A+ A A-

13 April 2013

Էքսկուրսավարը սպանել է 3 մետրանոց պիթոնին

piton 4Ֆլորիդա նահանգի 26-ամյա էքսկուրսավար Թամի Օուենը էքսկուրսիայի ժամանակ մարտի է բռնվել 3 մետրանոց, 5 կգ քաշով հսկա Բիրմայական պիթոնի հետ՝ պաշտպանելու համար զբոսաշրջիկներին: Դեպքը տեղի է ունեցել Everglades արգելոցում: Առաջինը սողունին նկատել է մակույկում նստած հանգստացողներից մեկը: Կինն անմիջապես այդ մասին հայտնել է էքսկուրսավարին: Տեսնելով, որ հսկա սողունը իրենց ուղղությամբ է լողում, էքսկուրսավարը ջուրն է ցատկել: Նրան օգնության է հասել գործընկեր Ուորեն Ուորթմընը: Նա փորձում էր ամեն կերպ բռնել օձի պարանոցից, որպեսզի այն նրան չկծի, սակայն օձը փաթաթվել էր նրա թեւին: Մի քանի րոպե անց էքսկուրսավարը զգացել է, որ վերջույթը թմրել է: Կորցնելով իրավիճակի վերահսկողությունը՝ Օուենը ստիպված է եղել սպանել օձին: Everglades Adventure Tours զբոսաշրջային գործակալության սեփականատեր Ջաք Շիլիի խոսքով՝ իրենք զբոսաշրջիկներին վերադարձրել են անհաջող էքսկուրսիայի գումարը: Ամերիկացու խոսքով՝ ինքը ցավում է, որ սպանել է օձին, նա դա չէր ցանկանում, քանի որ ողջ հոգով սիրում է վայրի բնության ներկայացուցիչներին , սակայն ստիպված էր, իրեն այլընտրանք չէր մնացել: Նշենք, որ այս տեսակի օձերը թունավոր չեն, սակայն նրանք ունակ են կուլ տալ նույնիսկ եղջերու եւ ալիգատոր` նրանց շուրջ փաթաթվելով եւ խեղդամահ անելով: Օգոստոսին էվըրգլեյդս ազգային փարկում գիտնականները հայտնաբերել են այդ տարածքում երբեւէ հայտնաբերված ամենամեծ բիրմայական պիթոնին, որի երկարությունը 5.18 մետր էր, իսկ քաշը` 74 կգ: Read more

Տղամարդը 27 տարի ապրում էր անտառում

antar 5Ոստիկանությունը ձերբակալել է ճգնակյաց գողին, ով մեղադրվում է հազարավոր գողությունների մեջ: 47-ամյա Քրիստըֆըր Նայթը 27 տարի ապրել է վրանում, Մեն նահանգի անտառներում: Սնվում էր այն ուտելիքով, որը գողանում էր քեմփինգներից: Նա գողանում էր մարտկոցներ, սնունդ, գազի բալոններ, մինչ հանդիպեց համառ որսորդ Թերրի Հյուզին, ով էլ ձերբակալել է նրան: Առայժմ Նայթին միայն մեղադրանք են առաջադրել Փայն-Թրի քեմփինգում կատարված գողության փաստով: Նայթին տեղափոխել են ոստիկանական բաժանմունք եւ հարցաքննել: Առաջին իսկ հարցաքննությանը պարզվել է, որ լճի մոտ գտնվող անմարդաբնակ վայրում երկար տարիներ ապրել է հենց Նայթը, ով տանից փախել էր 27 տարի առաջ: 19 տարեկանում դեռահասը որոշել էր լքել տունը` իր հետ վերցնելով այրիչ, ռադիո, դանակ եւ վրան: Այդ իրերով նա տեղափոխվեց անտառ եւ բնակություն էր հաստատել: Ազգականները փորձել, բայց չէին կարողացել գտնել նրան: Գրեթե 27 տարի Նայթը մարդկանց հետ չի շփվել, թեեւ հրաշալի խոսում է անգլերեն: Նա սովորել էր աննկատ անցնել կածաններով եւ գողություններ կատարել, իսկ գիշերները հարձակվում էր սուպերմարկետների եւ ֆերմաների վրա: Ոստիկանությունը կարծում է, որ Հյուզը երկրորդ մարդն է 27 տարում, ում հանդիպել է Քրիստըֆըր Նայթը, առաջինը 90-ականներին մի զբոսաշրջիկ էր, ում պատահաբար տեսել եւ բարեւել էր: Նայթի հիշած վերջին պատմական դեպքը Չեռնոբիլի ատոմակայանի վթարն է եղելRead more

Րաֆֆի Հովհաննիսյանի սակավամարդ հանրահավաքը

raffi 4Ժառանգություն կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր Ազատության հրապարակում կրկին հանրահավաք է արել: Նա երեկ մեկնել էր Մոսկվա, եւ ենթադրվում էր, որ կպատմի իր հանդիպումների մասին, սակայն այդպես էլ որեւէ բառ չի ասել: Հանրահավաքը ի տարբերություն նախորդների չափազանց սակավամարդ էր, պատճառը թե տեղացող անձրեւն էր, թե ժողովրդի` ապրիլի 9-ի դեպքերից հետո Հովհաննիսյանից հիասթափությունը: Հիշեցնենք, որ նա պողոտայում թողել էր ժողովրդի բազմությանը եւ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ գնացել Ծիծեռնակաբերդ աղոթելու: Հանրահավաքում ելույթ է ունեցել նաեւ Արմենուհի Հովհաննիսյանը, ով հիշել է ապրիլի 9-ի դեպքերը: -Ես այդ օրը հագել էի իմ ամենասիրած կոշիկները, ես կորցրեցի այն, երբ տապալվել էի գետնին, եւ բոբիկ քայլեցի դեպի Ծիծեռնակաբերդ - հիշել է Արմենուհի Հովհաննիսյանը: Հանրահավաքի վերջում Րաֆֆի Հովհաննիսյանը հաջորդ հավաքը նշանակել է հաջորդ ուրբաթ` Անի հյուրանոցի փոքր սրահում:   Read more

Վայրի պումա է հայտնվել

puma 5Լա Քրեսենթայի փողոցներում վայրի պումայի հայտնվելը խուճապ է հարուցել: Կենդանին մտել է քաղաք եւ հանգիստ զբոսնել փողոցում: Ականատեսների վկայությամբ, կենդանին բավական խոշոր է եղել, կշռել է մոտ 120 փաունդ: Դեպքի վայր ժամանած մասնագետները քնաբեր են կրակել պումային եւ տեղափոխել լեռնային գոտի: Ոստիկանության սերժանտ Թամ Լորընցի խոսքով, կենդանուն բռնել են 4500  New York Avenue հասցեում: Մասնագետների խոսքով, կենդանու կյանքին ոչ մի վտանգ չի սպառնում: Սա Գլենդելում նման արտառոց հյուրի առաջին հայտնվելը չէ: Կատվազգիները հազվագյուտ են այցելել Գլենդել, սակայն արջերը, հատկապես ձմռան ամիսներին հաճախ են թափանցում Գլենդել` ուտելիք որոնելուRead more

Լոս Անջելեսում սպանել են խանութի պահակին

killle 4 Անվտանգության աշխատակցին Ասկըր Ուասքեզին գնդակահարել եւ սպանել են Panorama City առեւտրի կենտրոնի ալկոհոլային խմիչքների բաժնում: Լոս Անջելեսի ոստիկանության տվյալներով, դեպքը տեղի է ունեցել երեկ, 15000 Roscoe Boulevard հասցեում, երեկոյան ժամը 10-ի սահմաններում: Ոստիկանության լեյտենանտ Փոլ Վերնոնի խոսքով, առայժմ հայտնի չեն դեպքի հանգամանքները: Դետեկտիվները տեւեկան ժամանակ փորձաքննություն են անցկացրել: Սպանության մասին որեւէ տեղեկություն ունենալու դեպքում կարող եք զանգահարել (877) 527-3247 հեռախոսահամարով:   Read more

Քաղաքապետին վտանգավոր ծրար են ուղարկել

vill 4Սպիտակ փոշին, որ հայտնաբերվել է Լոս Անջելեսի քաղաքապետ Անտոնիա Վիյարայգոսային ուղղված նամակում, ըստ ամենայնի, սովորական կավիճ է: Երեկ կեսօրին քաղաքապետարանի շենքի մի հատվածը տարհանվել է, երբ Վիյարայգոսայի ախատակիցներից մեկը նամակում սպիտակ փոշի էր գտել եւ ահազանգել ոստիկաններին: Նամակում նաեւ սպառնալիքներ են եղել քաղաքապետի հասցեին: Ոստիկանության սպա Բեյք Չոուի խոսքով, ծրարը ուղարկել էին դաշնային բանտերից մեկից: Դեպքի կապակցությամբ հետաքննություն է սկսել FBI-ը: Վիյարայգոսան դեպքի պահին իր սենյակում է եղել, բայց տարհանումից հետո հանդիպման է մեկնել: Read more

ԱՄՆ հարավում եւ Միջին Արեւմուտքում թորնեյդոներ են

torned 5ԱՄՆ հարավում եւ Միջին Արեւմուտքում երեք մարդ զոհվել է, տասնյակ մարդիկ մարմնական վնասվածքներ են ստացել մի քանի պտտահողմերի եւ  փոթորիկների պատճառով: Մահացու դեպքն արձանագրվել է Միսիսիփի նահանգում, Քեմփըր շրջանում: Թորնեյդոն այնտեղ տասնյակ տներ է ոչնչացրել: Հարեւան շրջանում քամին շրջել է բեռնատարները: Միզուրի եւ Նեբրասկա նահանգների իշխանությունները եւս հաստատել են մահերի փաստը, տասնյակ վիրավորների տեղափոխել են հիվանդանոցներ: Ուժեղ փոթորիկը Միջին Արեւմուտքում առանց էլեկտրականության է թողել տասնյակ հազարավոր տներ, հարյուրավոր շինություններ լուրջ վնասվել են

Միզուրիում, որտեղ քամին տապալել է ծառերն ու էլեկտրահաղորդման գծերը, իշխանություններն արտակարդ դրություն են մտցրել: Ամենալուրջ վիճակը Հասելվուդ քաղաքում է: Քամին Սալիվան քաղաքում, որտեղ պոռթկումների արագությունը հասել է վայրկյանում 70 մետրի, պոկել է տեղական եկեղեցու տանիքը: Շենքում այդ պահին եղել է երգչախումբը, որի անդամները հասցրել են թաքնվել նկուղում

Իսկական ձմեռ է Մինեսոտայում եւ Հարավային Դակոտայում, Արկանզայում թորնեյդոն չորս մարդու է վիրավորել: ԱՄՆ օդերեւութաբանական ծառայության տվյալներով, ցիկլոնը շարժվում է արեւելյան ուղղությամբRead more

Զինծառայողը խոստովանել է լրտեսության մեղքը

lrtes 4Զինծառայող, 24-ամյա Ուիլյըմ Քոլթըն Միլլեյը, ով 2011թ. ձերբակալվել է լրտեսության մեղադրանքով, խոստովանել է իր մեղքըՁերբակալված զինծառայողը գաղտնի տեղեկությունները փոխանցել է FBI-ի գործակալին, ով ներկայացել էր որպես օտարերկրյա հետախույզ: Տեղեկատվությունը վերաբերել է ԱՄՆ ազգային պաշտպանությանը: Թե որ երկրին էր ցանկանում ծառայել զինծառայողը, չի հաղորդվում: Դա կարող է հայտնի լինել վճռի հրապարակումից հետո, որ կայանալու է ապրիլի 15-ինՄիլլեյը ծառայել է ռազմական ոստիկանությունում` Ալյասկայի էլմընդորֆ-Ռիչըրդսըն միացյալ ռազմակայանում: Նա նաեւ ծառայել է Իրաքում եւ Հարավային Կորեայում: Նրան ձերբակալել են 2011թ. աշնանը, FBI-ի եւ հակահետախուզության համատեղ գործողության արդյունքում: Read more

Ազատազրկվել է Օբամայի բեռնատարը գողանալու համար

tlelpr 4Վըրջինիա նահանգի Ռիչմընդ քաղաքի բնակիչ Էրիկ Բրաունը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման լուսանկարչական սարքերով մեքենան գողանալու համար, որը պատկանել է Սպիտակ տանը: -Պետական գույքի գողությունը շատ լուրջ հանցագործություն է, հատկապես երբ խոսքը Սպիտակ տան գույքի մասին է,- հայտարարել է դաշնային դատախազի օգնական Ռոդըրիկ Յանգը: Գողացված բեռնատարում եղել է նաեւ հուշարար սարք, որը ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պարբերաբար կիրառել է հրապարակային ելույթների ժամանակ: Էրիկ Բրաունը իրեն մեղավոր է ճանաչել 2013թ. հունվարին: Դատապարտյալին սկզբում սպառնացել է 3 տարվա ազատազրկում, սակայն Բրաունը համաձայնվել է երկարաձգել ժամկետը՝ իր կողմից կատարված 14 այլ գողությունների մեղադրանքներից խուսափելու համար: Read more

Օբաման Հ. Կորեայի շուրջ ստեղծված ճգնաժամի վերաբերյալ


obammm 4ԱՄՆ-ի վարչակազմը հույս ունի Կորեական թերակղզում ստեղծված իրադրությունը լուծել դիվանագիտական ճանապարհով, բայց գտնում է, թե ժամանակն է, որ Հյուսիսային Կորեան հրաժարվի ռազմաշունչ ճարտասանությունից: Այդ մասին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հետ հանդիպմանը: -Մենք կշարունակենք հիմնախնդիրը դիվանագիտական ճանապարհով լուծելու փորձերը,- ասել է պետության ղեկավարը: Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ Վաշինգտոնը հնարավոր ամեն ինչ կանի իր ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար: -Բանակցությունների ընթացքում մենք համակարծիք էինք՝ ժամանակն է, որ Հյուսիսային Կորեան  դադարեցնի ռազմաշունչ ճարտասանությունը եւ փորձի թուլացնել լարվածությունը,- նշել է Օբաման: Նրա խոսքով՝ ոչ ոք հակամարտություն չի ցանկանում Կորեական թերակղզում: Իր հերթին Պան Գի Մունը դիմել է Չինաստանին՝ կոչ անելով նպաստել տարածաշրջանում լարվածությունը վերացնելուն: Նշենք, որ այսօր Հարավային Կորեա է ժամանել ԱՄՆ-ի պետքարտուղար Ջան Քերին, ով հայտարարել է, թե նախագահ Բարաք Օբաման չեղյալ է հայտարարել մի շարք զորավարժություններ Հյուսիսային Կորեային չհրահրելու համար:

Read more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel