amga.tv

Switch to desktop Register Login

05 April 2013

Իտալիայում առգրավվել են մաֆիայի խոշոր ակտիվներ

maff 6Իտալիայի իշխանությունները հայտնել են մաֆիայի դեմ պայքարի պատմության մեջ խոշորագույն ակտիվների առգրավման մասին` գրեթե 1,75 միլիարդ դոլար: Միջոցները պատկանել են սիցիլիացի գործարար.  Քամու տիրակալ մականվամբ Վիտո Նիկաստրիին, որը նախկին էլեկտրիկ է, եւ ոստիկանությունում կարծում են, որ հարստացել է Կոզա Նոստրայի հետ ունեցած կապերի շնորհիվ: Ըստ քննիչների` Նիկաստրին զբաղվել է մաֆիայի փողերի յուրացմամբ` դրանք ներդնելով քամու եւ արեգակնային էլեկտրակայաններում: Ըստ դատարանի վճռի` առգրավման ենթակա են ավելի քան 40 ընկերության ակտիվներ եւ 100 անշարժ գույքի օբյեկտ: Դատարանի վճռի համաձայն՝ Նիկաստրիի նկատմամբ սահմանվել է հատուկ եռամյա հսկողություն՝ իր հայրենի քաղաք Ալկամոյում մնալու պայմանով: Read more

Գրոզնիում այրվում է մեծ երկնաքերը

grozni 4Գրոզնիում ապրիլի 3-ի երեկոյան հրդեհ է բռնկվել Գրոզնի- սիթի համալիրի շենքերից մեկում` Չեչնիայի ամենաբարձր` 47 հարկանի դեռեւս չբնակեցված կառույցում: Հրդեհը դեռ շարունակվում է եւ փրկարարներին չի հաջողվել մարել այն: Չեչնիայի Արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսկովկասյան տարածաշրջանային կենտրոնի մամուլի ծառայության ղեկավար Կանտեմիր Դավիդովը տեղեկացրել է, որ հրդեհը բռնկվել է 4-5-րդ հարկերում: Հրդեհի վայրում անցկացվում է քննություն` պարզելու պատճառները: Հրդեհը տարածվել է բոլոր հարկերում` բացի առաջին հարկից: Հրդեհին վերագրվում է երրորդ աստիճան 5 աստիճանից: Տեղում աշխատում են 17 միավոր տեխնիկա եւ 80 հրշեջներ: Իրավիճակի բարդությունը կայանում է նրանում, որ հրշեջ տեխնիկան կարողանում է հասնել 40 հարկանի երկնաքերի մինչեւ 20-րդ հարկը։ Այս պահին հրդեհը տարածվում է մեծ արագությամբ: Հիշեցնենք, որ 145 մ բարձրությամբ Օլիմպ երկնաքերը Մոսկվայի երկնաքերքրից հետո ամենաբարձրն է Ռուսաստանում: Ի դեպ, հենց այդ կառույցում էր բնակարան նվեր ստացել ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեն, երբ դարձել էր Չեչնիայի պատվավոր քաղաքացի:   Read more

Հայաստանը ցանկանում է լքել երկրի բնակչության 40 %-ը

gnum 5Սոցիոլոգիական Gallup ընկերությունը հարցում է անցկացրել նախկին ԽՍՀՄ 12 հանրապետություններում՝ պարզելու, թե այդ երկրների բնակչությունը որքանով է հակված արտագաղթի: Հարցումն անցկացվել է 2011-2012 թթ. ընթացքում եւ այսօր հրապարակվել են արդյունքները: Պարզվում է, որ առաջատարը Հայաստանն է: -Եթե ձեզ հնարավորություն ընձեռվեր, այլ երկրում բնակության կմեկնեի՞ք- հարցին Հայաստանի՝ 15 տարեկանից բարձր բնակչության 40 տոկոսը դրական պատասխան է տվել: Երկրորդ տեղում Մոլդովան է` 32 տոկոսով, իսկ երրորդը Ուկրաինան` 21 տոկոս: Ռուսաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը ցանկանում են լքել այդ երկրների բնակչության 14 տոկոսը, իսկ վերջին տեղում Ուզբեկստանն է` 5 տոկոսով: Read more

Երեխաներին սպանած մայրն ինքնասպան է եղել

mothe 7Իր երկու երեխաներին սպանելու մեջ մեղադրվող կինը ինքնասպան է եղել բանտում: 33-ամյա Լորնա Վայեին մեռած են գտել փետրվարի 23-ին, Լինվուդի բանտում, սակայն այդ մասին տեղեկատվությունը միայն այժմ է հրապարակայնացվել: Քննիչի տվյալներով, կինը մահացել է շնչահեղձությունից: Լորան Վայեն մեղադրվում էր 5-ամյա Մերիըն եւ մեկամյա Լինդսի Վայեի սպանության մեջ: 2012թ. փետրվարի 15-ին ոստիկանություն էր ահազանգել երեխաների հայրը` Հոսե լոպեսը, ով գտել էր երեխաներին տան լոգարանում խեղդված: Երեխաներին տեղափոխել էին California հիվանդանոց, որտեղ բժիշկները արձանագրել էին Լինդսիի մահը, իսկ Մերիընին ավելի ուշ անջատել էին կենսապահովման սարքից, քանի որ այլեւս կյանքի հույս չկար: Հայրը թույլատրել էր երեխայի օրգաններն օգտագործել այլ հիվանդների համար: Լորնա Վայեն հայտնել էր, որ այդ քայլին գնացել է սոցիալական վատ պայմանների պատճառով: Նա ձերբակալվելուց հետո հոգեկան խնդիրներ էր ունեցել, եւ ինքնասպան էր եղել:   Read more

28 ցմահ ազատազրկման դատապարտվածին ազատ արձակեցին

 

free 7Արիզոնայի դատարանն ազատ է արձակել դատապարտյալին, ով 40 տարուց ավելի բանտում է անցկացրել` նրան անմեղ ճանաչելով: 58-ամյա Լուիս Թեյլըրը դատապարտվել էր 1970թ. եւ բանտում 42 տարի անցկացրել: Նրան մեղավոր էին ճանաչել Թուսան քաղաքում Pioneer Hotel հյուրանոցի միտումնավոր հրդեհման մեջ, երբ 30 մարդ էր զոհվել: Թեյլըրը դատապարտվել էր 28 ցմահ բանտարակության, երբ ընդամենը 16 տարեկան էր: Այդ ողջ ընթացքում նա փորձել է ապացուցել իր անմեղությունը: -Այս պատմությունը երկու ողբերգություն է` հրդեհն ու ես,- ասել է նա լրագրողներին, երբ լքում էր բանտի տարածքը: Քննությունն այն ժամանակ չէր ստուգել այլ կասկածյալների, իսկ ատենակալները վճիռ են կայացրել բացառապես իր մաշկի գույնի պատճառով: Թեյլըրն ազատվել է` չսպասելով լիակատար վերականգնման, այդ դեպքում նա ստիպված կլիներ եւս երկու-երեք տարի անցկացնել բանտում: Նրա ազատման պայմանները թույլ չեն տալիս հայց ներկայացնել պետության դեմ եւ փոխհատուցում պահանջել: Դատախազությունը, ի դեպ, նախկինի պես Թեյլորին մեղավոր է համարում, սակայն նոր քննությունն անհնար է վկաների մահվան եւ ապացույցների բացակայության պատճառով: Հյուրանոցի հրդեհը տեղի էր ունեցել 1970թ. դեկտեմբերին: Հրդեհի հետեւանքով զոհվել էր 29 մարդ Read more

Powerd by Bloogie

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version