amga.tv

Switch to desktop Register Login

08 April 2013

Նոր բյուջեն դեֆիցիտը կկրճատի 1,8 տրլն դոլարով

obamma 5ԱՄՆ նախագահը կոչ է արել օրենսդիրներին` հավանություն տալ բյուջեի նախագծին, որն այս շաբաթ ներկայացվելու է կոնգրեսին: Բարաք Օբաման ընդգծել է, որ բյուջեի նախագծում հաշվի են առնվել բոլոր գաղափարները: Իր ամենշաբաթյա ուղերձում նախագահը նշել է, թե իր գլխավոր առաջնահերթությունը տնտեսությանն աջակցելն է` միջին դասի ամրացմամբ: Օբաման նաեւ զգուշացրել է, որ ԱՄՆ բյուջեի լայնածավալ կրճատումները կհանգեցնեն հարյուր հազարավոր աշխատատեղերի կորստյան

ԱՄՆ 2014 թ. բյուջեի ծրագիրը, որը Սպիտակ տունը կներկայացնի ապրիլի 10-ին, նախատեսում է 10 տարում բյուջեի դեֆիցիտը կրճատել 1,8 տրիլիոն դոլարով: Դեֆիցիտի կրճատման մեկ երրորդը բաժին է ընկնում եկամուտների ստացմանը, մնացած մասը՝ ծախսերի կրճատմանը եւ բարեփոխումների անցկացմանը: Առողջապահության ծախսերը ծրագրվում է կրճատել 400 միլիարդ դոլարով, 200 միլիարդ դոլարով՝ թոշակային ծրագրերի վճարումները, ֆերմաների սուբսիդավորումները եւ այլ նմանատիպ ուղղություններ: Դրա հետ մեկտեղ փաստաթուղթը կանխատեսում է նաեւ հարուստ ամերիկացիների համար լրացուցիչ հարկերի սահմանում: -Այս փոխզիջումային առաջարկը մշակվել է բոլոր կողմերի ցանկությունները հաշվի առնելով: Նախագահն այսպիսով փորձում է հասկացնել, որ ինքը պատրաստ է փոխզիջումների գնալ եւ դեֆիցիտի կրճատման նպատակով դժվար որոշումներ կայացնել,- նշել էր Սպիտակ տան ներկայացուցիչըRead more

08 April 2013

Ջան Քերրին Թուրքիայում

kerrr 5ԱՄՆ պետքարտուղար Ջան Քերրին պաշտոնին նշանակվելուց հետո 2-րդ այցն է կատարել Թուրքիա: Քերրին Ստամբուլում հանդիպում է անցկացրել Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի եւ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Նշվում է, որ հանդիպումների հիմնական թեման եղել է Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները, Թուրքիա-Իսրայել հարաբերությունների կարգավորման թեման եւ իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը: Ի դեպ, կառավարական ինքնաթիռի տեխնիկական խնդիրների պատճառով հետաձգվել է ԱՄՆ պետքարտուղար Ջան Քերիի այցը Թուրքիա: Կիրակի առավոտյան, պետքարտուղարը պետք է Վաշինգտընից մեկներ Ստամբուլ, սակայն ինքնաթիռի դռան հետ կապված խնդիրներ են առաջացել, եւ պետքարտուղարը, նրա տիկինը, թիկնապահներն ու սպասարկող անձնակազմը ստիպված են եղել իջնել ինքնաթիռից:

Որոշ ժամանակ անց պետքարտուղարին մեկ այլ ինքնաթիռ է տրամադրվել: Ընդհանուր առմամբ, այս միջադեպը նրանից 2 ժամ էր խլել: Read more

08 April 2013

Մահացել է «Business Life»-ի հրատարակիչ Ջան Գրիգորյանը

kirk 5ԱՄՆ-ում 80 տարեկան հասակում մահացել է Business Life-ի հրատարակիչ հայազգի Ջան Գրիգորյանը: Գրիգորյանը մահացել է շաբաթ օրը՝ սրտի կաթվածից: 2011թ.-ին Ջոն Գրիգորյանը Գլենդելի հրշեջների ստորաբաժանման ամենամյա մրցանակաբաշխության երեկոյի ընթացքում իր ելույթի ժամանակ սրտի կաթված էր ստացել և ուշագնաց եղել եւ տեւական ժամանակ բուժվում էր: Ջոն Գրիգորյանը ծնվել է 1932 թվականին՝ ԱՄՆ Կանետիկըտ նահանգի Հարթֆըրդ քաղաքում՝ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը վերապրածների ընտանիքում: 1951-1957 թվականներին նա ծառայել է ամերիկյան բանակում, մասնակցել է կորեական պատերազմին: 1956թ.-ին ամուսնացել է և 1989թ.-ին տեղափոխվել Գլենդել: Ջան Գրիգորյանը 6 տղա և 2 աղջիկ ունի: AMGA հեռուստաընկերությունն իր խորին ցավակցությունն է հայտնում Գրիգորյան գերդաստանին եւ Գլենդելի դպրոցական խորհրդի անդամ Գրեգ Գրիգորյանին` հոր` Ջան Գրիգորյանի մահվան եւ ցավալի կորստի համար։ Read more

Powerd by Bloogie

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version