amga.tv

Switch to desktop Register Login

18 May 2013

Հաջողությամբ կլոնավորել են ցողունային բջիջները

clone 8Ամերիկյան գիտնականները սենսացիոն բացահայտում են արել: Օրեգոնցի գիտնականների խումբը հայտարարել է մարդու սաղմի կլոնավորմամբ ցողունաբջիջներ ստանալու մասին: Մարդու սաղմի կլոնավորմամբ ստացված ցողունաբջիջները մեծ ներուժ ունեն, հայտնել է գիտնականներից մեկը: Դրանցով կարելի է նոր երիկամ, սրտամկան, ուղեղային հյուսվածք եւ մարդկային օրգանիզմի այլ բջիջներ աճեցնել: Նոր մեթոդը թույլ կտա բուժել Պարկինսընի հիվանդությունը, ցրված սկլերոզը եւ ողնաշարի վնասվածքները: Գիտնականները խումբը հետազոտություններ են իրականացրել ոչ միայն մարդու, այլեւ կապիկի բջիջների վրա: Նախկինում մի քանի փորձեր անհաջող են եղել, քանի որ մարդկային ձվաբջիջները ավելի խոցելի են եղել: Ընդ որում, գիտնականները նշում են, թե իրենց բացահայտումը դժվար թե օգտակար լինի նրանց համար, ովքեր գձտում են կլոնավորել մարդուն: Կլոնավորման հակառակորդներն արդեն մարդու սաղմի կլոնավորման արգելք սահմանելու պահանջ են ներկայացրել՝ հայտարարելով, որ բժշկության մեջ ցողունաբջիջներ ստանալու այլընտրանքային ձեւեր կան՝ ավելի մատչելի եւ էթիկայի տեսանկյունից նվազ վիճելի: Ցողունաբջիջների կիրառումը բժշկության զարգացման նոր հիմնասյուն է: Բժիշկները հույս ունեն այդկերպ բուժել մինչ օրս անբուժելի համարվող հիվանդությունները:   Read more

Բեռնատարը կախվել է կամուրջից

kamov 9Բեռնատարի վարորդը կենդանի է մնացել` ընկնելով կամրջից եւ թռչելով մոտ 20 մետր: Նրան տեղափոխել են հիվանդանոց: Զարմանալի է, որ նույնիսկ անկումից հետո նա գիտակից է եղել եւ, ըստ ականատեսների, անընդհատ կրկնել է, որ կմահանա: Միջադեպը տեղի է ունեցել Ավստրալիայի Մելբուռն քաղաքում, մայրուղու վրա: Ինչպես կարծում է ոստիկանությունը, բեռնատարի վարորդը փորձել է խուսափել իր դիմացը կտրած մեքենայի հետ բախվելուց: Կտրուկ մանեւր իրականացնելով` մեքենան կախվել է Բոլթ կամրջից, իսկ 39-ամյա վարորդը դուրս է թռել խցիկից եւ ընկել ցած` 20 մետր բարձրությունից, ուղիղ ճանապարհի վրա: Երկրորդ մեքենայի վարորդը` 25-ամյա երիտասարդը եւս վնասվածքներ է ստացել եւ գտնվում է կայուն ծանր վիճակում: Մեքենան այլեւս շահագործման ենթակա չէ: Վնասվել է կամրջի արգելապատնեշը, նաեւ մերձակա շենքի պատը: Ընկած վարորդին նկատել է մի բանվոր, ով շտապօգնություն է զանգահարել: Վարորդին տեղափոխել են Մելբուռնի Թագավորական հիվանդանոց` գլխուղեղի լուրջ եւ ողնաշարի վնասվածքներով: Իսկ պատի վրա կախված բեռնատարը բարձրացրել են կռունկների միջոցով: Հրշեջները ուսումնասիրել են կամրջի կոնստրուկցիան` պարզելու, արդյոք այն վնասված չէ: Read more

Հյուսիսային Կորեան սովի շեմին է

sov 6Հյուսիսային Կորեան սովի շեմին է: Սովը կանխելու համար Հյուսիսային Կորեայի ղեկավարությունն օգտագործում է պարենի այն պաշարները, որոնք ռազմական պահեստներում պահվում են ի դեպս չնախատեսված հանգամանքների: Այդ մասին հաղորդել են Հարավային Կորեայի զանգվածային լրատվամիջոցները: Այսպես, պարենի սուր պակասի պատճառով 2013 թվականի մարտին կորեա- չինական սահմանի շրջանում Հյուսիսային Կորեայի յուրաքանչյուր ընտանիք 15-ական կիլոգրամ եգիպտացորեն է ստացել բանակի պահեստներից: Հյուսիսային Կորեայի աղբյուրները հաղորդում են, որ ներկայում նույնիսկ Փհենյանը եւ երկրի մի շարք այլ քաղաքներ մասամբ պարեն են ստանում նույն աղբյուրներից: Դրա հետ մեկտեղ, ինչպես նշում են զանգվածային լրատվամիջոցները՝ վկայակոչելով հյուսիսկորեական աղբյուրներ, Հյուսիսային Կորեայի ղեկավարությունը մտադիր չէ ԱՄՆ-ին եւ Արեւմուտքին քաղաքական զիջումներ անել պարենային օգնության սահմանափակումների վերացման դիմաց եւ գերադասում է, որ ժողովուրդն ավելի ամուր ձգի գոտիները:  Read more

Կոնգրեսականները օրինագիծ են ներկայացրել Կոնգրեսին

cera 7ԱՄՆ կոնգրեսականներ Ադըմ Շիֆը եւ Մայքլ Գրիմը, Դեյվիդ Վալադոյի եւ Ֆրենք Փըլոնի հետ Ներկայացուցիչների պալատ են ներկայացրել Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծԲանաձեւը Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահին կոչ է անում քայլեր ձեռնարկել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ արդարացի, կառուցողական եւ  տեւական հարաբերություններ ստեղծելու ուղղությամբ` Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության փաստերի եւ հետեւանքների լիարժեք ճանաչման հիման վրա:

-ԱՄՆ-ը համայն աշխարհում պաշտպանում է մարդու իրավունքներն ու արդարությունը, եւ մեր սրբազան պարտքն է վերջնականապես ճանաչել Հայոց ցեղասպանության անարդարությունները,- հայտարարել է կոնգրեսական Մայքլ ԳրիմըRead more

Ինդիանապոլիսում դպրոցական ավտոբուս է շրջվել

bus 7Ինդիանա նահանգում՝ Ինդիանապըլիս քաղաքից ոչ հեռու, վթարի է ենթարկվել դպրոցական ավտոբուս, որը հաշմանդամություն ունեցող երեխաների էր տեղափոխում: Միջադեպը տեղի է ունեցել երեկ երեկոյան, Զայնսվիլլ քաղաքի մերձակայքում, թիվ 65 արագընթաց մայրուղու վրա: Տեղի ոստիկանության ներկայացուցիչ Ռիչըրդ Մայըրսը հայտարարել է, որ ծանր թրեյլերը, խախտելով երթեւեկության կանոնները, դուրս է եկել ավտոբուսի դիմաց, եւ ավտոբուսի վարորդը, ձգտելով խուսափել բախումից, կորցրել է ղեկավարումը: Արդյունքում ավտոբուսը կողաշրջվել է: Ավտոբուսի վարորդը` 55-ամյա Օդրի Քիթչըլը նշել է, որ ցանկացել է խուսափել հարվածից եւ շրջադարձ է կատարել, ինչն էլ աղետալի է եղել: Վթարի մեղավորը հանդիպակաց երթեւեկելի գոտի դուրս եկած բեռնատարի վարորդն է, որ ոչ միայն կանգ չի առել, այլեւ մեծ արագությամբ փախուստի է դիմել: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել, եւ ներկայումս ակտիվորեն որոնում են փախած վարորդին: Վթարի հետեւանքով տուժել են 5 երեխա ու 7 մեծահասակ, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Մի քանի տուժած հիվանդանոց է տեղափոխվել,- ասել է Մայըրսը: Ավտոբուսը սահմանափակ հնարավորություններով երեխաներին տարել էր Ինդիանապըլիսի գազանանոց եւ վերադառնում էր Լաֆայետ:   Read more

Գլենդելի բնակչին զմահ ազատազրկեցին

kalanq 9Գլենդեյլ քաղաքում 36-ամյա էդուարդ Նիկոլայանը ցմահ ազատազարկման է դատապարտվել: Նիկոլայանը մեղավոր է ճանաչվել 2006թ-ին Բըրբենք քաղաքի մի բնակչուհու առեւանգելու եւ նրան բռնաբարելու համար: Դատավճռում նշվում է, որ Նիկոլայանն առնվազն 7տարի իրավունք չի ունենա պայմանական վաղաժամկետ ազատվելու խնդրանքով դիմել դատարան: Դեպքը տեղի է ունեցել 2006թ. սեպտեմբերին: Էդուարդը եւ նրա ընկերը՝ Տիգրան Պետրոսյանը, տուժողին հանդիպել էին Բըրբենքի ավտոմեքենաների վարձույթի սրահներից մեկում: Նույն այդ օրը Բըրբենքի Էլըֆընթ ռեստորանում ընկերները կնոջ բաժակի մեջ թմրանյութ էին լցրել, կինն անզգայացել եւ գիտակցությունը կորցրել էր: Նա արթնացել էր Գլենդեյլի մոթելներից մեկում՝ ամբողջովին մերկ եւ վնասվածքներով: Ոստիկանները ստուգել էին անվտանգության տեսախցիկներով արված տեսանյութերը եւ պարզել, որ էդուարդը եւ Տիգրանը նույն այդ օրը կնոջը ծածկոցի մեջ փաթաթած մտցրել էին մոթելի սենյակներից մեկը եւ ժամեր անց երկուսով դուրս եկել ու հեռացել: Ավելի ուշ DNA վերլուծությունը ցույց էր տվել, որ աղջկան բռնաբարել են: Տղաները ձերբակալվել էին  2009թ-ին, Պետրոսյանը ավելի ուշ ազատ էր արձակվել: Read more

Օրանջ քաունթիում դիակ են գտել

rumos 8Օրընջ քաունթիի ոստիկանությունը հաստատել է, որ Մաջեսկա քենյընում նախօրեին դիակ է հայտնաբերվել: Դին գտել են սովորական ստուգման ընթացքում, սակայն ոստիկանությունը կասկածներ ունի, որ գտածոն երկու շաբաթ առաջ կորած կնոջ դին կարող է լինել: Առայժմ փորձաքննություն պետք է անցկացվի` պարզելու դիակի սեռը, տարիքը եւ ինքնությունը: Նշենք, որ մայիսի 2-ին անհետացել էր զինվորական վետերան եւ Կալիֆոռնիայի համալսարանի ուսանող, 36-ամյա Մարիբել Ռամոսը: Նրա որոնումները մինչ օրս որեւէ արդյունք չէին տվել: Վեց տարվա ընթացքում առաջին անգամ նա բաց էր թողել սոֆթբոլի խաղը, ինչից հետո ահազանգել էին ոստիկանություն: Read more

Դանակով մտել է ոստիկանական բաժանմունք

pol 6Անհայտ անձը մեծ դանակով ներխուժել է Ալհամբրայի ոստիկանական բաժանմունք: Միջադեպը տեղի է ուենցել այսօր առավոտյան, ժամը 7:30-ի սահմաններում, 211 S. First St հասցեում: Լոս Անջելես քաունթիի քննչական բաժնի ներկայացուցիչ Էդ Ուինթըրի փոխանցմամբ, ոստիկանները կրակ են բացել եւ սպանել ներխուժողին: Նրա մահն արձանագրվել է տեղում: Առայժմ հայտնի չեն դեպքի մանրամասները, եւ քանի անգամ են կրակել ներխուժած անձի ուղղությամբ: Ոստիկաններից ոչ ոք միջադեպի հետեւանքով չի տուժել: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել` պարզելու հարձակվողի ինքնությունն ու նրա արարքի դրդապատճառները: Հայտնի է միայն որ նա մոտ 30 տարեկան ասիացի տղարմարդ է։  Read more

Գուանտանամոյում զանգվածային հացադուլ է

guant 7Գուանտանամո բանտում զանգվածային հացադուլ է: Սննդից հրաժարվել են 166 բանտարկյալներից 100-ը: Ամերիկյան իշխանությունները խոստովանել են, որ բռնի կերակրում են 30 բանտարկյալների: Երեք մարդ տեղափոխվել է բանտի հիվանդանոց, նշել է բանտի պաշտոնական ներկայացուցիչ փոխգնդապետ Սեմյուել Հաուսը

Նա ընդգծել է, որ հացադուլ հայտարարած բանտարկյալների կյանքին վտանգ չի սպառնում: Հացադուլի պատճառը բանտի անորոշ կարգավիճակն է: Բանտարկյալներն իրենց հետագա ճակատագրի մասին ոչինչ չգիտեն. նրանց չեն դատում, բայց ազատ էլ չեն արձակում: Այս իրավիճակը ձեւավորվել է այն պատճառով, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման սկզբում խոստացել էր փակել Գուանտանամոյի բանտը, սակայն, հետագայում չարեց դա՝ ամերիկյան օրենսդիրների դիմակայության պատճառով: 2005 թ. ամերիկյան այս գաղտնի բանտում միանգամից 142 մարդ էր հացադուլ անումRead more

Բանակի սերժանտին ցմահ ազատազրկել են

russ 5ԱՄՆ բանակի սերժանտ Ջան Ռասըլը, որը 2009թ. մայիսին Իրաքում սպանել է իր հինգ համածառայակիցներին, դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ առանց վաղաժամկետ ազատ արձակվելու իրավունքի: Նման վճիռ է կայացրել ռազմական տրիբունալը Լյուիս-Մըկըրդ ռազմակայանում: Դեպքը տեղի է ունեցել Իրաքի մայրաքաղաք Բաղդադում՝ Քեմփ-Լիբըրտի ռազմակայանում, զինծառայողների կլինիկայում: 48-ամյա Ռասըլը եղել է այդ վերականգնողական կենտրոնի հիվանդներից մեկը: 2009թ. մայիսի 11-ին սերժանտի զոհն են դարձել երեք զինվորական եւ բժշկական ծառայության երկու սպա` հետեւակային Չառլզ Սփրինգլին, մայոր Մեթյու Հաուսլին, սերժանտ` Քրիսշչըն Բուենո-Գալդոսին, շարքայիններ Ջեյքըբ Բարթոնին եւ Մայքլ Յեյթս կրտսերին: Ռասըլն իր արարքը մեկնաբանել է զայրույթի անսպասելի բռնկմամբ: Ապրիլին կայացած նիստում Ռասըլը ընդունել էր իր մեղքը, սակայն նշել, թե դեպքի պահին չի վերահսկել իրեն, քանի որ գազազած է եղել: Նա բժիշկներից մեկին մեղադրել էր իրեն ինքնասպանության դրդելու մեջ եւ ցանկացել էր սպանել: Դատարանը նաեւ որոշել է Ռասըլին զրկել զինվորական կոչումից եւ հեռացնել բանակից՝ առանց իրավունքները եւ արտոնությունները պահելու: Read more

Powerd by Bloogie

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version