amga.tv

Switch to desktop Register Login

08 May 2013

Պենտագոնը մեղադրում է Չինաստանին

cyber 4ԱՄՆ պաշտպանության նախարարությունն առաջին անգամ չինացի զինվորականներին եւ Չինաստանի կառավարությանը բացահայտորեն մեղադրել է կիբեռլրտեսության մեջ: 2012թ. բազմաթիվ համակարգչային ցանցեր, այդ թվում՝ ԱՄՆ-ի կառավարությանը պատկանող ցանցեր, ենթարկվել են գրոհների, որոնցից մի քանիսը, դատելով ըստ ամենայնի, անմիջականորեն Չինաստանի իշխանությունների եւ չինացի զինվորականների ձեռքի գործն են,- ասված է Պենտագոնի ամենամյա զեկույցում: Գրոհները նպատակ են ունեցել տվյալներ ձեռքբերել ԱՄՆ տնտեսության, պաշտպանության եւ դիվանագիտության վերաբերյալ, որոնք չինացի զինվորականները կարող են օգտագործել սեփական պաշտպանության ամրապնդման համար: Ավելի վաղ հաքըրական գրոհներին չինացի զինվորականների մասնակցության մասին հայտարարել էր Mandiant ընկերությունը, որն զբաղվում է կիբեռանվտանգության ոլորտի հետազոտություններով: Չինաստանը նման մեղադրանքները միշտ էլ ժխտել է՝ նշելով, որ, ընդհակառակը, ինքն է հաքըրների զոհը: Ամերիկյան գերատեսչության տվյալներով՝ Պեկինն այս տարվա մարտին հայտարարել է պաշտոնական ծախսերի 10.7 տոկոս աճի մասին: Այսպիսով՝ ծախսերը հասել են 114 միլիարդ դոլարի: Սակայն, ըստ Պենտագոնի, Չինաստանի փաստացի ծախսերը 2012-ին կազմել են 135-215 միլիարդ դոլար: Միեւույն ժամանակ ԱՄՆ-ը պաշտպանության վրա ծախսել է 500 մլրդ դոլար: -Չինաստանը շարունակում է գործունեությունը՝ ուղղված ռազմական գնումներին ու արդիականացմանը: Դա ներառում է տնտեսական լրտեսում, կոմերցիոն գաղտնիքների գողություն, տեխնոլոգիաների փոխանցման խախտում,- ասվում է զեկույցում: Read more

Գողություն հայկական եկեղեցուց

church 4Սանտա Անայում ոստիկանությունը դիմել է հանրությանը օգնության խնդրանքով` պարզելու Օրընջ Քաունթիի հայկական եկեղեցուց կատարված գողության կասկածյալներին: Երեք տղամարդիկ կասկածվում են մայիսի 1-ի գիշերը 5315 W. McFadden Avenue հասցեում գտնվող Քառասուն նահատակների եկեղեցուց կատարված գողության մեջ: Ըստ ոստիկանության, նրանք բացել են ետեւի դուռն ու գողացել մոտ 15 հազար դոլարի թանկարժեք իրեր: Նրանք եկեղեցուց փախել են մոխրագույն սեդանով: Ըստ նկարագրության, կասկածյալներից մեկը 30-35 տարեկան սպիտակամորթ է, շագանակագույն մազերով, երկրորդը` 40-45 տարեկան ճաղատ տղամարդ է, իսկ երրորդը` 35-40 տարեկան: Սանտա-Անայի դետեկտիվները կարծում են, որ նրանք մեղսակից են երեք այլ գողություններում եւս։ Տեսախցիկը նկարել է գողերին ոստիկանություն դիմում է հանրությանը Ցանկացած տեղեկատվություն ունենալու դեպքում կարող եք կապվել Սանտա-Անայի ոստիկանության հետ: Read more

10 տարի առաջ կորած 3 կանանց գտել են

clevl 5Օհայո նահանգի Քլիվլընդ քաղաքի ոստիկանությունը գտել է երեք կանանց, որոնք անհայտ կորել էին 10 տարի առաջ: Նրանց գտել են բնակելի թաղամասում` քաղաքի կենտրոնից ոչ հեռու։ Ըմենդա Բերրին, ով այն ժամանակ եղել է 16 տարեկան, կորել էր 2003թ. ապրիլի 21-ին։ Աղջիկը զանգահարել էր իր քրոջը՝ ասելու, որ աշխատանքից հետո պատրաստվում է տուն գնալ, որից հետո նրա մասին ոչ ոք ոչինչ չի լսել։ Երկրորդ աղջիկը՝ Ջինա Դեհեսուսը անհայտ կորել էր դրանից մեկ տարի անց։ Երրորդ աղջիկը՝ 20-ամյա Միշել Նայթը, որն այժմ 32 տարեկան է, առեւանգվել էր 2001-ին։ Աղջիկներից մեկը երեխա ունի։ Ոստիկանությունը ձերբակալել էր այն տան տիրոջը` 52-ամյա Արիել Կաստրոյին, որտեղ հայտնաբերվել էին կանայք: Ըստ բնակչի ցուցմունքների` Կաստրոն դպրոցական ավտոբուսի վարորդ է աշխատել: Ձերբակալվել են նաեւ նրա 50 եւ 54 տարեկան եղբայրները: Տասնամյա վաղեմության գաղտնիքը բացահայտելուն օգնել է տեղի բնակիչներից մեկը: Ճիչեր լսելով` նա մոտեցել է տանը եւ օգնել դուրս գալ Ամանդա Բերրիին, որը 911 էր զանգահարել: -Ես Ըմենդա Բերրին եմ, ինձ առեւանգել են, ես անհետ կորած էի 10 տարի… Այժմ ես ազատ եմ,- ասել է նա: Երեք կանայք էլ տեղափոխվել են հիվանդանոց, նրանց վիճակը նորմալ է գնահատվում:  Read more

Մինեսոտայում զինանոց են գտել

zina 5FBI-ի աշխատակիցները Մինեսոտա նահանգի 24-ամյա երիտասարդի մոտ մի ամբողջ զինանոց են հայտնաբերել եւ հայտարարել են պատրաստվող ահաբեկչական գործողության կանխման մասին: Հատուկ օպերացիայի արդյունքում կանխվել է ահաբեկչական հարձակումը եւ առնվազն մի քանի մարդու կյանք է փրկվել: Ահաբեկչական գործողությունը հենց սկզբից բացահայտվել է ժամանակին ստացած տեղեկատվության եւ դրա ճիշտ վերլուծման արդյունքնում,- նշվում է FBI-ի այսօր տարածած հայտարարության մեջ: Դրա մեջ չի մասնավորեցվում, թե հստակ ինչ գործողություններ է ծրագրել կասկածյալը: Բյուֆըրտ Ռաջըրսն այժմ ազատազրկման մեջ է գտնվում: Նրան մեղադրում են հրազենի պահպանման կանոնները խախելու մեջ: Իշխանությունների տվյալներով, 2011 թ. նա գողություն է կատարել, իսկ ահա վերջերս մի քանի անգամ հրաձգարան է այցելել:   Read more

Ջոն Քերրին ժամանել է Մոսկվա


mosc 5ԱՄՆ պետքարտուղար Ջան Քերրին առաջին անգամ պաշտոնական այցով ժամանել է Մոսկվա՝ Ռուս-ամերիկյան երկկողմ հարաբերությունները եւ Սիրիայի իրադրության կարգավորման ուղիները քննարկելու: Քերրին մասնակցել է Անհայտ զինվորի շիրիմին ծաղիկներ դնելու արարողությանը, ինչից հետո կայացել է նրա եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Երեկոյան Քերրին բանակցություններ է վարել արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Քերրիի եւ Լավրովի միջեւ բանակցությունների գլխավոր թեման եղել է Սիրիայի իրավիճակը: Քերրին ավելի վաղ հայտնել էր, թե հույս ունի, որ լուրջ ու արդյունավետ երկխոսություն կլինի այդ թեմայով: Read more

Մեքսիկայում պայթել է գազ տեղափոխող ցիստեռնը

gass 5Մայիսի 7-ին Մեխիկո նահանգի տարածքում Հեղուկ գազ տեղափոխող բեռնատարի պայթյունի արդյունքում զոհվել է 20 մարդ: Եւս 33-ը մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Ինչպես հայտնել են տեղի իշխանության ներկայացուցիչները, ողբերգությունը տեղի է ունեցել Էկատեպեկ քաղաքի շրջանում. այն տեղակայված է մեքսիկական մայրաքաղաքից ոչ հեռու: Մեխիկո նահանգի քաղաքացիական անվտանգության նախարար Սալվադոր Նեմե Սաստրեն հայտնել է, թե Հուժկու պայթյունը լրջորեն վնասել է 30 բնակելի տներ եւ ոչնչացրել 40 ավտոմեքենաներ: Ըստ նախնական վարկածի, ավտոմեքենան, որը պատկանել է «Աստեկ» ընկերությանը, առայժմ չպարզված հանգամանքներում շրջվել է, ինչի արդյունքում գազ պարունակող ցիստեռնը պոկվել է, ինչից հետո պայթել է: Ավոմեքենայի վարորդը ողջ է մնացել, նա գտնվում է բժիշկների հսկողության տակ: Մոտակա ժամանակներս նախատեսվում է հարցաքննել նրան:Միջադեպի արդյունքում տուժած մարդիկ հասցվել են հիվանդանոցներ: Պեխիկո-Պաչուկա ավտոմայրուղու երթեւեկությունը ժամանակավորապես դադարեցվել է:  Read more

Միանձնուհիները թմրանյութ էին տեղափոխում

nun 5Կարիբյան ծովում գտնվող Սան Անդրես կղզու ոստիկանությունն օդանավակայանում ձերբակալել է Կոլումբիայից ժամանած 3 կաթոլիկ միանձնուհիների, ովքեր հագուստի տակ կոկային են թաքցրել: Իրավապահներն ուշադրություն են դարձրել նրանց, քանի որ միանձնուհիները շատ նյարդային տեսք են ունեցել։ Ոստիկաններին կասկածելի է թվացել նաեւ նրանց հագուստը։ Արդյունքում կանայք խուզարկվել են, եւ հայտնաբերվել է 6 կգ կոկային։ Թմրանյութեր պարունակող ծրարները կապված են եղել մաքսանենգ կանանց ոտքերին: Այդ ընթացքում միանձնուհիներն արտասվել են ու խոստովանել, որ իրենք շատ աղքատ են ապրում ու միայն փողի համար են նման քայլի դիմել։ Read more

Powerd by Bloogie

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version