amga.tv

Switch to desktop Register Login

04 May 2013

Սպանվել է Բենազիր Բհուտոյի գործը քննող դատախազը

BHUTOC 4Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում մայիսի 3-ին սպանվել է դատախազ Չոուդրի Զուլֆիկարը: Հենց նա էր վարում 2007թ. Պակիստանի ժողովրդական կուսակցության առաջնորդ Բենազիր Բհուտոյի սպանության գործը: Այդ աղմկահարույց գործով գլխավոր մեղադրյալը Պակիստանի նախկին նախագահ Փերվեզ Մուշառաֆն է: Այս տարվա մարտին հնգամյա վտարանդիությունից Պակիստան վերադառնալուց հետո նա, դատարանի վճռի համաձայն, տնային կալանքի է ենթարկվել իր դեմ գործող բազմաթիվ մեղադրանքների հիման վրա: Չոուդրի Զուլֆիկարը սպանվել է այն մեքենայում, որով գնում էր մասնակցելու Բհուտոյի սպանության գործով դատական նիստին: Իսլամաբադի կենտրոնից ոչ հեռու մոտոցիկլետով ավտոմեքենային հասել են զինված երկու ծայրահեղականներ եւ գրեթե դիմահար կրակ բացել դատախազի վրա: Ստացած վերքերից Զուլֆիկարը կորցրել է մեքենայի կառավարումը, ինչի հետեւանքով մահացու վրաերթի է ենթարկվել պատահարի վայրով անցնող մի կնոջ: Այս շաբաթ ավելի վաղ Պակիստանի արդարադատությունը նախկին նախագահ Մուշառաֆին պաշտոնապես մեղադրել էր Բհուտոյի սպանողներին օժանդակելու մեջ եւ վճիռ կայացրել՝ ձերբակալել նախկին բռնապետին ու երկարացնել տնային կալանքի տակ նրա գտնվելու ժամկետը: Բհուտոյի դեմ կատարված մահափորձը մինչ այժմ բացահայտված չէ եւ ամենաաղմկալի քաղաքական սպանությունն է մնում Պակիստանի Իսլամական Հանրապետության ողջ պատմության ընթացքում:   Read more

Հալեպում հայ տղամարդ է սպանվել

ALEPP 5Հալեպում հայ տղամարդ է սպանվել: Սիրիահայ համայնքի հերթական զոհը Րաֆֆի Դաղլյանն է: Նա մահացել է պարանոցի շրջանում ստացած հրազենային վնասվածքից: Միջադեպի մասին այլ մանրամասներ հայտնի չեն: Oրեր առաջ Հալեպի հայաշատ թաղամասերում երկու օր անընդմեջ ականներ էին պայթել: Դրանց հետեւանքով թեթեւ վնասվածքներ էին ստացել երկու հայեր: Թեեւ քաղաքի կենտրոնական շրջանները բախումների անմիջական թատերաբեմ չեն դարձել, սակայն հարակից շրջաններից արձակված ականները կամ փամփուշտները հաճախ են հայտնվում այդ շրջաններում: Քաղաքում խորացել է տնտեսական ճգնաժամը, էլեկտրաէներգիայի մատակարարումը գործում է էական խափանումներով, գրեթե չի գործում բջջային եւ քաղաքային հեռախոսակապը, քաղաքում համատարած գործազրկություն է ու գնաճ: Սիրիայում կառավարության զորքերի եւ զինյալ ընդդիմության միջեւ բախումներն սկսել են 2011թ մարտից, եւ մինչ օրս, պաշտոնական տվյալներով, զոհվել է ավելի քան 70.000 մարդ: Այս ընթացքում զոհված հայերի թիվն անցնում է հինգ տասնյակը:  Read more

Հրդեհներ Կալիֆորնիայում կրակը հասել է Գլենդել

lend 8Կալիֆորնիա նահանգում սկսված անտառային հրդեհը իշխանություններին ստիպել է տարհանել հարյուրավոր մարդկանց Հրդեհները սկսվել են չորեքշաբթի օրը՝ Հարավային Կալիֆորնիայի Բեննինգ քաղաքի մոտակայքում եւ արդեն տարածվել է Գլենդելի 134-րդ մայրուղու մոտակայքում այսօր կեսօրին, փավել է դեպի Հարվի դրայվ մայուղու մուտքը։ փակվել է 2-րդ մայրուղին, կրակը տարածվել է Գլենդելի Չեվի Չեյզ Քենյըն, Գլենոքս Քենյըն շրջաններում` հասնելով բնակելի տներին եւ վնասելով մի քանի տուն:  Տարհանվել է Գլենդեյլ Էլէմէնտրի դպրոցը եւ Glendale Adventist բժշկական կենտրոնը,Գլենդեյլ Կըմյունիտի Քոլեջում դադարեցվել էն դասընթացները։ 

Ուժեղ քամին եւ համեմատաբար օդի քիչ խոնավությունը բարդացնում է իրավիճակը: Ներկայում մարման գործողություններին մասնակցում է 425 մասնագետ, ինչպես նաեւ մի քանի տասնյակ ինքնաթիռներ եւ ուղղաթիռներ: վեց օդային տանկերներ քիմիական հրամարիչ նյութեր են լցնում: Որոշ բնակիչներ, չսպասելով հրշեջների ժամանելուն, ինքնուրույն փորձել են հանգցնել կրակը: Տարհանվել է մոտ 500 մարդ: Կալիֆոռնիայի հարավային մասում տեղակայված Սան Ֆերնանդո հովտում անտառային հրդեհների հետեւանքով տարհանվել են ավելի քան 500 տների բնակիչներ: Քոլեջների ուսանողները եւս ստիպված են եղել լքել հանրակացարանները. ժամանակավոր կացարաններ են տեղափոխվել շուրջ 5000 ուսանող: Վենտուրա շրջանում եւ Սան Ֆերնանդո հովտում կրակը տարածվում է 32 կմ/ժ արագությամբ: Հրդեհի դեմ պայքարում է 100 հրշեջ ջոկատ, սակայն նրանց դեռեւս չի հաջողվում մարել այն: Աշխատանքներին խոչընդոտում են տաք քամին, բարձր ջերմաստիճանը եւ օդի ցածր խոնավությունը, առայժմ չի հաջողվում մարել կրակը: Օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն՝ Կալիֆոռնիայում այս ամառը անտառային հրդեհների մասշտաբներով կարող է գերազանցել բոլոր ռեկորդները: Read more

36-ամյա հային ցմահ ազատազրկում է սպառնում

rapppe 7Գլենդեյլ քաղաքում 36-ամյա հային ցմահ ազատազրկում է սպառնում: Լոս Անջելեսի շրջանային դատարանն այս շաբաթ էդուարդ Նիկոլայանին մեղավոր է ճանաչել 2006թ-ին Բըրբենք քաղաքի մի բնակչուհու առեւանգելու եւ նրան բռնաբարելու համար: Դեպքը տեղի է ունեցել 2006թ-ի սեպտեմբերին: Ըստ քննիչների` էդուարդը Նիկոլայան  եւ Տիգրան Պետրոսյանը, տուժողին հանդիպել էին Բըրբենքի ավտոմեքենաների վարձույթի սրահներից մեկում, եւ պայմանավորվել ավելի ուշ  հանդիպել-զրուցել: Նույն այդ օրը Բըրբենքի Elephant բարում կնոջ բաժակի մեջ հավանական է թմրանյութ էին լցրել, կինն անզգայացել եւ գիտակցությունը կորցրել էր: արթնացել էր Գլենդեյլի Sakura մոթելում՝ ամբողջովին մերկ, դաստակների եւ թեւերի վրա կապտուկներ եւ բռնության հետքեր էին եղել, հագուստն էլ՝ աղբարկղի մեջ: Կնոջը, մոթելից դուրս գալիս, պարեկները կանգնեցրել էին: Նրանք ստուգել էին անվտանգության տեսախցիկներով արված տեսանյութերը եւ պարզել, որ էդուարդը եւ Տիգրանը նույն այդ օրը կնոջը ծածկոցի մեջ փաթաթած մտցրել էին մոթելի սենյակներից մեկը եւ ժամեր անց երկուսով դուրս եկել ու հեռացել: Ավելի ուշ DNA վերլուծությունը ցույց էր տվել, որ էդուարդ Նիկոլայանն ու Տիգրան Պետրոսյանը բռնաբարել են աղջկան: Նրանք  2009թ-ին էին ձերբակալվել Տիգրանը փորձել էր անցնել Մեքսիկայի սահմանը եւ մտնել Միացյալ նահանգներ որտեղ էլ ձերբակալվել էր: Դատարանը Նիկոլայանի դատավճիռը կհրապարակի մայիսի 16-ին Read more

Գլենդելում դեռահաս է մահացել վրաերթի հետեւանքով

hets 6Գլենդելում ողբերգական վրաերթ է եղել, որի հետեւանքով 13 տարեկան մի տղա է մահացել; Լոս Անջելես քաունթիի քննչական բաժնի փոխանցմամբ, մահացածը Ջանըթըն Էրնանդեսն է: Դեպքը տեղի է ունեցել երեկ ցերեկը, ժամը 4-ի սահմաններում, Columbus կըլըմբըս Avenue-ի եւ Riverdale Drive-ի խաչմերուկում: Էրնանդեսը վարել է իր հեծանիվը եւ շրջադարձի ժամանակ բախվել է ավտոբուսին: Փրկարարները նրան ետղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել թրկել տղայի կյանքը: Ավտոբուսի վարորդը պատմել է, որ չի նկատել, թե ինչպես է տղան հայտնվել ավտոբուսի մոտ: Ոստիկանությունը հետաքննություն է իրականացնում: Read more

ՀԴԲ-ն ամենափնտրվող ահաբեկիչների ցուցակում ներառել է կնոջ

Joenne 5Հետաքննությունների դաշնային բյուրոն առաջին անգամ ամենափնտրվող ահաբեկիչների ցուցակում ներառել է իգական սեռի ներկայացուցչի: Ինչպես հայտնել են գերատեսչությունում՝ նա Ջոան Չեսըմարդն է, որը մեղադրվում է 40 տարի առաջ Նյու Ջըրզի նահանգում իրավապահ մարմինների աշխատակցին սպանելու մեջ: FBI-ի ներկայացուցիչները 1 մլն դոլար պարգեւավճար են խոստանում կնոջ մասին տեղեկության համար: 1 մլն դոլար էլ առաջարկում է Նյու Ջըրզիի ոստիկանությունը: Բյուրոյի տվյալներով՝ հետախուզվողը 61-66 տարեկան է: Չեսըմարդին այդ ցուցակում ներառել են այսօր՝ ողբերգական իրադարձությունների տարելիցին, որպեսզի ցույց տան, որ նույնիսկ 40 տարի անց հանցագործությունը չի մոռացվել: 1973թ 2 ոստիկաններ կանգնեցրել էին այն ավտոմեքենան, որի մեջ էին գտնվում Չեսըմարդն ու նրա մի քանի հանցակիցներ: Այդ պահին կինը ծայրահեղական Սեւ ազատագրական բանակ խմբի անդամ էր եւ հետախուզման մեջ էր մի շարք հանցագործությունների համար: Հրաձգության ժամանակ օրինապահ մարմինների աշխատակիցներից մեկը վիրավորվել է, մյուսը` սպանվել: Արդյունքում Չեսըմարդը ձերբակալվել է 1977թ եւ դատապարտվել ցմահ ազատազրկման, սակայն շուտով նրան հաջողվել է փախչել բանտից: Վերջին անգամ նրան տեսել են 1984թ Կուբայում, որտեղ, որոշ տվյալների համաձայն, նա կարող էր քաղաքական ապաստան ստանալ, եւ կարող է մինչ օրս էլ այնտեղ է թաքնվում: Ազգային հակաահաբեկչական կենտրոնում ներկայումս ներառված է 875 հազար անուն: Read more

Ուսանողը սպառնում էր հզոր պայթյուն իրականացնել

apush 5Ոստիկանությունը Մասաչուսեթս նահանգում ձերբակալել է 18-ամյա ուսանողի, ով Facebook-ում սպառնացել է ավելի մեծ ահաբեկչություն կազմակերպել, քան եղել է բասթընյան մարաթոնի ժամանակ: Ոստիկանությունը հետաքրքրվել է Քեմերըն Դամբրոզիոյով այն բանից հետո, երբ Մեթուեն քաղաքի բարձրագույն դպրոցի ուսանողները Facebook-ի էջում տեսել են նրա հայտարարությունը: -Նա պահանջում էր մարդկանցից լռել եւ սպառնում էր ինչ-որ մեկին սպանել: Նա ասում էր, որ կպայթի ու կհայտնվի լուրերի թողարկման մեջ, որ իր արածից հետո կարիք չի լինի լացել,- ասել է ոստիկանության ներկայացուցիչ Ժոզեֆ Սոլոմոնը: Վերջինիս խոսքերով՝ նման հայտարարություններին իրավապահ մարմինները լրջորեն են վերաբերվել, չնայած, որ ուսանողը կոնկրետ անձանց չի սպառնացել: Ոստիկանությունը ձերբակալել է Դամբրոզիոյին, նրան սպառնում է մինչեւ 20 տարվա ազատազրկում:   Read more

Գտել են Ցարնաեւի նոթբուքը

tsarn 8Հետաքննությունների համերկրային բյուրոն հայտնաբերել է Ջոհար Ցարնաեւին պատկանող նոութբուքը, որը մեղադրվում է ապրիլի 15-ին Բասթընում ահաբեկչական գործողություն իրականացնելու մեջ: Այդ մասին ասվում է FBI-ի հայտարարության մեջ: Թե հետաքննությանն ինչպես է հաջողվել ստանալ նոութբուքը եւ ինչ վիճակում է այն գտնվում, չի հաղորդվում: Ավելի վաղ հաղորդվել է, որ հետաքննիչները Ցարնաեւի համակարգիչը փնտրում էին այն համալսարանի մերձակա աղբանոցում, որտեղ նա սովորում էր, բայց որոնումները հաջողություն չէին ունեցել: Ցարնաեւի նոութբուքը նրա սենյակից դուրս էին բերել նրա համակուրսեցիները՝ ղազախստանցի երկու ուսանողներ եւ ԱՄՆ-ի մի քաղաքացի, որոնց մայիսի 1-ին մեղադրանքներ են առաջադրվել արդարադատությանը խոչընդոտելու եւ կեղծ ցուցմունքներ տալու մեջ:  Read more

Օբաման ժամանել է Մեքսիկա

obbba 7ԱՄՆ-ը եւ Մեքսիկան պայմանավորվել են շարունակել համատեղ պայքարը կազմակերպված հանցավորության, անօրինական դրամական հոսքերի, զենքի առեւտրի եւ թմրանյութերի տարածման դեմ: Այդ մասին ասված է երկու հարեւան երկրների նախագահների՝ մայիսի 2-ին Մեխիկոյում կայացած բանակցությունների արդյունքներին վերաբերող հայտարարության մեջ: Դրա հետ մեկտեղ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ, չնայած այդ թեմայի կարեւորությանը, անվտանգության եւ ներգաղթի հարցերը չպետք է ամենագլխավորը լինեն Մեքսիկայի հետ փոխհարաբերություններում: -Այն ժամանակ, երբ մենք փորձում ենք լուծել առավել սուր հիմնախնդիրները, չպետք է տեսադաշտից բաց թողնենք մեր տնտեսական կապերը, որոնք ամենաուժեղներից մեկն են աշխարհում,- ասել է Օբաման: Նրա հետ համաձայնել է մեքսիկացի պաշտոնակից էնրիկե Պենյա Նիետոն: Նրա խոսքով՝ երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը հասել է 500 մլրդ դոլարի, իսկ դրա հետագա ընդլայնման համար ստեղծվում է բարձր մակարդակի հատուկ աշխատանքային խումբ ԱՄՆ-ի փոխնախագահի եւ մեքսիկացի նախարարների մասնակցությամբ: Խմբի առաջին նիստը տեղի կունենա այս տարվա աշնանը: Նախագահները նաեւ պայմանավորվել են Կանադայի մասնակցությամբ համատեղ ջանքեր գործադրել եւ հասնել այն բանին, որ Հյուսիսային Ամերիկան դառնա աշխարհի առավել դինամիկ զարգացող եւ ամենամրցունակ տարածաշրջանը: Մեքսիկայից Օբաման մեկնել է Կոստա-Ռիկա, որտեղ հանդիպելու է այդ երկրի նախագահին:   Read more

Դեւիդ Պետրեուսը դասախոս է դարձել

devid 5CIA-ի նախկին ղեկավար Դեւիդ Պետրեըսը համաձայնվել է ստանձնել պրոֆեսորի պաշտոնը Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում: Համալսարանի մամուլի հաղորդագրության մեջ ասվում է, թե աշնանից Պետրեըսը դասախոսություններ է կարդալու ուսանողների համար, մասնակցելու է սեմինարներին, նաեւ մասնակցելու է վետերանների համար պարապմունքների: Նախկին գեներալը կոալիցիայի զորքերն է գլխավորել Իրաքում եւ Աֆղանստանում: 2011թ. Պետրեըսը նշանակվել էր Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար, սակայն 2012թ. լքել էր պաշտոնը ամուսնական անհավատարմության սկանդալից հետո: Պետրեըսը գիտությունների դոկտոր է, կոչումը ստացել է Պրինսթոնի համալսարանում, նաեւ տնտեսագիտություն է դասավանդել Ուեսթ-Փոյնթի ռազմական ակադեմիայումRead more

Powerd by Bloogie

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version