amga.tv

Switch to desktop Register Login

26 April 2013

Դրամատիկ հետապնդում Արիզոնայում

 

hetapn 7Արիզոնայի ոստիկանությունը տեւական հետապնդումից հետո միայն կարողացել է ձերբակալել կասկածյալին: Ոստիկանության տվյալներով, կասկածյալը Էրըն Ջեյքըբ Դիասն է: Դիասը կասկածվում է ոստիկանությունից փախչելու, մեքենայով կանայատեղին բախվելու եւ զինված կողոպուտի մեջ: Ոստիկանությունը ահազանգը ստացել է նախօրեին երեկոյան, թե անձը կեղծ մուրհակով գումար է ցանկանում կանխիկացնել19th Avenue-ի եւ Bell Road-ի խաչմերուկից: Ֆինիքսի ոստիկանության ներկայացուցիչ Ջեյմս Հոլմսի խոսքով, Դիասը փախել է շենքից, երբ ոստիկանները սկսել են նրան հարցեր տալ: Նա մեքենայով ուղեւորվել է Long John Silver’s-ի ավտոկանգառ, որտեղ իր զենքից կրակ է բացել սպիտակ, GMC մակնիշի մեքենայի ուղղությամբ: Մեքենայի 67-ամյա վարորդին  հաջողվել է փախուստի դիմել: Դիասը նստել է փիքափը, զենքի սպառնալիքով մեքենաից դուրս է նետել տարեց կնոջն ու մեքենայում գտնվող երեխաներին եւ փախել այդ մեքենայով: կասկածյալը դրանից հետո մեքենան վարել է թիվ 17 մայրուղով` երբեմեն քշելով հանդիպակաց ճանապարհով եւ վթարային իրավիճակ ստեղծելով: Ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել նրան, երբ մեքենայով բախվել է լիցքավորման կայանին 19-րդ Avenue-ի եւ Cactus Road-ի խաչմերուկում: Դիասը գլխի եւ ձեռքերի վնասվածքներ է ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց, իսկ բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել է բանտ: Նրան արդեն պաշտոնապես մեղադրանք է առաջադրվելRead more

Որքան է գնահատվում Թեքսասի պայթյունը

fert 5Անցած շաբաթ Թեքսըսի պարարտանյութերի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով հասցված վնասը գնահատվել է ավելի քան 100 մլն դոլար: Այս մասին հայտնել են տեղի ապահովագրական ընկերությունները: Adair Grain ընկերության դեմ, որի դուստր ձեռնարկությունն է հանդիսանում պայթած գործարանի օպերատոր West Fertilizer-ը, առնվազն երկու դատական հայց է ներկայացվել: Մեկը ստացվել է Ուեսթի բնակիչներից մեկից, որը ստիպված է եղել լքել պայթյունի հետեւանքով ավերված իր տունը: Երկրորդ հայցը ներկայացրել են 4 ապահովագրական ընկերություններ:

Պայթյունը տեղի էր ունեցել ապրիլի 17-ին, Ուեսթ քաղաքում: Զոհվել էր 14 մարդ, վիրավորվել շուրջ 200-ը: Լիովին ավերվել է գործարանին կից գտնվող ավելի քան 140 շինությունԲարաք Օբամայի կարգադրությամբ ապրիլի 25-ին Թեքսըսում բոլոր պետական հաստատությունների եւ ռազմական օբյեկտների դրոշներն իջեցվել են: Այսօր պետության ղեկավարը տիկնոջ հետ մասնակցել է զոհերի հիշատակի արարողությանը, որը անցկացվել է Ուեյկո քաղաքի Բեյլըրի համալսարանում: Read more

Գուանտանամոյում աճում է հացադուլավորների թիվը

guant 6Գուանտանամոյի բանտում հացադուլին մասնակցող բանտարկյալների թիվը հասել է 92-ի: Այս մասին տեղեկացում է Associated Press-ը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի զինված ուժերի ներկայացուցչին: Ավելի վաղ հայտարարվում էր, որ հացադուլին 84 բանտարկյալներ են մասնակցում: Դրանից բացի, նշվում էր, որ ավելի քան հինգ հոգի հիվանդանոց են տեղափոխվել, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Բանտում ընդամենը 166 մարդ է պահվում: Կալանավորները հացադուլ էին հայտարարել դեռ մարտ ամսին՝ հանդես գալով իրենց բանտարկության ժամկետների անորոշության դեմ:   Read more

Բայդընը Ցարնաեւներին վախկոտներ է անվանել

zoher 5 ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդընը դիմել է Բասթընում սպանված ոստիկանի քաղաքացիական հոգեհանգստի արարողությանը հավաքված հազարավոր մարդկանց: Բայդընը Ցարնաեւ եղբայրներին անվանել է վախկոտ, վերափոխված ջիհադիստներ՝ հավելելով, որ ԱՄՆ-ը սարսափի չի ենթարկվել: Հիշեցնենք, որ ոստիկան Շան Քոլիերը սպանվել էր անցած շաբաթ՝ եղբայրների ձերբակալության օպերացիայի ժամանակ: Նրան հուղարկավորել են ահաբեկչության զոհերից մեկի՝ 8-ամյա Մարտըն Ռիչըրդի կողքին: Հետաքննությանը մոտ աղբյուրների փոխանցմամբ, Բասթընի մարաթոնի ժամանակ գործարկված պայթուցիկ սարքերը եղել են ռադիոկառավարվող: Սարքի մեխանիզմը ռադիոկառավարվող խաղալիք է հիշեցնում: Քննիչները պայթյունների վայրում գտել են հեռակառավարման վահանակի բեկորներ: Ուսումնասիրության արդյունքում եզրակացություն է արվել, որ ռումբերի կառավարումն իրականացվել է ոչ մեծ հեռավորությունից: Ենթադրվում է, որ ռումբերը կարող էին կառավարվել բջջային հեռախոսի օգնությամբ: Գործի նյութերում նշվում է, որ պայթյունների մեկնարկից րոպեներ առաջ Ջոհարի ձեռքում բջջային է եղել: Նշենք, որ ամերիկացի քննիչների խումբը Դաղստանում է՝ զրուցելու Ցարնաեւ եղբայրների ծնողների հետ եւ փորձելու պարզել նրանց արարքի դրդապատճառները: Եղբայրների հայրը՝ Անզոր Ցարնաեւը, հայտնել է ԱՄՆ ուղեւորվելու եւ ավագ որդու՝ Թամերլանի դին Ռուսաստան տեղափոխելու մտադրության մասին:   Read more

Ջեբ Բուշը կարող է առաջադրվել որպես թեկնածու

jeb 7 ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ-կրտսերը հայտարարել է, որ խորհուրդ է տալիս իր կրտսեր եղբորը՝ Ջեբ Բուշին, առաջադրվել 2016 թ. նախագահական ընրտություններում: Նա կլինի հիանալի թեկնածու, եթե որոշի դիմել այդ քայլին,- ասել է նախկին նախագահը: Ջորջ Բուշ-կրտսերն ասել է, որ Ջեբն ինքը կորոշի՝ առաջադրվել, թե ոչ: Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ եթե նախագահական աթոռի համար պայքարեն Հիլըրի Քլինթընը եւ Ջեբ Բուշը, դա «հիանալի լուսանկար կլինի իր թանգարանի համար»: Ջեբ Բուշը 1999-2007 թթ. եղել է Ֆլորիդայի նահանգապետը: Պաշտոնից հեռանալուց հետո նա չի առաջադրվել Սենատում եւ բաց է թողել 2012 թ. նախագահական ընտրությունները: Քաղաքագետները նշում են, որ Բուշ 3-րդը հանրապետական փրայմերիզում հաղթելու մեծ հնարավորություններ ունի։ Read more

Որքան է Օբամայի վարկանիշը

ommm 6Ամերիկացիների 49 տոկոսը դրական է գնահատում ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշ-կրտսերին, իսկ 52 տոկոսը՝ գործող նախագահ Բարաք Օբամային: Այս մասին են վկայում սոցիոլոգիական հետազոտության արդյունքները, որն իրականացրել է Fox News հեռուստաալիքը Anderson Robbins Research եւ  Shaw& Company Research ընկերությունների հետ ապրիլի 20-22-ը: Հետազոտությունը ցույց է տվել, որ նախագահների ընկալումը մեծապես կախված է կուսակցական պատկանելությունից: Հանրապետականները երեք անգամ ավելի շատ են հակված դրական գնահատել Ջորջ Բուշին, քան դեմոկրատները: Եթե պահպանողականների կողմնակիցների շրջանում Ջորջ Բուշին աջակցում է հարցման մասնակիցների 79 տոկոսը, ապա դեմոկրատների շրջանում՝ միայն 24 տոկոսը: Միեւնույն ժամանակ դեմոկրատները հակված են բարձր գնահատել Օբամայի ձեռքբերումները՝ այն դեպքում, երբ հանրապետականների շրջանում միայն 17 տոկոսն է դրական կարծիք հայտնել ԱՄՆ-ի 44-րդ նախագահի մասին: Ջորջ Բուշ-կրտսերի միջին վարկանիշն իր նախագահության օրոք կազմել է 51 տոկոս: Ներկա պահին Օբամայի վարկանիշը կազմում է 48 տոկոս: ԱՄՆ նախկին նախագահների շրջանում ամենաբաձր վարկանիշն ունի դեմոկրատ Բիլ Քլինթոնը՝ 71 տոկոս: Դեմոկրատ Ջեյմս Քարտըրի եւ հանրապետական Ջորջ Բուշ-ավագի վարկանիշը կազմում է 59 տոկոս: Read more

ԱՄՆ-ում ընտանիքների մեծ մասն աղքատանում է

Ameee 5ԱՄՆ-ում ընտանիքների մեծ մասն աստիճանաբար աղքատանում է, ինչը հատկապես ակնհայտ է վերջին մի քանի տարիներին: Այս մասին են վկայում Pew Research կենտրոնի նոր հետազոտության տվյալները, որոնք հիմնված են Մարդահամարի բյուրոյի թարմ տվյալների վրա: Բնակչության 93 տոկոսի մոտ ակտիվների միջին արժեքը 2011թ. կրճատվել է մինչեւ 133,817 դոլար՝ 2009թ. 139,896 դոլարի համեմատ: Նոր տվյալները հատկանշական են առաջին հերթին նրանով, որ այն տարիները, ինչի մասին խոսվում է, ԱՄՆ-ում պաշտոնապես համարվում են Մեծ ռեցեսիայից հետո տնտեսական առողջացման շրջան: Թվերը հաստատում են, որ հասարակ ամերիկացիների համար այդ առողջացումը նշանավորվել է նվազմամբ, այլ ոչ թե ընտանեկան բարեկեցության աճով: Իսկ նրանք, ովքեր իսկապես հարստացել են, ամերիկյան հասարակության վերնախավն են: Առավել բարեկեցիկ ընտանիքների 7 տոկոսի մոտ ակտիվների միջին արժեքը նույն ժամանակահատվածում աճել է 28 տոկոսով՝ մինչեւ 3 միլիոն 173,895 դոլար: Եթե 2009թ. այդ ընտանիքներին է պատկանել ընդհանուր առմամբ երկրում սեփականության 56%, ապա 2011-ին՝ արդեն 63%: Read more

Powerd by Bloogie

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version