amga.tv

Switch to desktop Register Login

12 June 2013

Apple-ի նորույթները

ios 7Երեկ երեկոյան բոլոր այֆոնամոլների ու մաքբուքասերների ուշադրությունը գամված էր Սան Ֆրանցիսկոյում կայացած Apple-ի ամենամյա համաժողովին, որի շրջանակներում հանրահայտ ընկերությունը ներկայացրել է մի շարք նորույթներ։ Apple-ը, մասնավորապես, ներկայացրել է OS X Mavericks նոր ծրագրային ապահովումը, որի գլխավոր առավելությունն այն է, որ իջեցնում է պրոցեսորի ծանրաբեռնվածությունը 72 տոկոսով։ Շնորհիվ App Nap տեխնոլոգիայի սարքի էներգիան բաշխվում է միայն ակտիվ պատուհանների վրա, ինչն էլ հանգեցնում է մարտկոցի ավելի քիչ օգտագործմանը։ Բացի այդ, նոր ծրագրային ապահովումը կարողանում է պատասխանել փոստին՝ անմիջապես երեւացող ծանուցումների մեջ։ OS X Mavericks-ից զատ, ներկայացվել է նաեւ նոր Mac Book Air-ն ու Mac Book Pro-ն, որոնց դեպքում մասնագետները շեշտը դրել են արագության վրա։ Mac Pro-ն համալրված է 12 միջուկանի Xeon E5 պրոցեսորով, որը 2.5 անգամ ավելի կարագացնի սարքի աշխատանքը։ Այժմ Apple-ի նոր համակարգիչը տվյալները կպահի PCIe ֆլեշ հիշողության մեջ։ Սակայն երեկոյի ամենահետաքրքիր մասը երկար սպասված iOS 7 օպերացիոն համակարգի շնորհանդեսն էր։ 7-րդ սերնդի արհեստական ինտելեկտում այս անգամ ինտեգրվել են Twitter-ը, Wikipedia-ն եւ Bing-ը։ Ընկերության գործադիր տնօրեն Թիմ Կուկը, անդրադառնալով նոր օպերացիոն համակարգին, ասել է, որ առաջին iOS-ի ներկայացումից ի վեր iOS 7-ն ամենանշանակալից թարմացումն է։ Նորույթների շարքում է նաեւ iTunes Radio-ն, որը ներկառուցված է անմիջապես երաժշտական նվագարկչի մեջ։ Այն կլինի անվճար ու առանց գովազդի:   Read more

Մահացու վրաերթ Սան Ֆերնանդո Վյալիում

accid 6Սան Ֆերնանդո Վյալիում պատահական անցորդը մահացել է, եւս մեկը մարմնական վնասվածքներ է ստացել, Բաբ Հոփ օդանավակայանի մոտ տեղի ունեցած վրաերթի հետեւանքով: Այսօր առավոտյան, ժամը 6:09-ի սահմաններում լոս Անջելեսի ոստիկանական վարչությունում ահազանգ է ստացվել, որ 7300 Clybourne Avenue հասցեռում անհայտ մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել երկու անցորդների: 30-ամյա տղամարդու մահն արձանագրել են տեղում, մյուսին տեղափոխել են հիվանդանոց, եւ նրա առողջական վիճակի մասին ոչինչ հայտնի չէ:Ոստիկանները գտել են վարորդին եւ հարցաքննել, սակայն առայժմ հայտնի չէ, թե ինչ ընթացք կունենա քննությունը: Տուժածների եւ վարորդի անունը չի հաղորդվում:   Read more

Տարեց կանանց տեղափոխող լիմուզինն այրվել է

limo 5Տաս տարեց ամերիկուհիներին չի հաջողվել ժամանակին հասնել իրենց ընկերուհու ծննդյան օրվան, քանի որ նրանց տեղափոխող լիմուզինը այրվել է ճանապարհին: Միջադեպը տեղի է ունեցել Քալիֆորնիայի Սըմոնա քաղաքում: Միջադեպի հետեւանքով տարեց կանայք չեն տուժելՈստիկանությունը չի կարծում, թե մեքենայում բռնկված հրդեհը միտումնավոր է եղել: Լիմուզինի սեփականատերը հրդեհի պատճառը տեխնիկական անսարքությունն է համարում: Կանայք (որոնց տարիքը մոտ 90 տարեկան է) իրենց ընկերուհու 96-ամյակին ուղեւորվել են այլ մեքենաներով, դայակների ուղեկցությամբ: Հենց վերջիններս էին զգացել ծխի հոտը, եւ կանանց դուրս էին բերել այրվող մեքենայից: Մեքենան լրջորեն վնասվել էRead more

Նոր կրակոցներ Սանտա Մոնիկայում

santa 4Սանտա Մոնիկայում այսօր կրկին կրակոցներ են հնչել:Մեկ մարդ մահացել է մեկը վիրավորվել, երբ անհայտ անձը կրակ է բացել: Դեպքը տեղի է ունեցել քոլեջից ոչ հեռու, որտեղ օրեր առաջ Ջան Զըուարին հինգ մարդ էր սպանել, ինքն էլ սպանվել ոստիկանների հետ փոխհրաձգության հետեւանքով: Ականատեսների վկայությամբ, այսօր հանցագործը մեքենայով մոտեցել է տուժածներին եւ կրակ բացել: Վիրավորվել են 20-ից 30 տարեկան երկու տղամարդիկ, որոնց տեղափոխել են հիվանդանոց: Նրանց վիճակը ծայրահեղ ծանր է եղել սակայն նրանցից մեկի կյանքը բժիշկները չեն կարողացել փրկել: Նրանք հրազենային վնասվածքներ են ստացել որովայնի եւ ձեռքերի շրջանում: Վկաները հայտնել են, որ տուժածներից մեկը փողոցում իր մեքենան էր նորոգում, երբ տեղի է ունեցել հարձակումը: Ոստիկանությունը պարզել է մեքենայի համարանիշները եւ ակտիվորեն որոնում է չարագործին:   Read more

Ինքնաթիռը վայրէջք է կատարել ահազանգի պատճառով

kerts 4Southwest Airlines ավիաընկերության ինքնաթիռը, որԼոս Անջելեսից մեկնում էր Թեքսըսի Ասթըն քաղաքի օդանավակայան, հարկադիր վայրէջք է կատարել Արիզոնայի Ֆինիքս քաղաքում ռումբի ահազանգի հետեւանքով: Լոս Անջելեսի ոստիկանությունը երեկ, ժամը 3:30-ի սահմաններում Ֆինիքսի իրավապահներին հայտնել է թիվ 2675 չվերթի ինքնաթիռը խուզարկելու անհրաժեշտության մասին: Անհայտ անձը զանգահարել եւ հայտնել է տեղադրված ռումբի մասին: Օդանավը սովորական ռեժիմով վայրէջք է կատարել, սակայն տեղափոխվել է տերմինալներից անվտանգ հեռավորության վրա: Բոլոր 143 ուղեւորներին խնդրել են լքել օդանավը, որ այն ստուգեն մասնագետներըՀյուսիսային Ամերիկայի Օդատիեզերական պաշտպանության հրամանատարության տվյալներով, վայրէջքի վայր օդանավին ուղեկցել են երկու F-16 կործանիչներ: Օդանավը դիմավորել են ոստիկանության եւ Հետաքննությունների դաշնային բյուրոյի բազմաթիվ աշխատակիցներ, ինչպես նաեւ սակրավորներ։ Վայրէջքից հետո ինքնաթիռի բոլոր ուղեւորները տարհանվել եւ հարցաքննվել են։ Դեպքի վայր ժամանած սակրավորները խուզարկել են ինքնաթիռը, եւ կասկածելի ոչինչ չեն հայտնաբերել: Դաշնային իշխանությունները հետաքննություն են սկսել` պարզելու կեղծ ահազանգի հեղինակի ինքնությունըRead more

Կրակոցներ Թեքսասի ռազմակայանում

ZINV 4Ամերիկացի պաշտոնաթող զինվորականը կրակ է բացել Թեքսըս նահանգի Սան Անտոնիոյի Ֆորտ Սեմ Հյուսթըն ռազմակայանում: Կրակոցների հետեւանքով առնվազն մեկ հոգի հրազենային վնասվածք է ստացել: Տուժած կինը հիվանդանոց է տեղափոխվել կայուն վիճակում: Հրաձիգը հանձնվել է եւ ձերբակալվել: Ըստ նախնական տվյալների` կրակողը ցամաքային զորքերի պաշտոնաթող սերժանտ-մայոր Ալվին Րաունդթրին է: Տղամարդը եւ նրա գործողություններից տուժած կինը մի ժամանակ ռոմանտիկ հարաբերություններ են ունեցել, եւ կրակոցը հնչել է հարաբերություններ պարզելու ժամանակ: United Press-ի փոխանցմամբ, նախկին սիրեցյալը ոստիկանությանը կամավոր է հանձնվել: Դաշնային դատախազները նրան ընտանեկան բռնության մեղադրանք են ներկայացրել։ Նրա գործը քննվելու է դաշնային դատարանում իսկ գործը քննելու է FBI-ը քանի որ կրակոցները տեղի են ունեցել ռազմական բազայի ներսում, եթե նրա մեղքը ապացուցվի նրան կաորղ են դատապարտել 20 տարվա ազատազրկման եւ նա 250 հազար դոլար տուգանք կվճարի։   Read more

Powerd by Bloogie

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version