amga.tv

Switch to desktop Register Login

21 February 2013

Բողոքի ցույց Լոս Անջելոսում ընդդեմ ընտրակեղծիքների

serjj 5Այսօր փետրվարի 21-ին երեկոյան 6:30 ին Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսության շենքի առջև տեղի ունեցվ բողոքի ցույց ընդդեմ փետրվարի 18-ին ՀՀ նախագահի ընտրություններում տեղի ունեցած զանգվածային ընտրակեղծիքների, որոնք խեղել են ընտրության արդյունքները: Քանի դեռ ընտրակեղծիքների հետևանքները վերացված չեն և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած պաշտոնական թվերը վստահություն չեն ներշնչում, անընդունելի է Սերժ Սարգսյանին վերընտրված նախագահ համարելը: Ամերիկահայերը պահանջում ենք պատժել բոլոր ընտրակեղծարարներին, ինչպես նաև կոչ են արել Սփյուռքում գործող բոլոր կազմակերպություններին ու հաստատություններին զերծ մնալ Սերժ Սարգսյանին հաղթանակի կապակցությամբ վաղաժամ շնորհավորելուց:   Read more

21 February 2013

Պայթյուն Քանզըսում 1 զոհ, 16 վիրավոր

firrr 4Միզուրի նահանգի Քանզըս Սիթի քաղաքի նորաձեւ ոճային թաղամասում գազի պայթյունից, ապա հրդեհից, վերջին տվյալներով 1մարդ մահացել է, տուժել է 16 մարդ: Բոլորը տեղափոխվել են հիվանդանոց, 5-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Նախապես շրջանառվում էր, թե Բացի Country Club Plaza-ում JJ`s -ի մոտ գազատարի վթարի պատճառը եղել է այն, որ մեքենան հարվածել է գազատար խողովակին: Սակայն Missouri Gas Energy գազային ընկերությունը պայթյունի մեղավոր է ճանաչել աշխատակիցներին: MGE տվյալներով՝ աշխատակիցները ստորգետնյա աշխատանքների ժամանակ վնասել են գազատարը: Դրա հետ մեկտեղ, հայտարարության մեջ ընգծվում է, որ պատահարի հետաքննությունը շարունակվում է: Ընկերության մասնագետները ներկա պահին դադարեցրել են գազի արտահոսքը: Միջադեպի հետեւանքով հզոր պայթյուն է տեղի ունեցել, բռնկվել են հարեւան տները: Դեպքի վայր են ժամանել հրշեջների տասնյակ մարտական հաշվարկներ, սակայն հրդեհը երկար ժամանակ հնարավոր չի եղել մարել: Ակումբի շենքը, որտեղ գտնվում է ռեստորանը, մոխրացել է: Հրդեհը տարածվել է հարեւան շինություններում: Ականատեսները պատմում են բարձր թնդյունի մասին, որից հետո բեկորներն օդ են թռել: Քանզըս Սիթիի քաղաքապետ Ջեյմս Սլայը քաղաքի բնակիչներին կոչ է արել աղոթել տուժած բոլոր բնակիչների համար եւ չխոչընդոտել հրշեջների աշխատանքը։  Read more

Դատում են երեխաներին մեքենայի մեջ թողնելու համար

keed 4Թենեսի նահանգի Սմիրնա քաղաքի բնակչուհի, 25-ամյա Սամանտա Հարփըրին, որն անցած տարվա օգոստոսին 35 աստիճան ջերմության պայմաններում թողել էր իր երկու փոքրիկ երեխաներին փակ ավտոմեքենայում, ներկայացվել է սպանության մեղադրանք: 2012 թ. օգոստոսի 2-ին Հարփըրը թողել էր իր 2 տարեկան դստերը՝ Սավաննային ու 3 տարեկան Դենիելին որդուն տան մոտ կայանած ավտոմեքենայում, իսկ ինքը գնացել է տուն ու քնել: Երեխաների հետեւից 3 ժամ անց վերադառնալով՝ կինը նրանց մահացած էր հայտնաբերել: Ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ մեքենայում ջերմաստիճանը գերազանցել է 38 աստիճանը: Կնոջը ներկայացվել է ծնողական պարտականությունների չկատարման ու սպանության մեղադրանք: Ներկայումս կինը կալանավորված է։ Հարփըրի փաստաբան Ջերըլդ Մելթընն առաջին լսման ժամանակ պատահածն անվանել է ողբերգական պատահականություն:  Read more

Ձերբակալել են Դալիի կտավը գողացողին

dll 5Նյու Յորքում ձերբակալել են Սալվադոր Դալիի Դոն Հուան Տենորիո կտավը գողանալու մեջ կասկածվողին: Կտավն անհետացել էր 2012-ի հունիսին: Հունաստանի քաղաքացի Ֆիվոս Իստավրիօղլուին ձերբակալել են Քենեդիի անվան օդանավակայանում: Նյու Յորքում նրան կանչել է ոստիկանը, ներկայանալով որպես պատկերասրահի սեփականատեր, որը խորհրդատու է փնտրում: Հանցագործի հետքի վրա հնարավոր է եղել դուրս գալ թանգարանի մուտքի մոտ գտնվող անվտանգության տեսախցիկների ձայնագրությունների օգնությամբ: Դալիի կտավը գողանալու մեղադրանքը նա չի ընդունել: Ավելի վաղ առեւանգողը փոստով վերադարձրել է Մանհեթընի թանգարանից նախորդ շաբաթ գողացած Սալվադոր Դալիի Դոն Հուան Տենորիո նկարը: Այն գնահատվում է 150 հազար դոլար եւ գողացվել էր 2012-ի հունիսի 19-ին: Ծանրոցն ԱՄՆ է եկել Եվրոպայից, նրանում մատնանշված են եղել գոյություն չունեցող անուն եւ հասցե: Ոստիկանները ծանրոցն ստացել են օդանավակայանում, իսկ այնուհետեւ վերադարձրել են թանգարան: Նկարը չի տուժել:   Read more

Ճեղքվածքը սպառնում է ԱՄՆ տնտեսությանը

obbbb 6ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կրկին կոչ է արել հանրապետականներին` զիջումների գնալ, որոնք թույլ կտան կանխել բյուջեի կրճատման արմատական միջոցների իրականացման սկիզբը: Օբաման ելույթ է ունեցել մամուլի ասուլիսում` Սպիտակ տուն հրավիրելով հրշեջների եւ մարդու կյանքի հետ կապված այլ մասնագիտությունների ծառայողների: -Այդ կրճատումները ողջամիտ չեն, դրանք արդարացի չեն, դրանք բացասական ազդեցություն կունենան մեր տնտեսության վրա, հարյուր հազարավոր ամերիկացիների կմղեն դեպի աշխատանքի բորսաներ: Եւ դա հեքիաթ չէ, մարդիկ կորցնելու են աշխատանքը: Գործազրկության մակարդակը կարող է կրկին աճել: Կա ավելի ողջամիտ տարբերակ, կրճատել մեր դեֆիցիտը` առանց տնտեսությանը վնաս հասցնելու: Բայց կոնգրեսը պետք է գործի դրա համար, որ այդ ամենը տեղի ունենա,- իր խոսքում ազդարարել է նախագահ Օբաման: Օբաման փորձում է համոզել Կոնգրեսին` հավանություն տալ հարկերի բարձրացման եւ բարեփոխումներ անցկացնելու օրինագծին: Եթե դեմոկրատներին ու հանրապետականներին չհաջողվի պայմանավորվել, մարտի 1-ին ինքնաբերաբար կմիանա բյուջետային տնտեսման մեխանիզմը, որը կբերի 85 մլրդ դոլարի կրճատման: Պենտագոնի հաշվից կկճրատվի 46 մլրդ, իսկ տնտեսությունը կկորցնի 750 հազար աշխատատեղ: Read more

Լրագրողները մեղադրել են Օբամայի վարչակազմին

kar 4Ամերիկյան նախագահական աշխատակազմի լրագրողները քննադատել են Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Քարնիին այն բանի համար, որ լրագրողներին չեն թողնում մասնակցել Օբամայի որոշ միջոցառումների, նախագահին հարցեր ուղղելու հնարավորություն չեն տալիս իրենց եւ ավելի ուշ են հաղորդում  անցկացվելիք հանդիպումների մասին: Անցած կիրակի Օբաման գոլֆ է խաղացել Թայգըր Վուդսի հետ: Դաշտին մոտ չեն թողնվել ոչ լրագրողները, ոչ լուսանկարիչները: Այս ուրբաթ Օբաման հանդիպելու է Ճապոնիայի վարչապետի հետ: Խնդիրների շուրջ իրենց հարցերի բարձրաձայնման հնարավորության տրամադրման մասին լրագրողներից մեկի հարցին Քարնին բրիֆինգի ժամանակ պատասխանել է, որ հիանալի հասկանում է նրանց, քանի որ երկար տարիներ լուսաբանել է Սպիտակ տան գործունեությունը: Նա խոստացել է անել հնարավոր ամեն ինչ, որ լրագրողները ունենան առավելագույն հասանելիություն պետության ղեկավարին: Քարնիի հաշվարկով Օբաման մինչ օրս տվել է 35 ասուլիս, մինչդեռ Ջորջ Բուշ-կրտսերը՝ 19: Բացի այդ, Օբաման 591 հարցազրույց է տվել: Read more

Գեներալ Ալընը թողեց զինվորական ծառայությունը

alll 5Ամերիկացի գեներալ Ջան Ալընը, որը Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատարի պաշտոնի թեկնածու էր, թողել է զինվորական ծառայությունը: Agence France-Presse-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման: Ավելի վաղ 60-ամյա գեներալը, որը թողել էր Աֆղանստանի անվտանգության աջակցման միջազգային ուժերի հրամանատարի պաշտոնը, խնդրել էր իրեն ժամանակ տալ հնարավոր նշանակման շուրջ խորհրդածելու համար: Գեներալի պաշտոնաթողության պաշտոնական պատճառ է նշվել Աֆղանստանում 19 ամիս անցկացնելուց հետո ընտանիքի հետ լինելու ցանկությունը: Ավելի վաղ տված հարցազրույցում Ալընը հայտնել է իր կնոջ հիվանդության մասին եւ հայտարարել, որ իրեն ավելի շատ ժամանակ է հարկավոր հարազատների մասին հոգ տանելու համար: Միաժամանակ գեներալը հերքել է ենթադրությունը, որ պաշտոնաթողությունը կարող է կապված լինել այն հետաքննության հետ, որն սկսվել էր պաշտպանության նախարարության աշխատակցուհի Ջիլ Քելիի հետ իր նամակագրության կապակցությամբ:   Read more

Ջան Քերին մեկնում է շրջագայության

erri 5ԱՄՆ նորանշանակ պետքարտուղար Ջան Քերին փետրվարի 24-ից մարտի 6-ը կանցկացնի իր առաջին արտասահմանյան այցելությունները, որոնց շրջանակներում նա ծրագրում է լինել Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Իտալիայում, Թուրքիայում, Սաուդյան Արաբիայում, Քաթարում եւ Արաբական Միացյալ էմիություններում:

Նշված բոլոր երկրներում նա ծրագրում է հանդիպել իշխանությունների եւ քաղաքական տարբեր ուժերի ղեկավարների հետ: Այս մասին հայտարարությամբ է հանդես եկել պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը: Վերջինիս փոխանցմամբ` Քերին ծրագրում է իր այցերի ընթացքում քննարկել ինչպես երկկողմ գործակցությանը, այնպես էլ համաշխարհային քաղաքականությանը, անվտանգությանը, Սիրիայում եւ Մալիում ներկա իրավիճակին առնչվող հարցերRead more

Powerd by Bloogie

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version