amga.tv

Switch to desktop Register Login

29 March 2013

Սողանքի հետեւանքով փլուզվել է բնակելի տուն

Soraq 4Առնվազն մեկ տուն է անցել հողի տակ հսկայական սողանքի հետեւանքով, Վաշինգթոն նահանգի Ուիդբի կղզում, որ Սիեթլից 50 մղոն հեռավորության վրա է գտնվում: Դեպքի վայրում ահռելի քանդվածք է առաջացել: Բարեբախտաբար ոչ ոք չի տուժել, փրկարարներին հաջողվել է քանդված տանից հանել տարեց տղամարդու: Ընդ որում, սողանքի հետեւանքով մոտ 17 տներ կտրված են մնացել, եւ փրկարարները ստիպված են եղել դեպքի վայր հասնել ծովից` հատուկ նավակների օգնությամբ: Սողանքի հետեւանքով շրջանի էլեկտրամատակարարումն ու ջրամատակարարումը խափանվել են: Միջադեպը տեղի է ունեցել վաղ առավոտյան` ժամը 4:15-ի սահմաններում, մարդկանց հաջողվել է փրկվել` սարսափելի ձայնի շնորհիվ: Տներում գտնվողներն արագորեն լքել են դրանք եւ խուսափել հողի հետ տապալվելու հեռանկարից: Փրկարարները նավակներով տարհանել են բնակիչներին: -Մեզ զանգահարեցին տուժածի հարեւանները եւ հայտեցին, որ դղրդոց են լսել: Այդ ժամանակ արդեն փրկարար ծառայության մեր գործընկերները հասել էին դեպքի վայր: Այժմ ափի հատվածը շարունակում է դեֆորմացվել: Դա շարունակվելու է այնքան, քանի դեռ երկրակեղեւը չի կայունացել-հայտնել է արտակարգ իրավիճակների վարչության ներկայացուցիչ Էրիկ Բրուքսը: Փրկարարները հայտնել են, որ եւս 34 տների սպառնում է սողանքը եւ բնակիչներին տարհանել են: Փորձագետները կարծում են, որ սողանքը կարող է հետեւանք լինել վերջերս տեղացած հորդառատ անձրեւների:   Read more

Ոստիկանական հետապնդում եւ ձերբակալություն

poliii 4Այսօր առավոտյան Chainatown-ում երկու տղամարդիկ են ձերբակալվել 45 րոպե տեւած արագընթաց հետապնդումից հետո, որ սկսվել էր Լոնգ Բիչում: Ոստիկանությունը ժամը 5-ին 4600 Virginia Road հասցեից ահազանգ են ստացել: Հաստատության անվտանգության ծառայությունը դիմադրել է ավազակային հարձակում կատարած անձանց, որոնք փորձել են փախուստի դիմել: Հետապնդումը ընթացել է թիվ 710 մայրուղով եւ մի քանի այլ մայրուղիներով: Ժամը 5:50-ի սահմաններում հետապնդումն ավարտվել է Չինական թաղամասում, առանց դիմադրության: Կասկածյալներին, որոնց անունները չի հաղորդվում, ձերբակալել են եւ ավազակային հարձակման ու ոստիկանությունից փախչելու մեղադրանք է առաջադրվել:   Read more

Կոլորադյան հրաձիգը ցանկանում է ընդունել իր մեղքը

home 4Կոլորադյան հրաձիգ Ջեյմս Հոլմսի փաստաբանները հայտարարել են իրենց պաշտպանյալի՝ քննության հետ համագործակցելու եւ մեղքն ընդունելու որոշման մասին: Նման քայլը Հոլմսին հնարավորություն կտա խուսափելու մահապատժից: Եթե հետաքննությունը համաձայնվի համագործակցել մարդասպանի հետ, ապա նա կդատապարտվի ցմահ ազատազրկման՝ առանց համաներման իրավունքի: Այս դեպքում դատը կտեւի մի քանի օր: Պաշտպանությունն արդեն դատարանին փոխանցել է համապատասխան միջնորդությունը: Սպասվում է, որ դատախազությունն իր վճռի մասին կհայտարարի ապրիլի 1-ին` Հոլմսի զոհերի հարազատների հետ խորհրդակցությունից հետո: Հիշեցնենք, որ 24-ամյա Ջեյմս Հոլմսը 2012թ. հուլիսի 20-ին Դենվuրում Բատմենի մասին ֆիլմի պրեմիերայի ժամանակ սպանդ էր կազմակերպել: Զոհվել էր 12 մարդ, վիրավորվել` 58-ը: Դրանից անմիջապես հետո ոստիկանությունը նրան ձերբակալել էր: Հուլիսի 30-ին դատարանը նրան պաշտոնական մեղադրանք էր ներկայացրել: Մեղադրյալի փաստաբանների խոսքով, սակայն, դատախազը, ամենայն հավանականությամբ, պնդելու է Հոլմսին մահապատժի ենթարկելու վրա: Թե ինչ խափանման միջոց կկիրառվի Հոլմսի նկատմամբ, կհայտարարվի երկուշաբթի:  Read more

ԱՄՆ-ը կշարունակի պաշտպանել Հարավային Կորեան

heyg 5Պենտագոնի ղեկավար Չակ Հեյգելը հաստատել է, որ ԱՄՆ-ը կշարունակի Հարավային Կորեան պահել իր միջուկային հովանոցի ներքո: Ինչպես հայտնել է Պենտագոնի մամլո քարտուղար Ջորջ Լիթլը, Հեյգելն այդ մեսիջն ուղարկել է Հարավային Կորեայի ազգային պաշտպանության նախարար Կիմ Գվան Չժինի հետ հեռախոսազրույցի ընթացքում: Լիթլի խոսքով՝ Հեյգըլի զրույցի նպատակն էր ընդգծել Վաշինգտոնի անսասան նվիրվածությունը Սեուլի հետ դաշինքին, հատկապես Կորեական թերակզղում ներկա գերլարված շրջանում: Երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարները կրկին հաստատել են դաշինքի հզորությունը, որը, ԱՄՆ-ի կարծիքով, խաղացել եւ շարունակում է առանցքային դեր խաղալ տարածաշրջանում կայունության պահպանման գործում՝ ասել է Լիթլը: Զրույցի ավարտին Հեյգըլը հավելել է, որ պաշտպանության նախարարի պաշտոնում Կիմ Գվան Չժինի լինելը կարող է միայն ամրապնդել ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի հարաբերությունները: Read more

Դերասանուհի Էշլի Ջադը չի առաջադրվի ընտրություններին

jade 4Հոլիվուդյան դերասանուհի Աշլի Ջադը հրաժարվել է պայքարել 2014թ. Սենատում հայտնվելու համար: Այս մասին նա հայտարարել է Twitter-ում իր միկրոբլոգում

Ջադի՝ Սենատի ընտրություններին առաջադրվելու մտադրության մասին հայտարարել էին ամերիկացի խորհրդարանականները: Կայանալիք ընտրություններում դերասանուհու պոտենցիալ հակառակորդը՝ հանրապետականների ղեկավար Միթչ Մըքանըլը, արդեն պատրաստվել է գրոհին ու թողարկել գովազդային հոլովակ, որում ծաղրել է սենատոր դառնալու Ջադի մտադրությունը: -Լուրջ խորհրդածություններից հետո ես հասկացա, որ իմ ամբողջ էներգիան ու հոգատարությունը պետք է ուղղեմ իր ընտանիքին: Ցավոք, ներկայում ես չեմ կարող վարել նախընտրական քարոզարշավ,- գրել է ՋադըՄարտին նա մի շարք խորհրդատվություններ էր անցկացրել Վաշինգտոնում ու Կենտակի նահանգում Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների հետ, որի միջոցով էլ ցանկանում էր առաջադրվել: Read more

Օբաման ընդունել է չորս երկրների նախագահների

afri 4ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այսօր Սպիտակ տանն ընդունել է աֆրիկյան չորս երկրների ղեկավարների: Վարչակազմի կարծիքով, դա լավ հնարավորություն է Աֆրիկայի երկրների հետ առեւտրի ծավալներն ավելացնելու համար: Օբամայի հյուրերն են եղել Մալավիի նախագահ Ջոյս Բանդան, Սենեգալի նախագահ Մակի Սալը, Սիերա-Լեոնեի նախագահ Էռնեստ Բայ Կորոման եւ Կաբո-Վերդեի վարչապետ Ժոզե Մարիա Պերեյրա Նեւեսը: Սպիտակ տան փոխանցմամբ, Միացյալ Նահանգները սերտ հարաբերություններ են պահպանում այդ չորս երկրների հետ: Հաղորդվում է նաեւ, որ նախագահ Օբաման պատրաստ է համագործակցել Աֆրիկայի կայուն եւ զարագցող ժողովրդավարական երկրների հետ: չորս երկրների նախագահները կլինեն նաեւ Պենտագոնում, որտեղ կբանակցեն նախարար Չակ Հեյգըլի հետ: Քննարկվելու են ահաբեկչության դեմ պայքարի եւ նավարկության անվտանգության հարցերը: Read more

Powerd by Bloogie

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version