amga.tv

Switch to desktop Register Login

18 January 2013

Սփյուռքահայ գործարարին խաբողին ձերբակալեցին

arin 5Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները հունվարի 17-ին՝ Հանրապետության փողոցի 76/2 շենքի բնակարաններից մեկից բերման են ենթարկել 1955թ. ծնված Վլադիսլավ Մանգասարյանին, որը հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: Վլադիսլավ Մանգասարյանին ամերիկահայ գործարար Էդմոն Խուդյանը տարիներ շարունակ մեղադրում է իր հիմնադրված Արին կապիտալ ներդրումային ընկերությունից 8,5 մլն դոլարի անշարժ գույք եւ 1,5 մլն դոլարին համարժեք գումարներ յուրացնելու մեջ: Ոստիկանությունը քրեական գործ չէր հարուցում շուրջ 5 ամիս ոչինչ չէր արվում, սակայն Էդմոն Խուդյանի հետեւողական աշխատանքի շնորհիվ հարցը հանրային հնչեղություն ստացավ եւ մոտ մեկ տարի առաջ քրեական գործ հարուցվեց, իսկ այսօր Մանգասարյանին ձերբակալեցին: Խուդյանը Մանգասարյանի դեմ մեղադրանքներով հանդես էր եկել նաեւ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին ուղղված բաց նամակով: Վլադիսլավ Մանգասարյանը տեղափոխվել է Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ:   Read more

Տանիքից ընկած կինը մնացել է տան եւ ավտոտնակի միջեւ

pat 5Օրեգըն նահանգի Փորթլընդ քաղաքում փրկարարներն ազատել են տանիքից վայր ընկնելուց հետո տան եւ հարակից ավտոտնակի միջեւ մնացած կնոջը: Փրկարարական գործողությունը մոտ չորս ժամ է տեւել: Միջադեպը տեղի է ունեցել Փորթլընդի կենտրոնում, 12-րդ ու Քըլումբիա փողոցների խաչմերուկում գտնվող տանը: Գիշերը ժամը 3:30-ի սահմաններում կինն ընկել է երկհարկանի շենքի տանիքից եւ օդում կախված մնացել երկու պատերի միջեւ, որոնց բացվածքի լայնությունը 30 սմ-ից քիչ է: Հարեւանները լսել են նրա ճիչերը եւ փրկարարների կանչել: Որպեսզի օդի զրո ջերմաստիճանի պայմաններում կատարվող փրկարարական աշխատանքների ընթացքում կինը չցրտահարվի, բետոնե պատին ճեղքեր են բացել, որտեղից տաք օդ են փչել: Այնուհետեւ փրկարարները պատի մեջ քառակուսի բացվածք են սղոցել եւ օճառի լուծույթ օգտագործել, որպեսզի կինը կարողանա դուրս գալ: Ազատելուց հետո կնոջը հիվանդանոց են տեղափոխել: Փրկարարական աշխատանքներին քսանից ավելի մարդ է մասնակցել: Ժամը 7:30-ին նրան արդեն ազատել եւ դուրս են բերել, դեպքի վայր ժամանած պարամեդիկները բժծկական օգնություն են ցուցաբերել, իսկ հոսպիտալացում չի պահանջվել:   Read more

Նյու Յորքում մաֆիոզների են ձերբակալել

mafiia 8Նյու Յորքի իշխանությունները հայտարարել են հանցագործ խմբավորումների 32 անդամների ձերբակալության մասին, ովքեր մեղադրվում են աղբահանության ոլորտում ռեկետով զբաղվելու մեջ: Բոլոր ձերբակալվածները 3 խոշոր հանցագործ խմբավորումների՝ Ջենովեզեի, Գամբինոյի եւ Լուկեզեի շարքային անդամներ են: Ձերբակալվել է խմբավորման պարագլուխներից մեկը` Պապա Սմուրֆ մականունով հայտնի Կարմին Ֆրանկոն: Դատախազությունը նշել է, որ ձերբակալվածները վերահսկում էին աղբահանությամբ զբաղվող Waste Disposal ընկերությունը: Շուկայում իրենց մասնաբաժինն ընդլայնելու համար նրանք ֆիզիկական հաշվեհարդարով են սպառնացել փոքր բիզնեսի մի շարք ներկայացուցիչների, ինչպես նաեւ իրենց մրցակիցներին: Բացի այդ, մաֆիայի անդամները դրամ են շորթել այլ ընկերություններից: Նրանց գործողությունների հետեւանքով աղբահանությունը նյույորքցիներին մի քանի անգամ թանկ էր արժենում, քան այլ քաղաքներում:   Read more

Ռեփերին ձերբակալել են խարդախության մեղադրանքով

rap 5Guerilla Black մականունով հայտնի ռեփերին ձերբակալել են մի խումբ այլ անձանց հետ Մանհեթթըն-բիչում` քրեդիտ-քարտերի կեղծման եմղադրանքով: Չառլզ Թոնի Ուիլյամսըն իսկական անունով ռեփերի հետ միասին ձերբակալել են եւս հինգ մարդում: Մանհեթթըն-բիչի ոստիկանությունը հայտնել է, որ խուզարկություններ են իրականացվել յոթ տարբեր վայրերում: Հետաքննության ընթացքում հայտնի է դարձել, որ Ուիլյամսընը Վաշինգթոն նահանգում պատիժ է կրել խարդախության մեղադրանքով: Նրան եւ հանցակիցներին առաջադրվել է բանկային խարդախության, անձնական տվյալների գողության եւ այլ մեղադրանքներ: Նրանց հասցրած վնասը մի քանի տարում կազմել է ամսական մոտ 20 հազար դոլար: Ձերբակալվածների մեջ են նաեւ Դուաննա ԼըՇան Ֆրենքլընը Թորընսից, Դայանա Լինն Ուոլլըրը Հաթըրնից, Ռեյզըն Զաքի Սմիթը Հաթորնից, Ռեյնա Քեյջը Ինգլվուդից  Read more

Նյու Յորքում գործադուլը շարունակվում է

newy 9Դպրոցական ավտոբուսների ավելի քան 8 հազար վարորդներ Նյու Յորքում գործադուլ են սկսել, ինչի պատճառով գրեթե 152 հազար դպրոցականներ ստիպված են եղել ինքնուրույն դպրոց հասնել: Վարորդների հետ միասին գործադուլ են անում նաեւ նրանց օգնականները, ովքեր օգնում են երեխաներին իջնել ավտոբուսից եւ անվտանգ անցնել փողոցը: -Այսպիսի բան Նյու Յորքում չէր եղել արդեն 35 տարի: Գործադուլի առաջին օրերը քաոսի կվերածվեն,- արդեն հայտարարել է դպրոցական խորհրդի նախագահ Դեննիս Ուոլքոթը, հիշեցնելով, որ քաղաքի ուսումնական հաստատություններում 1,1 միլիոն մարդ է սովորում: Գործադուլի պատճառն այն է, որ քաղաքային իշխանությունների եւ ավտոբուսների մասնավոր ընկերությունների միջեւ պայմանագրերն ավարտվում են 2013 թ. հունիսին: Նյու Յորքի քաղաքապետարանը մտադիր է կրճատել այս ոլորտի ծախսերը: Քաղաքապետ Մայքլ Բլումբերգը հայտարարել է, թե 2011թ. ընդունված դատական ակտով իրենք չեն կարող փոփոխություններ կատարել մասնավոր ընկերությունների եւ վարորդների պայմանագրերում: Շատ վարորդներ, ում աշխատավարձը տարեկան 35 հազար դոլար է կազմում, վախենում են, որ կարող են կորցնել աշխատանքը: -Մենք այնքան ենք բողոքելու, մինչեւ Նյու Յորքի քաղաքապետը մեզ հետ նոր պայմանագիր կնքի,-հայտարարել է ավտոբուսների վարորդների արհմիության նախագահըRead more

Սպանվել է պատահական գնդակից

krak 5Լոս Անջելեսում պատահական անցորդը սպանվել է արձակված գնադակից, երբ կանգնած է եղել Ջեֆերսըն զբոսայգու մոտ գտնվող իր տան բակում: Ոստիկանության տվյալներով, ողբերգական դեպքը տեղի է ունեցել երեկ ուշ երեկոյան: Մոտ 20 տարեկան կինը հրազենային վնասվածք է ստացել գլխի շրջանում եւ մինչեւ ոստիկանների ու պարամեդիկների ժամանելն արդեն մահացած է եղել: Քննիչների փոխանցմամբ, նա հանցագործների թիրախը չի եղել, այլ պատահական գնդակ է ստացել: Դեպքը կարող է կապված լինել ավազակախմբերի միջեւ ընդհարման հետ: Սպանության մասին տեղեկություններ ունեցողները կարող են զանգահարել Los Angeles Regional Crime Stoppers at (800) 222-8477 հեռախոսահամարով: Read more

Մահացու վթար Մոնթեբելլոյում

monte 5Այս գիշեր Մոնթեբելլոյում տեղի ունեցած խոշոր պատահարի հետեւանքով շուրջ երեք ժամ փակ է եղել թիվ 60 մայրուղին: Խոշոր վթարին մի մարդատար մեքենա եւ երկու խոշոր բեռնատարներ են մասնակցել: Կալիֆոռնիայի ճանապարհային ոստիկանության տվյալներով, դեպքը տեղի է ունեցել գիշերը ժամը 3-ին, Գարֆիլդի մերձակայքում: Սեդանի վարորդը բախվել է երկու բեռնատարներին: Նա ստացած վնասվածքներից տեղում մահացել է: Զոհը, ում անունը չի հաղորդվում, մոտ 30-40 տարեկան տղամարդ է: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել, նախնական վարկածով վթարի պատճառը արագության գերազանցումն է եղել: Առավոտյան ժամը 7-ի սահմաններում ճանապարհը բացվել է, եւ խցանումը վերացվել էRead more

Օբաման սահմանափակում է զենքի շրջանառությունը

ovvv 5ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հունվարի 16-ին հանդես է եկել երկրում զենքի շրջանառության սահմանափակման մի շարք նախաձեռնություններով, որոնք հիմնված են փոխնախագահ Ջո Բայդընի հանձնախմբի աշխատանքի արդյունքների վրա: Օբաման ստորագրել է 23 հրահանգները, որոնք միտված են բարձրացնելու պոտենցիալ զենք գնողների ստուգման գործընթացի արդյունավետությունը: Ծրագրի ֆինանսավորման համար կպահանջվի 500 միլիոն դոլար: Մասնավորապես, նախագահն առաջարկել է սահմանել գրոհային զենքի եւ բազմալիցք պահեստատուփերի արգելք, խստացնել զենքի անօրինական վաճառքի համար սահմանված պատիժը, ինչպես նաեւ բարդացնել ամբողջությամբ վերցված հրազենի գնման ընթացակարգը: Բացի դրանից, Օբաման Կոնգրեսին առաջարկել է լրացուցիչ միջոցներ տրամադրել դպրոցական հոգեբանների եւ խորհրդատուների, ուսումնական հաստատություններում եւ փողոցներում պահպանությունն ուժեղացնելու համար, ինչպես նաեւ ընդունել վաղ փուլում հոգեկան հիվանդությունների հայտնաբերման ծրագիր: Օբաման նշել է, որ մի շարք գործողություններ Կոնգրեսում համաձայնեցում չեն պահանջում: Դրա հետ մեկտեղ նախագահն ընդգծել է, որ ամենաարմատական միջոցները պետք է ձեռնարկեն հենց խորհրդարանականները: ԱՄՆ-ի Ազգային հրաձգային ասոցիացիայի անդամները հանդես են եկել նախագահի առաջարկած ծրագրի քննադատությամբ: Նրանց կարծիքով՝ այդ միջոցառումները կվերաբերեն սոսկ օրինապահ քաղաքացիներին եւ չեն ուժեղացնի երեխաների անվտանգությունը: Read more

Մըկդանաին Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնում

mcad 4ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Դենիս Մըկդանաին կնշանակի Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնում: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով անանուն աղբյուրներին: Ներկայումս Մըկդանան ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալն է: Սպասվում է, որ Մըկդանան նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում կփոխարինի Ջեք Լյուին, որին Օբաման առաջադրել է ֆինանսների նախարարի պաշտոնում։ Մըկդանան կդառնա Սպիտակ տան աշխատակազմի 4-րդ ղեկավարը Օբամայի պաշտոնավարման ընթացքում: Այդ պաշտոնը զբաղեցրել են Ռամ էմանուելը, որը ներկայումս Չիկագոյի քաղաքապետն է, Բիլ Դեյլին, որը Բիլ Քլինթընի օրոք զբաղեցրել է առեւտրի դեպարտամենտի ղեկավարի պաշտոնը, եւ Փիթ Ռոուզը:   Read more

Powerd by Bloogie

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version