A+ A A-

02 April 2013

Նավթի խոշոր արտահոսք Արկանզայում

artahosq 4Մոտ 12 հազար բարել նավթ է հոսել Արքանզայի փողոցներում այն բանից հետո, երբ նահանգի կենտրոնում վնասվել է նավթամուղը: Նավթամուղը պատկանում է ExxonMobil ընկերությանը: Ծանր թերթաքարային նավթը, որն առավել վտանգավոր է համարվում բնության եւ մարդկանց համար, արտահոսել է Փեգըսըս Pegasus նավթատարից, որ գտնվում է Լիթլ ռաք քաղաքից ոչ հեռու, Մեյֆլաուեր քաղաքում: Մեյֆլաուերի 40 շենքերի բնակիչների տարհանել են: Ընկերության ներկայացուցիչները հայտնել են, որ քաղաքի փողոցներում է հայտնվել ավելի քան 10 հազար բարել հում նավթ: Նավթի արտահոսքի վայր են մեկնել վակուումային պոմպերով հագեցած 12 ավտոցիստեռններ: Բացի այդ, իշխանությունները չափում են օդի աղտոտվածության մակարդակը եւ փորձում կանխել նավթի հոսքը դեպի մոտակա Քանվեյ լիճը: Արքանզայի փրկարար ծառայության ներկայացուցիչ Ռայան Սենիան ավելի վաղ հայտարարել էր, որ նավթն այդուհանդերձ հասել է լճին, բայց հետո ընդունել էր, որ սխալվել է: Ներկայումս նավթամուղն անջատված է: ExxonMobil-ի ղեկավարությունը տեղի իշխանությունների հետ համատեղ փորձում է պարզել վթարի պատճառները: Նավթատարը իրար էր կապում Մեքսիկայի ծոցն ու Իլինոյս նահանգը: Արկանզայում նաեւ մեկ այլ խոշոր վթար է եղել: Ռասսելվիլ քաղաքում գտնվող Nuclear One ատոմակայանում վթարի հետեւանքով զոհվել է աշխատակիցներից մեկը, եւս երեքը վիրավորվել են: Entergy ընկերության փոխանցմամբ՝ աշխատողները տեղափոխել էին գեներատորը, որն էլ ընկել է: Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց: Վթարի ժամանակ որեւէ ռադիոակտիվ արտահոսք տեղի չի ունեցել: Վթարը որակվել է որպես անսովոր իրադարձություն՝ ամենացածրը վտանգավորության 4 կետերից, որոնք ընտրված են ԱՄՆ-ի միջուկային կարգավորման հանձնաժողովի կողմից: Read more

Ցեղասպանության զոհերի հիշատակը կհարգեն Մոնտեբելոյում

monte 5Լոս Անջելեսի հայ համայնքն ԱՄՆ-ում 2013 թվականի ապրիլի 24-ին կնշի Հայերի ցեղասպանության 98-րդ տարելիցը Մոնտեբելոյի Բիքնըլ այգում` Հայերի ցեղասպանության հուշարձանի մոտ։ Միջոցառումը սկսվում է 1,5 միլիոն զոհերի հիշատակին նվիրված լռության րոպեով, որից հետո կհնչեն հրավիրված քաղաքական պաշտոնյաների մեկնաբանություններն ու հղումները: Դրան կհետեւի հայ համայնքի կրոնական բոլոր ուղղությունների ներկայացուցիչների մասնակցությամբ եկեղեցական պատարագ, ինչպես նաեւ կազմակերպության մասնակիցների կողմից հուշարձանին ծաղկեպսակներ կդրվեն: Այս հիշատակի միջոցառման կազմակերպիչը Լոս Անջելեսի` հայերի Ցեղասպանության հիշատակի միացյալ հայկական խորհուրդն է, որի կազմում են ավելի քան 50 հայկական կրոնական, քաղաքական, հայրենակցական եւ այլ համայնքային կազմակերպություններ:

Read more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel