարածքի վրա: Հրշեջների խոսքով, կրակը ոչնչացրել է 80-ից 100 առանձնատուն: Կալորադո-Սփրինգսում կրակը սպառնում է 2 հազար տների, որոնցից մի քանիսի արժեքը հասնում է 1 մլն դոլարի: Ուժեղ ծխի պատճառով Կալորադո Սփրինգս քաղաքի մերձակայքում գտնվող բանտից տեղափոխել են մոտ 90Օ կալանավորների: Ինչպես հայտնել է Էլ Պասո քաունթիի շերիֆ Թերի Մաքետան, կրակի արագ տարածման պատճառով, ինչին նպաստում է քամին եւ չորային եղանակը, ոչ բոլոր բնակիչներն են հասցրել հեռանալ տներից: Հրշեջները բնակիչներին օգնում են հեռանալ անվտանգ վայրեր:  Read more

Վթար Օկլահոմայում

vttt 9Օկլահոմա նահանգում շտապօգնության ուղղաթիռ է վթարվել, ինչի հետեւանքով զոհվել է 1, տուժել 3 մարդ: Տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է: Տեղի ոստիկանության ներկայացուցիչների խոսքով՝ ուղղաթիռը այրվել է եւ ընկել նահանգի հարավարեւելյան հատվածում գտնվող Թալիհինա քաղաքի հիվանդանոցի մոտ: Վթարի վայրում աշխատում են փրկարարական ջոկատները: Վթարի պատճառները հայտնի չեն: Նշենք, որ անցած շաբաթ նման դեպք էր տեղի ունեցել Կենտակիում: Read more

ԱՄՆ Պետդեպարտամենտը հետաքննություն է սկսել

petd 5ԱՄՆ Պետդեպարտամենտը հետաքննություն է սկսել ամերիկյան դեսպանությունների աշխատակիցների դեմ, որոնք կասկածվում են սեռական եւ այլ հանցագործությունների մեջ: Դրանք կատարվել են արտերկրում՝ հայտնել է գերատեսչության ներկայացուցիչ Ջեն Սակին: Հետաքննությունը սկսվել է CBS հեռուստաալիքով ցուցադրված ռեպորտաժից հետո: Մասնավորապես, խոսքը Բեյրութի անվտանգության սպայի մասին է, որը ծաղրել է իր կողմից որպես անվտանգության աշխատակից վարձված օտարերկրացիներին: Հեռուստասյուժեում պատմվել է նաեւ Բաղդադում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների կողմից թմրանյութերի վաճառքի մասին: Հաղորդվել է նաեւ այն մասին, որ Պետդեպի անվտանգության ծառայության աշխատակիցները արտասահմանյան պաշտոնական ուղեւորությունների ժամանակ օգտվել են մարմնավաճառների ծառայություններից: Բելգիայում ԱՄՆ դեսպան Հաուրդ Գաթմընն անհիմն է անվանել մեղադրանքները, թե ինքն իբր մարմնավաճառներ է բերել նստավայրի մոտ գտնվող այգի, թեեւ նրա անունը ռեպորտաժում չի նշվել: ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Սակին նաեւ հայտարարել է, թե, իրենց բոլոր աշխատակիցներին առաջադրում են ամենաբարձր պահանջները: -Մենք լրջորեն ենք վերաբերվում թույլ տրված խախտումների եւ չարաշահումների վերաբերյալ ցանկացած մեղադրանքի եւ մանրամասն հետաքննում ենք նման դեպքերը: Բոլոր դեպքերի առնչությամբ, անցկացվել կամ անցկացվում են մանրակրկիտ հետաքննություններ, եւ դեպարտամենտը շարունակում է միջոցառումներ անցկացնել: Նշենք, թե հաղորդվել էր նաեւ, որ նախկին պետքարտուղար Հիլըրի Քլինթընի անվտանգության աշխատակիցները, գտնվելով այլ երկրներում, օգտվել են մարմնավաճառների ծառայություններից: Read more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel