A+ A A-

30 March 2013

Ներգաղթյալները ԱՄՆ էին մտել ձմերուկների մեջ

illl 8ԱՄՆ սահմանապահ ծառայությունը ձերբակալել է յոթ ապօրինի ներգաղթյալների Մեքսիկայից, որոնք ԱՄն տարածք էին ներթափանցել ձմերուկներ տեղափոխող սառցարան-բեռնատարի մեջ: Բեռնատարը ստուգման համար կանգնեցվել էր երեկ երեկոյան, թիվ 86 մայրուղու վրա, Salton City եւ Westmorland քաղաքների միջեւ, Salton Sea-ի մերձակայքում: Սահմանապահ ծառայության վարժեցրած շունը զգացել է ներգաղթյալների հոտը եւ տեղյակ պահել սահմանապահներին: Մինչեւ 48 աստիճան սառնությամբ թրեյլըրում հայտնաբերվել են մի կին եւ 20-ից 52 տարեկան վեց տղամարդիկ: Մաքսանենգության մեղադրանքով ձերբակալվել է բեռնատարի 50-ամյա վարորդը, իսկ ապօրինի ներգաղթյալներին ձերբակալել են արտաքսելու նպատակով: Read more

30 March 2013

Գլենդելում մեքենան մտել է հրուշակեղենի խանութի մեջ

glll 5Մեկ մարդ զոհվել, եւս չորսը մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, երբ 72-ամյա կինը իր մեքենայով մխրճվել է Գլենդելի հրուշակեղենի խանութի մեջ: Միջադեպը տեղի է ունեցել Օլըդայնըս Oledina's Cake Factory-ում, երեկ ժամը 1:15-ին, 1100 E. Broadway հասցեում: Ոստիկանությունը հայտնել է, թե վարորդը չի կարողացել կառավարել մեքենան, բախվել է փողոցում կանգնած հինգ մեքենաների, եւ մտել խանութի մեջ: Նա մեքենայով վրաերթի է ենթարկել Ստեփան Վարդանյանին 55-ամյա տղամարդուն ով հարեւանությամբ աշխատող ժամագործն է եղել, ով տեղում մահացել է: Զոհվածի անունը չի հաղորդվում: Մի կնոջ տեղափոխել են հիվանդանոց, եւս երեք մարդ նվազ ծանրության վնասվածքներ են ստացել: Վարորդը որեւէ վնասվածք չի ստացել, սակայն տեղափոխվել է հիվանդանոց` հետազոտման: Ոստիկանությունը հարցաքննում է նրան: Նա առայժմ չի ձերբակալվել: Read more

30 March 2013

ԱՄՆ-ը ապրիլի 10-ին կներկայացնի 2014-ի բյուջեի նախագիծը


budge 7Նախագահ Օբամայի վարչակազմը ապրիլի 10-ին կներկայացնի 2014 թվականի երկրի բյուջեի նախագիծը: Այս մասին հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջաշ էռնեստը: Բյուջեն Կոնգրես մտցնելու ամսաթիվը եղել է վերջին երկու ամիսների գլխավոր ինտրիգը: Սովորաբար բյուջեն ներկայացվում է փետրվարի առաջին երկուշաբթի, սակայն այս տարի դա ձգձգվել է, որի պատճառը սեկուեստրի շուրջ վարչակազմի եւ Կոնգրեսի վեճերն են, որոնք ձգվում են անցած տարվա աշնանից: Ավելի վաղ Սպիտակ տունը հաղորդել էր, որ բյուջեն կհրապարակի ապրիլի 8-ին հաջորդող շաբաթվա ընթացքում: 2013 ֆինանսական տարվա բյուջեի նախագծի ծախսերի հատվածը կազմում է շուրջ 3.8 տրիլիոն դոլար՝ 1 տրիլիոն դեֆիցիտի պայմաններում: 2012-ի բյուջեն ծրագրվել էր 3.73 տրիլիոն դոլարի չափով՝ կրկին նույնքան դեֆիցիտի պայմաններում: ԱՄՆ-ում նոր ֆինանսական տարին սկսվում է հոկտեմբերի 1-ին: Read more

30 March 2013

Արա Մանուկյանը նոր արշավ է սկսել

ara 7Ամերիկահայ ակտիվիստ, հետաքննող լրագրող Արա Մանուկյանը, ով մարտի 17-ին հացադուլ էր սկսել՝ պահանջելով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայից հետ վերցնել Սերժ Սարգսյանին ուղղված իր շնորհավորանքը, նոր արշավ է սկսել, որը կոչվում է Մեկ դոլար ժողովրդավարությանը (One-Dollar Democracy): Մանուկյանը նշել է, որ ինքը ցանկանում է ժողովրդավարությանը նվիրված իր արշավը հասցնել մինչեւ Վաշինգտոն եւ Սպիտակ Տան առաջ շարունակել իր հացադուլը: Մանուկյանը նշում է, որ մտադիր է Վաշինգտոն ուղեւորության ընթացքում տեղեկացնել ամերիկացիներին, թե ինչպես են ԱՄՆ կառավարության ներկայացուցիչները խեղում հայաստանյան ներքաղաքական իրական պատկերը եւ այդպիսով հակասում ժողովրդավարության արժեքներին: Հիշեցնենք, որ Արա Մանուկյանն իր հացադուլն սկսել է 2013 թ. մարտի 17–ին` բողոքելով` Սերժ Սարգսյանին վերընտրման կապակցությամբ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի շնորհավորական ուղերձի դեմ։ Նա հացադուլն անում է Ադըմ Շիֆի` Բըրբենքի տարածքային գրասենյակի դիմաց` 245 East Olive Ave, Burbank հասցեում: Մանուկյանը վկայակոչում է փետրվարի 18–ի ընտրության հետ առնչվող եւ գործող նախագահի օգտին կատարված բազմաթիվ խախտումների առկայությունը։   Read more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel