amga.tv

Switch to desktop Register Login

27 February 2013

Հայ դատը դատական հայց է ներկայացրել ադրբեջանցու դիմաց


azeri 5Փետրվարի 26-ին, Սումգայիթի զոհերի հիշատակին նվիրված միջոցառման ժամանակ, որը կազմակերպվել էր Ֆրանսիայի խորհրդարանում, եւ որին մասնակցում էին նաեւ մի քանի ֆրանսիացի պատգամավորներ, Ադրբեջանի պատվիրակության անդամները, հրաժարվելով մեկ րոպե լռությամբ հարգել Սումգայիթի զոհերի հիշատակը, բացականչել են, որ կհարգեն միայն Խոջալուի զոհերի հիշատակը: Արտահայտությունը դժգոհություն է առաջացրել հայ պատվիրակների մոտ, ինչից վեճ է բռնկվել: Երբ ադրբեջանցիներին է մոտեցել Հայ դատի գրասենյակի ղեկավար Հրաչ Վարժապետյանը, ադրբեջանցիներից մեկը բռունցքով հարվածել է նրան: Միջամտել է ոստիկանությունը: Դեպքից անմիջապես հետո ժամանել է Ադրբեջանի դեսպանը եւ դատապարտել միջադեպը: Սադրանքը հավանաբար պլանավորված է եղել, քանի որ միջոցառմանը ներկա էին նաեւ Ադրբեջանի հեռուստաընկերությունները: Նշենք, որ միջոցառումը կազմակերպել էր Ֆրանսիայի խորհրդարանի անդամ Ֆրանսուա Ռոշբլուայի կողմից: Հայ դատը դատական հայց է ներկայացրել ադրբեջանցու դիմաց։ Read more

27 February 2013

Մոսկվայում օրենքով գողերի են բռնել

russia 8 Մոսկվայի ոստիկանությունը երեկ կանխել է հերթական գողական սխոդկան եւ ձերբակալել է մոտ 70 քրեական հեղինակության: Այդ ամենը տեղի է ունեցել Մոսկվայի հարավ-արեւմտյան հատվածում ընկած ռեստորաններից մեկում: Ձերբակալված քրեական հեղինակությունները ներկայացնում են Ռուսաստանի տարբեր շրջանները եւ ԱՊՀ երկրները: Ձերբակալվածներին տեղափոխել են ոստիկանական բաժանմունքներ, ուր նրանցից մատնահետքեր են վերցրել եւ ստուգման են ենթարկել: Քրեական հեղինակությունները Կոսիգինի փողոցում գտնվող Korston հյուրանոցում հավաքվել էին հանգուցյալ օրենքով գող, Դեդ Հասան մականունով Ասլան Ուսոյանի մահվան քառասունքի կապակցությամբ: Ոչ պաշտոնական օպերատիվ տվյալներով՝ այդ արարողությունն օգտագործվել է գլխատված քրեական կլանի ընթացիկ հարցերի լուծման համար: Ոստիկանները հանկարծակիի են բերել քրեականներին, ձերբակալել եւ զինաթափել: Ընդհանուր առմամբ, այդ հյուրանոցում Դեդ Հասանի քառասունքի կապակցությամբ հավաքվել է մոտ 300 քրեական հեղինակություն: Ձերբակալվածների թվում է 55-ամյա օրենքով գող Թեմուրի Միրզոեւը` Տիմուր Սվերդլովսկի մականունով: Նա Ուսոյանի ազգականն է եւ Դեդ Հասանի կլանում ազդեցիկ դերակատարում ունի: Read more

Վեն Նայսի բնակիչը փրկվել է հարձակումից

burned 5Վեն Նայսի բնակիչը փրկվել է սարսափելի հարձակումից: Նրա վրա կրակայրիչի հեղուկ են լցրել եւ այրել: Դեպքը տեղի է ունեցել երեկ երեկոյան, Calvert Street-ի եւ  Ranchito Avenue-ի խաչմերուկում: Ականատեսները տեսել են, թե ինպես է անհայտ անձը հարձակվել տուժածի վրա: Վերջինս պարանոցի, դեմքի եւ ձեռքերի վնասվածքներ է ստացել: Քննիչներն առայժմ տեղյակ չեն հարձակման դրդապատճառների մասին: Նշենք, որ դեկտեմբերին գրեթե նույն տարածքում  նման մի հարձակում եղել էր անտուն կնոջ վրա: Ոստիկանները չեն բացառում, որ երկու հարձակումները կապ ունեն իրար հետRead more

Անհեթեթ կողոպուտ Սան Դիեգոյում


hootersՍան Դիեգոյի ոստիկանությունը որոնում է երկու կողոպտիչների, որոնք անհեթեթ կողոպուտ են կատարել ռեստորաններից մեկից: Գողերը տարել են երաժշտական նվագարկիչը` այն շփոթելով բանկոմատի հետ: Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 19-ին, Hooters ռեստորանում: Գողությունն արձանագրել է տեսադիտման համակարգը: Մեքենայից դուրս են եկել երկու տղամարդիկ` մոտ 20 տարեկան, որոնք կոտրել են մուտքի դուռը: Նրանք նաեւ ճոպաններ են օգտագործել երաժշտական նվագարկիչը մեքենայի բեռնախցիկ տեղափոխելու համար, եւ հեռացել ռեստորանից: Ոստիկանության աշխատակիցնեը տեսագրությունը դիտելով եկել են եզրակացության, որ կողոպտիչները եղել են անմեղսունակ վիճակում եւ չեն հասկացել, թե ինչ են տանում: Այժմ ինետնսիվորեն որոնումներ են ընթանում:   Read more

Նախկին ոստիկանը ծրագրում էր մասնատել եւ ուտել կանանց

valle 4Նյու Յորքում հետաքննում են ոստիկանի գործը, ում տեղական մամուլում կնքել են մարդակեր-ոստիկան անվամբ: Գիլբերտո Վայեն մտադիր էր առեւանգել սեփական կնոջը` Քեթլին Վայեին` բռնաբարելու, սպանելու եւ ուտելու համար: Ոստիկանը ձերբակալվել էր անցած տարվա նոյեմբերին: Նրա 28-ամյա կինը տեղեկացել էր ամուսնու ծրագրերի մասին` լրտեսական ծրագրեր տեղադրելով նրա համակարգչի վրա: Նման քայլի նրան դրդել էր ամուսնու տարօրինակ վարքը: Պարզվել է, որ ամուսինը մասնատման սիրահարների եւ մեռյալների լուսանկարների կայքերի մշտական այցելու էր դարձել: -Նրանք պատրաստվում էին կապել ինձ եւ կտրել կոկորդս: Ապա հաճույք ստանալ` դիտելով, թե ինչպես է հորդում արյունս,- դատարանում պատմել է կինը: Ոստիկանն ընկերների հետ ծրագրում էր առեւանգել մոտ հարյուր կանանց: Մի զոհին ուզում էին ողջ-ողջ վառել կրակի վրա: Ըստ համակարգչի նյութերի` եւս երկու կանանց պատրաստվում էին բռնաբարել: Ոստիկանի պաշտպանները պնդում են, որ խոսքն անվնաս ֆանտազիաների մասին է, որի համար չի կարելի պատժել: Սակայն դատախազը նշել է, թե ոստիկանն իսկական սպառնալիք է դարձել իրական կանանց համար: Գիլբերտո Վայեին ցմահ ազատազրկում է սպառնում, ինչպես եւ նրա գործընկեր Մայքլ Վան Հայզին, ով ներկայումս ավտոմեխանիկ է աշխատում Նյու Ջըրզիի Թրենթըն քաղաքում, իսկ նախկինում Վայեի հետ աշխատել է Նյու Յորքի ոստիկանությունում:   Read more

Փաստաբանին մոռացել էին բանտում

pasta 4Փաստաբան Իրուբե Լոպեսը ստիպված է եղել ավելի քան 4 ժամ անցկացնել Սան Դիեգոյի բանտում։ Անվտանգության աշխատակիցները մոռացել էին նրան տեսակցությունների սենյակում, որտեղ փաստաբանը հանդիպել էր իր պաշտպանյալի հետ։ -Ի՞նչ կարող էր պատահել, եթե ես հիվանդ լինեի, եթե սրտի կաթված ունենայի։ Իսկ եթե ես շաքարախտով հիվանդ լինեի,- բարկացել է Լոպեսը։ Փաստաբանը չի կարողացել կապվել նույնիսկ արտաքին աշխարհի հետ, քանի որ բջջային հեռախոսն աշխատակիցները վերցրել էին։ Երբ Լոպեսն արդեն հասկացել է, որ գիշերը կանցկացնի սառը բետոնե հատակին, դռան կողքով անցնող աշխատակիցը լսել է նրա օգնության ճիչերը։ Եվ չնայած բանտի տնօրենի անկեղծ ներողություններին՝ փաստաբանը պատրաստվում է դատի տալ։ Read more

Powerd by Bloogie

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version